Հատուկ թուրքասերների համար – Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են – Իսկ Հայաստանում ոմանք դեռ պնդում են, թե թուրքն առաջվա թուրքը չէ – բացում են թուրքական ապրանքների խանութներ եւ «նոր» թուրքերի զենք-զինամթերքի համար գումարներ ներդնում Թուրքիայի բյուջեում – հետո դրանով Ադրբեջանից են կրակում հայ սահմանապահների վրա… «Պահելով խոստումը» – Աշխարհաքաղաքական խնդիրնեը կպարտադրեն Թուրքիայի ներկայիս իշխանություններին՝ առերեսվել Հայոց ցեղասպանության խնդրի հետ…

Հատուկ թուրքասերների համար

Հայերը թուրքական մամուլում ատելության գլխավոր թիրախն են

Օրերս պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017թ, հունվար-ապրիլ ամիսները: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ զեկույցի՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայի ազգային, էթնիկ եւ կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված եւ լուր է հրապարակվել: Մամուլում հրապարակված բոլոր նյութերում բացահայտվել է 58 տարբեր խմբերի նկատմամբ ատելության 2335 դեպք:

Այս 4 ամսվա ընթացքում ամենաշատը թիրախավորվել են հայերը: Հայերին թիրախավորող 439 ատելություն պարունակող նյութ է հայտնաբերվել: 2-րդը սիրացիներն են, որոնց մասին հրապարակվել է նմանատիպ բովանդակությամբ 433 նյութ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298: Առաջին եռյակին հաջորդում են ընդհանուր առմամբ բոլոր քրիստոնյաները, ապա հույները, նրանց թիրախավորող համապատասխանաբար 210 եւ 198 նյութ է հրապարակվել:

Ըստ զեկույցի՝ նշյալ ժամանակահատվածում մամուլի հրապարակումներում հայերը ներկայացվել են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտությանը վերաբերող նյութերում եւ մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK եւ ASALA-ի հետ միասին եւ նույնականացվել են «ահաբեկչության» հետ:

Բացի այդ հայերին ցույց են տվել որպես մի ուժ, որը կանգնած է մշտապես թշնամի ներկայացվող խմբերի ու անձերի հետեւում:

Ատելություն պարունակող հռետորաբանություն հանդիպում է տասնյակ թերթերում: Հասկանալի է, որ ոչ միայն թերթերում են դրանք գրվում, կյանքում եւս առկա են, եւ հարմար պահի են սպասում թուրքերը, որ շարունակեն իրենց կիսատ մնացած գործը…

Իսկ Հայաստանում շարունակում են ոմանք պնդել, թե թուրքն առաջվա թուրքը չէ: Իսկ եթե առաջվանը չէ, ուրեմն կարելի է Հայաստանում թուրքական ապրանքների խանութներ բացել եւ «նոր» թուրքերի զինտեխնիկայի համար ներդրումներ անել Թուրքիայի բյուջե: Ոչինչ, որ այդ զենք-զինամթերքը նաեւ Ադրբեջան է հասնում եւ այնտեղից կրակում մեր սահմանապահ տղերքի վրա… կարեւորը՝ որ թուրքը փոխվել է… «մի տեսնես, թե ինչպես են բարեւում, ընդունում, որ իմանում են հայ ես, ապրանքների տեսականին ներկայացնում են ամբողջությամբ, թեյ ու սուրճ են հյուրասիրում… երբեք չես վախենում, թե կվնասեն»… սա մերօրյա ծախու հայերի տեսությունն է: Դե եթե սրանք, սրանց նմաններն են այսքան գոհ, ապա պատկերացնելի է, թե Թուրքիայում պոռնկությամբ զբաղվող հայ կոչվածներն ինչքան գոհ կլինեն՝ «մի տեսնես, թե ինչպես են…», ավելի լավ է չխորանանք:  

Գարեգին Նժդեհը գիտեր այս ամենը դեռ իր ժամանակին եւ իզուր չէ, որ մեզ զգուշացրեց ներքին թուրքի (ազգի տականքի) կործանարար վտանգների մասին: Երբ ենք թափ տալու մեզ ազգովի, երբ ենք «սիրիր թշնամուն» ասելու փոխարեն՝ նրան ատելու եւ դեմն առնելու, երբ ենք սեռական կամ աղանդավորական փոքրամասնության տեղն իրենց ցույց տալու, ոչ թե նրանց հակամարդկային կամ անհոգի կարիքները հասկանալուն լծվելու…

Երբ ասում ենք հայը բացի մարդ լինելուց, ունի ազգային պատկանելություն եւ հայ մարդ է, ասում են՝ ծայրահեղական եք… Սակայն մեզ համոզում, անգամ ստիպում են եվրամարդ լինել… Ինչու՞…

Անի Մարության

«Պահելով խոստումը»

Մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցներ՝ չնայած Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության, հետեւողականություն են դրսեւորում Հայոց ցեղասպանությանն առնչվող տեղեկատվությունը ներկայացնելու գործում: Այս մասին Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականում տեղ գտած իր հոդվածում գրում  է քաղաքական ակտիվիստ Լենս Սիմենսը:

«Լինելով պատմության եւ քաղաքական գիտությունների մասնագետ, ես չեմ հիշում մի դեպք, որ ուսումնառության ընթացքում լսած լինեի հայերի ցեղասպանության մասին: Այդ մասին իմացա միայն 1980-ականներին, երբ աշխատանքի էի անցել ԱՄՆ սենատում»,- գրում է հեղինակը: Անդրադառնալով վերջերս լույս տեսած «Խոստումը» ֆիլմին՝ նա նկատում է, որ հանդիսատեսի մեծ մասը ֆիլմի տոմսը կգնի մարդկության պատմության մութ էջերից մեկը բացահայտելու համար, բայց իր ցանկությունն այն է, որ մարդիկ ֆիլմը դիտելու գնային պատմամշակութային տեսանկյունից միջազգային կարեւորություն ունեցող հարցին ծանոթանալու համար: Ֆիլմը կարեւոր հայտարարություն է՝ արված կարեւոր հարցի շուրջ եւ աշխարհի համար չափազանաց կարեւոր ժամանակահատվածում:

Սիմենսը նկատելով, որ պատմությունից դասեր քաղելու դեպքում հնարավոր է լուծում գտնել ներկայում առկա աշխարհաքաղաքական խնդիրներին, կոչ է անում Թուրքիայի ներկայիս իշխանություններին՝ առերեսվել դրան ու փորձել լուծումներ գտնել:

«Արտաքին քաղաքականությունը բարդ, բայց ճշգրիտ «վարժություն» է՝ մտածված ու չկանխամտածված հետեւանքներով, որին չի կարելի թեթեւ վերաբերվել: Այն փորձագետները, ովքեր աշխատում են ԱՄՆ Պետդեպում ու աշխարհի տարբեր անկյուններում գտնվող դեսպանատներում, կարող են լույս սփռել այդ մութ հարցի վրա: Մինչդեռ ԱՄՆ ներկայիս վարչակազմը դա անել չի ցանկանում: Գործի՛ անցեք ու սկսե՛ք լուծել այն խնդիրները, որոնք դուք միայն ավելի եք բարդացնում ռազմաշունչ սպառնալիքներով՝ լարելով տարբեր պետությունների միջեւ առանց այդ էլ սրված հարաբերությունները»,- եզրափակել է Սիմենսը:

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։