Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն… Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը… Մշակութային այլ լուրեր… «Հայ Բույս» 3-րդ փառատոնը… Տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ…

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն եւ թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում

Հուլիսի 4-12-ը Երեւանում կայացավ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը, որի ընթացքում եղավ ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Մրցույթ-փառատոնն անցկացվեց «դաշնամուր» մասնագիտությամբ։ Մրցութային փուլերին մասնակցելու համար ժամանելու էին երիտասարդ դաշնակահարներ (մինչեւ 34 տարեկան) աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Սիրիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով. դրանք տեղի կունենան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մրցույթի ժյուրին ղեկավարում էր պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։

Մրցույթ-փառատոնը ուղեկցվեց նաեւ կամերային եւ սիմֆոնիկ համերգային երեկոներով, որոնց ընթացքում ելույթ ունենցան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Խաչատրյան տրիոն, Աբգար Մուրադյան դուետը։ Ինչպես նաեւ՝ ջութակահարներ Ռոման Կիմը, Ֆյոդր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանը, Լիլիթ Գրիգորյանը։ Իսկ մրցույթ-փառատոնի փակման գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները ու ժյուրիի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի հուշարձանի մոտ: Ծաղկեդրման արարողությանը ներկա է եղել նաեւ կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝ Արա Բաբաջանյանը:  

Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնը մեկնարկել է հունիսի 17-ին: Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնն արդեն  դարձել է ավանդական` մեծանուն կոմպոզիտորի անվան շուրջը համախմբելով իր դաշնամուրային երաժշտության երկրպագուների մի մեծ բանակ:

Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 10-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած «Բալետի արտիստների եւ պարուսույցների միջազգային 13-րդ մրցույթի երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացել է դիպլոմի:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկացմամբ, «Բալետի արտիստների եւ պարուսույցների միջազգային մրցույթը» մերօրյա բալետային ստուգատեսների շարքում մեծ հեղինակություն է վայելում եւ այս տարի նվիրված էր անվանի պարուսույց, մրցույթի ժյուրիի նախագահ Յուրի Գրիգորովիչի 90-ամյա հոբելյանին ու իրականացվում է «Ռուսական բալետի տարվա», ինչպես նաեւ Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված հանդիսությունների նախաշեմին:

Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։

12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա 2012-ին Ֆրանկֆուրտում կայացած դաշնակահարների միջազգային Golden Key մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետեւ հատուկ մրցանակ՝ Մալթայի Violin & Friends մրցույթում: Citta di Barletta մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան Flame-ում՝ երկրորդ եւ այլն:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալեւսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Իշխանով)։

Ենոքավանում կանցկացվի «Հայ Բույս» 3-րդ փառատոնը

Հուլիսի 1-2-ը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տեղի կունենա հայկական բույսերի «Հայ բույս» 3-րդ փառատոնը։ Տավուշի մարզպետարանի հաղորդմամբ, փառատոնը հնարավորություն կտա ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը: Փառատոնի կարգախոսն է՝ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»: Փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10-ին։ Փառատոնի ընթացքում լինելու են ուսուցողական խաղեր եւ միջոցառումներ ոչ միայն երեխաների, այլեւ ընտանիքների համար։
Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Իջեւանի հայտնի խմբերից մեկը՝ Puzzles’ 5 Pieces-ը, նաեւ Miqayel Voskanyan & Friends խումբը եւ Tonatsuyts Folk Theater-ը։
Փառատոնի երկրորդ օրը կլինեն ոտքով արշավներ Տավուշի մարզի գեղատեսիլ վայրերով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու Հայաստանում աճող, բայց դեռեւս անհայտ բույսերին։ Կլինեն ոտքով արշավներ դեպի Օկոնոխաչ, Սամսոնավանք, Սերվանսիխաչ, որի ընթացքում ուղեկցորդները կսովորեցնեն տարբեր բույսերի օգտագործումը։
Փառատոնին կմասնակցեն նաեւ հատուկ հյուրեր՝ Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը եւ այլ երկրների դեսպաններ։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կպատրաստվի աշխարհում ամենաերկար բրդուճը։ Փառատոնի մուտքն անվճար է:

Տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում հանրապետության միջպետական ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները եւս մաքրման ակտիվ աշխատանքներ են ծավալել միջպետական մայրուղիների եւ դրանց հարող տարածքներում։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց Երեւանից մինչեւ Իջևան ձգվող միջպետական նշանակության ճանապարհներով։ Ճանապարհների ամբողջ երկայնքով աշխատանքային եռուզեռ էր։ Ճանշինականները, ավարտելով ճանապարհների մաքրումը, անցել էին ճանապարհամերձ հատվածները մաքրելու գործին։

«Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության ղեկավար Նորիկ Սիմոնյանը նշեց, որ մաքրում են նաեւ ճանապարհների երկայնքով ձգվող անտառամերձ տարածքներն ու ճանապարհների միջանկյալ գազոնները, իսկ առաջիկա օրերին իրենց ուժերով կարգի կբերեն ու կձևավորեն նաև գազոնային հատվածներում աճած թփերը։

Հրազդան-Սեւան հատվածում նախարարի ուշադրությունը գրավեց ճանապարհի երկայնքով ձգվող խորտկարանների տարածքների աղտոտված վիճակն ու ճանապարհներին տեղադրված ճաշացանկերի ցուցանակները։

Նա դրանց պատասխանատուներին հանձնարարեց մաքրել տարածքները, իսկ ցուցանակները հանել։

Մաքրման աշխատանքներ էին ընթանում նաև Դիլիջանի թունելի ներսում, Դիլիջանի ոլորաններում ու դեպի Իջեւան ճանապարհներին։ Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարեւորություն ունեն։ Դրանք ամենօրյա բնույթ են կրում եւ գտնվում են ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի եւ աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։

Հիմնական ու կարեւոր նպատակ է նաեւ վարորդների ու քաղաքացիների շրջանում ամրապնդել շրջապատը չաղտոտելու գիտակցությունը։ Այդ նպատակով նախարարության կողմից միջպետական ճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդ պարունակող վահանակներ։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։