Պետական նշանակության կարճատեւ, բայց անհրաժեշտ այց – Հատկապես Քաթարի խնդրի այս լարված օրերին, երբ հակահայկական ու հակաիրանյան ճակատներում գտնվող Թուրքիան ռազմաբազա է տեղակայում այնտեղ… Օգտվեցե՛ք հայ արիականների www.hayary.org կայքի եւ «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի տեղեկատվությունից…

Կարճատեւ աշխատանքային այցով Քաթարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Մեր նախարարը քաթարցի գործընկերոջն է հանձնել Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Սա, քաթարյան խնդրի այս լարված օրերին, կարծում ենք ճիշտ եւ տեղին այց էր, հատկապես այն բանից հետո, որ հակահայկական եւ հակաիրանյան ճակատներում գտնվող Թուրքիան իր 3 հազարանոց զինուժը զինտեխնիկայով բազավորեց Քաթարում:

Նախարարները քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի՝ Դոհա այցի ընթացքում Քաթարի ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Պարսից ծոցում Քաթարի շուրջ զարգացումները։ Այս համապատկերում մեր նախարարը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ եւ ամենայն ուշադրությամբ է հետեւում իրադարձություններին արաբական աշխարհում։ Ապա շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները եւ համատեղ լուծումներ գտնել։  

Հաջորդ օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ մասնակցել է Եվրոպական միության ու Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

Անի Մարության

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org  եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։