Հայեցակարգային ճշմարտության գինը – Քաղաքական մեր վերնախավը, որին ընտրանի չես անվանի, բնավ էլ չգիտի քաղաքակրթական հասկացությունները, աշխարհաքաղաքական իրողությունները, ռազմավարական սկզբունքները, եւ, ամենագլխավորը, չի վարում ինքնուրույն եւ նախաձեռնողական քաղաքականություն…

Ազգի համար խիստ կարեւոր են հայեցակարգը եւ ռազմավարությունը, որոնք որոշում են նրա անվտանգությունը եւ հետագա ճակատագիրը: Այս առումով հայերս լուրջ հիմնախնդիրներ ունենք, քանի որ մեր պետության կառուցումն ընթանում է խոտոր ճանապարհով: Խնդիրն այն է, որ քաղաքական մեր գործիչները մոռացել են շատ բան՝ Հայոց ազգային համակարգը, Հայոց քաղաքակրթությունը, ազգային արժեքները եւ այլն, եւ կառուցում են եվրոպական ու աշխարհաքաղաքական անհասկանալի մի պետություն:

Այժմ խոսենք կոնկրետ խնդիրների վերաբերյալ:

Սկսենք այն բանից, որ մեզանում իսպառ բացակայում է հայեցակարգային իշխանությունը: Չկա իմաստունների խորհուրդը, որը կարող էր մեր երկիրը հանել բազմաթիվ խոչ ու խութերից: Ասպարեզում իշխում են օտար հայեցակարգերը եւ արժեքները:

Քաղաքական մեր վերնախավը, որին ընտրանի չես անվանի, բնավ էլ չգիտի քաղաքակրթական հասկացությունները, աշխարհաքաղաքական իրողությունները, ռազմավարական սկզբունքները, եւ, ամենագլխավորը, չի վարում ինքնուրույն եւ նախաձեռնողական քաղաքականություն: Անտեղյակության եւ ազգային ռազմավարության բացակայության հետեւանք է այն տխուր իրողությունը, որ մենք չունենք պատմական հայրենիքի գիտակցությունը:   

Մենք բնաշխարհիկ տարածքներ ունենք Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում եւ այլուր: Թուրքիայում խոսքը Արեւելյան Հայաստանի, Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի բռնազավթված տարածքների մասին է, ուր բնիկ ազգը ցեղասապանվել է: Ադրբեջանում այդպիսին են Փայտակարան եւ Ուտիք նահանգները, Նախիջեւանը, Արծվաշենը, Շահումյանի շրջանը եւ այլն: Իսկ Վրաստանում նմանօրինակ տարածքներ են Վիրքը/Վիրահայոց աշխարհ/, Գուգարքի բդեշխությունը, Գոդերձական նահանգը եւ այլն:

Այս առումով ռազմավարական եւ պատմական կոպտագույն սխալ է, երբ մենք Բաքուն եւ Թբիլիսին ընդունում ենք որպես ադրբեջանական եւ վրացական քաղաքներ: Դրա համար էլ քաղաքական մեր գործիչները եւ փորձագետները սխալ են բնութագրում իրողությունները, երբ խոսում են վրացահայ, ադրբեջանահայ, թուրքահայ համայնքների մասին: Ընդամենը պետք է կիրառել «վիրահայություն», «ադրբեջանահայություն», «թուրքահայություն» եզրույթները: Հարցն այն է, որ հայերն այս երկրներում տիտղոսակիր էթնիկ միավոր են, այսինքն՝ իրավաբանորեն այդ տարածքների մի մասի տերն են եւ ունեն պետականաստեղծ կարգավիճակ:

«Համայնք» հասկացությունը լոկ կրոնական եւ դավանաբանական իմաստ ունի, որը կիրառելի չէ քաղաքական եւ միջպետական հարաբերությունների ոլորտում: Այս տեսակետից սնամեջ ու անհիմն է տարածված այն դատողությունը, թե հայերը Բաքվում, Թիֆլիսում եւ այլ իբր օտար վայրերում կառուցում, շենացնում են, բայց հետո զիջում օտարներին: Այդ տարածքները պատմականորեն մերն են եղել եւ միայն ազգային ընտրանու ու ռազմավարության բացակայության հետեւանքով մենք թեթեւամտորեն եւ անհեռատես կերպով հանձնել ենք օտարներին:

Սխալ է նաեւ «Սփյուռքի համայնքներ» հասկացությունը, քանի որ դրանք գաղթավայրեր են, որոնք ներսում արդեն ունեն համայնքներ:

Բագավանը (Բաքուն) եւ Տփղիսը (Թբիլիսին) հիմնել են հայերը:

Այս բնակավայրերը եղել են Հայոց քաղաքակրթության ծիրում, ղեկավարվել են հայ առաջնորդների ձեռքով եւ մշտապես հայաբնակ են եղել:

Դեռ ավելին, դրանք եղել են հոգեւոր մեր ընտրանու՝ քրմական դասի կենտրոնները, որը հայեցակարգային առումով շատ բան է նշանակում: Օրինակ՝ Տփղիսի հայկական լինելու հարցում էական են այժմ էլ կանգուն հայկական հուշարձանները եւ հնագիտական պեղածոները: Այսպես, Թիֆլիսի տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. IX  հազարամյակի ցլի գլխի քանդակ, որը տիպաբանական ու մշակութաբանական առումով տիպիկ հայկական նմուշ է եւ շատ բան է ապացուցում: Իսկ կոթողներից նշենք Նարիղալա բերդը, որը նվիրված է հին հայկական Նար Աստծուն: Վերջինս մարմնավորում էր հուր արարչական տարերքը՝ հայի էներգետիկ էությունը: Բացի այդ, Թիֆլիսի հիմնադիր Վախթանգ Գորգասալը, ըստ «Քարթլիս ցխովրեբա» սկզբնաղբյուրի, հայ է եւ կրել է Վախթանգ Գորգասլան Խոսրոյան անուն, ազգանունը: Իսկ Բագավանի դեպքում անունն արդեն իսկ վկայում է հին հայկական լինելու մասին, քանի որ «բագ» հասկացությունը վաղնջահայերենում նշանակել է Աստված: Էլ չենք խոսում արխիվային, սկզբնաղբյուրային եւ այլ տվյալների մասին: Օրինակ՝ Գոբուստանի հայտնի ժայռապատկերները բնավ էլ ադրբեջանական չեն, այլ հայկական: Հայերն այստեղ ապրել են վաղնջական ժամանակներից:

Մենք ցավով կարող ենք արձանագրել նորագույն ժամանակաշրջանի ռազմավարական մեր մեծ սխալի մասին:

Խոսքը Թիֆլիս կենտրոնով Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման մասին է: Այդ ժամանակ Երեւանը անշուք եւ գավառական մի քաղաք էր, որը չէր կարող հավակնել մայրաքաղաքի կարգավիճակի: Թիֆլիսի պարագայում մենք կունենայինք հզոր դիրքեր եւ քաղաքական այլ կացություն, քանի որ այն Անդրկովկասի փաստացի կենտրոնն է: Ի դեպ, ոչ պատահականորեն մեր պետության անկախության հռչակումը կատարվել է հենց Թիֆլիսում: Բացի այդ, չէր բացառվում, որ մենք կարող էինք ապահովել ելք դեպի ջրավազան/Սեւ ծով/, որը մեզ համար կենսական նշանակություն ունի: Մեր այժմյան շրջափակման իրավիճակում քաղում ենք մեր սխալի դառը պտուղները:

Մեկ այլ շատ կարեւոր հանգամանքի մասին:

Մի քանի առիթներով մենք խոսել ենք, այսպես կոչված, Ադրբեջանի մասին, որը ոչ մի կապ չունի… ադրբեջանցիների հետ: Մենք նկատի ունենք այն, որ դա եղել է սիոնիստական գաղտնի նախագիծ՝ հստակ նպատակադրումով:

Այսպես կոչված Ադրբեջանը, որը Ատրպատական նահանգի անվան մի տարբերակն է, իր բնույթով եւ էությամբ ռազմական ու ահաբեկչական կազմավորում է, որն իր սուր ծայրով եւ «առաքելությամբ» միտում ունի կործանել Իրանն ու Հայաստանը: Իսկ ավելի լայն ընդգրկմամբ՝ այն, «Իսլամական պետության» հար եւ նման, սպառնում է մարդկության գոյությանը:

Հետեւաբար, պարզապես անհեթեթ է նրա հետ խոսել քաղաքակիրթ եւ մարդկային լեզվով, երբ մեր թշնամիները Հայաստանի Հանրապետության տարածքը համարում են Արեւմտյան Սդրբեջան, իսկ Երեւանը՝ ադրբեջանական քաղաք: Նման դեպքում գործում է միայն ռազմական դիվանագիտությունը եւ պատժելու մեթոդաբանությունը: Մանավանդ որ, այսպես կոչված, Ադրբեջանը մութ ուժերի ձեռքին գործիք է մեր դեմ եւ կարող է մեզ համար պատուհաս դառնալ: Խնդրի իրականացման համար անհրաժեշտ են ռազմավարական համակողմանի տեսադրույթներ, լոբբիստական աշխատանք գերտերությունների հետ, համագործակցություն Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքի հետ, էթնիկ ռումբի միջոցով ախտաբանական այդ պալարը պայթեցնելու մեխանիզմ: Խոսքը թալիշական, լեզգիական, թաթական եւ այլ շարժումները կազմակերպելու եւ ֆինանսավորելու մասին է, որը ռազմավարական անուղղակի մեթոդաբանություն է:

Այս առնչությամբ նշենք նաեւ մի շատ տարածված սխալի մասին: Հասկանալի է, որ ադրբեջանցիները բնականոն էթնիկ անուն էլ չունեն: Նրանք պաշտոնապես հիշատակվեցին 1918թ., երբ պատմական ասպարեզ մտավ այդ կեղծ ու սարքովի պետությունը: Մինչեւ այդ նրանց  անվանում էին «կովկասյան թաթարներ»: Իսկ այժմ այս քոչվորներին անընկալելի ձեւով կոչում են «ազերիներ», որը կոպիտ սխալ է: Բանն այն է, որ ազերիները ոչ մի կապ չունեն ադրբեջանցիների հետ, քանի որ նրանք իրանական ժողովուրդ են, ապրում են Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային հատվածում: Երբ քաղաքական մեր գործիչները եւ փորձագետները գրեթե համատարած կերպով շփոթում են այս էթնոնիմները, ապա խոսում են ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, այլ շոշափում են բարեկամ Իրանի հիմնախնդիրները:

Սա անցանկալի եւ վտանգավոր մոտեցում է եւ ջուր է լցնում մեր ու իրանցիների թշնամիների ջրաղացին: Խոսքը սիոնիստական հրեշավոր գաղտնի սցենարի, այսինքն՝ Իրանի հյուսիսը՝ Ատրպատականը, պոկելու եւ զավթելու մասին է, որը հորջորջվում է «Հարավային Ադրբեջան»:

Միով բանիվ, քաղաքական մեր թիմը չունի ազգային ռազմավարական ծրագիր, բացակայում է սերտ կապը իշխանության եւ փորձագիտական ինստիտուտի միջեւ, մենք չունենք նաեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքական ուժերի տեղաշարժերի ու սահմանների վերաձեւումների վերաբերյալ որեւէ հայեցակարգային վերլուծություն՝ ելնելով ազգային եւ պետական մեր հիմնախնդիրներից:

Գոյություն չունի նաեւ ընդհանրապես հայության զարգացման եւ առաջընթացի հեռագնա եւ ապագան կանխորոշող հիմնարար ծրագիր:

Այս ամենի բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների եւ մեզ հասցնել նոր աղետի:

Լրջորեն խորհելու եւ արա՛գ գործելու ժամանակն է:

Ռ. Զուրիկյան, պատմաբան, վերլուծաբան

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։