Նաե՛ւ երկնային պատիժ՝ Թուրքիան կործանելու համար – Թուրքիայի անվտանգության մարմիններն արգելել են այս ամենի մասին խոսել, նման բաներ ասել, քանի որ խուճապ կառաջանա անվերահսկելի… Որպես բոլոր թուրքերի հայր կրկին մրցում են՝ Աթաթուրքը, Աթաթաթարը, Թուրքմենբաշին եւ Ալիեւօղլին – իսկ սուլթան Էրդողանին կհակադրվի՞ նորսուլթան Նազարբաեւը… Թուրք գործարարներն էլ վախենում են ներդրումներ անել Արեւմտյան Հայաստանում, քանի որ վստահ չեն, թե իրենցն է մնալու…

Վերջին ժամանակներս Թուրքիայում կատարվում են բաներ, որ որեւէ բացատրություն չեն ստանում, անգամ վերլուծությունները ճշմարտությանը մոտ պատասխան չունեն դեռ:

Թուրքիայում սննդային ծանր թունավորում ախտորոշումով հազարավոր զինծառայողներ են հայտնվել հիվանդանոցներում: Իշխանությունները ձերբակալել են զորամասեր մթերք մատակարարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակցի: Բայց թունավորումների ընթացքը չի կասեցվել: Զինվորների զանգվածային թունավորման գործի շրջանակներում նաեւ հրամկազմի ծառայողներ են ազատվել պաշտոնից, բայց…

Ինչեւէ, թուրքական ոստիկանության տվյալների համաձայն՝ զինվորները թունավորվել են ոչ պատշաճ ճանապարհով պատրաստված սննդից: Իսկ սննդի մատակարարման ընկերության աշխատակիցներից մեկը պնդել էր, որ զինվորները թունավորվել են, քանի, որ նրանց մատուցվում է թափելու ենթակա սնունդը:

Շուտով այս անորսալի իրողությունը եւս կստանա «սա հայերի երկնային պատիժն է» ձեւակերպումը, ինչպես դա եղավ Արեւմտյան Հայաստանի տարածքում շատ գյուղերի գյուղատնտեսական ապրանքների ոչնչացման, անբերքության դեպքում… Կամ նույն այդ տարածքներում մարդկանց անսպասելի կորստի դեպքում…

Այս ամենի մասին թուրքական անվտանգության մարմինները լռել են տալիս, սակայն ամեն բան հետզհետե ջրի երես է դուրս գալիս:  

Ամենազարմանալի բաները կատարվում են թուրքերի ասած՝ արեւելյան Թուրքիայում, որը Արեւմտյան Հայաստանն է, որտեղ հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը: Բայց վերջին տարիներին շատ վայրերում գյուղացիների բերքը ուղղակի կորում է, չբերություն է, իրենց ասելով՝ թվում է մի ձեռք է այդ ամենն անում: Պետական այրերը բացատրություն չունեն, ցանքը, ինչպես կարգն է, լինում է, բերքը՝ ոչ… Քուրդ գյուղացիները սա հայերի երկնային պատիժն են համարում, որ սկսել է իջնել երկնքից…

Թուրքիայի անվտանգության մարմիններն արգելել են այս մասին խոսել, նման բաներ ասել, քանի որ խուճապ կառաջանա անվերահսկելի… Բացի այդ, առանց այն էլ տնտեսապես թույլ այս տարածքում ապրող մարդիկ կարող են հեռանալ, եթե գյուղատնտեսությունն էլ չարդարացնի:

Իսկ թուրք գործարարները ցայսօր վախենում են ներդրումներ անել այս տարածքում, քանի որ վստահ չեն, թե այն մի օր չի առանձնանալու ներկայիս Թուրքիայից: Բացի հայկական պահանջատիրական սպասումներից, թուրք գործածարները զգուշանում են նաեւ քուրդ զինյալներից, որոնք խոստանում են վնասել թուրքական ներդրողներին, անգամ դրսից եկող: Իսկ առանց ներդրումների Անկարան չի կարողանում խիտ բնակեցնել Արեւմտյան Հայաստանի տարածքը թուրքերով: Բայց կանգ չեն առնում եւ հիմա էլ Ադրբեջանի հետ համաձայնության են եկել՝ ադրբեջանցիներով բնակեցնել հատկապես քրդաբնակ շրջանները, որտեղ նաեւ հազարավոր ծպտյալ հայեր կան: Իսկ հազարավոր ադրբեջանցիներին պարզապես առաքում են Բաքվի պատասխանատուները: Նրանք այն վախերը դեռ չունեն, ինչպես տեղաբնակները (սա է հույսը թուրքերի), սակայն հետզհետե նրանց եւս կպատի նույն սարսափը: Անբացատրելի ամեն բան ի վերջո վտանգավոր է դառնում, հատկապես երբ մտնում է ենթագիտակցական ոլորտ:

Բայց քանի որ Անկարան ու Բաքուն դեռ Հեյդար Ալիեւի ժամանակներից մի ներքին խնդիր են ստեղծել, թե որտեղից պետք է լինի իսկական թուրքերի հայրը, ապա այդ ներքին խնդիրը դեռ կարող է թուրք-ադրբեջանական հակասության առիթ դառնալ, նաեւ Արեւմտյան Հայաստանում: Վստահ ենք, որ Բաքուն էլ իր խաղն է խաղում, շրջափակում է Հայաստանը՝ բոլոր կողմերում բնակեցնելով ադրբեջանցիներ (արեւելքից՝ Ադրբեջանն է, հարավից՝ իրանական Ադրբեջաններն են ու Նախիջեւանը, հյուսիսից՝ Վրաստանի Մարնեուլի ադրբեջանաբնակ տարածքը (փորձում են Ջավախքում էլ թուրք-մցխեթների հետ ադրբեջանցի բնակեցնել), եւ ահա, արեւմուտքից էլ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում են բնակեցնում)…

Սա նաեւ մի այլ նպատակ կարող է ունենալ: Ի վերջո, բացի այսպես կոչված «Մեծ Թուրան»-ից կա նաեւ «Մեծ Ադրբեջան» ծրագիրը, իսկ Բաքուն կարող է երազել ոչ միայն իրանական Ատրպատականների, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանի տարածքը իրենց «մեծ երկրում» տեսնելով… Հատկապես որ սուլթան Էրդողանը վատառողջ է ու հայտնի չէ, թե դա՛ ինչ պատիժ է… Եվ ինչեր են դե՛ռ լինելու…

Հայկ Թորգոմյան

* Լրացված տարբերակ -

Իսկ ադրբեջանցիներով բնակեցված Ատրպատականները (իրանական Ադրբեջանները) եւ Արեւմտյան Հայաստանը այնքանով է նրանց ախորժելի, որքան «Մեծ Թուրանի» հետեւորդների… Հատկապես, որ դեռ բոլոր թուրքերի հայր չհռչակված Էրդողանը վատառողջ է, ինչպես հայտնեցինք վերեւում…

Ցայսօր էլ, չնայած արդեն անաղմուկ, Իլհամ Ալիեւը աշխարհի տարբեր երկրներում կանգնեցնել է տալիս (իհարկե մեծ ծախսերի գնով) հոր՝ Հեյդար Ալիեւի արձանները, որպես «մտավորական ու առաջադիմական թուրք  գործչի, ով արժանի տեղ ունի բոլոր թուրքական երկրներում»… Հեյդար Ալիեւը հետմահու էլ, փաստորեն, մրցում է Աթաթուրքի հետ: Չնայած թուրքերն ու ադրբեջանցիները այս պայքարում մենակ չեն, թուրքմեններն իրենց համարում են թուրք տեսակի նախնիները եւ ժամանակին փորձում էին նախկին նախագահ Թուրքմենբաշիին դարձնել բոլոր թուրքերի հայրը: «Լուսանցք»-ը ունի հոդվածներ իր նախորդ թողարկումներում, որտեղ ներկայացնում է Աթաթուրքի ու Աթաթաթարի (թաթարներն էլ հետ չեն մնում), Թուրքմենբաշիի եւ Ալիեւօղլու մասին…

(առանձին քննարկման թեմա է՝ իրեն սահմանադրորեն սուլթանի կարգավիճակում պատկերացնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իրեն մի նոր սուլթանի տեղ դրած՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հարցերը)…

Չնայած Իլհամ Ալիեւը այժմ շփոթմունքի մեջ է. քանի որ ի հայտ է եկել համայն թուրքերի եւս մեկ նոր հայր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի ներկայիս նախագահը, որ նոր սահմանադրությամբ գրեթե սուլթանական կարգավիճակում է… Հիմա նրա հետ պայքարելն անհնարին է, անգամ վտանգավոր: Բայց իրեն բոլոր թուրքերի նոր հայր պատկերացնող Թուրքիայի նախագահը կարծես թե երկար կյանք չունի՝ նա վատառողջ է, ինչքան էլ այս մասին փորձում են լռել այդ երկրի անվտանգության մարմինները: Գուցե սա էլ է այն երկնային պատիճը, որը կանխում է հայկական հաջորդ ցեղասպանությունը, որը այլեւս սուլթանական եւ նորօսմանական մղումներով Էրդողանի բաղձանքն է կարծես:

Օրերս, տկար վիճակում հայտնված Էրդողանը, մահմեդական Ուրազա-բայրամ տոնակատարության ընթացքում աղոթքի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Միմար Սինան մզկիթում, որը բացվել էր 2012թ. Ստամբուլի ասիական մասի Աթաշեհիր շրջանում: Հանկարծակի նա իրեն վատ է զգացել, գրեթե ընկնելիս է եղել, սակայն մոտակայքում կանգնած մարդիկ բռնել են նրան:

Նախագահին անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել: Վերջինս ուշքի է եղել, հանդիպել է լրագրղների հետ՝ հայտնելով իր առողջական վիճակի մասին: «Ինձ մոտ դիսբալանս տեղի է ունեցել շաքարի եւ արյան ճնշման պատճառով: Սակայն արդեն վերականգնվել եմ եւ ինձ լավ եմ զգում»,- ասել է նա: Նման միջադեպ տեղի է ունեցել նաեւ 2006թ., երբ նախագահը զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Խորհրդարանում իր ելույթի ընթացքում ուշաթափվել էր եւ բժիշկները հայտնել էին, որ նրա ուշաթափման պատճառ հանդիսացել է շաքարի մակարդակի կտրուկ անկումը, որը պայմանավորված է եղել լարված աշխատանքով:

Բայց կան փորձագետներ, որ նշում են, թե «ապացուցված է, որ Էրդողանը հոգեկան հիվանդություն ունի»: Տարածաշրջանի ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ չկան հակամարտող դաշինքներ, կա դիվանագիտական դաշտ, որն առայժմ հնարավորություն չի տալիս համաշխարհային պատերազմի սցենարի… Փորձագետների կարծիքով՝ տարածաշրջանի ներկայիս իրավիճակի ապակայունացման հիմնական մեղավորը Թուրքիան է, որի մեջլիսը թույլատրել է կառավարությանը անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել երկրի անդրսահամանային գոտում:  Սա Էրդողանի պնդումն էր, ով արդեն սկսել էր գրեթե հիսթժտերիկ ելույթներ ունենալ՝ իրեն աշխարհի ամենահզորներից մեկը պատկերացնելով…

Հոգեկան անկայուն վիճակում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրականում ոչ մի բանով չի տարբերվում գրեթե նույն հոգեկան անբավարար վիճակում հայտնված Իլհամ Ալիեւից, ով օրն ի բուն Արդբեջանի կողմից պատերազմական կոչեր է հնչեցնում… Իսկ այդ նույն թույլտվությամբ Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ Հայաստանի եւ մյուս հարեւան երկրների սահմաններից դուրս:

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։