Հայի անփոփոխ գենը եւ աստվածային լեզուն – Հեռու չէ այն օրը, երբ արդեն օտարը կհաստատի հայ գենի արարչակնիք բացառիկությունը՝ հայի գենը չի ոչնչանում եւ չի ծերանում… Թերի մարդը չի կարող անթերին ընկալել… Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները պարզել են՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել… Այլազգի գիտնականները հավաստում են՝ հայերը Հայկական լեռնաշխարհի միակ բնիկներն են… Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու…

«Լուսանցք»-ի առանցքային թեմաներից է հայոց ինքնության վերաիմաստավորումն ու ինքնաճանաչողության նպաստումը, ինչը պարբերականն անում է իր առաջին համարից սկսած: Հայոց գենը՝ ծինը, այդ բացահայտումների համապատկերում ամենակարեւորներից է, եւ միշտ տեղ ունի թերթի էջերում:

Հատկապես Հայ Արիական Միաբանության տեսակետները առանձնակի են ներկայացվել, որում արժեւորվել է ոչ միայն հայկական գենի ինքնատիպությունը-բացառիկությունը, այլեւ դրանից բխող իրողությունները մարդու, ազգի եւ պետության կյանքում, ազգային եւ միջազգային հարաբերություններում: Պատասխաններ են հնչել, թե ինչի է ընդունակ զտարյուն գենը (իմա՝ տիեզերագենը) եւ ինչի՝ խառնագենը:

Երբ հայն է ներկայացնում իր գենի բացառիկությունը եւ արարչակնիք լինելը, օտարներից առաջ որոշ հայեր են իրենց «մեյդան» նետում այդ ամենը մերժելու համար, կարծես հակահայի կաղապարի մեջ են հայտնվել… Մեզ համար դա հստակ պատասխան ունի՝ գենապիղծ զանգվածն իր կամքից անկախ նույնիսկ կընդդիմանա այն ամենին, ինչը բնածին մաքուր հայի տեսլականն է ի հայտ բերում… Մեզ մեղադրում են հայ տեսակի ծագման եւ բնածին արժեքային համակարգի գերագնահատման մեջ (ինչն իրենց բարդույթի հետեւանք է պարզապես), իսկ իրենք իրականում տասնապատիկ անգամ թերագնահատման մեջ են ընկղմված… Նրանք նույնիսկ օտարների ճշմարիտ դիրքորոշումներն են միտումնավոր հայամետ համարում եւ ընդդիմանում, չնայած ոչ ամպագոռգոռ խոսքերով են բավարարվում այս դեպքում, իսկ չընդդիմանալ չեն կարողանում հենց խառնագեն լինելու հանգամանքով պայմանավորված…

Թերի մարդը չի կարող անթերին ընկալել…

Հայի գենի առանձնահատկությունների  մասին պարբերաբար խոսում են աշխարհի գիտնականները այս կամ այն մայրցամաքի պատմական ու հնագիտական ուսումնասիրություններից տվյալներ վերցնելով, կամ հենց հայի՝ հազարամյակների շունչ ունեցող հնածոների հետազոտման արդյունքներից ելնելով:  

Օրերս մի նոր հետազոտության մասին նշվեց՝ հայուհիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ն վերջին 8 հազար տարիներին գործնականում չի փոխվել։ Այսպիսի եզրակացության են հանգել Դանիայի Բնական պատմության թանգարանի Երկրագենետիկայի կենտրոնի հետազոտողները։ Միտոքոնդրիումները մորից երեխաներին են փոխանցվում։ Այսպիսով, միտոքոնդրիումային գենոմների հետազոտությունը գիտնականներին ժամանակի ընթացքում կանանց առանձնահատուկ պատմությանը հետեւելու հնարավորություն է տալիս։ «Մենք Հարավային Կովկասի որոշ հատվածներում ուսումնասիրել ենք միտոքոնդրիումային հնագույն եւ ժամանակակից գենոմները եւ 8 հազար տարուց ոչ պակաս գենետիկ անընդհատություն հայտնաբերել»,– ասել են Երկրագենետիկայի կենտրոնից Աշոտ Մարգարյանը եւ Մորթեն Է.Ալենթոֆթը։ «Այսինքն՝ մենք չենք կարողացել այս շատ երկար ժամանակահատվածում կնոջ գենոֆոնդում որեւէ փոփոխություն հայտնաբերել։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ նույն ժամանակահատվածում  այս տարածաշրջանը մշակութային շատ տեղաշարժեր է ունեցել, սակայն այդ փոփոխությունները, ըստ երեւույթին, գենետիկ ազդեցություն չեն ունեցել, համենայնդեպս իգական բնակչության վրա», – ասել են նրանք։

Հետազոտողներին աշխարհի այս հատվածի ուսումնասիրությունը հետաքրքրել է հնագույն ժամանակներից մշակութային խաչմերուկում գտնվելու դիրքի պատճառով, որը նաեւ հայտնի է որպես հնդեվրոպական լեզուների հնարավոր ծագման եւ տարածման կարեւոր մարզ։ Տարածաշրջանում մոր գենետիկ պատմության վրա լույս սփռելու համար հետազոտողները վերլուծել են ժամանակակից Հայաստանի եւ Արցախի 52 հնագույն կմախքների լիակատար միտոքոնդրիումային գենոմները, որոնք ընդգրկում են 7800-ամյա պատմական ժամանակահատված։ Դրանից զատ, մասնագետներն ուսումնասիրել են ժամանակակից հայերի 206 միտոքոնդրիումային գենոմները, ինչպես նաեւ հարեւան պոպուլյացիաների 482 ներկայացուցիչների ԴՆԹ-երը։

Ստացած տվյալները ցույց են տալիս, որ իգական բնակչությունը, համենայնդեպս՝ Հարավային Կովկասի որոշ հատվածներում, անչափ կայուն է եղել, չնայած մշակութային փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել հազարավոր տարիների ընթացքում։ Նրանք նաեւ ենթադրում են, որ վերջին 2000–3000 տարիներին այս տարածաշրջանում արտագաղթը տեղական իգական բնակչության վրա փոքր ազդեցություն է ունեցել։

Ցավոք, հայ եւ օտարազգի գիտնականների մեծ մասը հեռու է նյութական ուսումնասիրությունների ծիրում նաեւ հոգեւոր հարցերի պատասխանները ներառելուց, եւ նրանք փաստացի իրողության կողքին դժվարանում են տալ իրական պատասխաններ: Հայտնագործությունը համարվում է անբացատրելի եւ զարմանալի……

Մինչդեռ իրականում արաչակնիք եւ աստվածազարմ հայի գենը (որն Արարչի մարդարարման ժամանակներից ներդրած մարդու կոդն է՝ ծածկագիրը) ունի իր ինքնապաշտպանական բնական գործառույթները, ինչի մասին էլ հաճախ են խոսում Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները՝ նշելով բնածին ազգերի տիեզերագենային-ծինաբանական հատկությունները:

Մենք բազմիցս ենք ասել՝ անհավատ-անհոգի գիտնականն ի վերջո հանգելու է առասպելների ուսումնասիրությանը, որից այսօր դեռ խուսափում է: Անհավատ-անհոգի պատմաբանն ու հնեաբանը պարզապես վերածվում են քուջուջ անողների, որ հայտնագործությանը ուղղակի երեւույթի բացատրությամբ են վերաբերում…

Միջազգային հետազոտության տվյալները հարավկովկասյան տարածաշրջանից վկայում են ժամանակակից Հայաստանի եւ Արցախի տարածքում բնակչության գենետիկական շուրջ 8000-ամյա շարունակականության մասին.- հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ «Ուսումնասիրությունն արվել է Դանիայում։ Միջազգային կենսաբանների մեծ թիմ է աշխատել։ Շարունակաբար վերջին տարիներին մենք Հայաստանում եւ Արցախում պեղված հուշարձանների  մարդաբանական նյութերի նմուշներ ենք ուղարկել ԴՆԹ անալիզների համար։ Հրատարակվեց մի հետաքրքիր հոդված Current Biology ամսագրում, որտեղ ներկայացվել է Կովկասում ժառանգականությունը։ Այն ցույց է տալիս, որ ք.ա. 7-րդ հազարամյակի վերջերից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակականության մեջ են»:

Ըստ նրա, հնագիտական նյութերի, քննարկումների համաձայն՝ մենք մշակույթների տարբեր փուլերով ենք անցել, բայց մայրական գծով գենետիկական անալիզները վկայում են,  որ այստեղ ապրող բնակչությունն, ըստ էության, փոփոխության չի ենթարկվել, եւ սա հաստատվել է «կենսաբանության մեջ ընդունված հինգ մեթոդաբանությամբ, եւ՝ սրանք հայոց պատմության, հայոց ծագումնաբանության խնդիրները լուսաբանելու համար արժեքավոր տվյալներ են»։

Այն դիտարկմանը՝ թե սա արդյոք չի խոսում ծերացման մասին, նա պատասխանել է, որ սա միանշանակ ժառանգականության մասին է եւ ծերացման հետ որեւէ կապ չունի (իմիջիայլոց, հայ գենի հին լինելը եւս կապ չունի ծերացման հետ, ինչն առանձին թեմա է…)։

ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենն ավելացրել է, որ այս ուսումնասիրությունն արվել է միայն մայրական գծով եւ շուտով պարզ կդառնան նաեւ հայրական գծով վերլուծությունները։

Ինչպես հայ արիներն են նշել, այլեւս անկասելի են լինելու նման բացահայտումները, ինչը կապված է Տիեզերական Գարնան Զարթոնքով, եւ հայտնագործությունները համարժեքորեն ավելանալու են երկնային ազդակների ակտիվացմամբ պայմանավորված: Մինչ վերոնշյալ ուսումնասիրությունը, տեղեկություն էր սփռվել, որ «վերջապես գիտական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք համարձակվում են հայտարարել ՀԱՅ ԱԶԳ-ի իրական դերի մասին, որ խաղացել է համաշխարհային պատմության եւ քաղաքակրթության մեջ»։

Նատալյա Սոբոլը ռուս գիտնական է, ով համարձակվել է բացահայտ խոսել հայության խաղացած դերի, ամենակարեւորը՝ նրա ոչ եկվոր, այլ բնիկ ազգ լինելու մասին։ Նա համարձակություն է ունեցել ասելու այն, ինչը սարսափում են ասել շատ  գիտնականներ, անգամ՝ ազգությամբ հայ: Մեր որոշ «տիտղոսավոր» գիտնականներ, որ սովետական տիտղոսների համար դեռ թոշակ են ստանում մեր հաշվին ու հանուն դրա մերժում են ամեն ճշմարիտ բան, նաեւ հայանպաստ նոր հայտնագործությունները: Ինչպես նախկինում աղաղակում են, թե «հայ ժողովրդի պատմությունը սկսվում է Ուրատուից հետո, որ նույնիսկ Ուրարտուն ոչ հայկական պետություն էր»…

Նշյալ ռուս գիտնականը, եւ արդեն ոչ միայն նա, ի հայտ են գալիս էլի ռուս եւ այլազգի գիտնականներ, որ համարձակություն են ունենում ասելու այն, ինչը դեռ տաբուի տակ է… Ավելին՝ ասելիքը տեսաժապավեն դարձրած ներկայացնում են ամբողջ աշխարհին՝ օգտագործելով համացանցի հնարավորությունները… Որ Հայկական լեռնաշխարհի բնիկները միայն հայերն են եւ մինչեւ հայկական հզոր պետականության կորուստը՝ հենց հայերն են եղել Հայկական լեռնաշխարհի բոլոր հնագույն պետական կազմավորումների տերն ու ստեղծողները…

Միանշանակ է, որ Հայկական լեռնաշխարհը առանձին եւ ինքնուրույն տարածաշրջան է, որ գտնվում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի միջեւ: Հայերի ու Հայկական լեռնաշխարհի դերի ու նշանակության մասին էլ խոսել է նշյալ ռուս գիտնականը, սկսում են խոսել նաեւ այլ գիտնականներ: Հայկական քաղաքակրթության վերանայումը դառնալու է մի նոր դարաշրջանի սկիզբ մարդկության համար, երբ պատմական արդարությամբ սրբագրմամբ Հայք-Հայաստանը վերստին կարգվելու է «Սրբազան Օրենքների եւ Մարդկանց եւ Աստվածների Հավիտենական Ուխտի Երկիր»…

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով ներկայիս եզակի այն հոգեւորականներից է, որ իր կրոնական խոսքից առավել խոսում է ազգային լեզվով, այդ առիթով նշել է.

– Ես ցնցված եմ, որքան պասիվ են մեր պատմաբանները, հնեաբանները, ցավալի է, եւ մեր ռեժիսորները փոխանակ այսպիսի պատմական ֆիլմեր նկարահանեն, սփյուռքը ներգրվելով, անիմաստ սերիալներ են նկարահանում նույն այդ սփյուռքը ներառելով… փոխվե՛ք վերջապես, տուն դարձե՛ք ու ճիշտ ճանապարհ ընտրե՛ք, շատ եմ սիրում եմ իմ հինավուրց ժողովուրդը…

Նշենք, որ գործում են ԴՆԹ-ի ուսումնասիրության տարբեր ծրագրեր, որոնցից մեկում, որ մեկնարկել է 2009թ., շուրջ 800 հայ 4 տարվա ընթացքում այս ծրագրի միջոցով կարողացել է պարզել, թե ինչ ազգի են պատկանել իրենց նախնիները, որտեղ են ապրել եւ ինչով են զբաղվել: Գիտնական-հնաբանները թեստավորումն իրականացնում են բերանի խոռոչից նմուշ վերցնելով, սակայն հուսով են, որ շուտով հնարավոր կլինի ԴՆԹ հետազոտություններ անել նաեւ մահացածների ոսկորների նմուշով:

Այս տարիների ուսումնասիրությունները պարզել են, որ հնագույն ազգերից միայն հայերի գենն է գրեթե անփոփոխ մնացել:

Տարբեր հայ եւ այլազգի մեծեր են անդրադարձել հայկական գենին եւ լեզվին: Հայերենը համարվել է ինչպես քրմական լեզու, որ ծածկագրերի բնական հիմք ունի, այնպես էլ աստվածների հետ խոսելու լեզու: Ապացուցվել է, որ հայկական այբուբենը տիեզերագիր երեւույթ է եւ դրանով շատ գաղտնիքներ են բացահայտվում… այսօր տիեզերական ճշմարտություններն ուսումնասիրելիս, ինչպեսեւ չափումների ոլորտում:

Վերջին շրջանի լեզվաբանական եւ հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում արված հայտագործությունները այլեւս չեն տեղավորվում պատմագիտության հին հասկացողություններում եւ ստիպում են հասնել ու վերաբացել պատմական, իմաստասիրական եւ լեզվական ակունքները…

Դառնալով հայի գենին՝ հավելենք, որ Եվրասիայի ժամանակակից տարածքի բոլոր հասարակությունների, բացառությամբ Սարդինիայի եւ Սիցիլիայի բնակիչների, բիոլոգիական նախնին եղել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչեւ 2-րդ հազարամյակի վերջը ապրած մարդը: Իսկ իր գենետիկական նկարագրով՝ Ժամանակակից հայ մարդն ամենամոտն է կանգնած մեր ընդհանուր նախնուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Պավել Ավետիսյանը եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանը՝ ներկայացնելով Կոպենհագենի համալսարանի կենտրոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտության համար լաբորատոր անալիզի է ենթարկվել 101 հնագույն ԴՆԹ-ների նմուշ՝ բերված Եվրասիայի տարբեր շրջաններից. Դանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Ղազախստանից, Լիտվայից, Չեռնոգորիայից, Լեհասատանից, Ռոսաստանից եւ Շվեդիայից: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ տեղ են գտել Հայաստանի բրոնզ-երկաթի դարերի տարբեր հնավայրերում պեղված մարդկանց ԴՆԹ-ի 8 նմուշ:

«Կովկասում եւ Միջին Արեւելքի տարածքներում հավաքած նյութերի ԴՆԹ-ների մեջ այսօրվա հայ մարդու եւ Հայաստանի տարածքից հայտնաբերված մարդաբանական մնացորդների ԴՆԹ ցուցանիշներն ամենամոտն են իրար: Սա ժառանգական շարունակականության մասին վկայող բացառիկ տվյալ է»,- պարզաբանել է Պավել Ավետիսյանը:

«Մեզ համար հուզիչ, դրական պատասխան ենք ստացել: Հայաստանի այսօրվա տարածքում գտնվող բրոնզե դարի նյութերն ունեն այնպիսի գենետիկական պատկեր, որն այսօրվա հայ մարդու գենետիկ պատկերից գրեթե չի տարբերվում, ինչը  վկայում է, որ այս տարածքում անընդհատ բնակվել է ժողովուրդ»,- իր հերթին ընդգծել է պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանը. հավելելով, որ սա աշխատանքների սկիզբն է:

Անդրանադառնալով այն հարցին, թե արդյոք ժամանակակից Հայաստանի տարածքում ձեռք բերված նմուշների արդյունքները կարելի՞ է վերագրել նաեւ Արեւմտյան Հայաստանին եւ Հայկական լեռնաշխարհին, հնագետ Պավել Ավետիսյանը բացատրել է. «Այն նյութերը, որ ձեռք են բերվել ժամանակակից Հայաստանի տարածքի հնագիտական հուշարձաններից՝ որոշակի մշակույթներ ներկայացնող հնավայրեր են, որոնք ունեն տարածման արեալ, որը տարածվել է Հայկական լեռնաշխարհի՝ ժամանակակից Հայաստանից դուրս ընկած տարածքներում:

Եթե մենք որեւէ բան պեղում ենք Կապանում եւ այդ նյութերը տրամադրում ուսումնասիրության, մենք, ըստ էության, ստանում ենք պատկեր նաեւ առհասարակ այդ մշակույթների տարածման արեալի մասին»:

Իսկ ժամանակակից հայ մարդու եւ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի մարդու ժառանգական շարունակականությունը պայմանավորված է նրանով, որ տեղի բնակչությունը իր հավատի, ազգային հատկանիշների շնորհիվ մեկուսացված է եղել ու զանգվածաբար չի ձուլվել այլ ժողովուրդների հետ. նշում են հայ գիտնականները եւ շեշտում, որ սա ֆենոմենալ երեւույթ է:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։