Ըստ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի, 1992-1994թթ. ռազմական գործողությունների եւ ռմբակոծությունների պատճառով զգալի վնասներ են կրել Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը: Այդ ժամանակահատվածում նշյալ մարզերում բնակվել է ՀՀ բնակչության 27%-ը՝ 976 հզ. հաշվառված անձ: Իսկ բնակչության 75%-ը պատերազմական գործողությունների պատճառով հեռացել է մշտական բնակության վայրից: Այս քաղաքացիները համարվում են ներքին տեղահանվածներ, ովքեր հեռացել են իրենց բնակավայրերից, բայց ապրում են մեր երկրի սահմաններում: Հայաստանում ներկայումս պաշտոնապես հաշվառվում են 21.270 ներքին տեղահանվածներ: Տարիներ շարունակ այս մարդկանց հիմնախնդիրները մնացել են չուսումնասիրված, չի իրագործվել կառավարական հստակ ու գործուն ծրագիր, եւ միայն վերջերս տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալությունը նախագծել է ներքին տեղահանված անձանց իրենց մշտական բնակության վայրերը վերադարձնելու ֆինանսավորված ծրագիր: Սա ավելի քան տարօրինակ է, քանզի երկրում ժամանակին պետության կողմից արձանագրվել են 37.314 ներքին տեղահանվածներ, որոնց զգալի մասը՝ 26.044-ը, անուշադրության եւ անտարբերության հետեւանքով հեռացել է Հայաստանից՝ մշտական բնակություն հաստատելով արտերկրում, իսկ մնացյալն էլ, ահա, ապրում է տեղահանված վիճակում: ՀՀ կառավարության պատկան մարմինները կարողացել են բանակցել 18.091 ներքին տեղահանվածների հետ, որոնցից 2615-ը Արծվաշենից են եւ բռնազավթված բնակավայր վերադառնալու հնարավորություն չունեն: Եվ դա՝ անհայտ ժամանակով: Այլ բնակավայրերի 15.476 ներքին տեղահանվածների 9.692-ը վերադարձել եւ սեփական միջոցներով վերականգնել են իրենց փլուզված կամ վնասված տները, իսկ մնացյալ 5784-ից մշտական բնակության վայր վերադառնալու պատրաստակամություն են հայտնել միայն 2602-ը: Ցանկացողներին (առայժմ՝ ծրագրով՝ 1005 ընտանիք) վերադարձի համար կտրամադրվի օգնություն: Յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի միանվագ նպաստ՝ 105-ական դոլար, 600-ական դոլար՝ սերմացու, անասուններ եւ անհրաժեշտ գործիքներ գնելու համար, իսկ տրանսպորտային ծախսերի համար՝ 45-ական դոլար: Վերոնշյալ ժամանակահատվածում ավերվել են 16.433 տներ, որոնցից ամբողջովին՝ 1694-ը: Այսպիսի տների համար պետությունը հատկացրել է 7.700-ական դոլար, իսկ կիսաավեր տների վերանորոգման համար՝ 1.500-ական դոլար: Երեք տարվա ծրագրով նախատեսված է տարեկան մոտ 330 ընտանիքի վերաբնակեցում, որի համար կհատկացվի 38,5 մլն. դոլար: Արման Դավթյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Անվանվել են աշխարհի ամենաարագ կենդանիները
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
- WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
- ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
- Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ