Վտանգավոր նախադեպ՝ անկանխատեսելի հետեւանքներով – Ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար… Իհարկե մեր ազգն ու երկիրը կարող են ծնել վրիժառուներ նաեւ բարեկամ ազգերի ու երկրների համար, բայց ամեն բան այլեւս պիտի արվի հանուն պատմական եւ բնական արդարության վերականգնման համար…

Օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ մի միջադեպ, որը կարող էր Հայաստանի եւ հայության համար նոր ճակատ բացել… Փարիզի Կրետեյ շրջանում մի մարդ փորձել էր վրաերթի ենթարկել մզկիթի մոտ կանգնած մարդկանց:

Նա ձերբակալվել է, որից հետո ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպի հետեւանքով որեւէ մեկը չի տուժել: Հարձակման շարժառիթները նախապես հայտնի չեն եղել, այդ մասին չի հայտարարվել նաեւ հետո: Այնուհետ Parisien թերթը հայտնել է, որ կասկածյալը հայկական ծագում ունի եւ հայտարարել է, որ ցանկացել է վրեժ լուծել Փարիզում վերջին տարիներին իսլամիստների կողմից իրականացված հարձակումների համար:

Ֆրանսիայում 2015թ. Փարիզում հարձակումից հետո գործում է արտակարգ դրության ռեժիմ: Չնայած ուժեղացված անվտանգությանը, ֆրանսիական իշխանություններին չի հաջողվել կանխել մի քանի լուրջ ահաբեկչություններ, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Հիշեցնենք, որ Փարիզում այդ տարի հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Առաջադեմ աշխարհը Ֆրանսիայի հետ սգում էր, այդ ժամանակ սպանվել էր 11 մարդ:  

Ֆրանսիայի հետ սգում էր նաեւ Հայաստանը եւ հայությունը, քանզի եթե ոչ հային, ապա էլ ում է առավել հայտնի պետականորեն կազմակերպված ահաբեկչության ցավը, որը հայությունը զգացել է 1893-1923թթ. Թուրքիայի եւ Ադրբեջանի մարդակեր բնույթից, որոնց ժառանգները այսօր էլ պատրաստ են հոշոտել հային եւ Հայաստանը… «Իսլամական պետություն»-ը այսօր նույնպես պետականորեն կազմակերպված մարդակեր իշխանություն է Իրաքի եւ Սիրիայի բռնազվաթված տարածքներում եւ իզուր չէ, որ նրանց շարքերում են հայտնվել հազարավոր թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ, որ մասնակցում են տարածաշրջանի ապակայունացմանը, Իրաքի եւ Սիրիայի բնակավայրերի ավերմանը եւ տասնյակ հազարավոր մարդկանց՝ արաբներ, քրդեր, եզդիներ, հայեր, ասորիներ եւ այլոց ոչնչացմանը:

Բայց յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է վրեժխնդրության հանուն մարդկության եւ մարդկայինի պատվի (ինչը ողջունելի է առհասարակ), պիտի հասկանա, որ (իմա) նոր խնդիրներ է առաջ քաշում Հայաստանի եւ հայության համար: Իհարկե մեր ազգն ու երկիրը կարող են լինել նման հարցերի կենտրոնում, հայն արարչական եւ արդարամիտ գենի կրող է, սակայն այսօրվա խառնափնթոր աշխարհի համար դա պիտի արվի գոնե մեկ հստակ պայմանով՝ աշխարհի վերաբաժանման այս փուլում Հայաստանը պետք է վերականգնվի իր իրական ու բնական սահմաններում՝ Հայկական լեռնաշխարհում եւ պատմությամբ հայտնի հարակից տարածքներում, եւ չպետք է խոչընդոտվի հայության համախմբումը միացյալ հայրենիքում…

Այլապես բոլոր զոհողությունները, ինչպես նախկինում, կծառայեն օտարներին եւ առիթ կտան մեր թշնամիներին հարվածների սլաքն ուղղել դեպի Երեւան:

Այս դեպքում՝ Փարիզի Կրետեյ շրջանում մզկիթի մոտ կանգնած մարդկանց վրաերթի ենթարկելու փորձը նախաձեռնած ֆրանսահայն ըստ էության հիվանդություն ունի, տառապում է երկվությամբ (շիզոֆրենիա), ինչը նշանակում է, որ նա անմեղսունակ է եւ գործել է պահի զգացողությունների ազդեցության տակ:

Բայց այսուհետ նման բան նույնպես չի՛ կարելի նախաձեռնել, մինչեւ աշխարհն իրապես չընկալի հայի եւ թուրքի, հավատավոր մարդու եւ ծայրահեղական ահաբեկչի տարբերությունները…

Պետք է մտածել նաեւ, որ մեր թշնամին եւս կարող է այլ դիմակով, նաեւ բարեկամի, մեզ մղել արկածախնդրության աշխարհի այս կամ այն անկյունում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։