Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ…

Երբ հեքիաթներում, որոնք իրական կյանքից վերցրել եւ ավելի մատչելի նորից կյանք են մտցրել, բարին հաղթում է չարին, բոլորը տրամաբանական եւ արդար են համարում: Երբեմն բարին պետք է համբերատար գտնվի, քանի որ չարի պարտությունը կամ պատիժը լինում է նախ Երկնային, ապա նոր հաջորդում է Երկրայինը…

Հիմա Հայաստան-Արցախ եւ Թուրքիա-Ադրբեջան՝ բարու եւ չարի պատմության մեջ հայկական երկու հատվածները շատ երկար սպասեցին Երկնային արդարության վճռին, քանի որ Տիեզերական Ձմեռ էր, ինչը առավել նպաստավոր է չար ուժերի համար եւ… արեւապաշտ հայերը պիտի սպասեին Տիեզերական Գարնան զարթոնքին: Եվ արդեն Երկնային վճիռն ուժի մեջ է մտել, ինչը կյանքի է կոչել Երկրային արդարությանը…

Հայաստան-Արցախ եւ Թուրքիա-Ադրբեջան զույգերում չարի պատիժն անխուսափելի է այլեւս, Երկնային վճիռները երկրում չեն քննարկվում…

Տարածաշրջանում շուտով կգործի Հայաստան-Արցախ տեսլականը միայն, ինչը մասնատման ու ապա ոչնչացման կտանի Թուրքիա-Ադրբեջան արհեստական շինությունները, որ պետություն են հորջորջվում, որոնցից առաջինը մի քանի հարյուր տարվա, իսկ մյուսն ընդամենը հարյուր տարվա կյանք ունեն, այն էլ ոչ իրենց հայրենի տարածքներում ստեղծած…

Իհարկե, հնարավոր են արհեստական նոր միջամտություններ, որոնք միայն ժամանակավոր հաջողություն կարող են գրանցել, այդ թվում՝ երբեւէ չգոյ Քուրդիստանի ստեղծումը Արեւմտյան Հայաստանի տարածքում, ինչը պարզապաես կործանման է դատապարտված դեռ չստեղծված վիճակում…

Հայկական լեռնաշխարհում երկար ժամանակ տնօրինելու են միայն լեռնաշխարհի բնիկները՝ հայերը, Արեգակնային Համակարգի Գարուն, Ամառ, Աշունը ավելի քան 15 հազար տարի արեւ են սփռելու արեւապաշտ հայերի եւ արիական մյուս ազգերի գլխներին, մինչեւ հաջորդ մի քանի հազարամյա Երկնային Ձմեռը…

Եվ երբ երկրային լեզվով ասած՝ հայերիս կոչ են անում համակերպվել եւ ապրել թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք-կողքի, որպես հարեւաններ, քանի որ այլ ելք չկա, ապա դա հասկանալի կոչ է միայն խառնարյունների, գենապիղծների եւ խառնակչության հետեւորդների համար:

Ոչ մեկը չի համաձայնի, որ իր պապական տուն մտած եւ տան մեծ մասը զավթած քոչվորները, որ տափաստանների անհայրենիք ու խառնագեն թափթփուկներ են, հավերժ մնան իր տանը եւ ապականեն նաեւ սերունդների ապագան: Հայը եւս չի համակերպվի: Հայի ոչ մի սերունդ թուրքին եւ ադրբեջանցուն հարեւան չի ճանաչի… այդ երկու արհեստածին երեւույթները հայի հարեանները կլինեին մի դեպքում, եթե Հայաստանի սահմանները մինչեւ ալթայներ հասնեին…

Արցախը՝ Ադրբեջանի, իսկ Հայաստանը՝ Թուրքիայի հակապատկեր են միանշանակ… եւ ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել: Դրական եւ բացասական գործառույթները ինչպես բնության մեջ, այնպես էլ մեր կյանքում տարբեր են եւ անհամատեղելի… Եվ մենք բազմիցս են ասել, որ հայի եւ թուրքի համատեղ կեցությունն անհամատեղելի է…

Նրանք փորձեցին մեզ հեռացնել մեր աստվածատուր երկրից, ապաեւ՝ ցեղասպանել վերջնականապես, բայց ի փառս հայ գենի՝ չկարողացան… Դրա համար նրանց մի քանի հազարամյակ էր տրված՝ մի ամբողջ Տիեզերական Ձմեռ… Իսկ մեզ՝ հայերիս, ավելի քան 15 հազար տարի է տրված՝ Տիեզերական Գարնան, Ամռան եւ Աշնան ժամանակներում…

Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում

Այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը

Առավել հաճախակիացել են արեւմտյան ու ռուսաստանյան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների այցերը Արցախ: Եվ բոլորն են փոխում են կարծիքները՝ ավելի դրական մոտենալով հիմնախնդրին: Մի քանի օրինակ բերենք՝ համոզելով, որ Արցախի եւ Ադրբեջանի քաղաքակրթական արժեքները բացարձակապես տարբեր են: 

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի վերջերին Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ խոնարհելով հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների ու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կազմակերպությունում  եւ Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը եւ միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:

Բելգիացի  սենատորը  եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում, արտադրամասերում,  ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաեւ գործարանի հիմնադրման պատմությունը: Յորիս Պոշետը եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում, ծանոթացել հնավայրին, պեղումների ընթացքին, իսկ թանգարանում լսել է քաղաքի պատմությունը:

Զարմացած եւ հիացած բելգիացի պատգամավորը Ստեփանակերտում այցելել է նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսանում է 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Այստեղ էլ չթաքցնելով հիացմունքը՝ Յորիս Պոշետը  նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն ու հավելել, որ «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առ Աստված բելգիացի սենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն՝ հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու մասին տպավորություններն ամփոփել է Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով: Չթաքցնելով հիացմունքը՝ նշել է. «Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու Արցախի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների, արտաքին գործերի եւ մշակույթի նախարարների հետ: Այդ հանդիպումներն ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու  Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին: Պետք  է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար եւ հնարավորության դեպքում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ, համեղ ուտելիքներով»:

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը եւս հիացած է Արցախով: Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձել են իրեն ներառել Ինտերպոլով հետախուզվող անձանց ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ իր ուղեւորությունից հետո, որտեղ նա հետեւում էր սահմանադրական հանրաքվեի ընթացքին։ Նա շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեից հետո դիտորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ քվեարկությունը անվանելով «ժողովրդավարական գործընթացի արդյունք»։

«Ես ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Ես ընտրված պաշտոնական անձ եմ, ու ես պաշտպանում եմ այն դիրքորոշումը, որը Եվրախորհրդարանը ունակ չէ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է նա։

Հոդվածում, որը նվիրված է խորհրդարանականների արտասահմանյան ուղեւորություններին, նշվում է, որ ԵԽ անդամները կարող են մեկնել ուր ցանկանան մենակ կամ փոքր խմբի կազմում։ Միակ վերապահումն այն է, որ նրանք պետք է դա անեն իրենց, այլ ոչ թե խորհրդարանի անունից։

Հիշեցնենք, ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելը ամուսնացավ հայուհու հետ եւ հայտարարեց, որ հայ կնոջ նկատմամբ սիրո լավագույն դրսեւորումը նրա հայրենիքի հանդեպ սիրո զգացումն է, ինչը ինքն անում է առանց դժվարության, իսկ Արցախ այցերը կշարունակի՝ անկախ Բաքվի անհիմն քայլերից: Նա վստահ է, որ կարող է ու շարունակելու է անարգել պնդել իր սեփական դիրքորոշումը քաղաքական հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելից եւս  այցեր եղան Հայաստան եւ Արցախ:

ԼՂՀ ԱԺ-ում հյուրընկալվեց իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկին, ով Արցախի մասին իր հիացմունքն էր հայտնել այցի վերջում:

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում եւ Արցախում կիրառելու անհրաժեշտությանը ու մի շարք այլ թեմաների:

Նա նշել էր, որ արցախցիներին խորհուրդ տալու խնդիր չունի, իրենք եւս չեն սիրում, երբ Իսրայելի պաշտպանության հարցերով բոլորն սկսում են խորհուրդ տալ, իրենք մի բան գիտեն, որ պիտի պաշտպանեն իրենց երկիրը: Դա գիտեն նաեւ արցախցիները, իսկ ինքն ավելի շատ եկել էր սովորելու, ոչ թե սովորեցնելու համար……

Այցից հետո հրեա գործիչը կոչ է հղել բոլորին. «Այցելե՛ք Արցախ, այնտեղ հրաշալի մթնոլորտ է»:

Երբ նրան տեղեկացրել են, որ Արցախ այցից հետո հայտնվել է Ադրբեջանի սեւ ցուցակում, նա պատասխանել է, որ դա իր համար խնդիր չէ եւ շարունակելու է այցելել Արցախ, անկախ «Ադրբեջանի ինչ-որ սեւ ցուցակներում հայտնվելուց»:

Նա վստահ է, որ Արցախն ընթանում է ճիշտ ճանապարհով… Ընդգծել է, որ Արցախում ավելի անվտանգ է, քան Եվրոպայում. «Ես այստեղ ավելի անվտանգ եւ ապահով զգացի, քան Եվրոպայում, որտեղ գրեթե ամեն օր բռնություններ եւ ծանր հանցագործություններ են տեղի ունենում։ Մինչդեռ շուրջս աշխույժ, ստեղծագործ մթնոլորտ է, մարդիկ խաղաղ աշխատանքով են զբաղված, ու չէի կամենա, որ Արցախի հողում դարձյալ ռումբեր պայթեն եւ խախտվի անդորրը»։

Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց

«Լայնամասշտաբ զորավարժություններով, դրանց համար ընտրված վայրով, սահմանին մարդկային կորուստների հանգեցնող սադրիչ գործողություններով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ չի պատրաստվում հրաժարվել եւ թույլ տալ, որ այսպես ասած իրեն զրկեն իրավիճակը սրելու եւ սադրիչ գործողությունների դիմելու հնարավորությունից»,- ասել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ պարբերաբար ընթացող գործողությունների շարքը բավականին ցուցադրական էր եւ ուղերձների շարք էին պարունակում։

Ադրբեջանագետը հիշեցրեց, որ դեռեւս հունիսի 14-ին Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակը հայտարարել էր, որ իրենք դրական ակնկալիքներ չունեն համանախագահների այցից՝ դրանով հստակ ցույց տալով, որ դրական միտում չեն տեսնում։ «Ադրբեջանում շարունակում է իշխել այն ընկալումը՝ ելնելով նաեւ համանախագահների վերջին հասցեական հայտարարությունից, որ որոշակի հասցեական աջակցություն է ցույց տրվում, այսինքն, այսպես ասած չեզոքությունը կարծես թե խախտվում է, մեսիջները դառնում են ավելի հստակ, ու սա սկսում է Ադրբեջանին նյարդայնացնել, սա նաեւ խոսում է, որ այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության ձեւավորման»,- նշել է Տաթեւ Հայրապետյանը:

Նշենք, որ Ադրբեջանի տնտեսական ու ներիշխանական խնդիրներն էլ ազդում են սահմանային իրավիճակին. ներքին լսարանի համար միշտ վտանգավոր վիճակ պետք է լինի: Միեւնույն ժամանակ, նրանք արտաքին լսարանին ցանկանում են ցույց տալ, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի արկածախնդրության եւ իրավիճակի սրման գնալուց։

Բաքուն մեծ ծախսեր է անում, որպեսզի Ադրբեջանում միջազգային մարզական բարձրակարգ միջոցառումներ անցկացվեն, համաեվրոպական, համաիսլամական խաղերն է կազմակերպում Բաքվում, սակայն դրանք Ադրբեջանին միջազգային սպասված հեղինակությունը չեն բերում, իսկ հասարակությունն էլ մեծ դժգոհություն ունի նման միջոցառումների հանդեպ, քանի որ երկրում սոցիալական անելանելի վիճակ է, այդ դժգոհությունը բուռն արտահայտվում է սոցցանցերում, փողոցներում: Այդ ընթացքում եւս Ադրբեջանը սադրանքների ու սրացումների է գնում սահմանային գոտիներում:

Բաքուն փորձում է փրկել ոտնահարված ինքնասիրությունը եւ հաճախ ցանկալին է ներկայացնում որպես իրականություն: Վերջերս Արցախի նախագահը մեկ անգամ եւս փորձեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա, սակայն ինչպես ԵԱՀԿ ՄԽ, այնպես էլ ՄԱԿ-ի այս օրերի անհասցե հայտարարութունները ի չիք են դարձնում հայկական կողմի խաղաղասիրական ջանքերը, ինչը հայկական զինուժին մղում է համարժեք գործողությունների:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը եւս անդրադարձավ ադրբեջանական կաշառակերությանը Եվրոպայում: Այո, Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ:

Տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսե գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ եւ բոլոր ծախսերի վճարմամբ ուղեւորություններ՝ Ադրբեջանի օգտին ու Հայաստանի եւ Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Անօրինական գործունեությունն այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:

Թեեւ այս կաշառակերությունը շարունակվում է փակ դռների հետեւում ու չի բացահայտվում ոչ ադրբեջանցի պաշտոնյաների, ոչ օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից, սակայն ժամանակ առ ժամանակ ջրի երես է դուրս գալիս: Պետք է հիշենք, որ բացահայտվածը միայն չնչին մասն է այն մեծամասշտաբ կաշառակերության, որ տրվել է Բաքվի այցելուներին, տարբեր երկրների պաշտոնատար անձանց եւ միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

«Վերջերս մեծ սկանդալային բացահայտում արվեց Եվրախորհրդում միլիոնավոր դոլարների կանխիկ գումարի ներգրավմամբ, որը տրվել էր նրա որոշ անդամներին՝ Ադրբեջանին քննադատող որոշումները տապալելու կամ Արցախի վերաբերյալ աննպաստ զեկույցներին աջակցելու դիմաց: Արդյունքում, աշխարհի խոշորագույն հակակոռուպցիոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը կոչ է արել ԵԽ-ին հետաքննել կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները»,- նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը:

Իսկ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը մեղադրել է Ադրբեջանին Եվրախորհրդի որոշումների վրա անհարկի ազդելու համար՝ հիմնական խորհրդարանականներին խոշոր գումարներ եւ այլ ծառայություններ մատուցելու միջոցով: Նախաձեռնությունը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել, որպեսզի ուսումնասիրեն ԵԽԽՎ 2013թ. քվեարկությունը, երբ մերժվել էր խիստ քննադատական զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների ու այդ երկրի պատվիրակության անդամների դերակատարության վերաբերյալ: 2017թ. ապրիլի 20-ին «Գարդիան» պարբերականը ընդարձակ հոդված հրապարակեց՝ «Նոր պնդումներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կառույցում Ադրբեջանի ձայների կեղծման մասին» վերնագրով: ԵԽԽՎ-ի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ «Գարդիան»-ին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ անդամները Ադրբեջանից կաշառք են ստացել հօգուտ այդ երկրի քվեարկելու դիմաց: ԵԽԽՎ-ն կազմված է 47 եվրոպական երկրների, ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի 324 խորհրդարանականներից:

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ եւ արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է, թե «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձեւով քվեարկելու համար: Նա մեկն է այն 64 խորհրդարանականներից, որոնք բանաձեւ են ստորագրել՝ կոչ անելով անկախ հետաքննություն անցկացնել «ծանր հանցանքի մասին լուրջ եւ վստահելի պնդումների վերաբերյալ»՝ կենտրոնացված ադրբեջանական քվեարկության վրա». հաղորդում է «Գարդիան»-ը:

Նշվում է, որ այդ պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012թ. «Եվրոպական կայունության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, բայց թափ առան այն ժամանակ, երբ Իտալիայի դատախազները հետաքննություն սկսեցին աջակենտրոն խմբի նախկին նախագահ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործով: Նա մեղադրվում է 2,39 միլիոն եվրո (2,6 միլիոն դոլար) կաշառք Ադրբեջանից ստանալու մեջ՝ Եվրոպայի խորհրդում նրա կառավարությանը աջակցելու դիմաց: Նա կկանգնի դատարանի առաջ փողերի լվացման համար, իսկ Միլանի դատախազը բողոքարկում է՝ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելով նրա դեմ: Նա միշտ հերքել է ցանկացած իրավախախտում», գրում է նույն «Գարդիան»-ը:

Նույնիսկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն հայտնվեց ծանր կացության մեջ, քանի որ հրաժարվել է հետաքննություն սկսել Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Նրա վերջին ուղեւորությունը դեպի Սիրիա ավելացրել է ԵԽԽՎ անդամների թիվը, որոնք պահանջել են նրա հրաժարականը: Քանի որ, ըստ կանոնակարգի, Պեդրո Ագրամունտը չի կարող հեռացվել, ԵԽԽՎ-ի Բյուրոն անցյալ շաբաթ նրան անվստահություն էր հայտնել՝ որոշում ընդունելով, որ նա լիազորված չէ կատարել որեւէ պաշտոնական այց, հաճախել հանդիպումների կամ որեւէ հրապարակային հայտարարություն անել Վեհաժողովի անունից որպես նախագահ: Սպասվում էր, որ նա  հրաժարական կտա, ինչը եւ տեղի ունեցավ պատգամավորների, այդ թվում՝ հայ, համառ ճնշումներից հետո:

Բացի այդ, Եվրախորհուրդը հետաքննություն է սկսել 2015-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի համապատասխանության վերաբերյալ՝ առաջին անգամ անդամ պետության նման հարցաքննում վերջին 25 տարիների ընթացքում… «Ամոթալի է, որ ԵԽԽՎ-ն, մի մարմին, որ ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, զոհ է գնում Ադրբեջանի դիկտատորի կաշառակերության սխեմաներին: Այս մեղադրանքները վարկաբեկում են Եվրոպայի խորհրդի հիմնական արժեքները: Անընդունելի է, որ ադրբեջանական նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ԵԽԽՎ անդամները գնացել էին այնտեղ որպես դիտորդներ, նրանք զարմանալիորեն շատ դրական զեկույցներով էին հանդես եկել, մինչդեռ մնացած միջազգային դիտորդները շատ բացասական գնահատականներ էին տվել: Նման հակադրությունը մտահոգության տեղիք է տալիս, որ Ադրբեջանին հաջողվել էր կաշառել ԵԽԽՎ դիտորդներին՝ քողարկելու կոռումպացված ընտրությունները»,- այս մասին էլ նշել է «Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագիրը:

Իսկ ֆրանսիական «Գարդիան»-ը եզրակացրել է, որ «Ադրբեջանն օգտագործել է Վեհաժողովը իր նախագահ Իլհամ Ալիեւի բռնակալական իշխանությանը օրինականություն հաղորդելու նպատակով, որը ղեկավարում է երկիրը 2003թ. սկսած»: Ադրբեջանի կաշառակերության չարաշահումների անտեսումը կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդն այլեւս չի կարող դիտարկվել որպես մարդու իրավունքների պահապան…

Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից

Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի աղմկահարույց հրապարակման առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացրել է բացառիկ հարցազրույց լրագրողի հետ (հարցազրույցը՝ Դավիթ Մամյանի):

- Ադրբեջանի կողմից անօրինական կերպով զենք-զինամթերք տարածելու, դրանք ահաբեկիչներին առաքելու վերաբերյալ կա՞ն այլ տեղեկություններ կամ փաստեր, որոնք Դուք դեռեւս չեք տարածել, պատրաստվու՞մ եք դրանք որեւէ հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը:

– Ես ստուգել եւ հրապարակել եմ իմ հետաքննության մեջ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստացել էի Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունից: Ես ոչինչ եւ ոչ ոքի չեմ խնայել: Որպես պատերազմական լրագրող, ես իմ սեփական փորձից եմ սովորել, որ ամեն պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Ես ոչինչ չեմ թաքցրել կամ պատրաստվում թաքցնել կամ էլ խեղաթյուրել որեւէ փաստ՝ կապված ոչ միայն Ադրբեջանի (տվյալ հետաքննության մեջ), այլ նաեւ բոլոր այն մասնակիցների հետ, որոնք զենք-զինամթերք են մատակարարել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին: Սիրիայում ես իմ աչքի առջեւ բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, եւ որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլեւ սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների եւ անմեղ մարդկանց մահով, եւ այն պետք է անմիջապես դադարեցվի:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այդ գործողությունները, որոնք ուղղված են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական գործողությունների իրականացումը խթանելու նպատակով անօրինական զենք-զինամթերքի տեղափոխման ու տարածմանը:

– Երբ ստացա այդ փաստաթղթերը, ես ապշած էի: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, որ մի պետական ընկերություն դիվանագիտական չվերթների քողի ներքո զենքի տեղափոխում իրականացնի, ըստ երեւույթին Ադրբեջանի ԱԳ նախարարության աջակցությամբ: Այդ փաստաթղթերը Ադրբեջանին մերկացնում են ողջ աշխարհով մեկ ռազմական հակամարտությունների խթանման համար զենքի միջազգային մատակարարման գործում: Այս սխեման, Ադրբեջանի իշխանություններին քաջատեղյակ լինելով, աշխատել է առնվազն 3 տարի, ինչն ահավոր եւ ապշեցնող է: Դա ոչ միայն տվյալ ընկերության կողմից իրականացվող գործունեություն է, այլեւ այդ գործում ակտիվ ներգրավվածություն ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ինչպես փաստաթղթերն են բացահայտում, առնվազն 3 տարի իրականացրել են 350 դիվանագիտական չվերթ՝ դրանով քողարկելով զենքի միջազգային բեռնափոխադրումը:

- Ի՞նչ եք կարծում, ինչպես պետք է համաշխարհային հանրությունն ու ԶԼՄ-ներն արձագանքեն այս փաստաթղթերին եւ փաստերին, որոնք հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների եռանդուն մասնակցությունը զենք-զինամթերքի տարածման մեջ:

– Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, համաշխարհային ԶԼՄ-ին՝ դիմելու անհապաղ գործողությունների եւ հետաքննելու այդ փաստերը: Նրանք արդեն հեշտորեն ապացուցված են, եւ եթե հզոր ուժերն ազնիվ են եւ ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, նրանք պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը հենց այդ նույն ահաբեկիչներին, որոնց դեմ հավաստիացնում են, որ կպայքարեն: Ես խոսում եմ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի երեսպաշտության մասին. հենց նրանք են Ադրբեջանի դիվանագիտական չվերթների միջոցով մատակարարվող զենքի հիմնական օգտատերերը:

- Իսկ ի՞նչ եք կարծում Ադրբեջանի այսպիսի անօրինական քաղաքականության դեմ պատժամիջոցների մասին, որոնք նպատակ կունենան կանխել հետագա նմանատիպ գործունեությունը:

– ՄԱԿ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն բոլոր պետությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ահաբեկչությանն օժանդակելու գործում:

Տխրեցնող է այն ճշմարտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամներն էլ ներգրավված են ահաբեկչությանն աջակցելու գործում: Նրանք դա անվանում են օգնություն չափավոր ընդդիմությանը: Սիրիայում ընթացող պատերազմը ես լուսաբանում եմ սկսած նրա մեկնարկից եւ 2014թ. ի վեր այնտեղ ոչ մի չափավոր ընդդիմություն չեմ տեսել: Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չափավոր լինել, երբ այն ծանր զինված է եւ գլխատում է ժողովրդին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 27 (460), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։