«Դիտարան» ամսագիր. Եհովայի վկաների տեղեկատվական զենքը

Նոր հազարամյակի դառը ճշմարտություններից մեկն էլ այն է, որ լրատվական-տեղեկատվական պատերազմները ներկա գլոբալ-աշխարհաքաղաքական իրադրության բաղկացուցիչ մասն են: Հիմա հակամարտող ուժերը (ազգեր, կրոններ, պետություններ, դասակարգեր եւ այլն) բացի ռազմականից, գաղափարականից, ընդհարվում են հաճախ տեղեկատվական հարթությունում: Տեղեկատվական զենքերը մեծ չափով կիրառվում են թե ռազմական խոշոր, թե սահմանափակ տարածաշրջանային հակամարտություններում:

Համաշխարհային տիրապետության ձգտող ուժերը (մասոններ, տնտեսական կլաններ, գլոբալիստներ եւ այլն) շատ արագ հասկացան, որ միայն զենքի ուժով ամբողջ աշխարհին տիրել հնարավոր չէ: «Աստվածաշունչ»-ն ասում է՝ «Սուր բարձրացնողը՝ սրից էլ կընկնի»: Այդ իսկ պատճառով էլ վերոհիշյալ ուժերը սկսեցին երկրներ նվաճել՝ տվյալ երկրների բնակչությանը «զոմբիացնելով», գիտակցությունը բթացնելով: Իհարկե, փորձում են նաեւ ստրուկներ (անհոգի շնչավորներ՝ մարդու տեսքով) պատրաստել գենետիկ ինժեներիայի կլոնավորման միջոցով:

Այդ ուժերին ծառայող եւ հարվածային (գրոհող) երեւույթներից մեկը աղանդավորությունն է, որն առավելապես դրսեւորվում է որպես հոգեորսություն: Այստեղ խոսելու ենք Եհովայի վկաների տեղեկատվական հնարքների մասին: Վկաների հիմնադիր Ջեյմս Ռասելը 1897թ. Բրուքլինում հրատարակում է «Դիտարան» ամսագրի 1-ին համարը, որը 1950-ական թթ. լույս տեսնող «Արթնացեք» ամսագրի հետ «Եհովայի վկաներ»-ի տեղեկատվական հավաքական ուժն է: Եթե 1887թ. ամսագիրը լույս է տեսել միայն անգլերեն եւ 6000 օրինակով, ապա հիմա լույս է տեսնում 127 մլն. օրինակով եւ աշխարհի 148 լեզուներով: Շատ լեզուներով այն լույս է տեսնում նաեւ «Բրայլի գրատիպով» (կույրերի համար), ձայներիզներով (անտառաճանաչների համար) եւ տեսաերիզներով (խուլուհամրերի համար), ինչպես նաեւ CD, DVD եւ

կոմպակտ սկավառակների ձեւով: «Դիտարան»-ի 2-րդ էջում, լեզուների բաժնում կտեսնենք, որ այն հայերի համար լույս է տեսնում եւ՛ արեւմտահայերեն (ամիսը 1 անգամ), եւ՛ արեւելահայերեն (ամիսը 2 անգամ): Ավելին՝ սփյուռքահայ եհովականը անպայման ստանում է թերթի 1 օրինակ եւ համապատասխան գրականություն այն երկրի լեզվով, որտեղ ապրում է:

Թերթի էջերը նայելիս կարող ենք տեսնել շատ անմեղ գաղափարներ, նկարներ, վերնագրեր, հոդվածներ: Կարելի է ասել՝ իրական մասը գաղտնագրված է: Թերթում կարելի է գտնել ամեն տեսակ ապազգային բան՝ հրաժարում զինծառայությունից, հայրենիքից, ազգությունից, դրոշից եւ զինանշանից, որոնք սրբություններ չեն իրենց համար: Նշվում է, որ Հիսուսը չի խաչվել քրիստոնյաների մեղքերի համար, սուրբ հոգի չկա, դժոխք եւ դրախտ՝ նույնպես:

«Դիտարան»-ի, աստված մի արասցե, հաղթանակը, տեղեկատվական հարթությունում կդրսեւորվի հայերի ուծացումով սփյուռքում եւ եզդիների, ասորիների ու այլոց ուծացումով Հայաստանում: Ուծացումը հանգեցնում է արյունախառնության, ինչը մեզ բնավ պետք չէ: Հիտլերը արդարացիորեն նկատել է, որ «հին մշակույթների մահացման միակ պատճառը եղել է արյան խառնումը եւ այստեղից բխող մակարդակի անկումը»: Իսկ ՀՀ-ն, փոխանակ մեզ հեռու պահի այդ չարիքից, գրանցում եւ օրինականացնում է դրան:

Էդմոն Հարությունյան

Վանաձոր

Հ.Գ. – «Լուսանցք»-ի կողմից – Չէինք ցանկանա, որ մեր ուսանող հայրենակցի (եւ այլոց) մոտ աստվածաշնչյան «Սուր բարձրացնողը՝ սրից էլ կընկնի» կարգախոսը խորը նստվածք տա, քանզի վստահ ենք՝ նա քաջատեղյակ է, որ քրիստոնեությունն ինքը սրով է մտել Հայաստան, հետո էլ աշխարհին տիրել է հայտնի խաչակրաց արշավանքներով: Իսկ հիմա, դիցուկ՝ Հայոց պետականությունն է որպես սուր գործածվում քրիստոնեության պահպանման, իրենց նպատակներին հասնելու համար՝ «հեզորեն» թաքնվելով խաչի հետեւում… Իսկ «Եհովայի վկաներ»-ի եւ այլ աղանդների հավատամքը ոչ մի բանով չի տարբերվում ոչ առաքելական, ոչ կաթոլիկ, ոչ բողոքական, ոչ ավետարանչական եւ ոչ էլ այլ եկեղեցական քրիստոնեական պատկերացումներից: Եվ հետո, կարիք չկա սեւեռվել միայն «Եհովայի վկաներ»-ի վրա, մեզ համար համարժեք վտանգավոր են նաեւ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»-ն կամ մորմոնները, «Կյանքի խոսք»-ը կամ խարիզմատները, «Սայենթոլոգիայի եկեղեցի»-ն կամ Հաբարդի հումանիտար կենտրոնները, «Միավորման եկեղեցի»-ն կամ Մունի աղանդը, սոդոմականները, հիսունականները, սատանայապաշտները, վիսարիոնականները, իվանովականները, «Ընտանիք» աղանդը, «Աստծո համաշխարհային եկեղեցի»-ն, «Քրիստոսի եկեղեցի»-ն, «Աստվածամոր կենտրոն»-ը, «Սպիտակ եղբայրակցություն»-ը, Ուիթնես Լիի «Տեղական եկեղեցի»-ն («Ավետարանի քրիստոնյաների Երեւանի եկեղեցի»), «Նոր դարաշրջան» եւ «Շրի Չինմոյեմի» շարժումները եւ այլն:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։