Նավասարդի տոնն է.- հայ արիները փառաբանեցին Հայկ Նահապետին – Իսկ իրականում՝ Հայ Աստվածների կամոք Դյուցազուն Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ ազատագրեց Հայոց Հայրենիքը՝ 4509 տարի առաջ…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար:

Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը (ով հաղթեց Մսրա Մելիքին՝ պահպանելով խաղաղությունը Հայոց Աշխարհում), Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններիցԱյդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է՝ հենց առաջինն արարված, եւ Հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում: Սակայն այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է: Բայց չհաջողելով սուտը, փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը…  

Կրկին հիշեցնենք, որ պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացվել է հուդա-քրիստոնեական գրաքննությամբ), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է Հսկաների Ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի բնիկներն էին եւ նրանց հնարավոր չէր եղել ստրկացնելԻրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց իր քաջագործություններով՝ կարողացել է համախմբել նրանց, ինչպես դա արեց հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը

4509 տարի առաջ հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նոր դարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր… Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից:

Օգոստոսի 11-ին Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են Հայ Աստվածներն ու մեր հզոր նախնին՝ Հայկը: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ՝ Հայ Արիական Միաբանության կենտրոնում: Միաժամանակ կառույցի անդամները Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի մասնակցությամբ եղել են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանային որոշ հատվածներում՝ իրենց հավատարմությունն հավաստել ազգին ու հայրենիքին: Հայ արիականներն ու ազգայնականները հերթական անգամ նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 սրբավայրեր,Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ: Փառաբանվել են նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներն ու նահատակները, ինչպես նաեւ մերօրյա հայ զինվորները, հատկապես՝ սահմանապահ մարտիկները…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն 

11.08.2017թ. – Երեւանհայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական (Արցախի եւ Նախիջեւանի հետ) սահմանային հատվածներ

Հ.Գ. – Դեռ նախորդ ԱԺ-ում նախագիծ ներկայացվեց «ՀՀ տոների մասին» օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի (նավասարդի) 11-ը՝ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրը «Հայ ազգային ինքության տոն» հռչակելու մասին, սակայն, Հայաստանյայց առաքելական եկեղեցին դեմ եղավ դրան: Դեմ էին նաեւ հայ արիականները՝ սակայն այլ առումով:

Եկեղեցուն կից որոշ պատմաբաններ կեղծելով պատմությունը «հավաստում» են, թե հայն իր ինքնությունը ձեւովորել եւ որպես ազգ հաստատվել է քրիստոնեության ընդունումից հետո եւ մերժում են նախաքրիստոնեական, էլ չասենք՝ նախահեթանոսական ժամանակները եւ հայ ինքնությունը 301 թվից հետո են տեսնում (սա հրաշալի շահարկում են մեր թշմանիները՝ հային հնագույն եւ բնիկ ազգ չճանաչելու իրենց սինաբանության մեջ)… Եվ ԱԺ պատգամավորները հլու-հնազանդ «սառեցրին» այս հարցը:

Հայ արիականները դեմ էին, քանի որ ազգային ինքության տոնի մասին կարող է չի կարող խոսք լինել Հայկի եւ Բելի ճակատամարտից հետո: Հայկը ուներ հայ նախնիներ եւ Հայքն էլ կար մինչեւ Հայկի՝ իր հայրենիք վերադառնալը: Ուստի հայի ինքնության տոնը պետք է փնտրել էր թե քրիստոնեական կամ մի քանի հազարամյա նախաքրիստոնեաան ժամանակներում, այլեւ՝ նախահեթանոսական հզար հայերի եւ Հայքի ժամանակներում (հիշեցնենք, որ հայը Բնածին Ազգ է եւ Հայկական լեռնաշխարհում Արարչի կողմից արարվել է շա՜տ ավելի հեռու ժամանակներում

Հայկը պարզապես վերադարձել է Հայք եւ ազատագրել Հայոց Հողը, եւ այն տեսությունը, թե Հայկի անունով է Հայոց Երկիրը Հայք կոչվել՝ չի հմապատասխանում իրականությունը, ուստի հայոց ինքնության տոնը եւս չի կարող բխեցնել այդ ժամանակներից:

Այո, Հայկ Նահապետը Աստվածամարդ է եղել, նա վերակազմավորել է հայկական հզոր պետականությունը եւ Հայքի սահմանները եւ դրա համար էլ հայերը նրան աստվածացրել են, բայց նա Հայ Աստված չէ, այլ Թորգոմյան շառավիղի (որն էլ իր նախնիներն ունի) հզոր զավակ: Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն, քանզի Հայկի պաշտամունքը շաստ մեծ է եղել: Այդ օրը հայությունը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է նաեւ Նոր տարին՝ համարելով, որ Հայկի հաղթանակը նոր ժամանակաշրջան է բացել հայի համար

Նավասարդին նվիրված տոնակատարությունները տեւում էին օրեր: Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում եւ Աշտիշատում: Բնակավայրերը հանդիսավոր տեսք էին ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը եւ ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Կար նաեւ երդիկներից գույնզգույն տոպրակ կամ գուլպա կախելու սովորույթը: Ակնկալվում էր, որ դրանցում լինելու էին Նոր տարվա նվերներ:

Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, ինպես աշխարհի շատ երկրների, հայ ժողովրդի ավանդական տոնացույցից եւս վերացան ավանդական որոշ տոներ ու աղավաղվեցին խորհուրդներն ու դրանց նշանակությունը:

Այս ամենը վերականգնելու համար կարիք չկա նոր սխալներ թույլ տալով հասնել իրականությանը

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։