Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ-արիների www.hayary.org պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է… Դիմումներ Երեւանի քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանության, շների ու հեծանվորդների համար տարածքներ առանձնացնելու, մայրաքաղաքի փողոցների անվանափոխության, քաղաքի մաշված եւ գունաթափված դրոշները փոխելու, տրանսպորտի խնդիրների եւ այլ հարցերի մասին… Շառլ Ազնավուրի անվանական աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում… Սանկտ Պետերբուրգում՝ «Երեւանի օրեր»… Միջոցառումներ Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում… Կրթա-մշակութային միջոցառումներ Երեւանում, մարզերում, Ջավախքում… Ազգային բնույթի փառատոններ … Գիտա-տեխնիկական եւ խաղային ոլորտի լուրեր, միջազգային դպրոցական օլիմպիադաներ եւ հանրակրթական հարցեր… «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Երիտասարդ երկրապահ», «Բազե» եւ այլ երիտասարդական հավաքների մասին…

«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում  օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…

Հեմոդիալիզը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում – տեղեկացնում է առողջաօահության նախարարությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։

ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է նախարարության 2017թ. ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Հատկացված լրացուցիչ գումարը, վստահաբար, կբավականացնի մինչև 2017թ. ավարտը հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։

Բաց նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն նամակ դիմում է հղել քաղաքապետին. Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.

Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից: Վերջին շրջանում գնալով շատանում են Երեւանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների եւ բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որեւէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:

Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին:  Ըստ Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնների 4-րդ մասի  (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման եւ վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդնպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում,բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահականկազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկականհրապարակների եւ շուկաների տարածքների”:

Հարց է առաջանում. Երեւան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացվածտարածքները”, կխնդրենք նշել:  Առաջարկում եւ խնդրում ենք ամեն վարչական շրջանում որեւէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Ինչպես նաեւ առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետեւից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:

Կսպասենք պատասխանի. Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան

Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ հիմնադիր/նախագահ

Շների ու հեծանվորդների համար տարածքներ կառանձնացվեն

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում եւ պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երեւույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում  առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը  հիմնականում անց են կացնում այգիներում եւ պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաեւ ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երեւույթների հետ կապված:

Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաեւ ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ եւ կկազմակերպվեն շների զբոսանքները:  Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին եւ համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին: «Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթեւեկության վրա: Նախորդ տարիներին Երեւանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց եւ մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար»,- նշել է քաղաքապետը:

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է Փառքի ծառուղում:

Նրան նվիրված աստղը «Կենդանի կատարում» անվանակարգում է:

Սանկտ Պետերբուրգում կացնկացվի «Երևանի օրեր» ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին, աշխատակազմի արտաքին կապերի եւ մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը։  

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաեւ Երեւանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ:

Տարոն Մարգարյանը սպասում է «Ելք»-ի առաջարկին

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշեւիկների անուններ: Արդյո՞ք ՀՀԿ խմբակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կողմ է այս առաջարկին: «Մամուլով եմ լսել, թող առաջարկը ներկայացնեն, կքննարկենք:  Հետո մենք մեր կարծիքը կարտահայտենք»,- նշել է քաղաքապետը:

46%-ը կողմ է փողոցների անվանափոխությանը

Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները օրակարգ են բերել մայրաքաղաքի որոշ փողոցների (առնվազն 3-ի՝ Լենինգրադյան, Կասյան եւ Միկոյան) անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնց անունները կապվում են Խորհրդային իշխանության հաստատման հետ։ Առաջարկվում է դրանք վերանվանել հայ ազգային գործիչների անուններով:

Նախաձեռնության պաշտպանները նշում են, որ Ստալինյան բռնաճնշումներին մասնակցած եւ Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման գործընթացում ներդրում ունեցած մարդկանց անուններով փողոցներ ունենալը պատշաճ չէ, իսկ հակառակորդները մատնանշում են այն հանգամանքը, որ, անկախ ամեն ինչից, Խորհրդային Հայաստանը մեր պատմության անբաժանելի մասնիկն է, եւ չի կարելի ջնջել դրա և ոչ մի հետքը, ընդհակառակը անհրաժեշտ է չդառնալ պատմության գերին եւ շարժվել առաջ:

Կա նաեւ երրորդ կարծիք ևս, որի համաձայն` նախաձեռնությունն ուղակի այլ խնդիրներից շեղելու միջոց է: Փողոցների վերանվանման նախաձեռնությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ:

«Ա1+»-ը փոքրիկ հարցում է անցկացրել այս թեմայի շուրջ. ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։

Հարցմանը մասնակցած 271 հոգուց 46%-ը միանշանակ կողմ է անվանափոխություններին, 24%-ը՝ դեմ, իսկ 30%-ը կարծում է, որ սա այլ խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է։

Մայրաքաղաքի երթուղայիններից հեռացվել են օտար երկրների դրոշները

Երեւանը սպասարկող քաղաքային տրանսպորտում առկա օտար պետությունների դրոշները հեռացվել են: Այս մասին իր տարածած հաղորդագրությունում տեղեկացնում Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հուլիսի 24-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հղել էի նամակ, որում նշել էի, որ անթույլատրելի է ՀՀ մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտում օտար դրոշների առկայությունը: Նամակ եմ ստացել, որ դրանք կհեռացվեն քաղաքային տրանսպորտից»,- ասված է հաղորագրությունում։

Հանձնարարվել է նորերով փոխարինել մաշված եւ գունաթափված դրոշները

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը պարբերաբար գույքագրել ու նորերով փոխարինել մաշված եւ գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչպես նաեւ, համագործակցելով շահագրգիռ կազմակերպությունների հետ, ուշադրություն դարձնել ժամանակավրեպ գովազդային վահանակներին եւ թարմացնել դրանք: «Բնական է, որ ժամանակի ընթացքում քամուց, արեւի ազդեցությունից դրոշները մաշվում են ու գունաթափվում։ Պետք է առավել հետեւողական լինել ու անմիջապես փոխարինել տեսքը կորցրած դրոշները: Բացի այդ, ուշադրություն դարձրեք նաեւ  հնացած ու ժամանակավրեպ գովազդային պաստառներին: Դրանք ժամանակին փոխարինեք կամ առհասարակ հեռացրեք»,- ընդգծել է  քաղաքապետը:

Մոտ 54%-ով աճել է «Գառնի» այցելողների թիվը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն  այս տարվա վեց ամիսներին  152.870 այցելու է ունեցել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 99709-ի փոխարեն: Այս մասին մշակույթի նախարարությունում 2017թ. առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփ հաշվետվությունը  ներկայացնելիս հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։ Նա նշել է նաեւ, որ  տոմսերի վաճառքից ստացված գումարը 2016թ. առաջին կիսամյակի համեմամատ՝ 53,88%-ով ավելի է:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով, այլ է պատկերը «Զվարթնոցի» դեպքում:  Պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների թիվն աճել է ընդամենը 7,7%-ով, հասույթը` նախորդ տարվա 6 ամիսների համեմատությամբ, 22,25%-ով: 2017թ. 6 ամիսներին «Զվարթնոցն» ընդամենը 19.166 այցելու է ունեցել (2016թ. նույն ժամանակահատվածի 17.796-ի փոխարեն):

Մեխակ Ապրեսյան.- Խտրական վերաբերմունք չկա

Գառնու տաճար այցելու համար հայաստանցիներն ավելի էժան տոմս են գնում, քան արտասահմանցիները: Սա ոչ թե խտրական վերաբերմունք է, այլ  զեղչ տեղացիների համար: Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով բազմաթիվ անգամ քննարկված հարցին՝ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի1-ին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: «Ոչ թե խտրականություն է, ոչ թե բարձ գին է սահմանվում արտասահմանցիների համար, այլ զեղչ է գործում հայաստանցիների համար: Մենք պետք է հնարավորություն տանք մեր հայրենակիցներին, երեխաներին, ուսանողներին, որպեսզի նրանք հնարավորինս տեղյակ լինեն մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը»,- ասել է Ապրեսյանը: Նրա խոսքով, նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվելէ 500 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար` 1500 ՀՀ  դրամ: Անփոփոխ է մնացել մինչեւ 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 ՀՀ  դրամ: Այլեւս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500  դրամ սակագինը (տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է):

«Գառնի» եւ «Զվարթնոց»պատմամշակութային արգելոց-թանգարաններում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000, իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության համար` 4000 ՀՀ  դրամ:

Համերգ՝ Գառնու տաճարում

Օգոստոսի 6-ին, ժամը  21.00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կրկին մշակութային միջոցառում էր: Այցելուների համար գիշերային գեղարվեստական լուսավորությամբ ելույթ ունեվավ ՀՀ մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ- ի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ:

Հնչեցին ժողովրդական ու աշուղական երգեր` «Սարվորի երգ»-ը (Գուսան Աշոտ), «Գարուն է գալիս» (Ալ. Հեքիմյան),  «Էն քո սերն է յար»  (Աշուղ Հավասի) եւ այլ կատարումներ: Մենակատարներն էին` Աննա Սարադյան, Աննա Փոստոյան, Հերմինե Ամիրյան, Հերիքնազ Պոլոյան, Արտակ Ստեփանյան, Հարություն Մուրադյան, Հրանտ Մուրադյան:

Գառնիում այս անգամ ժողովրդական եւ աշուղական երգեր կհնչեն

Օգոստոսի 19-ին, ժամը 20:00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում դարձյալ մշակութային միջոցառում էր: Ժողովրդական եւ աշուղական երգերի («Սարերի հովին մեռնեմ», «Գարուն է գալիս», «Թառլան-թառլան» եւ այլն) կատարումներով «Երեւան» – ժող.գործիքների նվագախմբի նվագակցությամբ հանդես կգա մենակատար Գառնիկ Գեւորգյանը: Այցելուներին նաեւ հաճելի անակնկալ է սպասվում:

Համերգի տոմսի արժեքը 2000 դրամ էր (սահմանափակ քանակությամբ` 50 նստատեղ): Տոմսերը ձեռք է բերեվել նաեւ Գառնու տաճար մուտքի տոմսարկղում։ Համերգն առանց համապատասխան տոմսի դիտել են նաեւ արգելոց-թանգարանի այցելուները՝ ոտքի վրա. մուտքի տոմսի արժեքն անփոփոխ էր ՀՀ քաղաքացիների համար` 500 դրամ:

Տպավորիչ է Կոմիտաս լսել Գառնու տաճարի մոտ. Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` Գառնիում

Զբոսաշրջիկներն ու մեր հայրենակիցները խիստ տպավորված էին Գառնիի տաճարի մոտ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացած համերգով։ Գիշերային գեղարվեստական լուսավորությամբ, երեկ Գառնի տաճարի պատերի ներքո, մեկ ժամից ավելի հոգեւոր երաժշտություն էր հնչում: Հայաստանի  պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Մլքեյան) համերգն էր: Այն  նախաձեռնել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծատայություն» ՊՈԱԿ-ը:

Կամերային երգչախմբի հիասքանչ կատարումը տպավորել էր օտարերկրացի զբոսաշրջիկներին, նաեւ մեր հայրենակիցներին: Նրանց խոսքերով խորհրդանշական ու շատ տպավորիչ է Կոմիտաս լսել պատմական հուշարձանի տարածքում` գիշերային լուսավորության ֆոնին: ԱՄՆ-ից  ժամանած Լյուսի Նազարյանը Հայաստանում, նաեւ Գառնիում հաճախ է լինում: Այդ օրը, սակայն, նրան տաճար էր բերել անցկացվող միջոցառումը. նա երգչախմբի երկրպագուներից է: ԱՄՆ-ից ժամանած մեկ այլ հայրենակցի` Գրիգոր Նազարյանի  խոսքով հրաշալի  գաղափար է Գառնիում հոգեւոր համերգ կազմակերպելը: Միջոցառումը տպավորել էր նաեւ համերգին մասնակցելու համար Երեւանից Գառնի հասած Մոնիկա Գրիգորյանին ու Սվետլաննա Հակոբյանին: Նրանց համոզմամբ` նախաձեռնությունը նաեւ կրթական նշանակություն ունի: Երիտասարդ սերունդը ծանոթանում է իր հոգեւոր արժեքներին, գնահատում իր պատմությունը, ազգային հարուստ ժառանգությունը:

Նախաձեռնության ու համերգի մասին իր տպավորություններով է կիսվել նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Ռոբերտ Մլքեյանը հրաշալի է համարել տաճարի պատերին ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչը վերհիշել է շուրջ 12 տարի առաջ Գառնի տաճարի դիմաց անցկացված շքեղ համերգը, որին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Ռ. Մլքեյանը չի չբացառել նաեւ նմանօրինակ միջոցառման անցկացումը «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց-թանգարանի տարածքում:երքո հոգեւոր երաժշտության հնչեցնելու գաղափարը:

Բացօթյա կինոդիտումներ՝ «Գառնի» արգելոց-թանգարանում

Այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն պատմամշակութային տարբեր հուշարձանների տարածքներում: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ նշելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել  հանրության շրջանում: Աղբյուրի հաղորդմամբ՝ շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին, ժամը  20.30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ»  ֆիլմը: Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ: Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու հայոց ցեղասպանության  մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է:

Հարակից հրապարակումներ`

- «Գառնի»-ում ելույթ է ունենալու Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը

- «Զվարթնոց»-ում կբեմականացվի հայկական ավանդական հարսանիք

- «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել

- «Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը

- «Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը

- «Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը

- Դեպի «Գառնի» եւ «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել

- Կինոդիտում` Զվարթնոցում

 «Գառնիի» կինոսրահում կատակերգություն կցուցադրվի

Ուրբաթ օրը` ժամը  20:30-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին ցուցադրվել է «Մեկ ժամից ավելի տևողությամբ  կինոնկարը ներկայացնում է հեռավոր աֆրիկյան  ցեղերից մեկի՝ բուշմենների կյանքը 1980-ականներին եւ նրանց առնչությունը ժամանակակից քաղաքակրթությանը:

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Եվրասիական երաժշտական խաղերի բացման եւ փակման համերգները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանացած Եվրասիական երաժշտական խաղերի շրջանակներում ղեկավարել է Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Եվրասիական երաժշտական խաղերն անցկացվում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնությունն ուղեկցվելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտություններով անցկացվելիք մրցույթներով եւ դասական երաժշտության համերգներով։ Եվրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելույթ են ունենալու համաշխարհային մեծության երաժիշտներ, անցկացվելու են նաեւ վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների եւ մանկավարժների կողմից։

Մաեստրո Սմբատյանին է վերապահված Եվրասիական երաժշտական խաղերի բացման եւ փակման համերգները ղեկավարելու պատիվը։ Օգոստոսի 15-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրեաս Օտանզամերը։ Կհնչեն Ալեքսեյ Շորի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

«Զվարթնոց»-ում բեմականացված հարսանիքին միացել էին նաեւ զբոսաշրջիկները

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում բեմականացված հարսանիքն իսկական տոնախմբության էր վերածվել: «Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Ժամանակի ընթացքում տվյալ երկրի մշակույթին համապատասխան ավանդույթները փոխվում են, մի մասը կամ չի պահպանվում, կամ փոփոխվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպես է սկսել իր խոսքը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում` օգոստոսի 10-ին անցկացված ավանդական հայկական հարսանիքի բեմականացման միջոցառման սկզբում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնության նպատակը` ավանդական հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների մասին հիշեցնելն է: Արգելոց-թանգարանի տարածքը համահունչ է տոնական միջավայրին, եւ համոզված ենք, որ այցելուներին դուր կգա մեր հարսանեկան ծեսը»,-ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանը: Միջոցառման բեմադրող-ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանի փոխանցմամբ, հայկական ավանդական հարսանիքի ծեսերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել նաեւ մեր մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին: Միջոցառումը հուզել էր ներկաներին, նաև` Սմբատ Քոչարյանին ու Աննա Հարությունյանին: Հարս ու փեսայի դերը ստանձնած երիտասարդները սիրով էին համաձայնել մասնակցել բեմականացված հանդիսությանը: Առաջիկայում իրենք էլ պատրաստվում են ամուսնանալ ու խոստովանում են` մոռացված գեղեցիկ ավանդույթներից կներառեն իրենց հարսանեկան արարողությանը:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը հայկական հարսանեկան ծեսերի մասին գիրք է հրատարակել, որում ներառվել են Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի հարսանեկան ծեսերը: Ազգագրագետը 1992-2007թթ. շրջել է հանրապետության մարզերով` փորձել վեր հանել 20-րդ դարի հարսանիքների մասին պահպանված հիշողությունները: Գ. Շագոյանի խոսքով՝ մարզերում ավանդույթները տարբեր են, բացառությամբ` եկեղեցական ծեսի:

Գեղեցիկ կատարումներով, զուռնա-դհոլով հարսանեկան ծեսը սկսվեց հարսի տնից` դստերն ամուսնական կյանքին պատրաստելու մոր օրհնանքով ու խրատներով (հարսի ընտանիքի անդամների դերում «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի կատարողներն էին): Քչերն են հիշում, որ մինչ հարսնառների` զուռնա-դհոլով ու խոնչա-բողչայով հարսի տուն գնալը «աղվեսն» էր տեղ հասնում` լուրը հայտնելու: Միջոցառման մասնակիցները վերհիշեցին այդ ավանդույթը, ականատես եղան նաեւ մի շարք այլ տարրերի ներկայացմանը: «Կարին» (գեղ. ղեկավար` Գ. Գինոսյան) ազգագրական երգի-պարի համույթի, «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) գրավիչ կատարումների շնորհիվ վերհիշել են փեսային կոսբանտ, հարսին` գոտի կապելը եւ այլն: Ամենագեղեցիկ ու հուզիչ պահերից է քահանայի օրհնությունը ստանալը` տեր ու հնազանդ լինելու խոստումը երիտասարդ զույգը տվեց «Զվարթնոց» տաճարում` «Զվարթնոց» քառյակի հիասքանչ կատարման հնչյունների ներքո:

Տոնական տրամադրությունը թևածում էր արգելոց-տարածքում: Շուրջպարին միացել էին նաեւ այցելուները, օտարերկրացի զբոսաշրջիկները:

Ամերիկյան կատակերգություն՝ «Զվարթնոց»-ում

Առաջիկա  ուրբաթ օրը` օգոստոսի 25-ին, ժամը  20:30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին այցելուների համար կցուցադրվի «Աստվածները երեւի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը: Ֆիլմի ռեժիսորի ու սցենարի հեղինակի` պատմությունը հետաքրքիր մատուցելու աներեւակայելի սուր հումորի շնորհիվ կատակերգությունը պատմում է  ժամանակակից ու աֆրիկյան հետամնաց ցեղերից մեկի քաղաքակրթությունների բախման մասին:

Ստանիսլավսկու անվան թատրոնի հոբելյանական թատերաշրջանը կնշանավորվի պրեմիերաներով

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 14-ից մեկնարկելու է 80-րդ հոբելյանական թատերաշրջանը: 80-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկային ներկայացումն ավանդույթի համաձայն Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումն է (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի): Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի խոսքով, այն թվով 200-րդն է: Նրա փոխանցմամբ, առաջին անգամ «Հիշատակման աղոթք» ներկայացումը ռուսական թատրոնի բեմ բարձրացել է 1991-ին: Այս ներկայացումը երկար տարիներ եղել է թատրոնի այցեքարտը: Ֆ. Դավթյանի տեղեկացմամբ, թատրոնի նոր թատերաշրջանը կնշանավորվի նաեւ այլ ներկայացումների պրեմիերաներով: Սեպտեմբերի 23, 24-ին բեմ կբարձրանա «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացումը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան): Հաջորդ ներկայացման առաջնախաղը կլինի Մ. Թիբոյի «Իդեալական տղամարդը» կատակերգական ներկայացումը (բեմադրիչ՝ Վերոնիկա Սարոյան):

Այսքանով անակնկալները չեն ավարտվի. դեկտեմբերի 25-ին բեմ կբարձրանա նոր երաժշտական հեքիաթ:

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստում է մանկական բալետ

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվելու են նաև մանկական ներկայացումներ: 85-րդ հոբելյանական թատերաշրջանի ընթացքում թատրոնը պատրաստում է կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: «Վերջապես կունենանք մանկական ներկայացում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօրվանից մեկնարկում է 85-րդ հոբելյանական թատերաշրջանը: Ավանդույթի համաձայն, թատերաշրջանը մեկնարկում է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայով:  Այնուհետեւ՝ սեպտեմբերի 9-ին, թատրոնում կայանալու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի հայաստանյան պրեմիերան:
«Այս նոր ոճով գրված օպերան նշանավորում է հայկական օպերային արվեստի զարգացման նոր փուլ»,- ասաց ասուլիսին ներկա նախագծի հեղինակ ու գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը: Նշեք, որ «Սասունցի Դավիթ» հերոսական  օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել էր սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում:
Կ Օրբելյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 14-ին թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի՝ Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:
«Պաոլո Միչիկեն աշխատում է ամբողջ աշխարհի լավագույն թատրոններում»,- նշեց նա:
Կ. Օրբելյանն ասաց, որ ցանկանում է հրավիրել հիանալի երգիչների, երաժիշտների, ովքեր Հայաստանում չեն եղել: Սեպտեմբերի 27-ին, նրա տեղեկացմամբ, Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալ ռուս հայտնի թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը:
Թատերաշրջանի վերջում ներկայացվելու է ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Կ. Օրբելյանի ներկայացմամբ, թատերաշրջանի ընթացքում սպասվում են այլ ներկայացումներ, պրեմիերաներ եւս:

Հարակից հրապարակումներ` Օպերայի թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» մեգաշոուն / Օպերայի և բալետի թատրոնում սեպտեմբերին երկու պրեմիերա է նախատեսված / Շուշիում կայանալու է Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան

Ջութակահարուհի Լուսինե Ազիզյանն արժանացել է Ագդերի համալսարանի արվեստի ֆակուլտետի մրցանակին

31-ամյա նորվեգաբնակ ջութակահարուհի Լուսինե Ազիզյանը և իր գործընկեր 34-ամյա թավջութակահար Լեոնարդո Սեսենան արժանացել են Նորվեգիայի Կրիստիանսանդ քաղաքի UiA- ի եւ Sparebanken SՔr-ի համագործակցությամբ սահմանված Ագդերի համալսարանի արվեստի ֆակուլտետի մրցանակին։ Մրցանակը, որն իր մեջ ներառում է 75 հազար նորվեգական կրոն, նրանց է հանձնվել օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության  ժամանակ՝ ռեկտորի և ֆակուլտետի դեկանի մասնակցությամբ։

«ՕՐԵՐ»-ին Լուսինե Ազիզյանն ասել է, որ մասնակիցները եղել են 6-ը և ժյուրին ընտրություն է կատարել՝ նկատի ունենալով նրանց կենսագրություններն ու ապագա գործունեության ծրագրերը։ «Այս մրցանակը շատ բան է նշանակում մեր զարգացման համար»,- ասել է Լուսինեն եւ նշել, որ պատրաստվում են ոչ միայն համատեղ ձայնագրություններ կատարել, այլև հանդես գալ համերգներով հարավային Նորվեգիայում ու նրա սահմաններից դուրս։ Տեղական մամուլի հաղորդմամբ, Կրիստիանսանդի նվագախմբի 2 երաժիշտները ստեղծել են համատեղ մի նախագիծ, որն ունի շատ բարձր գեղարվեստական մակարդակ։ Այս մրցանակի նպատակն է աջակցել հարավային Նորվեգիայում երիտասարդ երաժիշտներին իրենց ապագա գործունեության մեջ եւ խթանել նրանց ծրագրերի իրականացմանը։

– Լուսինե Ազիզյանը ծնվել է Երեւանում, 1993թ. հոր՝ հայտնի ջութակահար Սերգեյ Ազիզյանի հետ տեղափոխվել է Դանիա՝ Կոպենհագեն, 2015թ.-ից աշխատում է Նորվեգիայում՝ Կրիստիանսանդի նվագախմբում։

Beeline-ը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են համերգաշրջանը

Beeline-ը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ամփոփում են 2016-2017թ.թ. համերգաշրջանը, որի ընթացքում «Խաչատրյան տրիոն» շարունակել է իր ակտիվ գործունեությունը: Beeline Հայաստան hասարակայնության հետ կապերի ծառայություն Beeline-ի աջակցությամբ խմբի մասնակիցները 2016թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. օգոստոսը անցկացրել են 30-ից ավելի համերգներ եւ վարպետության դասեր:

Այլազգի երաժիշտների հետ միասին Տրիոյի մասնակիցներն իրենց փորձով են կիսվել 100-ից ավելի աշակերտների հետ՝ Երեւանում, Վանաձորում, Չարենցավանում, Էջմիածնում եւ Ստեփանակերտում: Այս քաղաքներում խմբի համերգներին այցելել է շուրջ 5000 հանդիսատես:

Երաժիշտները համերգներ են տվել նաեւ Հայաստանից դուրս՝ հանդես գալով Ռուսաստանի մի շարք քաղաքներում, Լիբանանում եւ Մալթայում: «Beeline-ն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ, եւ մենք ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողացան արժեքավոր դասեր ստանալ փորձառու երաժիշտներից եւ ոգեշնչվել իրենց ապագա կրթության և զարգացման համար: Վստահ եմ, որ լավ օրինակով ոգեշնչվելով, նրանք մեծ բարձրունքների կհասնեն»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ «Երկարատեւ համագործակցության շնորհիվ կարողացել ենք իրականացնել բազմապիսի ծրագրեր, ինչը հույս եւ լավատեսություն է ներշնչում: Հուսով ենք, որ մեր ապագա նախագծերը նույնպես կարձագանքվեն Beeline-ի կողմից: Նաև ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել անձամբ պրն. Պյատախինին»,- ասել է «Խաչատրյան տրիոյի» ջութակահար Կարեն Շահգալդյանը։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ-ից ի վեր։

Կարապի լճում կներկայացվի ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի յուրօրինակ քանդակները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ԱՐՏ PR» ընկերության նախաձեռնությամբ՝ ս.թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը, Երեւանի Կարապի լճում կներկայացվի ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Արա Հայթայանն իր խոսքում նշել է. «Կարապի լիճը այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսը այն հարթակն է, ուր ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված եւ Հայսատանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների: Ցուցահանդեսի նախաձեռնողները լիահույս են, որ Կարապի լիճը՝ քանդակի մատուցման վայր վերածելու իրենց քայլը կընկալվի որպես Կարապի լճի չօգտագործված ներուժը բացահայտող նախաձեռնություն: Սա մի առիթ է նաև բացահայտելու մերօրյա արվեստում մաքառող անհատականություններին և իր ձևի մեջ առաջին փորձն ու նախադեպը լինելով, այն ապագայում կարող է դառնալ արվեստ ներկայացնելու ավանդական միջոց»:

Ցուցադրությանը ներկայացված են 20-ից ավելի քանդակներ, որոնց մի մասն արդեն տեղադրված է լճում, իսկ մյուսները՝ օգոստոսի 15-ին. նույն օրը` ժամը 19:00-ին տեղի ունեցավ ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանի կարծիքով. «Ժամանակակից հայ քանդակագործության այս նմուշներով ցուցադրվում է, թե ինչպես կարելի է սովորական քաղաքային, հանրային վայրերը դուրս բերել ամենօրյա առօրեական ռիթմից եւ տեղափոխել վերացական արվեստի հարթություն: Վերացական արվեստը «քարոզում է» ազատություն, իսկ այս ազատության դրսեւորումը ոչ այլ ինչ է, քան քաղաքային մշակույթի մեջ կարծրատիպեր կոտրելու յուրահատուկ ակտ: Այս ցուցադրությունը հավակնում է դառնալ երևանցիների, ինպես նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի ժամանակահատվածը: Ցուցահանդեսի կարեւոր նպատակներից է` երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր` արվեստի հանդեպ, սեր` քաղաքի հանդեպ, ցույց տալ, որ Երեւանում մոնումենատալ արձաններին ու ավանդական արձանագործներին լրացնում են նաեւ այլ արվեստագետներ»:

Երեւանում անցկացվել է «Ազգային տարազ» համահայկական մրցույթ-փառատոն

Կայացավ «Ազգային տարազ» համահայկական մրցույթ – փառատոնը, որի շրջանակներում ներկայացվել են ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը: Նման մրցույթ անցկացնելու գաղափարի հեղինակը հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանինն է: «Գաղափարն առաջացել է ակամայից, մեր աղջիկների, տղաների հագնվածքը ուղղակի դրդեց, որ այդպիսի մտահղացում առաջանա: Ցանկությունս ազգանվեր-հայրենասիրական է, այսինքն՝ հանրությանը ցույց տալ, որ դարեր շարունակ ունեցել ենք գեղեցիկ հագուստ, տարազ, այլ ոչ թե պատառոտված ջինսերով ենք եղել: Իհարկե, չենք կարող այդ ամենը վերականգնել, բայց գոնե մերթընդմերթ հասարակությանը, երիտասարդերին պետք է հիշեցնել այն, ինչը մերն է, մեր ազգայինն է»,-Panorama.am-ին ասաց Էմիլ Մարկոսյանը:

Նա նշեց, որ փառատոնին կարող էին մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, բոլոր նրանք, ովքեր ունեն ազգային տարազներ, ցանկանում են դրանք ցուցադրել բեմահարթակում, իսկ մասնակիցներից նրանք,  ովքեր օժտված են գեղեցիկ ձայնային տվյալներով, կարող են նաեւ ներկայացնել ազգագրական երգ կամ ասմունքել:

«Նպատակը մեկն է՝ ցուցադրել տարազ: Մասնագիտական ժյուրին գնահատելու է տարազը, դրանց զարդանախշերը, ամեն զարդանախշ պետք է համապատասխանի մեր ավանդույթներին»,- հավելել է նա:

Մրցույթ – փառատոնին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 20-ն է:

Է. Մարկոսյանն ասել է, որ 5 հեղինակավոր դիզայներ ստացել էին մասնակցության հայտեր, ովքեր ներկայացել են տարազների իրենց հավաքածուով, իրենց մոդելներով, նաեւ 127 անհատական հայտ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքից: Մրցույթն անցկացվել է 3 փուլով: Վերջին՝ հիմնական փուլն անցկացվելու է սեպտեմբերի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: «Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ինչը նշանակում է, որ այն ամենամյա դառնալու շեմին է»,- ասել է  մրցույթ-փառատոնիի գաղափարի հեղինակը

Գարեջրի փառատոն

Оգոստոսի 19-ին ժամը 18:00-ին Կարապի լճի հարակից հատվածում 4-րդ անգամ անցկացվեց #Երևանիգարեջրի փառատոնը: Հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, մրցույթներ, հաճելի երաժշտություն՝ այս ամենն առկա էր Երեւանի գարեջրի փառատոնին:

 «1000 տարվա գյուղամեջ».- Տավուշյան փառատոնը

Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում շարունակվել է «1000 տարվա գյուղամեջ» խորագիրը կրող գյուղական կենցաղավարության փառատոնը: Փառատոնի ընթացքում ներկայացվել են Գարդմանքին՝ հատկապես Չարդախլուին եւ Տավուշի մարզին բնորոշ գյուղական ավանդույթներն ու աշխատանքները: Փառատոնի բացումից անմիջապես հետո, համակարգողների ուղեկցությամբ կամ միջոցառման քարտեզով ուղղորդվելով, մասնակիցները կարող են դիտել եւ մասնակցել գյուղական կյանքին բնորոշ տարբեր աշխատանքների ու ավանդական ծիսակարգերի տարբեր բակերում:

Դրանցից են՝ մեղր քամելը, հին փայտից տաշտում խմոր հունցելը, փռում հաց, կաթնահունց, գաթա թխելը, դարբնի կողմից ձիու պայտ պատրաստելը, էշի փալան կարելը, խնոցով կարագ հարելը, փայտով կրակի վրա մուրաբա եփելը, բուրդ գզեը, վերմակ, դոշակ կարելը, պարան գործելը, բրդյա գուլպա գործելը, դեղձից հյութ պատրաստելը, չիր պատրաստելը, խոխոփ եփելը, օղի թորելը, ձիավարելը, պարանձգոցի խաղալը, Նուրու-նուրու ավանդական ծիսակարգին մասնակցելը:

Մարզապետարանից հայտնել են, որ եղել են նաեւ բազմաթիվ այլ աշխատանքներ ու սպորտային մրցումներ: Ամբողջ օրը հագեցած էր ազգային երգ ու պարով, իսկ խարույկի շուրջն անդադար էր մինչեւ ուշ գիշեր: Առավոտյան նախաճաշից հետո ցանկացողները կարող մասնակցել են դեպի անտառ արշավի, որի ընթացքում հնարավորություն եղավ տեսնելու եւ ծանոթանալու պատմական Չարդախլուից բերված միակ խաչքարին, վայելելու անտառային հոնի ու մոշի քաղցրությունը, ինչպեսեւ տեսնելու հարյուրամյա Սոսենին:

Ջազ, մեղր եւ հատապտուղներ՝ սահմանին

Օգոստոսի 12-13-ին 6-րդ անգամ կայացավ «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնը» Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկը օգոստոսի 12-ին եւ 13-ին հերթական անգամ հյուրընկալեց «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնը»։ Փառատոնի կազմակերպիչները տեղակացրեցին, որ Հայաստանի ամենաքիչ բացահայտված մարզում «Տավուշի զարգացման հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի եւ մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլեւ հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները վայելում են ջազային հնչեղ կատարումներ։

«Այս տարի նույնպես ելույթ ունեցավ «Հայաստանի պետական ջազ նվագախումբը»` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակույթային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ։ Հաջորդ օրը տեղի բնակիչները ներկայացրել են իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները, ինչպես նաեւ դրանցից պատրաստված համեղ ուտեստները»,- ասել է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնը» հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում տուրիզմի զարգացման համար։ Նախորդ տարի միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել նաեւ զբոսաշրջային զգալի ներուժի մասին։ «Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, հրաշալի մարդկանցով, համեղ պտուղներով եւ խոհանոցով։ Փառատոնը մեր հայրենակիցներին ու հյուրերին այս ամենի ներկայացման հրաշալի հնարավորություն է»,- մեկնաբանել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Այս տարի, բացի քաղցրահամ մեղրից, վայրի մոշից, մորիից, նույնիսկ հապալասից եւ իհարկե բացօթյա ջազ համերգից, կազմակերպիչները մի շարք անակնկալներ էին խոստացել։ Նաեւ կազկերպվեց մասնակիցների տեղափոխման եւ գիշերակացի հարցը` թե հացուկաց եւ հյուրանոցային, թե վրանային ճամբարի միջոցով։ «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնը» կազմակերպվում է 2012թ.-ից։ Փառատոնի հիմնական մասնակիցները տարածաշրջանի բնակչությունն է` իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքով, արվեստով եւ արհեստներով։ Այս ամենն ուղեկցվում է հայկական խոհանոցի ավանդական համեղ ուտեստների մատուցմամբ ու հրաշալի երաժշտությամբ։ Սովորաբար մասնակիցների թիվը 2000-ից ավելի է լինում։

Շիրակը կրկին համախմբեց տարբեր երկրների երիտասարդ նկարիչների

Շիրակը կրկին համախմբեց տարբեր երկրների երիտասարդ նկարիչների: Օգոստոսի 22-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ 2017թ. «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ի բացման արարողությունը: Շիրակի մարզում անցկացվող 6-րդ պլեները նվիրված էր հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս տարի պլեներին մասնակցել են 45 երիտասարդ արվեստագետներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից եւ Բելառուսից:

Պլեների նպատակն է երիտասարդ արվեստագետների միջեւ ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք: Օգոստոսի 22-25-ը բարեկամական եւ ստեղծագործական միջավայրում, ապրելով կողք կողքի, երիտասարդ նկարիչները եւ արվեստագետները մասնակցել են վարպետության դասերի, նկարել եւ մեկնաբանել են Շիրակի մարզի բնության ու պատմության հուշարձանները իրենց գույներով: «Մինասի գույներով» խորագիրը կրող «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեները» հնարավորություն տվեց երիտասարդներին ճանաչել ու արժեւորել հայ մշակույթի գանձերը: Պլեների օրերին եղան էքսկուրսիաներ եւ բացօթյա նկարչություն Երերույքի տաճարի եւ Մարմաշենի վանական համալիրի տարածքներում: Պլեների վերջին օրը՝ օգոստոսի 25-ին մասնակիցները մեկնեցին Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան:

2017թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գեւորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արեւմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաեւ հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց եւ պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ. Այվազովսկին վախճանվել է 1900թ.: Նա թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ. Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։ Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվելու է «Ընտրանի» ցուցահանդեսը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 5-ին բացվելու է «Ընտրանի» խորագրով ցուցահանդես: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «Ընտրանի» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:

Ցուցահանդեսին ներկայացված է հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 21-րդ դարի սկիզբ: Ներկայացված են հայ դասական եւ մոդեռն 24 վարպետներ՝ Հովհաննես Այվազովսկի, Գեւորգ Բաշինջաղյան, Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Լեւոն Թութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Գրիգոր Պետիկյան, Սարգիս Դիրանյան, Արսեն Շաբանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հրաչյա Հակոբյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, Վարուժան Վարդանյան, թվով 30 ստեղծագործություն:
Սեպտեմբերի 5-29-ը հանդիսատեսը հնարավորություն ունի կողք-կողքի տեսնել հայ արվեստի մի գեղարվեստական պատառիկ, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը եւ հայ մարդու գեղագիտական ու բովանդակային ողջ խորությունը:

Նկարիչների միությունում կբացվի Շուշան Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Նկարիչների միությունում սեպտեմբերի 7-ին բացվելու է նկարիչ, դիզայներ Շուշան Սարգսյանի «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը:  Panorama.am-ին Շ. Սարգսյանը տեղեկացրեց, որ «Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով ցուցահանդեսում ներկայացվելու է 30 աշխատանք՝ գունանկար, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ և քանդակ: Նրա ներկայացմամբ, աշխատանքներում առավելապես աչքի են ընկնում կոմպոզիցիոն լուծումները եւ հարթ պատկերի, ծավալի համադրությունները:
«Հստակ ոճեր չկան, առավել մոտ բնութագրումը կլինի ոճային ստեղծագործական համադրություն. դեկորատիվ, երկրաչափական ֆորմաներ օգտագործելով՝ ստանում եմ բնություն, քաղաքի տեսարան, անապատ, փոքորիկ եւ այլ պատկերներ»,- ասաց Շ. Սարգսյանը: Նա նշեց, որ քանդակակագործությամբ ավելի քիչ է զբաղվում,  հատկապես երբ ցանկանում է նոր բան ստեղծել: Սա Շուշան Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսն է:

Դիլիջանի Ռոտոնդայից մնացին միայն լուսանկարներ եւ հուշեր

Դեռ մի քանի տարի առաջ Ռոտոնդան դիլիջանցիների հպարտությունն էր, եւ զբոսաշրջիկներին պարտադիր այցի էին տանում: Անցյալ դարի սկզբին այստեղ բացօթյա թատրոն էր, պարահանդեսներ էին կազմակերպում, հայ մտավորականության սիրելի վայրերից էր եւ Աղասի Խանջյանի ամառանոցը: Որպես պատմական ճարտարապետական հուշարձան պաշտոնապես պահպանվում էր պետության կողմից ներկայացված «10.3.130» համարով:

Սակայն տարեցտարի քանդվում էր՝ չարժանանալով համապատասխան ուշադրության։ Ցավոք, այսօր ամբողջովին է փլուզված է: Չկան նկարազարդ առաստաղը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները։ Հանրապետական նշանակության հուշարձանը մնաց որպես հուշ լուսանկարներում: Շինության տեղում փլատակներ են և դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ: Տարածքն այժմ մասնավոր սեփականատեր ունի:

Հիմա դիլիջանցիների համար բացօթյա միջոցառումներ են կազմակերպում 1982-ին կառուցված Մայիսյան ապստամբության մասնակիցներին նվիրված հուշարձան-ամֆիթատրոնում: Ասում են՝ ճարտարապետ Նվեր Դանիելյանը ոգեշնչվել է Ռոտոնդայի կառույցից:

Դեպի Ռոտոնդա բարձրացող ճանապարհին «Մատինովի աղբյուրն» է, որը կառուցել է 1880-ին գինեվաճառ Մատինովը: 2008-ին վերանորոգված աղբյուրի պատը սողանքից նորից ճեղք է տվել: Քաղաքը սողանքավտանգ գոտի է համարվում դեռևս 1970-ականներից: Սողանքների առաջացման հիմնական պատճառը մասնագետները համարում են ստորերկրյա ջրերը: Դեռևս խորհրդային շրջանում, 11 միլիոն ռուբլի էր հատկացվել հակասողանքային թունելներ կառուցելու համար, որոնք այդպես էլ կիսատ մնացին և չգործարկվեցին: Դրենաժային այդ երեք թունելների ընդհանուր երկարությունը 1700 մ էր: Եթե այն գործարկելու համար որոշակի ներդրում արվեր, մասնագետների կարծիքով՝ քաղաքի պատմական կառույցների համար կարող էր փրկություն լինել:

Այսօր դիլիջանցիների հպարտության աղբյուրն է «Միմինո» ֆիլմի հերոսների պատվին հուշարձան-աղբյուրը, որ նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Իսկ զբոսաշրջիկների պակաս Դիլիջանը չունի: Գեղեցիկ բնություն, մեղմ կլիմա, սառնորակ, քաղցրորակ աղբյուրներ: Այս տարի շատ են Աբու Դաբիից, Շարժայից ու Քուվեյթից եկած արաբ զբոսաշրջիկները, որոնց համար կարևորը  կլիման է եւ խոհանոցը, ասում է տուրիստական գործակալության թարգմանիչ Ջուլյա Փամփալյանը: Ջուլյայի խոսքով, հյուրերը շատ գոհ են ու ասում են, որ իրենց ազգականներին ու ընկերներին տեղյակ պետք է պահեն, որ նման երկիր կա եւ խորհուրդ տան այցելել: Իսկ փոքրիկ Համադի ու Ահմեդի մեծ ցանկությունն է Հայաստան այցելել ձմռանը:

Հայ բեմի երախտավորների դիմանկարները՝ թատերական գործիչների միությունում

«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում կայացավ մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկա էին մշակույթի եւ արվեստի գործիչներ: «Այս ցուցահանդեսի գաղափարը շատ պատահական հղացավ` 2016թ.-ին կայացած առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտավորներին, որ գալիք սերունդը չմոռանա նրանց ու հիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը:

Ն. Կիրակոսյանի փոխանցմամբ`խորագիրը կլինի շարունակելի. «Անշուշտ, ցանկություն կա շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտավորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացված: Բանն այն է, որ այս աշխատանքներն արված են խիստ հաշվարկով. հաշվի ենք առել թատերական գործիչների միության ճեմասրահը, որտեղ շուտով կհանգրվանեն հայ բեմի երախտավորները»:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարձր գնահատելով նկարչի արվեստը, պարգևատրեց Ն. Կիրակոսյանին ՀԹԳՄ ոսկե մեդալով` հայ բեմարվեստի երախտավորների դիմանկարները վարպետությամբ ստեղծելու եւրանք անհատույց Հայաստանի թատերական գործիչների միությանը նվիրաբերելու համար:  «Աննախադեպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացա: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ եւռայլ նվեր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն հեղինակին: Կարծում եմ, որ այն կծառայի նպատակին. ցավոք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտավորների մասին»,- ասել է Հ. Ղազանչյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 6-ը:

Նշվեց Ջիվանիական օրը

Այս տարի օգոստոսի 27-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), Ախալքալաքի շրջանային վարչության և Սամցխե Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության համագործակցությամբ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով կնշվի Ջիվանիական օրը, որի շրջանակներում կկատարվի ՋԱՀ-ի կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը:

Լրագրողների տեղափոխումը կազմակերպվել էր անվճար: Հարցերի դեպքում կարելի է դիմել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին:

Առաջին անգամ նշվելու է «Ախալքալաքի օրը»

Ախալքալաքի օրվան նվիրված տոնակատարությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: «Jnews»-ի փոխանցմամբ, Ախալքալաքի շրջանը 4 միջոցառումների կազմակերպման համար 11.862 լարի գումարի չափով տենդեր-մրցույթ է հայտարարել: Տենդեր-մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն՝ ՍՊԸ «Սամասվալի-1»-ը, որն էլ հաղթել է այն 11.577 լարիով:

Այս գումարի մեջ մտնում է «Ջիվանոբա», «Ախալքալաքի օր» տոների ծախսերը, ինչպես նաեւ Սուլդա գյուղում աշուղ Թիֆիլի պատվին եւ Վարևան գյուղի հերոսներին նվիրված միջոցառման ծախսերը: «Ջիվանոբա» տոնը տեղի ունեցավ օգոստոսի 27-ին, իսկ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է նշել Ախալքալաքի տոնը, սակայն ճշգրիտ ամսաթիվը մրցութային փաստաթղթերում չի նշված: Տեղական իշխանությունները քաղաքի տոնը նախատեսել էին Ախալքալաքի բերդում:

«Ախալքալաքի օրվա» ծախսերից մրցութային փաստաթղթերում նշվում է, որ անհրաժեշտ էր պատրաստել 100 հրավիրատոմս, 10մ.1մ-ի չափով 3 պաստառ, գնել 3 հրավառություն, ինչպես նաեւ կազմակերպել ճաշկերույթ 177 հյուրերի համար:

«Ոսկե ծիրանի» արգելված ֆիլմի ռեժիսորը բացու՞մ է փակագծերը, թե փորձում է շտկել մերժված լինելու իրավիճակը

 «Ծիրանի այգիներ» աղմկահարույց ֆիլմը, որ ներկայացված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից եւ դրսից» արտամրցութային ծրագրում, սակայն չցուցադրվեց, իրանահայ մի տրանսվեստիտ երիտասարդի պատմությունն է, որը գալիս է Հայաստան՝ ծանոթանալու իր զուգընկերոջ ընտանիքի հետ եւ ամուսնության առաջարկ անելու: Ֆիլմի ռեժիսոր իրանցի Փուրիա Հեդարը լրագրողների համար փակ դիտում էր կազմակերպել: Եվ ռեժիսորը, եւ դերակատարները խորհուրդ տվեցին եզրակացություններ անելուց առաջ նախ դիտել ֆիլմը: Սա գեղեցիկ սիրո մի պատմություն է: Իսկ իրական սերը սահմաններ եւ ինչպես պարզվում է սեռ չի ճանաչում:

«Հաճախ էի Հայաստան գալիս, լավ գիտեմ ձեր երկիրը: Իրանահայ ընկերներ ունեմ: Գտնում եմ, որ ազգերը իրար ավելի լավ կարող են ծանոթանալ կինոյի միջոցով»,- ասել է ռեժիսորը: Սցենարի հիմքում Փուրիա Հեդարի խոսքով՝ միավորված են 3 տարբեր իրական պատմություններ: «Որեւէ մեկը ինձ այդպես էլ պատասխան չտվեց, թե ինչն էր պատճառը, որ ֆիլմը չցուցադրվեց ոչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ոչ էլ որեւէ կինոթատրոնում, չնայած որ օրինական ճանապարհով էի գնացել, ցուցադրման պայմանագիր էի կապել, գումար էի վճարել Կինոկենտրոնի նախկին ղեկավար Գեւորգ Գեւորգյանին: Այն էլ ասեմ, որ հետո պարզեցի, որ ավելի շատ գումար էի վճարել, քան օրենքով նախատեսված էր։ Սակայն իմ խնդիրը ոչ թե գումար հետ վերադարձնելն է, այլ այն, որ  ի վերջո մարդիկ կարողանան դիտել ֆիլմն ու իրենք եզրակացություններ անեն 20 երկրում 51 փառատոններին մասնակցած ու արդեն մի շարք մրցանակ շահած ֆիլմի մասին»։

Այս հիմարաբանությանը, որ արվեստի կամ սիրո ազատության գովք է ներկայացվում, չի կարող հայ հանրության համար լինել ,,դասական գործ,,…  մեր թերթն անդրադարձել է այս թեմային եւ ողջունել է, որ մեկ այլ նման ֆիլմի հետ հանվել է փառատոնում ցուցադրվելու ցանկից… Իսկ թե ով ինչ փողեր է ,,խաղացրել,, դա մեր խնդիրը չէ, մեր խնդիրն այն է, որ հայաստանը պիտի զերծ մնա որեւէ հիվանդության քարոզից, ինչքան էլ ոմանք դա ,,արվեստի գործ,, դիտարկեն…

Ինքը՝ ռեժիսորը, շատ գոհ է մնացել հայ դերասանների խաղից. «Տարբեր փառատոնների ցուցադրությանը հատկապես նշվում էր դերակատարների անմիջական, պրոֆեսիոնալ խաղի մասին. ֆիլմի հաջողությունը ես կապում եմ հատկապես Սամվել Սարգսյանի հետ»: Երիտասարդ սիրահարի դերակատար իրանահայ Նարբեհ Վարդանի համար կինոյում սա առաջին դերն է: «Սկզբում ես տարակուսեցի, սակայն հետո մտածեցի, որ նման դերի առաջարկ կարող է այլեւս չստանամ, իսկ դերասանի համար կարեւոր է տարբեր կերպարներ մարմնավորել։ «Կարծում եմ՝ ավելի շատ աղմուկ հանեց այս ֆիլմը, քան դրա կարիքը կար: Ես ֆիլմում որեւէ անբարոյական բան չեմ տեսնում»,- ասում է ֆիլմի մեկ այլ դերակատար Արայիկ Սարգսյանը: Սա մեզ համար անսովոր թեմա է ընդամենը իսկ օրինակ հենց Իրանում նման վիրահատությունները օրենքով թույլատրված են: Մենք շատ ավելի սարսափելի երեւույթների ականատեսն ենք լինում ու լռում ենք: Իսկ ֆիլմում, համենայնդեպս, որեւէ քարոզչություն չկա»։ (այ քեզ բա՜ն, անմարդկային ու հակաստվածային այս անբարոյականությունը՝ գոմիկությունը, անսովոր թեմա է սրանց տեսակետից ընդամենը… – իսկ իրականում անսովերը հենց իրենք են, որ երբեք նորմալ մարդու համար չեն կարող լինել սովորական)…

Հ.Գ. - Այլասերման քարոզիչներով պետք է զբաղվի ոստիկանությունը, իրավապահ համակարգը, իսկ դրա համար օրենք պետք է ընդունվի, ինչն այլեւս պարտադիև է: Այս աշխարհի այլասերող վտանգին դիմակայելու համար պիտի գոնե ամուր եւ կայուն օրինական ճանապարհ ընտրենք, թե չէկհասունանա ոչ իրավական պահը

Մեկնարկեց Բարության փառատոնը

«Ֆրեսկո»-ն բյուջետային փառատոն չէ, եւ սա կարեւոր է բարձրաձայնել: Մեր բյուջեն կազմում է ընդամենը 3,5 միլիոն դրամ»,- ասում է «Ֆրեսկո» կինոփառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն: Փառատոնն առայժմ կարողանում են կազմակերպել կամավորների շնորհիվ, որոնք համախմբվում են գաղափարի շուրջ: Վահան Արծրունու խոսքով՝ այս փառատոնը հոգևոր արժեքները լավ իմաստով քարոզող բացառիկ օրինակ է:

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Աննա Կարապետյանը ասում է. «Շատերի մոտ տպավորություն է, որ  «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնը քրիստոնեական ուղղվածություն ունի, որ սա կրոնական ֆիլմերի  ցուցադրություն է: Հոգեւորը շատ ավելի լայն իմաստ ունի: Խոսքը հոգեւոր արժեքների մասին է, ու որեւէ  կրոնական խտրականություն  չի դրվում: Ֆիլմերը ամենատարբեր խնդիրների մասին են՝ էկոհամակարգի, միգրացիայի, սոցիալական եւ թե ինչպես անհատների նախաձեռնությունները կարող են դեպի լավը փոխել աշխարհը»:

Իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի համար, ով ի դեպ վարպետության դասընթացներ է անցկացրել Սանահինում, «Ֆրեսկոն» կինոփառատոն չէ, այն «բարության փառատոն է»: Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնի ֆիլմացանկում ընդգրկված է 25 երկրներից ներկայացված 42 ժապավեն: 28 մրցութային եւ 14 արտամրցութային ֆիլմեր, որոնցից 8-ը՝ հայկական, իսկ «Հետադարձ հայացքը» կանդրադառնա ինքնատիպ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը: Ամենատարբեր փառատոնների ու բազմաթիվ մրցանակների արժանացած կանադացի հայտնի վավերագրող, 71-ամյա  Պասկալ Ժելինասը ներկայացրեց իր «Կամուրջ երկու աշխարհների միջեւ» ֆիլմը: Համացանցից է իմացել «Ֆրեսկոյի» մասին եւ ցանկություն է հայտնել մասնակցելու: «Նման փառատոն անցկացնելը, մանավանդ նման հիասքանչ երկրում, հիանալի գաղափար է»,- ասել է նա:

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Բացի երեւանյան ծրագրից, կիրականացվի վրանային կինոճամբար Հաղպատում, Սանահինում, Քոբայրում եւ Ախթալայում: Կկազմակերպվեն նաեւ բացօթյա համերգներ։

4-օրյա ճամբար՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով 5-րդ տարին անընդմեջ Երեւանի քաղաքապետարանի ու Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպվում է 4-օրյա հետաքրքիր ծրագիր: Նախաձեռնության նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ամառային հանգիստը բազմաբովանդակ դարձնելն է: Օգոստոսի 22-25-ն անցկացվող յուրօրինակ ճամբարին այս տարի մասնակցել է հաշմանդամություն ունեցող 100 երեխա՝ ծնողների հետ։ Երեխաները մեկ օր անցկացրել են Երեւանի կենդանաբանական այգում: Շրջելով այգու տարածքում, նրանք հնարավորություն են ունեցել մասնակցելու կենդանիների կերակրման եւ խնամքի աշխատանքներին: Երեխաների առօրյան հագեցած է եղել նաեւ մարզական ու ժամանցային խաղերով:

Ամառային ճամբարի օրերին երեխաներն այցելել են նաեւ Մանկական երկաթուղի, անվճար օգտվել խաղային ատրակցիոններից ու կարուսելներից, մարզվել եւ նկարել: Տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաները մարզական ու ժամանցային միջոցառումներով հագեցած մի քանի օր անցկացրին: Նշենք, որ հանգստի ծախսերը հոգում էր Երեւանի քաղաքապետարանը: Ծրագրի ընթացքին հետևել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը: «Երեւանի քաղաքապետարանն այս5 տարիների ընթացքում միջոցներ ձեռնարկեց ծրագիրն ընդլայնելու համար, որի շնորհիվ նախաձեռնությանը մասնակցել է 100 երեխա: Սակայն այսքանով մենք չենք բավարարվելու եւ առաջիկա տարիներին մտադիր ենք էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու շահառուների թիվը: Պետք է ընդգծեմ նաեւ, որ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում ինչպես այս, այնպես էլ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ այլ երեխաներ ու երիտասարդներ հնարավորություն են ունեցել մայրաքաղաքում անցկացված տարբեր միջոցառումների մասնակիցն ու հանդիսատեսը լինելու՝ այդպիսով կոտրելով կարծրատիպերն ու նպաստելով նման խնդիրներ ունեցող անձանց Երեւանի կյանքում ինտեգրմանը»,- նշել է Սամվել Մերթարջյանը:

Հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ ամառային ճամբարը երեխաների ու ծնողների ամենասպասված ծրագրերից է եւ դրական ազդեցություն է ունենում երեխաների համար:

BetConstruct Partner Summit. Հայաստանում են խաղային ոլորտի աշխարհի ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ

BetConstruct ընկերությունը Երեւանում էր հավաքել խաղային ինդուստրիայի աշխարհի ավելի քան 40 երկրի մոտ 100 ներկայացուցչի։ BetConstruct Partner Summit-ը համաժողով է, որի առիթը հայկական ընկերության կողմից մշակված նոր բազմաֆունկցիոնալ հարթակն է։ BetConstruct-ի կողմից մշակված Spring BME բիզնեսի կառավարման նոր մոդելն առաջին անգամ ներկայացվեց Ամստերդամում հուլիսին։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ընդամենը մեկ պատուհանից ղեկավարել մի ամբողջ խաղային ընկերություն։ Հարթակն այնքան էր հետաքրքրել խաղային ինդուստրիայի ներկայացուցիչներին, որ կարիք առաջացավ նրա ավելի մանրակրկիտ ու ամբողջական ներկայացման։ Ուստի, BetConstruct-ը սիրով իր միջազգային գործընկերներին հրավիրեց Հայաստան։Spring BME-ն (Business Management Environment) իրենից ներկայացնում է մի միջավայր, որի օգնությամբ յուրաքանչյուր մարդ, պարզ ասած, կարող է ստեղծել ու ղեկավարել իր խաղային բիզնեսը։ Այն ամբողջացնում է բոլոր այն ծառայությունների ցանկը, որոնք անհրաժեշտ են խաղային ոլորտում աշխատող ցանկացած ընկերության, սկսած կայքի ստեղծումից ու թարմացումներից, SportsBook եւ Casino հարթակներից, վերջացրած մարքեթինգային, իրավաբանական եւ այլ ծառայություններով։

Բացի այդ, 2 օրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաեւ ընկերության կողմից մշակված SpringBuilder եւ Spring Platform գործիքները։ Այս համակարգը աշխատանքային միանգամայն նոր միջավայր է ստեղծում գործընկերների համար, ինչը հետագա հաջող համագործակցության լուրջ հիմք է։

Հայկական տաղավարի մասնակցությունը Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին

Սիրիայում կայացավ Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որը հուլիս ամսից գործել է մինչեւ օգոստոսի 26-ը: Ցուցահանդեսին ներկայացվել են 43 երկրներ, այդ թվում`Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաեւ մի շարք արաբական, եվրոպական ու ասիական պետությունների ընկերություններ եւ դեսպանություններ։ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Հայաստանը, որի տաղավարը ներկայացրել է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առեւրտաարդյունաբերական պալատի եւ Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվել է ՀՀ տնտեսությունը եւ զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաեւ տրամադվել է տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում՝ սննդամթերքի եւ ջրի, քարի արդյունահանման ու վերամշակման, ոսկերչության ու բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։

Հայկական տաղավարի բացումը կատարեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա-հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման ու հզորացման գործում։ Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների եւ հյուրերի ուշադրության կենտրոնում։

Տեղեկանք: Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը Մերձավոր Արեւելքում ամենահներից մեկն է եւ ունի ավելի քան 60 տարվա պատմություն։ Այն առաջին անգամ բացվել է 1954թ.-ին` 26 արաբական եւ օտար պետությունների մասնակցությամբ: Պատերազմից առաջ` Սիրիայում տնտեսական վերելքի տարիներին, Դամասկոսի ցուցահանդեսը դարձել էր տարածաշրջանայի եւ միջազգային նշանակության առեւտրատնտեսական միջոցառում։ Սակայն 2011թ.ից ցուցահանդեսի գործունեությունը սառեցվել էր։

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես «ArmSecurity-2017»

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ, Երեւանում առաջին անգամ կազմակերպել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել  բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական եւ քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ՝ հայկական եւ արտասահմանյան ձեռնարկությունների միջեւ գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ,  աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, 2015թ. Հայաստանը միացել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային եւ միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում:

Նրա խոսքերով՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրում սահմանել են նպատակներ եւ խնդիրներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում: «Ակնկալում ենք, որ ցուցահանդեսը կնպաստի աղետների ռիսկի նվազեցմանն ու տեխնիկական վերազինմանը, ինչը կբերի փրկարարների մասնագիտական պատրաստվածության կատարելագործմանը եւ փրկարար ստորաբաժանումների արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Նախարարը նշեց, որ ներկայացված են ժամանակակից ու նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկա, փրկարար ծառայությունների անխափան աշխատանքին միտված նորագույն մշակումներ: «Ուրախալի է, որ կազմակերպիչների ջանքերը պսակվել են հաջողությամբ եւ ստեղծվել է  արդյունավետ համակագործակցության հարթակ»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանում առաջին անգամ է նման ցուցահանդես կազմակերպվում եւ հատկապես այս օրերին շատը կարեւոր է նման տեխնիկայի ցուցադրությունը:  «Ես շրջում եմ բոլոր տաղավարներով, ծանոթանում ներկայացված տեխնիկայի հետ, որպեսզի որոշումներ կայացնելու ժամանակ ճիշտ կողմնորոշվենք, թե ինչ համակարգեր են մեզ անհրաժեշտ»,- ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանի խոսքերով՝ իր ցանկությունն է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու փրկարար ծառայությունը 21-րդ դարի հագեցվածության ու պատրաստվածության աստիճանի հասնի. «Դա է իմ նպատակը»: ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տաղավարում ներկայացված էր  փոքրիկների համար ստեղծված ուսուցողական նկարազարդ գրքեր, խաղեր եւ տիկնիկ՝ փոքրիկ փրկարար Դավիթիկը: Տիկնիկը  պատմում է, թե արտակարգ իրավիճակների դեպքում ինչ անել, ինչպես պաշտպանվել:

4-րդ կուրսի ուսանող Արտակ Գեւորգյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ տիկնիկը  նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների եւ տարրական դպրոցի աշակերտների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության համար: «Նպատակն է երեխաներին նախապատրաստել տարաբնույթ վտանգավոր իրավիճակներից դուրս գալուն: Նախադպրոցական տարիքից սկսած երեխաներին պետք է սովորեցնել նման իրավիճակներում կիրառվող վարքի կանոններն ու հմտությունները»,- ասաց Արտակ Գեւորգյանը:

Նշենք, որ միջոցառման շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին: Նախատեսված են նաեւ քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների եւ արտադրական վտանգավոր օբյեկտների միջեւ` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության եւ տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը եւ այլ թեմաների:

Հայկական արտադրության «խելացի դրամապանակներ»

Այսպիսի դրամապանակների 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել: «Volterman» գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը նշել է, որ աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ. հունվարից եւ հասանելի կլինեին 131 երկրում։ «1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում եւ առցանց վաճառակետերում»,- նշել է նա՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։ «Volterman»-ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է  արտադրելու։

Հայ աշակերտուհիները ժեստերի լեզու սովորեցնող բջջային հավելված են ստեղծել

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները բջջային հավելված են ստեղծել՝ որի շնորհիվ կարելի է սովորել ժեստերի լեզու և ազատ շփվել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Հավելվածը կոչվում է «Հայերեն ժեստերի լեզու»։ Աշակերտուհիներին այն ստեղծել են այս տարի տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհի խոշորագույն Technovation ծրագրին մասնակցելու շրջականերում։

Ծրագիրը Հայաստանի դպրոցների 10-18 տարեկան աշակերտուհիներին հնարավորություն տվեց բջջային հավելվածներ ստեղծել Կայուն զարգացման նպատակների վեց թեմանեով՝ բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն։

««Հայերեն ժեստերի լեզու»-ն երկլեզու ուսուցանող հավելված է։ Դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման, կարող են սովորել ժեստերի լեզու, դրա համար առանձնացված են բոլոր թեմաները եւ շփվել բոլոր նրանց հետ, ովքեր ունեն լսողության խնդիրներ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Կարբիի դպրոցի թիմի աշակերտուհիներից Սվետլանա Դավթյանը։

Աշտարակի թիվ 2 դպրոցի աշակերտուհներն էլ հավելված են ստեղծել՝ նվիրված է ապահով համացանցին։ «Ուզում ենք այս հավելվածի օգնությամբ լուծել ապահով համացանցի մասին երեխաների իրազեկածության խնդիրը։ Այսինքն՝ այնտեղ կան խորհուրդներ, թեժ գծի և օգնության բաժիններ։ Մեր թիրախ խումբը երեխաներն են, բայց հավելվածից կարող են օգտվել նաև մեծահասակները»,-ասաց աշտտարակցի աշակերտուհի Թերեզա Թումանյանը։

Նշենք, որ ծրագրի 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են Կայուն զարգացման նպատակներից բխող վեց թեմաներից որևէ մեկը, դիտարկել թեման իրենց համայնքի համատեքստում եւ, մենթորների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։

Մրցույթ-դասընթացին մասնակցել է հանրապետության մարզերի 36 թիմ, կիսաեզրափակիչ է անցել 22-ը: Կիսաեզրափակիչ անցած թիմերից ժյուրին որպես վերջնական հաղթող ընտրել է 6 թիմի, որոնք ներկայացնում են Կարբիի միջնակարգ դպրոցը, Աշտարակի թիվ 2 դպրոցը, Երեւանի թիվ 2, թիվ 92,  թիվ 125 դպրոցներն ու «Անանիա Շիրակացի» ճեմարանը։ Թիմերն իրենց ստեղծած հավելվածը զարգացրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական իսնտիտուտի մշակած App Inventor ծրագրով։ Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության միջազգային օրը ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվեցին դպրոցականների հավելվածները եւ պարգևատրվեցին հաղթող թիմերը։

Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող անցկացվող «Technovation» միջազգային մրցույթում ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով եզրափակիչ փուլ է անցել և արժանացել «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Հակոբյանը։

Մրցույթն անցկացվել է օգոստոսի 7-11-ը։ Տնօրենը տեղեկացրեց,  որ թիմն այսօր վերադարձել է Հայաստան, սակայն դեռ չեն հասցրել հանդիպել ու մանրամասն քննարկել աղջիկների հաջողությունները։ 5 աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի կազմում են Աղավնի Հակոբյանը, Սոնա Ավետիսյանը, Սվետլանա Դավթյանը, Վիոլետա Մկրտչյանն ու Վարդանուշ Նազարեթյանը, նրանց ղեկավարն է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։ «Եզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերին 5 հազար դոլար կրթաթոշակ է շնորհվել՝ կրթությունը շարունակելու նպատակով»,- ասել է տնօրենը։

Գլխավոր մրցանակին է արժանացել Ղազախստանի թիմը։ Technovation Challenge-ը 12-շաբաթյա առցանց միջնակարգ դպրոցական ծրագիր է միջին եւ ավագ դպրոցի աղջիկների համար (10-18 տարեկան)։ Հայաստանում ծրագիրն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել, վեր հանել որեւէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված` այն լուծելու համար։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 երկրից շուրջ 11.000 աղջիկ

Աշխարհի 5 երկրների՝ Լիտվայի, Հունգարիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության տասնյակ ուսանողներ 10 օրերի ընթացքում ծանոթացել են Հայաստանին

Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Աղավնաձոր» ուսումնամարզական բազայում օգոստոսի 13-ին մեկնարկած «Ամառային դպրոց-2017» ծրագրի փակման արարողությունը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հավելելով. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, բուհի ռեկտորատի եւ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կողմից արդեն 5-րդ տարին իրականացվող ավանդական հավաքին մասնակցեցին 5 երկրների՝ Լիտվայի, Հունգարիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության եւ Արցախի համալսարանների ու Մանկավարժական համալսարանի 90 ուսանողներ:

10-օրյա հավաքի շրջանակներում կազմակերպվեցին այցելություններ պատմամշակութային վայրեր, զրույց-քննարկումներ, խաղեր եւ հանդիպումներ: Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սեւանի թերակղզի, Ծաղկաձոր եւ Դիլիջան. 10 օր շարունակ ծրագրի մասնակիցները շրջել են Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերում, ծանոթացել հայոց պատմությանը, հայ երիտասարդների ուսանողական կյանքին, ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկումներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հավաքի փակման արարողությանը հայտարարեց, որ ծրագիրն ունի ճանաչողական առաքելություն. «Այս ծրագրի ընթացքում կարողանում ենք տարբեր երկրների ուսանողական կառույցների խմբերի ճանաչելի դարձնել Հայաստանը: Ուրախ եմ, որ հասցրել եք այս տասն օրերի ընթացքում ճանաչել Հայաստանը, բայց այդ 10 օրերը շատ քիչ է հասկանալու հային, Հայաստանը: Տարբեր ծրագրերի տեսքով մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք էլի գաք Հայաստան»:

Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանողուհի Իդա Վիրագին առաջին անգամ է այցելել Հայաստան. «Հայաստան մեկնելուց առաջ մենք հանդիպում ունեցանք նախորդ տարի ծրագրին մասնակցած ուսանողների հետ, նրանք այնքան տպավորված էին Հայաստան այցելությունից եւ ծրագրից, որ ինձ մոտ մեծ ցանկություն է առաջացել իմանալ ամեն ինչ Հայաստանի ու հայերի մասին»:  ՀՊՄՀ ուսանողակամն խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում շուրջ 60 հայ ուսանողներ մասնակցել են արտերկրյա բուհերում կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագրերի»:

Մշակույթի նախարարությունը «ջանք ու նյարդեր» կծախսի թանգարանները հասանելի դարձնելու համար

«Տեղաշարժի սահմանափակ կարողություններով մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամն են, եւ մեր պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը պետք է ծառայեն ու հասանելի լինեն այդ մարդկանց: Այստեղ այլ բացատրություններ հնարավոր չէ գտնել»,- ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նախօրեին նախարարության ենթակայությամբ գործող կառույցների տնօրենների հետ հանդիպմանը:

Հանդիպման օրակարգում մշակութային օջախներում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու հարցն է եղել: Ներկայացված առանձին խնդիրներին ծանոթանալուց հետո նախարարն առաջարկել է ուսումնասիրել բոլոր հնարավորություններն ու, այնուամենայնիվ, լուծումներ գտնել:

«Պատկերացրեք այն մարդու հոգեվիճակը, որը փորձում է մտնել որեւէ թանգարան ու չունի դրա հնարավորությունը: Դա սարսափելի է: Այո, այս ամենը ծախսատար է, ժամանակ, ջանք ու նյարդեր է պահանջում, բայց մենք պարտավոր ենք դա անել»,- նշել է նախարարը:

Երեւանում Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախումբը համերգ է ունեցել

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին: Երգչախմբի խմբավարն է Ատրուշան Հալաջյանը:

Համերգին ներկա էին մաեստրո Հովհաննես Չեքիջյանը եւ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը : Հնչել են  հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջույնի խոսքով հանդես է եկել երգչախմբի նախագահ Թաթուլ վարդապետ Անուշյանը: «Դուք այսօր ոչ միայն պիտի ունկնդրեք այս երգչախմբի համերգը, այլեւ պիտի ականատեսը լինեք մի ոգեղեն դպրաց դասի: Այդ դասերը Ստամբուլում եղել են մարդակերտումի, եկեղեցական եւ երաժշտական կյանքի զարգացման դասեր, կամուրջներ մշակույթների միջև: Մենք երգում ենք հայ երգը, որ գալիս է հայի արմատներից: Մշակույթների միջեւ կենդանի կամուրջ է դարձել նաեւ մեծանուն Հովհաննես Չեքիջյանը: Նա մեզ ուժ եւ կորով է պարգևում: Մենք աշխարհի մի անկյունում՝ մայրենի հողից հեռու, հայ երգն ենք երգում: Պատգամ ունենք վառ պահել հայ երգը»,- նշել է Թաթուլ վարդապետ Անուշյանը:
Ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի օրհնության խոսքը: Համերգի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի դաշնակահարուհի Լուսի Գահվերճիօղլյանին Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետության եւ իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրման համար պարգեւատրել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Սբ. Վարդանաց դպրաց դաս երգչախումբին շնորհվել է ՍՆ երախտագիտության մեդալ: Խմբավար Ատրուշան Հալաճյանը պարգեւատրվել է ՀՀ ՍՆ շնորհակալագրով, մենակատարներ Անեթ Մեհթերյանը, Ալիս Շահինօղլունը, Հովսեփ Գույումճյանը, Գրիգոր Թերզիյանը՝ պատվոգրերով:

Բերդավանում տրվել է «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը

Բերդավանի վերանորոգված գեղագիտական կենտրոնում կայացել է մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագիրը, որի  առաքելությունն է մարզերում ժողարվեստների «վերակենդանացմամբ» սահմանն անառիկ դարձնելը։ «Այս նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երեւանից ու մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Օրինակ, Բերդավանում մենք ունենք երկու մասնագետներ, որոնք համայնքի երեխաներին կհամախմբեն երգի ու կերպարվեստի շուրջ: Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող 16  մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, նման գործունեություն կիրականացնեն տարբեր համայնքներում: Համոզված եմ, որ մշակույթի այս 16 «զինվորների» թիվը եկող տարի կտասնապատկվի: Սրանով նախարարությունը մարզերից եւ ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքի կանխման խնդիր է նաեւ փորձում լուծել»,- նշել է ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը։

Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ Գյուղում մասնագիտական ներկայություն է պետք, որպեսզի այս երեխաները կարողանան լավ կրթություն ստանալ. «Այսօր ես լիահույս եմ եւ մաղթում եմ, որ նորաբաց մշակույթի տունը չմնա որպես հերթական վերանորոգված կառույց, այլ լցվի բովանդակությամբ ու ծառայի իր բուն նպատակին»:

Ներկայացնելով «ԱՐԱՐ» ծրագրում ընդգրկված 16 «զինվորներին», մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է. «Այս մարդիկ մեր ծրագրի հերոսներն են, մեր մշակութային արյունը կենդանացնող, թարմացնող, հրաբխի վերածող հերոսները: Ո՞րն է մեր նպատակը. անցնել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ստեղծելով մշակութային միավորներ, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին եւ այդ մշակույթով դառնալ իսկապես ամուր, կուռ մի ժողովորդ, որն ապրում է իր հաղթանակած հայրենիքում: Համոզված եմ, որ ծրագիրն ունենալու է հաջողություն, որովհետեւ նրա հիմքում կանգնած են իրական նվիրյալներ»։

ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարում

2018է. պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական անձանցից ընդունելով հայտեր հետեւյալ ուղղություններով.

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով հրատարակելու ակնկալիքով.

– Հանրագիտարանային գրականություն

– Հայաստանի պատմությունը եւ հայ մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն

– Մեր մեծերին եւ նրանց ժամանակը ներկայացնող գրականություն

– Հոբելյանական գրականություն

– Օտարազգի գրողները հայերի եւ Հայաստանի մասին

– Դասական լեզուներից արված թարգմանություններ (անտիկ գրականություն)

– Երեւանի 2800-ամյակին նվիրված գրականություն

– Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գրականություն

– Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող գրականություն (150-ամյա հոբելյանին նվիրված)

– Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակելու ակնկալիքով.

– Սփյուռքահայ գրականություն

– Հայազգի օտարագիր գրողներ

– Ազգային փոքրամասնությունների գրականություն

– Առաջին գիրք

– Ալբոմային գրականություն

– Հայերենից այլ լեզուների թարգմանություններ (Արտասահմանյան հրատարակիչների համար է։ Ծրագրի անգլերենհայտարարությունը եւ հայտաձևը կցվում են։)

Հայտերի ներկայացման կարգը՝

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է.

– հայտ (ձեւը կցվում է),

– նախահաշիվ (ձեւը կցվում է),

– գեղարվեստական գրականության պարագայում՝ ստեղծագործությունը (համակարգչային շարվածքով եւ խտասկավառակով)

– թարգմանական գրականության դեպքում՝ ստեղծագործության հեղինակային իրավունքի պայմանագիրը հրատարակության թույլտվության վերաբերյալ, թարգմանչի կենսագրությունը (CV), նախկինում արված թարգմանությունների ցանկը եւ ներկայացվող հրատարակությունից թարգմանված հատված (առնվազն 20 էջ),

– այլ հրատարակությունների պարագայում՝ բովանդակությունը կամ իրականացվող նախագծի մանրամասն նկարագրությունը:

Ներկայացված նախահաշիվները (2 օրինակ, մեկը՝ կցված բնագրին, մյուսը՝ առանձին) ենթակա են ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված նյութերը ենթակա չեն վերադարձման եւ չեն պահվելու 2018թ. հրատարակվող գրականության ցանկերի ձեւավորումից մեկ ամիս հետո:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ 2017թ. սեպտեմբերի 20-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչություն։

Հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

12-ամյա պարտադիր կրթության դեպքում շատերը ձեւի համար են դպրոց գնալ-գալու

«Վստահ չեմ, որ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելով՝ կրթական մակարդակը կբարձրանա»,- Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ «Միջազգային ցուցանիշներով եթե նայենք, կրթության երկար տևողությունը դրական ազդեցություն ունի ընդհանրապես, բայց միայն այդ դրույթը բավարար չէ, որպեսզի հիմնավորենք, որ այս քայլն անելով լավ արդյունք կունենանք։ Շատ կարեւոր է, թե ինչպե՞ս պետք է իրականացվի այս ամենը, ինչպե՞ս ենք նախապատրաստվում եւ արդյոք կարողանալու ենք լուծել ի հայտ եկող խնդիրները»,- ասաց նա։

Ապա ուշադրություն հրավիրեց 2 փաստի վրա, թե ովքեր են 9-րդ դասարանից դուրս գալիս և ինչ պատճառներով. «Դուրս են գալիս ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաները՝ աշխատելու նպատակով և նրանք, ովքեր կրթությունը ձախողել են։ Հիմա ուզում եմ հասկանալ, որքանո՞վ է 12-ամյա պարտադիր կրթությունը լուծելու այս երեխաների խնդիրները։ Նախարարությունը ի՞նչ է անելու, որպեսզի այս երեխաներն այդ հաջորդ 3 տարում ունենան ավելի լավ կրթություն, քան ունեցել են նախորդ 9-ում, եւ ի՞նչ է անելու, որպեսզի նրանք նաեւ չունենան աշխատելու խնդիր։ Սրա հիմքում սոցիալական փաթեթ պետք է դրվի, քանի որ այս որոշումը երեխաների համար կարող է դառնալ նաեւ լրացուցիչ ծախսերի պատճառ։ Տասնյակ գյուղերում տրանսպորտի խնդիր կա՝ ավագ դպրոց, արհեստագործական կամ միջին մասնագիտական հաստատություն հասնելու հետ կապված»։

Մի հարց եւս մտահոգիչ համարեց Սերոբ Խաչատրյանը՝ արդյոք ուսուցիչները պատրաստ են այդ երեխաների հետ ավագ դասարաններում աշխատելու. «Եթե 9-րդ դասարանից հետո երեխաներն ուղղակի պետք է ձևի համար գնան գան, այս պարագայում ուղղակի ոչ մի լավ արդյունք չեն ստանա, միակ լավը կլինի այն, որ դպրոցները մի քիչ ավելի փող կստանան այս երեխաների համար»։

Ինչ վերաբերում է կրթության ոլորտում շարունակ կատարվող փոփոխություններին, մեր զրուցակիցն ասաց, որ փորձ է արվում ինչ-որ բան ցույց տալ դրանով։

Մասնագետը կարծում է, որ շատ հաճախ այդ փոփոխություններն ավելի իմիտացիոն բնույթի են, քանի որ և ֆինանսական, եւ նյութական, և մարդկային ռեսուրսը չի մոբիլիզացվում, որպեսզի այդ ամեն ինչը լավ արվի, արդյունքում ստանում են ինչ-որ դեկլարատիվ փոփոխություններ։ «Օրինակ՝ Հայաստանը կարող է հայտարարել՝ մենք հիմա ունենք 12-ամյա պարտադիր կրթություն, համընդհանուր ներառական կրթություն, սրանք որպես լոզունգներ սիրուն են հնչում, բայց որքանով է այն փոխում աղքատ երեխայի կյանքը։ Վստահ չեմ, որ այս որոշման արդյունքում նրանց կրթական մակարդակը կբարձրանա, նրանք ձեւի համար գնալու են գան»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր։

Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում

Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով 2 բրոնզե մեդալ եւ 1 գովասանագիր: Մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը եւ Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երեւանի թիվ 184 ավագ դպրոցի  12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:

ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանն ու Հրաչյա Խաչատրյանը։

«Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր: Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայից, հուլիսի 12-23-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։

Մաթեմատիկական օլիմպիադայի ՀՀ թիմերը նվաճել են 8 մեդալ

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Երեւանի պետական համալսարանը ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից 2-ը՝ Ալբերտ Գևորգյանը եւ Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը եւ Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների:

Օլիմպիադան անց է կացվել եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գեւորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է պատվավոր 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը եւ Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել եւ մարզել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր: Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում 1-ին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավել են Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:

 «Միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտները բարձր գիտելիքներ են ցուցաբերում, բայց կան խնդիրներ»…

«Այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներում ունեցանք շատ լավ արդյունքներ, հաջողություններ,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նա նշեց, որ հանրապետական փուլի մասնակիցներից միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար ընտրվել է 27 աշակերտ, որոնցից 6-ը դեռ իրենց ուժերը կփորձեն նոյեմբերին կայանալիք «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի ժամանակ:

Ա. Արշակյանի խոսքով, 21 մասնակիցները մասնակցել են «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաներին: «Բոլոր առարկաների գծով ունեցել ենք մեդալակիրներ»,- նշեց նա: Միջազգային առարկայական օլիմպիադաներից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով ու գովասանագրերով: Ավելի շատ «Մաթեմատիկա» առարկայից են մեդալների արժանացել հայ աշակերտները:

«Շատ լավ արդյունք է, բարձր արդյունք է: «Աստղագիտություն» առարկայից նույնպես ունենք սպասելիքներ»,- ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը:

Միջազգային առարկայական օլիմպիադայի կենսաբանության թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանի խոսքով, աշակերտները բարձր գիտելիքներ են ցուցաբերում, բայց, բնականաբար, կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել: «Մեր պարագայում լեզվի խնդիրն է: Օրինակ, «Կենսաբանություն» առարկայի օլիպիադայի պաշտոնական լեզուն ագլերենն է: Աշխատանքի ծավալը շատ մեծ է, մոտ 250 էջ: Մենք ստիպված ենք լինում այդ քանակի նյութը թարգմանել հայերեն: Դրա համար 3 օր ենք ունենում, պետք է լավագույնս թարգմանենք, որպեսզի աշակերտները հասկանան, կարող են լինել նրբություններ, որոնք շատ կարևոր են տվյալ խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:

«Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկն է համարում

Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 22-ին հյուրընկալվեցին հավաքի կայացման մեջ մեծ ներդրում ունեցած անձինք եւ առաջին սերդի բազեականները: «Բազե»-ի հետ կապված իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւ այլք:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են «Բազե»-ի հիմնադիրները եւ համակարգողները, այնուհետեւ հյուրերին «Բազե» համահայկական հավաքի 15-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց:

ԱԺ փոխնախագահը ողջունեց հավաքի մասնակիցներին եւ ասաց, որ «Բազե»-ն իր կյանքում ունեցել է շատ կարեւոր նշանակություն: «Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակարևորագույն եւ կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է եւ երիտասարդները բոլորը միասին խթանում են այդ առաջընթացը»,- նշեց նա:

«Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում շատ դժվար էր Հայաստանում ինչ-որ միջոցառում կազմակերպել, եւ երիտասարդ սերունդը իր ժամանակը կարող էր կորցնել այլ բաների վրա: «Այդ էր եղել պատճառը՝ ստեղծելու այս հավաքը, եւ այսօր այն ամենասիրված միջոցառումներից մեկն է»,- ասել է նա:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում էր օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում: Հավաքին մասնակցել է շուրջ 600 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից:

Նախագահն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին – «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որեւէ հաջողության անհնար է հասնել»…

Հանրապետության նախագահը Ծաղկաձորում այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Այս տարի, որը «Բազե»-ի համար հոբելյանական է (նշվում է հավաքի 15-ամյակը), հավաքին մասնակցում է 18-30 տարեկան մոտ 600 երիտասարդ ճամբարական, որոնք ներկայացնում են Երեւանը, Հանրապետության մարզերը, Արցախը, սփյուռքը: Նախագահը ծանոթացել է հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, դիտել է հավաքի մասին պատմող «Բազե 2017» ֆիլմը, «Հայաստանն ապագայում» մրցույթում հաղթած պրեզենտացիան, մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբն ու նկարչական ցուցահանդեսը:

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաեւ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից մի շարք անձինք արժանացել են շնորհակալագրերի: Ճամբարականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է «Բազե»-ի դերը մեր երկրի երիտասարդական կյանքում եւ մաղթել, որպեսզի հավաքը շարունակի գործել նույն արդյունավետությամբ: «Սիրելի՛ բազեականներ, ուզում եմ բոլորիդ շնորհավորել «Բազե»-ի 15-ամյակի կապակցությամբ և ասել, որ ես, իրոք, ուրախ եմ, որ «Բազե»-ն կայացել և դարձել է մեր երիտասարդական կյանքի կազմակերպման ձեւերից մեկը: Ես այս 15 տարիներին, թերևս, 15 անգամ էլ մասնակցել եմ՝ տարին մեկ անգամ: Անկեղծորեն, ինձ համար այն հարազատ է դարձել: Շատ-շատերին թվում է, որ «Բազե»-ն ոչ թե 15 տարի, այլ միշտ եղել է: Կարեւոր է, որպեսզի ապագայում «Բազե»-ն շարունակի գործել նույն արդյունավետությամբ: Նաեւ չափազանց կարևոր է, որ «Բազե»-ն կուսակցականացված չէ, ավելի շուտ կարելի է ասել՝ բազմակուսակցական է:

Իհարկե, այստեղ դուք անցկացնում եք ձեր ակտիվ հանգիստը՝ խաղում եք, մրցում, ստեղծագործում ու նաև քաղաքական քննարկումներ անցկացնում: Այն, ինչ դուք եք անում, ընկնում է մեր երկրի նոր քաղաքական մշակույթ ստեղծելու մեծ գործի հիմքում: Քանի որ դուք երիտասարդ եք, եռանդով լի ու նաեւ անմիջական շփումների մեջ, դուք այստեղ սովորում եք բանավիճել, քննարկել, և այդ բանավեճերը չեն վերածվում թշնամանքի: Չափազանց կարևոր հանգամանք է, որ քաղաքական կյանքում տարբեր երեւույթների, իրադարձությունների մասին տարբեր կարծիք ունենալը չվերածվի թշնամության: Այստեղ դուք սովորում եք բանավիճել, քննարկել, համաձայնության գալ:

Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, եւ ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարեւոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որեւէ հաջողության անհնար է հասնել:

Շատ ուրախ եմ, որ այստեղ դուք բազմաթիվ ընկերներ եք ձեռք բերում, բազմաթիվ ծանոթություններ եք հաստատում, և տեղյակ եմ, որ այս 15 տարիների ընթացքում բազեականները նաեւ բազմաթիվ ընտանիքներ են կազմել: Կցանկանայի, որպեսզի այդ ընտանիքները միշտ լեցուն լինեն սիրով: Մեր երկիրն էլ մի մեծ ընտանիք է: Այո՛, մեր երկիրը փոքր է, բայց մեծ ընտանիք է, եւ այդ մեծ ընտանիքն էլ, երբ կամեցողությամբ լեցուն լինի, երբ սիրով լեցուն լինի, այն ժամանակ մենք ունենալու ենք մեր երազանքի Հայաստանը»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն այցելել է ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական եւ հանգստի համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական եւ հանգստի համալիրում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ ՀՀ նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից եւ պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետեւել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:

Համալիրի պատասխանատուները նրան զեկուցել են, որ 2017թ. եռասերունդ երկրապահի ճամբարն ընդունել է 14 հերթափոխ՝ յուրաքանչյուրում 450 պատանի երկրապահ, 50 երիտասարդ, 30 ավագ սերնդի երկրապահ, գործընկեր կառույցների մասնագետներ եւ այլ մասնակիցներ։ Ճամբարային գործընթացում ներգրավված են մասնակիցներ Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Նախագահը Կոտայքի մարզում այցելել է նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Նախագահը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը

ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ եւ մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ: ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում: Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացել են իրենց ավարտական փաստաթղթերը եւ դաշույնները, որոնք նրանց հանձնել են ՀՀ նախագահը եւ ԱԱԽ անդամները: Նախագահն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ եւ հանդիսավոր քայլերթով:

* * *

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ.- Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ զինվորականներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը եւ այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով:  Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետեւելու են մեր քաջարի զինվորները:

Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ: Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու: Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ եւ փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն եւ հենարան դառնան ձեզ:

Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին: Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը եւ խաղաղությունը երաշխավորելն է: «Մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին եւ գրողին, վարորդին եւ ծրագրավորողին, ոսկերչին եւ երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը եւ այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, եւ հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից: Այդ դրական արժեքների եւ ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը եւ մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում եւ ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

Այստեղ, ուր թեւածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլեւ մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտություն

Ինչպես և ծրագրում էինք, սեպտեմբերի մեկից այս հիասքանչ համալիրը կդառնա տուն մեր ռազմամարզական կարևորագույն հաստատության ավագ դպրոցի մեր աշակերտների համար, որտեղ նրանք 3 տարիների ընթացքում կպատրաստվեն ռազմական խորացված կրթությամբ լավագույն ակադեմիական ծրագրերով: Այս մասին լրագրողներիհետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը հույս հայտնեց, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» սաների մեծ մասը կընտրի սպայական մասնագիտությունը, որպես հիմնական մասնագիտություն եւ կշարունակեն ուսումը ՌՈւՀ-երում:

«Ես շատ ուրախ եմ, որ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է գիտակ կարող մարդկանց կողմից եւ այդ մարդիկ կարող են իրենց ներդրումը բերել այս վարժարանի կայացմանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նախարարի հավաստմամբ, առաջին անգամ տեղի է ունեցել մրցութային ընդունելություն՝ 3 դիմորդ մեկ տեղի համար: «Վստահ եմ, որ հաջորդ տարի էլ ավելի բարձր թիվ կունենանք: Ընտրվել է շատ արհեստավարժ մանկավարժական կոլեկտիվ: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները եւ ակադեմիական աշխատանքի եւ մարզական գործունեության համար»,- նշեց նախարարը եւ վստահություն հայտնեց, որ տղաները՝ գալով վարժարան ոգևորվելու են, ոգեշնչվելու են ավելի լավ կատարելու իրենց աշխատանքը:

ՊՆ նախարարի խոսքով, վարժարանում այս տարի ուսանելու են 210 աշակերտ հանրապետության բոլոր մարզերից:

Աղջիկների ընդունելության հնարավորթւայն մասին նախարարն ասաց, որ Վարժարանը ավանդաբար միշտ եղել է արական սեռի աշակերտների համար, եւ այդ ավանդույթը պահպանվում է: «Սակայն հետաքրքրություն կա եւ առհասարակ կանանց մեջ մեծ հետաքրքրություն կա դեպի զինվորական մասնագիտությունը, դեպի ծառայությունը: Կարծում եմ հաջող փորձի դեպքում, ժամանակի մեջ հնարավոր է, որ մենք մտածենք աղջիկների համար առանձին վարժարան ունենալ»,- նշեց նա եւ հավելեց, որ շատ հպարտ է 2 օր առաջ կատարած իր նշանակմամբ: «Առիթն օգտագործելով ուզում եմ ասել, որ շատ հպարտ եմ, որ 2 օր առաջ առաջին անգամ զինված ուժերի պատմության մեջ նշանակում եմ կատարել բարձրագույն պաշտոններից մեկում՝ ռազմաբժշկական վարչության պետ նշանակվել է կին: Եվ սա մեր ԶՈւ պատմության մեջ առաջին կինն է, որը զբաղեցնում է բարձրագույն սպայական պաշտոն: Փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը երկար տարիներ ղեկավարել է կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը, ռազմական բժիշկ է, մարտական ուղի անցած եւ շատ լավ կազմակերպիչ: Վստահ եմ որ նա մեծ հաջողություններ է գրանցելու ռազմաժշկական ծառայության կայացման գործում»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով Կամավոր Խաչատրյանի՝ պաշտոնից ազատվելու խնդրին, Վիգեն Սարգսյանը նշեց. «Կամավոր Խաչատրյանը երկար տարիների ծառայության վաստակ ունի: Նա դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնում աշխատելու համար: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ես բավարարել եմ այն»:

Վիգեն Սարգսյանը՝ մոնթեականներին. Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարեւոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ

«Երանի մեզ, որ ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանի ամենակարեւոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվում ամենահարմարավետ պայմաններով, դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիր»,- գիտելիքի օրվա կապակցությամբ Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է. «Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով, այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»:
Նախարարի խոսքով, վարժարանի նոր մասնաշենք տեղափոխելու միտքն իր մոտ ծագել է, երբ նախորդ տարի, այցելելով ռազմամարզական վարժարան, տպավորվել է ուսումնական հաստատության ձեռքբերումներով, սակայն նույնչափ էլ մտահոգվել՝ ծանոթանալով վարժարանի շենքային պայմաններին: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մոնթեականներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախարարը, կարևորելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքային պայմանները, հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Մեր կարգախոսն է` «ճանապարհ դեպի բարձունք»»,- եզրափակել է իր խոսքը նախարարը` բարի երթ մաղթելով վարժարանի սաներին:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։