Թուրքերի նոր հայրը նոր Թուրքիա է ստեղծում… Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի – Օսմանիան Թուրքիան ընդդեմ Հանրապետական Թուրքիայի… Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպայի Բալկաններից մինչեւ ռուս-ասիական Սիբիր ու Չինաստան… – ու հյուսիսային… – դեպի հարավ… Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ նման այլ գազանների խորհրդարանում… Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ վերատիրի Հայկական լեռնաշխարհին…

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որեւէ տարօրինակ բան չկա:

Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է երկրի 5-րդ նախագահ Ջեւդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից: «Ջեւդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, ապա Օզալը, Դեմիրելը, Սեզերը, նաեւ Աբդուլլահ Գյուլը իրենց մի շարք հրավիրատոմսերում օգտագործել են «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը:

Նունիսկ 2014թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնական թերթում հրատարակված որոշման մեջ կարելի է տեսնել «Ընտրվել է որպես Թուրքիայի նախագահ» արտահայտությունը»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Նա նաեւ հավելել է, որ այս հարցով իրենք դիմել են Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK) եւս, ու ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Turkiye Conhuriyeti Comhurbaskani) արտահայտությունում «Conhuriyet» եւ «Comhurbaskani» բառերն ըստ էության կրկնաբանություն են եւ քերականական տեսակետից Conhuriyet-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է:

Հիշեցնենք, որ այս պարզաբանումների նախօրեին Թուրքիայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոկից հեռացրել էր «հանրապետություն» բառը՝ ներկայանալով միայն որպես «Թուրքիայի նախագահ»: Այս փոփոխությունը հարուցել է լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր գործիչների զարմանքն ու դժգոհությունը:

Սակայն պիտի հիշեցնենք, որ որպես «Թուրքիայի նախագահ» հանդես գալու նախապայման, նախագահ Էրդողանը արդեն իսկ նախապես նսեմացրել էր Աթաթուրքի հանրապետական քայլերը եւ իր շրջապատի միջոցով կասկածի տակ էր առել «Թուրքիայի Հանրապետության» հիմնադրի՝ բոլոր թուրքերի հայր լինելու հանգամանքը՝ երբեմն Աթաթուրքին որպես համասեռական, երբեմն «շուռ տված հայ», երբեմն էլ թուրքերի ու իսլամի շահերն անտեսած մեկի ներկայացնելով, ով իր գաղափարներով պիտի անցնի պատմության գիրկը, քանի որ նոր առաջնորդ է հայտնվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իսկ նոր առաջնորդը վաղուց է հասկացրել, որ իր ծրագրերում Թուրքիան չի կարող հանրապետական լինել եւ թուրքերին սպասում է իսլամական պետության հեռանկարը… Անգամ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը փոխեց ավանդական նստավայրը, որտեղից երկիրը կառավարել են Աթաթուրքն ու բոլոր նախորդ նախագահները եւ, նոր նստավայր անցնելով, սկիզբ դրեց թուրք-իսլամական «բարեփոխումների»…  

Օսմանյան Թուրքիայի տեսլականը արդեն վաղուց է գծագրված Էրդողանի ուղեղում, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի թուրքական եւ իսլամական շահերը նույնականացնի տարածաշրջանում:

Զուգահեռ արծարծվում է նաեւ «Մեծ Թուրանի» տեսլականը, որի համար Անկարան պատրաստ է համաթուրքական շահերը համադրել ոչ միայն համաիսլամական, այլեւ համաարաբական շահերի հետ, որպեսզի տարածաշրջանում հուժկու ընդդիմանա Իրանի ու Իսրայելի դիմակայությանը, որից հետո օսմանյան կամ թուրանական երախով հոշոտի նաեւ Հայաստանն ու Վրաստանը…

Հիշեցնենք, որ «Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպական Բալկաններից մինչեւ ռուսական Սիբիր ու Հեռավոր Արեւելք՝ ներառելով նաեւ Կովկասը, Միջին (Կենտրոնական) Ասիան եւ Չինաստանի ույղուրական մասը: Անկարան չի մոռացել նաեւ հյուսիսից հարավ ծավալվել, որտեղ եվրոպական մասից ակնկալում է ռումինա-հունգարական հատվածներ ունենալ, ապա մոլդովա-ուկրաինական տարածքով, Ղրիմով եւ ռուսական Հյուսիսային Կովկասով իջնում է դեպի Արաբական թերակղզի ու Եգիպտոսի որոշ հատվածներ…

Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ այլ գազանների խորհրդարանում…

Իսկ եթե լուրջ, ապա մեջբերոլով հատվածներ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ մեր թերթում հրապարակված հոդվածից («Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.), եւս մեկ անգամ կհավաստենք, որ թյուրքական խմբավորումները (ազգ կամ ժողովուրդ ասելով՝ պարզապես մեղք կլինենք գործած իրապես ազգերի կամ ժողովուրդների նկատմամբ):   

Այդ հոդվածում նշված է, որ համաթուրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն, որը թեեւ որոշակիորեն տեսանելի է, սակայն հրապարակային ուշադրության չի արժանանում:

Ինչեւէ, հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքերի հայրենանպաստ  գործունեությունը միջազգային ասպարեզում, թուրքերը փորձեցին համաթուրքական քաղաքականության համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու, ինչպեսեւ բոլոր թյուրքական խմբավորումներին համաթուրքական դաշինքում մեկտեղելու հնարքը (ինչը կդառնա նաեւ «Մեծ Թուրանի» նախահիմքը): Նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն երկուսն էլ անարդյունք են… Թեեւ գործում են եւ՛ թուրքական եւ՛ ադրբեջանական սփյուռքերը, բայց առանց Անկարայի ու Բաքվի փողերի դրանք անգործունյա են՝ ի տարբերություն հրեական ու հայկական սփյուռքների, որ իրենք են ֆինանսավորում իրենց քայլերը, ավելին՝ օգնում են նաեւ իրենց հայրենիքներին: Իսկ թուրք-ադրբեջանական պետական փողերի դեպքում իրենց սփյուռքերի ներկայությունն արդեն ձեւական բնույթ է ստանում: Չնայած քաղաքական թատերաբեմում գործածվում են հիմնականում հակահայկական աղմուկ ստանալու համար:

Ստեղծվել է նաեւ համաթուրքական դաշինք՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենմստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի, սակայն այստեղ էլ այլ խնդիրներ կան: Այդ մասին նշեցինք վերեւում. համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն…

Թյուրքական խմբավորումները, որ այսօր ազգ ու ժողովորդ են հռչակել իրենց, ներքին պայքարի մեջ են, թե իրենցից որն է թյուրքական «ակունք»-ը: Մինչ այսօր Աթաթուրքն է համարվել բոլոր թուրքերի հայրը: Բայց ինչպես նշվել էր հայ արիների առաջնորդի վերոնշյալ հոդվածում, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին՝ «թուրքական ազգի հայր» լինելու ճանապարհն են ընտրել եւ եթե ոչ միասնական, ապա առանձին-առանձին ընդդիմանում են Աթաթուրքին:

Սա այն հարցն է, որտեղ զիջումը կարծես  բացառվում է այլեւս, եւ թյուրքական եղբայրության ճաքերը նոր հարվածներ կկրեն, հատկապես, որ Աթաթուրքի դեմ է դուրս եկել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ ինքը եւս «թուրքերի հայր» դառնալու ճանապարհն է ընտրել, անգամ «Թուրքիայի Հանրապետություն»-ը փորձում է դարձնել իսլամական (թերեւս կիսակրոնական) պետություն՝ վերականգնելով Օսմանական Թուրքիայի նախկինում զավթած սահմանները…

Բայց «բոլոր թուրքերի հայր» դառնալու համար չեն դադարի մրցակցել դեռեւս միակ «հայր» Աթաթուրքը, որ ունի հետեւորդներ նաեւ այսօր, ինչպեսեւ՝ Աթաթաթարը (Թաթարստան), Թուրքմենբաշին (Թուրքմենստան) եւ Ալիեւօղլին (Հեյդար Ալիեւ, Ադրբեջան)… Իսկ Էրդողանը առայժմ սուլթանական խաղերի մեջ է, ինչը եւս ունի հակադիր կողմեր. նոր սուլթան է փորձում դառնալ Ղազախստանի (որ տարածքով ամենամեծն է թյուրքական երկրներից, ի դեպ՝ Միջինասիական թյուրքական մյուս երկրները եւս մեծ տարածքներ ստացան սովետական «բարեգթությամբ»…) նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով փորձում է իր գահին բերել դստերը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով մինչեւ որդու հասու դառնալը կնոջը դարձնեց իր տեղակալն ու փոխարինողը… Չնայած Ադրբեջանի նախագահի դեպքում խոսում են նաեւ խանական դրսեւորումների մասին:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական մամուլի, Ադրբեջանի նախարարների խորհրդի ենթակայությամբ գործող տերմինաբանության հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել էր, որ լուրջ ուսումնասիրություն են կատարել Թուրքիայում եւ Ադրբեջանում Աթաթուրք անվամբ անվանակոչության արգելքի շուրջ: Նա հայտնել է, որ Ադրբեջանում՝ 1991թ. մինչ այժմ, Աթաթուրք անվանմամբ անվանակոչվել է 18 հոգի եւ այդ անվանակոչումները պայմանավորված են եղել «եղբայրական թուրքական պետության եւ դրա հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ ադրբեջանցիների տածած սիրուց», ինչը թերեւս հետզհետե մարում է…

«Լուսանցք»-ը 2011թ. թիվ 41 (217) թողարկումում («Եթե ազգի հայր, ապա երկիրն էլ՝ Ալիեւստան») նույնպես անդրադարձել է թյուրքական ցեղախմբերի «ազգի հայր» փնտրելու նախասիրությանը: Մասնավորապես նշվել է, որ «արբեջանցիների համար հերթական ծիծաղաշարժ օրենքի նախագիծն է պատրաստվում՝ Ադրբեջանի նախկին նախագահ, Ադրբեջանի ԽՍՀ 1-ին քարտուղար եւ վերջապես նախկին ԿԳԲ-ի  գործակալ ու ցուցադրական իսլամիստ հավատացյալ (խորհրդային տարիներին անգամ «մահմեդականների չթագադրված (իմա՝ գաղտնի գործող) շեյխ» հորջորջվող), բայց Ալլահից կիլոմետրերով հեռու Հեյդար Ալիեւին «ազգի հայր» հռչակելու մասին»: Նշված է նաեւ, որ «Աթաթուրքի, եւ վերջերս էլ Աթաթաթարի նորօրյա արծարծումները հանգիստ չեն տալիս ալիեւների ոչ ադրբեջանական ծագման ժառանգներին (խոսվում է նրանց քրդական արմատների մասին), հատկապես կրտսեր Ալիեւին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահին»:

Թուրքերի վաղեմի եւ թաթարների (որ Ղրիմի թաթարների հետ միասին ապրում են մոնղոլ-թաթարական հուշերով) վերջին ժամանակներում «ազգի հայր» հռչակելու արարողություններն իհարկե «Մեծ Ադրբեջան» երազող Իլհամին հանգիստ չեն տալիս: Նա տարիներ շարունակ հսկայական գումարներ ծախսելով՝ իր հոր արձաններն է տեղադրում Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում, Եվրոպական երկրներում, անգամ Մեքսիկայում հաջողացրեց, բայց այդ երկրի մտավորականները հանել տվեցին այն, ինչպես այլ երկրներում է տեղի ունենում:

Ի դեպ, Բաքվում ոչ պակաս կարեւորություն են տալիս «Մեծ Ադրբեջան» սինաբանությանը, որքան թուրքերը՝ «Մեծ Թուրանի» երազախաբությանը…

Սա չէր կարող չզայրացնել թուրքերին, քանի որ համաթրքական («Մեծ Թուրանի») ծրագրերում եւ թյուրքական ցեղերի արհեստածին նախահիմքում առ այսօր Թուրքիան եւ թուրքերն են եղել ու ոչ ոք չի առարկել կամ սակարկել: Բայց Աթաթուրքի՝ որպես բոլոր թյուրքերի հայր լինելը կասկածի տակ առնելը արդեն իսկ ճաք է եւ կարող է փլել առանց այն էլ չձեւավորված համաթուրքական պարիսպը: Առանց այն էլ «1 ազգ՝ 6 պետություն» (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան եւ Թուրքմենստան) տարբերակում եւս խնդիրներ կան, ու նորերը պետք չեն Անկարային: Հետաքրքիր է, որ մինչ վերջերս միայն Թուրքմենստանն էր «տակից» սակարկում թյուրքերի նախահայրենիքը լինելու եւ թուրքմենների՝ «բնական» թուրքը լինելու իրավունքը: Թուրքմենբաշին անգամ թուրքմենական «ազգային գաղափարախոսություն» գրեց… Հիշեցնենք, որ այս երկրի հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովը իր կենդանության օրոք Թուրքմենբաշի էր հռչակվել (նաեւ երկրի հավերժ նախագահ), թուրքմենական գաղափարաբանություն ստեղծելով փորձել էր բարձր կարգ հաղորդել թուրքմեններին՝ այսպես կոչված թյուրքական սանդղակում:

Իմիջիայլոց, անգամ Թուրքիայում այժմ բնակվող թուրքմեններն են իրենց «տեղացի» թուրքերից բարձր դասում եւ ժառանգական առումով էլ նրանց նախնիներն են համարում իրենց՝ առանց վատ զգալու եւ թաքցնելու:

Թուրքմենստանը նաեւ պահանջներ ունի Բաքվից, Կասպիցծովյան հատվածում մի քանի կղզիներ կան, որոնք ԽՍՀՄ տարիներին տնօրինել է Աշգաբադը, բայց կայսրության կազմաքանդումից հետո Բաքուն շտապ տիրել է այդ նավթաշատ կղզիներին եւ անգլիական «Բրիթիշ փեթրիոլիում»-ի միջոցով հսկայական նավթի պաշարներ է արտահանում այդ տարածքից: Թուրքմենները հասկացրել են, որ չի բացառվում զինված բախմամբ անգամ վերադարձնեն այդ կղզիները: Չի բացառվում, որ Արցախյան մի նոր բախման դեպքում Աշգաբադը գնա զինված ընդհարման…

Օրերս պաշտոնական այցով Երեւան ժամանեց Թուրքմենստանի նախագահը, ով այս քայլին գնաց անգամ Թուրքիայի խնդրանքը անտեսելով: Աշգաբադը Անկարային եւ Բաքվին հասկացրեց, որ իր շահերը անտեսելու դեպքում Հայաստանն ավելի նպատակահարմար գործընկեր կդառնա…

Բազմիցս ենք նշել, որ թյուրքական եղբայրության եւ մեծամեծ նպատակների մեջ կան մեծաթիվ անհարթություններ ու հակասություններ, եւ հատկապես հայերիս առաջնային գործերից է՝ դրանք տեսակավորել ու հակահարվածի, անգամ հարվածի ձեւով արժանավույնս մատուցել Անկարային ու Բաքվին, անհրաժեշտության դեպքում նաեւ թյուրքական ներկայիս այլ երկրների: Այս «մանրուքները» կարող են հզոր խաղաքարեր դառնալ տարածաշրջանային մեծածավալ ծրագրերում, ինչը եւս չպետք է անտեսել: Քանզի փոխադարձ շահեր միշտ կարելի է գտնել, հարմար պահ՝ եւս:

«Բոլոր թուրքերի հայր» դառնալու երազանքը միայն եսակենտրոն ցանկություն չէ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Նա հասկանում է, որ «Մեծ Թուրանի» ճանապարհին կարող է տապալվել, եթե Միջինասիական թյուրքական երկրները չհամաձայնեն ենթարկվել Անկարայի իշխանությանը: Ի վերջո, այդ երկրները մեծ տարածքներ ու բավարար բնական պաշարներ ունեն տնտեսության զարգացման համար եւ միջազգային ասպարեզում հաստատվել են առանց Թուրքիայի օժանդակության: Ղազախստանի նման մեծ տարածք ունեցող երկիրը, որ Թուրքիայից մի քանի անգամ մեծ է եւ գտնվում է երբեւէ չգոյ «Մեծ Թուրանի» հենց կենտրոնում, կարող է նաեւ թուրքական սինաբանության մայրաքաղաքը Աստանան դիտարկել: Համաթուրքական դաշինքի 6 երկրներից 4-ը Միջին Ասիայում են, Ղազախստանը ավելի մոտ է կանգնած նաեւ մոնղոլ-թաթարական հուշերի ճանապարհին, Չինաստանի ույղուրական շրջանը նույնպես սահմանակից է այս երկրին եւ էլի այլ առավելություններ կան, որ ղազախական կողմը կարող է սակարկել համաթուրանական ցանկությունները…

Ուստի՝ Թուրքիայի նախագահին մնում է ամեն ինչ անել Օսմանյան Թուրքիայի վերականգնման համար, ինչը թույլ կտա մտածել համաթուրքական նոր առանցք դառնալու մասին՝ ընթացքում «թուրքերի հայր» հռչակվելու հարցը հաջողելով:

Բայց համաշխարհային քաղաքականությունը, աշխարհում ներկայիս 2 բեւեռների՝ ԱՄՆ-Եվրոպա եւ Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաեւ՝ 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի ցանկությունները բոլորովին այլ են… Եվ նրանց դեմ դուրս եկած Թուրքիան ամե՛ն դեպքում կմասնատվի: Էրդողանական «ազգ»այնամոլությունից նորօսմանականության եւ նորհամաթուրանականության թրքահոտը չի կարող համադրվել համաիսլամականությամբ կամ համաարաբականությամբ, ինչն էլ կկործանի թուրքական ծավալապաշտությունը եւ նոր աշխարհակարգը կփոշիացնի թուրքերի ներկայիս դերն ու նշանակությունը…

Իսկ եթե ավելի լուրջ քննարկումներ ընթանան, ապա միանշանակ է, որ Թուրքիան աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան է… Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» ինքնահաստատման տարիներին Թուրքիայի իշխանությունները Ստամբուլը վերածել էին միջազգային ահաբեկչության հավաքագրման կենտրոնի, որտեղ ահաբեկիչներ էին ժամանում աշխարհի տարբներ ծայրերից՝ ԻԼԻՊ-ին ծառայելու համար: Նրանցից շատերն են անցել Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներ… Ի միջի այլոց, հարյուրավոր թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ նույնպես անցել են ծառայության՝ ծայրահեղ իսլամականների բանակում:

Այս ամենի դիմաց Թուրքիան նավթ եւ գազ էր ստանում իսլամական ծայրահեղականներից: Այս ամենի մասին գիտեն եւ՛ Արեւմուտքում եւ՛ Ռուսաստանում:

Բայց չնայած դրան՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում էր իրեն պատկերացնում մի պահ եւ ինքն իրեն սուլթանի կարգավիճակում պատկերացնող Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ տարածաշրջանային խաղեր էին փորձում նախաձեռնել… ԱՄՆ-ն եւս չտեսնելու է տալիս իրականությունը եւ Թուրքիայի հետ դեռ ծրագրեր է նախատեսում: Եվ միայն եվրոպական երկրներն են անհանդուրժող կեցվածք ընդունել թուրքերի նկատմամբ, անգամ կասեցնում են Անկարայի առաջխաղացման փորձերը եվրոպայում: Համաքրիստոնեական քայլերը Վատիկանի նախաձեռնությամբ՝ եւս կարող են լրջորեն վնասել իսլամացման գնացող Թուրքիային: Իզուր չէ, որ սկսել են խոսել Հռոմի Պապի դեմ հնարավոր մահափորձի մասին… Հռոմի Պապի այցը Հայաստան եւ հայանպաստ ելույթները նույնպես աշխատում են ի վնաս Թուրքիայի հետագա գոյատեւման…

«Մալթայական օրդենի», որը հայտնի է խաչակրաց արշավանքների պատմությունից, այցը Հայաստան եւ Հայոց ցեղասպանության արծարծումներն արդեն ամրապնդում են համաքրիստոնեական քայլերի ուղղությունը: Հիշեցնենք, որ «Մալթայական օրդեն»-ը իր ներկայությունն ուներ ԽՍՀՄ կազմաքանդման ժամանակ եւ չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի կազմաքանդմանը…

Թուրքիայում բնակվող ազգերը հետզհետե դուրս են գալիս ծպտյալ կարգավիճակից, ինչը լուրջ ներքաղաքական խնդիրներ է նախատեսում Թուրքիայի համար: Հիշեցնենք, որ վաղուց գաղտնածածկագրված հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են, նրանք թվեր են պարզապես՝ 1, 2, 3… Նախագահ Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին, սակայն նրանք եւս հակաթուրքական ուղղության վրա են:

Թուրքիայի օսմանացման եւ իսլամացման, ինչպես նաեւ Էրդողանի «թուրքերի հայր» դառնալու ճանապարհին ամեն լծակ պիտի աշխատացվի, հապաղումն ի վնաս հայկական հարցի կլինի, հատկապես, եթե քրդերը փորձեն մտնել մեր ռազմա-քաղաքական դաշտ՝ փլուզվող Թուրքիայի դեպքում: Կովկասում կա 6 պետություն (Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են չճանաչված Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան) եւ պետք է անջատողական-ազատագրական այլ հարցեր եւս առաջ բերել, ինչպես՝ Ջավախքի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի եւն:

Անկարան դեռ քննարկումների հույս ունի, թե պատմաբանների դատին կհանձնի Հայոց ցեղասպանության, ուրեմնեւ՝ պահանջատիրության հարցը, սակայն դա մեր խնդիրը չէ, հայ-թուրքական գիտական հանձնաժողով չի կարող ստեղծվել նման հարցում, երբ ամեն ինչ հստակ է եւ ապացուցված… Հայ արիները դեմ են արտահայտվել նաեւ հայ-քրդական պետության ձեւավորմանը Արեւմտյան Հայաստանում, ինչը եւս պիտի ամրագրվի մեր պահանջատիրական հռչակագրում, չնայած քրդերի մի մասը դա է ցանկանում: Մենք դեմ ենք թուրքական, թե քրդական արհեստական պետությունների գոյությանը Հայկական լեռնաշխարհում:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է վերանայի իր ռազմավարական դաշնակիցներին ու գուցե միանա նոր դաշինքների: Համահայկական շահերն ու նպատակները միջազգային ասպարեզում առաջնային դարձնելը պիտի լինի մեր դաշինքաստեղծ քաղաքականության նախապայմանը…

Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր: Պիտի ընդդիմանալ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղությանը՝ առաջ տանելով Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա (ինչպեսեւ՝ Ռուսաստան) ուղղությունը: Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ուղղությանը: Հատկապես, որ Չինաստանը «Մետաքսի ճանապարհը» տեսնում է Հայաստանով անցնելիս, եւ սա նույնպես կարեւոր նախապայման է:

Քոչվորները, որ իրենց «հայր» են փնտրում, շարունակում են շահույթ  ստանալ հայաստեղծ արժեքներից… Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի ու Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թուրքական տարրը (էլ չասենք՝ 100 տարին չբոլորած արհեստական Ադրբեջանը կամ որոշակի նաեւ հարեւաններ Վրաստանն ու Իրանը) դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր… Այս ամենի վերջը պիտի տալ հենց հիմա, երբ թուրքերը նոր «հայրեր» ու «արմատներ» են մոգոնում՝ որպես հին ազգ ներկայանալով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 30 (463), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։