ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(ԳԱՂՏՆԻ ՆԱԽԱԳԻԾ)

Շատերն են հավատում, թե Ամերիկայում ղեկավարելու համար Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից բացի գոյություն ունի մեկ այլ, առավել բարձր մակարդակի կազմակերպված ուժ, որը ձևավորում է Միացյալ Նահանգների ռազմավարական ծրագրերը, ուղղությունը և ճակատագիրը: Դա մոտավորապես երեք հազար անդամ ունեցող մի կազմակերպություն է, որ հայտնի է «Արտաքին Հարաբերությունների Խորհուրդ» (The Council on Foreign Relations) անունով: Այն նվազագույնս է ներկայացվում հանրությանը, ինչն էլ հասարակ ամերիկացու ապատեղեկացվածության պատճառն է: Այն ստեղծվել է 1921թ. հուլիսի 29-ին մի խումբ «մտավորականների» կողմից, որոնք կարծում էին, թե կա ազգություններից զուրկ համաշխարհային կառավարության, իշխանության կարիք:    

Ընդհուպ մինչև ԱՄՆ-ի մուտքը Առաջին Համաշխարհային պատերազմ (1917թ. ապրիլ), ամերիկյան ժողովուրդը հետևում էր նախագահ Ջորջ Վաշինգթոնի իմաստուն խորհրդին, որը վերջինս տվել էր իր հրաժեշտի խոսքի ժամանակ` դիմելով ժողովրդին 1796թ. սեպտեմբերին: Նախագահ Վաշինգթոնը նշում էր. «Սա է մեր ճշմարիտ ռազմավարությունը` հեռու մնալ արտաքին աշխարհի ցանկացած մասի հետ մշտական դաշինքից… ինչո՞ւ պետք է խառնենք մեր ճակատագիրը Եվրոպայի ցանկացած մասի ճակատագրի հետ, մեր խաղաղությունն ու բարեկեցությունը նետենք եվրոպական փառամոլության, թշնամանքի, շահերի, հումորի և քմահաճույքների ցանցի մեջ»: Վաշինգթոնը հասկանում էր, որ այլ ազգերի ու պետությունների ներքին գործերին միջամտելը կստեղծի թշնամիներ և ատելություն Ամերիկայի հանդեպ:

Որպես Վաշինգթոնի նախազգուշացման դեմ ուղիղ հակասություն, պետքարտուղար Վիլլիամ Ջեննինգս Բրայանը և այլոք Վուդրո Վիլսոնի (1917թ. ապրիլ) նախագահության օրոք նպաստեցին Ամերիկայի` Առաջին Համաշխարհային պատերազմ ներքաշվելուն, որպես ամերիկյան հանրության առջև արտաքին հարձակումները հիմնավորող մի նախերգանք: Առաջին Համաշխարհայինը նորաստեղծ Արտաքին Հարաբերությունների Խորհրդի համար ստեղծեց «համաշխարհային կառավարության» գաղափարը, որպես աշխարհի «խնդիրների» լուծման ցանկալի միջոց ներկայացնելու հիանալի հնարավորություն: ԱՀԽ-ի բրիտանական օրինակը` Միջազգային Հարաբերությունների Արքունական Ինստիտուտը (ՄՀԱԻ, The Royal Institute for International Affairs) ստեղծվեց Անգլիայում 1920 թվականին:

ԱՀԽ-ի կանոնադրության երկրորդ հոդվածը ևս մի հանգամանք է, որի պատճառով և որի արդյունքում այս կազմակերպության գործունեությունն այնքան էլ հայտնի չէ ամերիկյան ժողովրդին: Վերոնշյալ հոդվածը պահանջում է, որպեսզի անդամների հանդիպումները մնան գաղտնի, և յուրաքանչյուր ոք, ով կբացահայտի այս հանդիպումների մանրամասները, պետք է անմիջապես հեռացվի: ԱՀԽ-ի պաշտոնական պարբերականը կոչվում է «Արտաքին Հարաբերություններ» (Foreign Affairs). Այն չի հրատարակվում համընդհանուր հասանելիության նպատակներով, այլ ընդամենը իրենց կիսագաղտնի անդամների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և գիտական կենտրոնների համար:   

Գաղտնի Գործողությունները

Խորհուրդը մշտապես հերքում է այն, որ ինքն է այս պետության ռազմավարության մշակողը: Այնուամենայնիվ, երբ քննարկվում էր ԱՄՆ-ի փոփոխվող արտաքին ռազմավարությունը, ԱՀԽ-ի նախագահ Փիթեր Փիթերսոնը նշում է կազմակերպության 1989 թվականի ամենամյա զեկույցում. «Նախագահների խորհուրդը և կազմակերպության անդամները որոշել են, որ այս հաստատությունը պետք է առաջնային դեր խաղա այս նոր, արտաքին հարաբերություններին վերաբերող ծրագրերի մշակման հարցում»:
Հարցը պարզ է. ինչպե՞ս կարող է մի կազմակերպությոն մի պետության համար ծրագիր մշակել առանց կոնկրետ նպատակներ պաշտպանելու և հատուկ ռազմավարության աջակցելու: Պատասխանն է. չի կարող: Ցանկացած հայտարարություն առ այն, թե ԱՀԽ-ն ընդամենը բանավեճերի մի ‎ֆորում է, որը բաց է բոլոր գաղափարների համար, պարզապես աբսուրդ է: Ռիչարդ Հարվուդը, Վաշինգթոն Փոսթ թերթի մշտական թղթակիցը, գրել էր մի հոդվածում, որ ԱՀԽ-ի լրագրողները, որոնց ինքը թվարկել է, «ոչ թե ընդամենը վերլուծում և մեկնաբանում են արտաքին քաղաքականության ռազմավարությունը, այլև օգնում են դրա ստեղծմանը»:

ԱՀԽ-ի ոչ մի անդամի երբեք ուղիղ կերպով չեն թելադրում որևէ հատուկ տեսակետ: Փոխարենը պետական պաշտոնյանեըն ու լրատվամիջոցները ապահովում են հարմար դիրքերի համար պատշաճ հեղինակություն և միաժամանակ տարբեր աստիճանի և քանակի հեգնանքի ու արհամարհանքի են արժանացնում հակառակ տեսակետերը: Հավակնոտ քաղաքական գործիչները, լրագրողները, ղեկավար մարմինները, պրո‎ֆեսորներն ու այլոք պարտաճանաչորեն հետևում են իրենց համար նախանշված ցուցումներին` հաճախ նույնիսկ չիմանալով, թե ում տեսակետն են մեքենայաբար կրկնում: Այսպես են իրականում գործի դրվում ծրագրերը և հիմնվում ռազմավարությունները:

Ռադիո Ազատ Եվրոպա (RFE, «Ազատություն» ռադիոկայան)

Ռադիո Ազատ Եվրոպան 2001-ի դեկտեմբերին ազատություն էր հաղորդում Հայաստանին ինչ-որ Մաքս Լիբերթիի (Max Liberty) միջոցով, որը գովազդում էր բիսեքսուալիզմը, պոռնոաստղերին. կրոնական կուռքերին, ինչպես նաև խորհուրդ էր տալիս հայ երիտասարդությանը զբաղվել ազատ սեքսով («Ազգ», դեկտեմբեր 10, 2001): Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջոցներից, որոնց օգնությամբ ապակայունացնում են մի մշակույթ, որը դրա կարիքը չունի: ԱՄՆ կառավարությունը ‎ֆինանսավորում է «Ազատություն» ռադիոկայանը, սակայն անհատներն են ղեկավարում այն իրենց ծրագրերին համաձայն: Մի՞թե Հայաստանի իշխանությունները չեն նկատել հայ մշակույթը պղտորող այս հանգամանքը: Ի՞նչ էր անում Հայաստանի կառավարությունը ի պաշտպանություն իր ազգային բնութագրի ու պատկերի: Ինչու՞ արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական բողոք չներկայացրեց ԱՄՆ Պետդեպարտամենտին: 2007թ. հուլիսի երկուսին նա ընդամենը ասաց. «Հուսով եմ, կգտնվի մի լուծում, որի արդյունքում «Ազատություն» ռադիոկայանը կշարունակի հեռարձակվել Հայաստանում»:

Եվրոպայի Խորհուրդ (ԵԽ)

Նրանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը մեծ ոգևորությամբ դարձավ Եվրոպայի Խորհրդի ան‎դամ, ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը Հայաստանը դասակարգեց որպես «պատերազմող պետություն» և սպառնաց համաձայնության գալ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ (Արմին‎ֆո, Երևան, 2002 հունիս): Ինչպե՞ս կարող է Հայաստանը լինել պատերազմի մեջ, եթե շուրջ յոթ տարի տեղի չէին ունեցել ռազմական բախումներ: Մի՞թե Հայաստանի առաջնորդները չէին հասկանում, որ դառնալով գլոբալիստ մարմնի անդամ, նրանք կորցնելու էին իշխանությունն իրենց հսկողության ոլորտից: Վալտեր Շվիմմերը նաև ասել է. «Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում, և սահմանների փակումը բոլորիս համար աղետ է» (Արմին‎ֆո, Երևան, 2002 հուլիս 2): Հարց է առաջանում. ինչու՞ է ԵԽ-ի Գլխավոր քարտուղարն այդքան անհանգստանում Հայաստանի սահմանների մասին: Խոսելով սահմանների մասին` նշենք, որ Հայաստանի սահմանները միշտ ուրիշներն են որոշել: Եթե պարոն Շվիմմերին անհանգստացնում էր Հայաստանի ապագան, նա չէր որակի երկիրը, որպես «աշակերտ» և «ճիշտ ուղղությամբ շարժվող»: Քանի որ պարոն Շվիմմերը 1976- 1999 թվականներին եղել է Ավստրիական խորհրդարանում միջխորհրդարանական ավստրո-իսրայելյան բարեկամության և միության խմբի ղեկավարը, մի՞թե նա չէր կարող համոզել Իսրայելի իշխանություններին դադարեցնել ադրբեջանական բանակին վերապատրաստելու և դասավանդելու գործընթացը “Israel in high level bid for Azerbaijan projects”, Jane’s Defence Weekly 12-22-99 («Իսրայելի բարձրաստիճան խաղադրույքները ադրբեջանական նախագծերում»): Արդյո՞ք պարոն Շվիմմերն է ղեկավարելու Հայաստանը, թե՞ հայ ժողովուրդն է, որ պետք է ինքն իրեն առաջնորդի:
Հայաստանը կարող է և պետք է վերաբերվի Եվրոպային, սակայն նվիրված չլինի վերջինիս Եվրոպայի Խորհրդի միջոցով:

Մեդիամաքսի հաղորդմամբ (2003թ. հոկտեմբերի 21-ին) Վարդան Օսկանյանը հայտնել էր. «Առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը գիտակցի այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, և ինտեգրումը չունի այլընտրանք»: Դա ընդամենը Օսկանյանի անձնական կարծիքն է:

Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Մեդ‎ֆորդ քաղաքում գտնվող Թա‎ֆթս Համալսարանի Միջազգային հարաբերությունների Ֆլեթչեր դպրոցի շրջանավարտ է: Ֆլեթչերը մեկաշխարհական ուղեղների լվացման դպրոց է, որի վէբ-կայքը նշում է. «Ֆլեթչեր դպրոցը մի հաստատություն է, որի միասնական մոտեցումը պատրաստում է իր ուսանողներին դառնալու գլոբալ առաջնորդներ»:

Պարոն Օսկանյանը ներկայացնում է Ամերիկան և արևմուտքը, որպես այն լավագույն օրինակը, որին պետք է հետևի Հայաստանը: Նա իրավացի է: Դա հարյուր տարի առաջ էր, երբ Ամերիկան դեռ անեղծ էր, սիրված ու հարգված ամբողջ աշխարհում: Սակայն նա չգիտի և չի էլ ցանկանում իմանալ, որ այսօրվա Ամերիկան վերածվել է մի մշակութային կոյուղու: Այստեղ լրատվամիջոցները գրավվել և ղեկավարվում են մեկ ընդհանուր մարմնի կողմից: Աշխարհի 150 երկրներում գոյություն ունեն ռազմակայաններ: Այս երկիրն անընդհատ ստեղծում է օտար երկրներում ավերիչ և գերիշխանություն ապահովող պատերազմներ, այն նաև ‎ֆինանսապես հասել է սնանկացման:

Մինչ Հայաստանի առաջնորդները հաջողությամբ ենթարկում և ղեկավարում էին երկիրը, որն աշխարհի 158 առավել կոռուպացված պետությունների շարքում գրավել է 88-րդ տեղը (Իսլանդիա` 9.7, լավագույնը, Հայաստան` 2.9, Չադ` 1.7, վատագույնը), նրանք դարձան միլիոնատերեր` միաժամանակ բանտարկելով Արցախում մարտնչած հայրենասերներին: Ավելի քան մեկ միլլիոն քաղաքացի է լքել երկիրը: Այս ամենն այն ժամանակ, երբ Վարդան Օսկանյանը դեռևս արտգործնախարար էր և ժայթքում էր իր ավերիչ «մեկաշխարհական» երազանքներով ու ծրագրերով ամբողջ աշխարհով մեկ:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Վարդան Օսկանյանը յուրաքանչյուր տարի տասներկու հայ երիտասարդ էր ուղարկում Թա‎ֆթս
Համալսարան: Դրա նպատակն էր Հայաստանում իր մեկաշխարհական գաղափարներին շարունակելիություն հաղորդելը: Հայրենասիրության և ոչ մի նշույլ չէր խրախուսվում: Օսկանյանն ինքը չի հավատում հայրենասիրությանը, և երբեք էլ չի հավատացել:

Հենց այսպիսի Վարդան Օսկանյաններն էին այն հիմնական պատճառը, որոնց գործունեության արդյունքում Հայաստանի հզորությունն ու կարողությունը թուլացել և նվազել է պատմության ընթացքում: Վարդան Օսկանյանը պետք է վերադառնա դեպի իր (առաջադեմ ազգի ու պետության օրինակ) Ամերիկան և իր հետ վերցնի իր «Սիվիլիտաս» հիմնադրամը (Civilitas Foundation), որպեսզի Հայաստանը պակաս աղտոտված լինի:


Արտավազդ Ավագյան
Հոկտեմբեր 2, 2008
ardavast@att.net


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։