Հոգեւոր թնջուկ, որ նաեւ քաղաքական է – Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո… Մի՞թե բավական չէ այս անհեթեթությունը շարունակել եւ՛ քաղաքական եւ՛ հանրային եւ՛ հոգեւոր եւ՛ բոլոր այլ հանդիպումներին, հայն ու թուրքը անհամատեղելի են գենետիկորեն, առավել եւս, որ զավթել ու հաստատվել են մեր հայրենիքում…

Արցախյան խնդիրը նոր հնչողություն է ձեռք բերում հատկապես տարածաշրջանային այլ սրացումներից հետո, երբ Ադրբեջանը փորձում է օգտվել միջազգային այս կամ այն խառնաշփոթ վիճակից, իբր Արցախի խնդրին լուծում տալու համար: Այս հարցում միջնորդները ընտրության ոլորտում ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներից, ԱԳ նախարարներից բացի, փորձում են բանակցության սեղանի մոտ բերել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մտավորականներին կամ հոգեւորականներին:

Վերջերս Մոսկվայում հերթական անգամ հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները, Սբ. Դանիելի պատրիարքանիստ վանքում՝ հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ «Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին: «Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը: Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները… իսկ փխրուն հրադադարը մի նոր իրողության է բերում, որին ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ»…  

Կաթողիկոսը շեշտել է, որ բոլորին է հայտնի այդ օրերի ժամանակագրությունը, որը փաստագրված է նաեւ միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները հայտնի են: Ապա հավելել է, որ «մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես եւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաեւ Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը:

Տարաձայնությունները կարելի է հաղթահարել.- համոզվածություն են հայտնել հոգեւոր առաջնորդները: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը նշել է. «Այսօր մենք՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հոգեւոր առաջնորդներին, կրկին հանդիպեցինք Մոսկվայում եւ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության ու անվտանգության»։

Պատրիարքն ասել է, որ հատուկ նշանակություն են ընծայում խաղաղարարական երկխոսության հետեւողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը եւ միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Հոգեւոր առաջնորդները համոզված են, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների ու ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության եւ բարեգթության վրա։

Այս ամենը ինչ-որ առումով հիշեցնում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության երկակի չափորոշիչներով հայտարարությունը, ինչը պարզապես հերթական խոսք է՝ ուղղված հակամարտ կողմերին: «Բարիդրացիության սկզբունքների ու ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների» մասին խոսել մարդանման, բայց մարդակեր երկոտանի գազան թուրք-ադրբեջանցու հետ, նմանակում է «գայլի գլխին ավետարան կարդալ…»-ուն, ինչը հայտնի է քրիստոնյա առաջնորդներին: Եվ թե ինչով է ավարտվում այն, եւս հայտնի է, ուստի հայությունն իր միջից հանում է անբնական հոտային մտածողությունը եւ մարտի դաշտում հետզհետե ցուղադրում առյուծին վայել անհատական ու խմբային դրսեւորումներ…

Անհասկանալի է նաեւ  ռուս Պատրիարքի հաջորդ խոսքը եւս. «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը, բազմաթիվ մարտահրավերների առջեւ մենք՝ մեր ժողովուրդների հոգեւոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ»։

Մի՞թե բավական չէ այս անհեթեթությունը շարունակել եւ՛ քաղաքական եւ՛ հանրային եւ՛ հոգեւոր եւ՛ բոլոր այլ հանդիպումներին, հայն ու թուրքը անհամատեղելի են գենետիկորեն, արարող հայը չի՛ կարող ավերող թյուրքական ցեղախմբերի հետ ապրել կողք-կողքի: Առավել եւս, երբ այդ քոչվորները եկել ու հաստատվել են մեր հայրենիքում՝ մեր տանը:

Դե ռուսի կամ մեկ այլի համար այս ամենը դժվար մարսելի է, բայց երբ խոսքը Ղրիմի մասին է, ռուսը հայրենիք ասվածը հասկանում է, երբ Ղարաբաղի մասին ենք խոսում կամ Նախիջեւանի, Ջավախքի, թե Արեւմտյան Հայաստանի՝ բթանում է…

Բազում տարաբնույթ օրինակներ կարող ենք բերել, որ ի վերջո հասկանան բոլորը՝ հայն ու ադրբեջանցին (կամ թուրքը) հականիշներ են, ինչպես բարին ու չարը, մարդն ու հակամարդը եւ այսպես շարունակ…

Իսկ կրոնավորները շարունակում են՝ «իբրեւ հոգեւոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետեւաբար խիստ կարեւոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ»…

Մոսկվայից լրատվությունն ավարտվում է այսպես «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, եւ Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն եւ նրա գահակալ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարեւորագույն ներդրման համար եւ Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում»: Սա էլ առանց մեկնաբանության ենք թողնում…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։