Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին… Ինտելեկտուալ խաղ երեխաների համար… Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով… Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց… Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվո՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Ավստրիացի մարմնամարզիկները հնարավոր է ԿԺԴՀ-ի պատճառով չմասնակցեն Օլիմպիական խաղեր-2018-ին

Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլ Շտոսսը հայտարարել է, որ ավստրիացի մարմնամարզիկները չեն մասնակցի ձմեռային Օլիմպիական խաղեր-2018-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում, եթե ԿԺԴՀ-ի կողմից  միջուկային-հրթիռային ծրագրի ակտիվացման պատճառով Կորեական թերակղզում լարվածությունն աճի:

«Եթե իրավիճակը վատանա եւ մեր մարմնամարզիկների անվտանգությունը այլևս չերաշխավորվի, մենք չենք գնա Հարավային Կորեա: Մենք, այնուհանդերձ, չենք կարծում, որ դա տեղի կունենա այսօր»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ ասել է Շտոսսը:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ջրածնային ռումբի փորձարկումն անցել է հաջող: Այդ նախագիծը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համալրման համար:

- Հյուսիսային Կորեան միջուկային զենք է փորձարկել:

- Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը:

- Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել:

- Կիմ Չեն Ինն անձամբ է պարգեւատրել ջրածնային ռումբի ստեղծողներին:

Գյուղական խաղերի եզրափակիչ փուլը՝ Վանաձորում

2017թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկել է 2017թ. օգոստոսին Հայաստանի գյուղական համայնքներում: Առաջին գյուղական խաղերի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 4-ը Վանաձորում:

Նշենք, որ ծրագրին մասնակցում են գյուղերում բնակվող 20 տարեկանից բարձր տղամարդկանց եւ 16 տարեկանից բարձր կանանց Հայաստանի մարզերի հավաքական թիմերը: Մասնակիցները մրցելու են ատլետիկական հնգամարտի ծրագրով:

Ինտելեկտուալ խաղ երեխաների համար

Երեխաներին համակարգիչներից կտրելու եւ նրանց կրթելու նոր տարբերակ են մտածել Արամն ու Դավիթը, ովքեր ստեղծել են «Ապագայի Հայաստան» կոչվող ինտելեկտուալ խաղը՝ 188 հարցով։ Այն  նախատեսված է 10 տարեկանից բարձրերի համար։ Տղաները խաղը բաժանել են 4 մասի՝ «Պատմական Հայաստան», «Հայոց ցեղասպանություն», «Հայ գրականություն» եւ «Մեծանուն հայեր»։

Խաղն ինտելեկտուալ է, ժամանցային եւ ուսուցողական։ Մասնակիցները նետելով զառը՝ հայտնվում են դաշտերից մեկում եւ պատասխանում թեմային առնչվող հարցերին։ Կա նաեւ «Օսմանյան բանտ» կոչվող թեմա՝ տրամաբանական հարցերով։  

Երիտասարդները ֆինանսական դժվարություններ ունեն. տպագրությունը, դիզայնը, տուփերի պատրաստումը անձամբ են անում։ Խաղի զառերը եւ մյուս իրերը Երեւանում ավելի թանկ է, ելքը գտել են. Չինաստանից կպատվիրեն, քանի որ այնտեղ ավելի մատչելի է։

Սկսնակ բիզնեսմենների ուժերը թերագնահատում էին անգամ իրենց ծնողները. «Ասում էին՝ ռիսկային է, խնդիրներ կառաջանան, բայց մենք ապացուցում ենք, որ յուրաքանչյուրն էլ կարող է եւ պետք է հավատա սեփական ուժերին»,- ասում է Արամ Մամիկոնյանը։

«Համակարգչային խաղերը կարող են դրդել հանցագործության». ոստիկանություն – Ոստիկանությունը՝ մտահոգությամբ. համակարգչային խաղերը եւ երեխաները

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվեց 1 տարով

Ծանարամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն 1 տարով կասեցրել է 9 երկրների ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությունը: Դա նշանակում է, որ այդ երկրների ծանրորդներն իրավունք չունեն մասնակցելու առաջիկայում ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ավաղ, պատժված երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը: Ծանարամարտի միջազգային ֆեդերացիան դեռեւս չի հայտնել, թե որ օրից է սկսվում որակազրկումը եւ երբ է այն ավարտվելու: Սակայն փաստն այն է, որ նախկինում առանձին մարզիկների կողմից փախողած դոպինգ ստուգման պատճառով այսօր պատժվում է ամբողջ հավաքականը, որը, ինքնին, տրամաբանական չէ:

Հայաստանից բացի 1 տարով որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆեդերացիաները:

«Պետք է բողոքարկել միջազգային ֆեդերացիայի որոշումը»

ՀՀ վաստակավոր մարզիչ, նախկին ծանրամարտիկ Աշոտ Դանիելյանը կարծում է, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ոչ ադեկվատ որոշում է կայացրել՝ մեկ տարով որակազրկելով 9 երկրների, այդ թվում Հայաստանի ծանրորդներին. «Ես միանշանակ դատապարտում եմ այդ որոշումը, քանի որ չի կարելի մեկ-երկու մարզիկների պատճառով զրկել ամբողջ ծանրամարտը: Զարմանալին այն է, որ 2008թ օլիմպիական խաղերից 8 տարի հետո նոր որակազրկել են մարզիկներին: Իմ կարծիքով դա անթույլատրելի է, քանի որ, եթե չեն կարողացել տվյալ պահին բռնել մարզիկին, ապա իմաստ չունի 8 տարի անց որակազրկել»:

2000թ օլիմպիական խաղերի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ստեղծված իրավիճակում մեր ծանրորդներին մեկ խորհուրդ է տալիս. «Մեր ծանրորդները պետք է համբերությամբ զինվեն, մինչեւ որ այդ տարին անցնի: Իրենք կարող են մասնակցել 2018թ. աշխարհի առաջնությանը: Նրանք պետք է լավ մարզվեն, լավ մարզավիճակ ձեռք բերեն եւ իրենց արդյունքներով ապացուցեն, որ դոպինգ չեն օգտագործել»:

Աշոտ Դանիելյանը համաձայն է, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բողոքարկի այդ որոշումը. «Չեմ կարող ասել, բողոքարկում արդյունք կտա, թե՝ ոչ, բայց եթե այդ 9 երկրները բողոքարկեն միջազգային ֆեդերացիայի որոշումը, ապա հնարավոր է որոշ փոփոխություններ լինեն: Օրինակ, թույլ տան մնացած հավաքականներին մասնակցել միջազգային մրցաշարերին: Վերջին հաշվով, երեխաներն ինչ մեղավոր են, երբ մեծահասակների միջեւ է անախորժություններ եղել»,- նշեց անվանի մարզիկը:

Ի դեպ, Աշոտ Դանիելյանի սանուհին՝ Լիանա Գյուրջյանը վերջերս դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն:

«Ցավալի կլինի, եթե նա բաց թողնի 2018թ պատանեկան օլիմպիական խաղերը, որովհետեւ դա սովորական խաղեր չեն, որ բաց թողնես, բայց հետո կարողանաս մասնակցել: Սա նրան միակ հնարավորությունն է: Չնայած այդ հանգամանքին, մենք շարունակելու են քրտնաջան աշխատել, մինչեւ որ դառնա մեծահասակների չեմպիոն»,- եզրափակեց փորձառու մասնագետը, որն 1998թ.-ից սկսած զբաղվում է մարզչական գործունեությամբ:

Արսեն Ջուլֆալակյանի բրոնզե մեդալը՝ միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 2 ըմբիշներ հանգստյան օրերին Ղազախստանում մասնակցել են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին: ՀԱՕԿ պաշտոնական կայիքց տեղեկանում ենք, որ 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար:

Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի:

«Շիրակ»-ը վերջին րոպեին ոչ-ոքի կորզեց «Գանձասար-Կապան»-ից

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում  կայացավ 8-րդ փուլի 2-րդ հանդիպումը: Գյումրիի «Շիրակն» իր հարկի տակ հանդիպեց «Գանաձասար-Կապանի» հետ:

Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, բայց ահա երկրորդ կեսի արդեն առաջին րոպեին կապանցի ֆուտբոլիստները գրավեցին շիրակցիների դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ կոլումբիացի Անգուլոն:

«Շիրակ»-ը հանդիպման վերջին րոպեին, այնուամենայնիվ, կարողացավ հավասարեցնել հաշիվը եւ փրկել խաղը: Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին տանտերերը 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որը վստահորեն իրացրեց Փոլ Մուսա Բակայոկոն՝ 1:1: Այդպիսով, «Շիրակ»-ը կարեւոր միավորներ կորցրեց եւ չկարողացավ շրջանցել 1-ին տեղ բարձրացած Երեւանի «Ալաշկերտ»-ին: Այժմ ալաշկերտցիներն ունեն 17, իսկ շիրակցիները՝ 16 միավոր:

«Գանձասար-Կապան»-ը արդեն 3-րդ ոչ-ոքի խաղաց առաջնությունում: Թիմը վաստակեց 9 միավոր եւ մնաց 4-րդ հորիզոնականում:

Մինչեւ 21 տարեկանների մեր հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն այսօր հերթական խաղն անցկացրեց Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում: Մեր այդ տարիքային հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց Ջիբրալթարի երիտասարդական թիմին:

Խաղը չնայած անցավ մեր ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակով: Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Պետրոս Ավետիսյանը, ընդ որում 11մ հարվածով:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 2-րդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշարում, վաստակեց 7 միավոր եւ կրկին գլխավորեց ընտրական 7-րդ խմբի աղյուսակը: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 10-ին, Ավստրիայի երիտասարդականի հետ: Հանդիպումը դարձյալ տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց

05/02/2013 –  Ֆրանսիայի Վալանս քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին անգամ Վալանսում եղել է 1 տարեկան հասակում, 24 տարի անց Հայաստանի ազգային հավաքականի կազմում կրկին վերադառնում է իր մանկության քաղաք՝ Վալանս: Այսօր Հենրիխ Մխիթարյանն իր հոր` տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի՝ Վալանսում խաղալուց 18 տարի անց խաղալու է նույն` «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: ԻԱյս մասին է պատմում Հենրիխի մայրը` Մարինա Թաշչյանը, ՀՖՖ TV-ին տված բացառիկ հարցազրույցում…

– «Շնորհավոր ծնունդդ, հայրիկ». Հենրիխի ֆեյսբուքյան գրառումը – Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ ֆուտբոլիստ Համելտ Մխիթարյանն օրերս կդառնար 55 տարեկան։ «Իմ հիշողություններում, դու ապրում ես… Շնորհավոր ծնունդդ, հայրիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխը՝ հրապարակելով հոր հետ մանկության տարիների լուսանկար։

Համլետ Մխիթարյանը եւս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։ Նա խաղացել է ֆրանսիական «Վալենս»-ում։ Համլետ Մխիթարյանը կյանքից հեռացել է 33 տարեկան հասակում։

Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ աստղը

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆլմում նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը հայ ազգի գլխավոր դեսպաններից մեկն աշխարհում. «Կարելի է վիճել եւ ասել այն մասին, թե Քիմ Քարդաշյանն ու Շառլ Ազնավուրն ավելի մասշտաբային կերպարներ են, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրություններում եղել են քաղաքացիներ, ովքեր քվեաթերթիկում գրել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանի անունը»:

Ֆիլմում պատմում են Հենրիխ Միխթարյանի մանկության, կարիերան սկսելու, տարբեր թիմերում հանդես գալու մասին, նաեւ անդրադարձ կա ֆուտբոլիստի հայրիկի՝ «Արարատ»-ի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի  գործունեությանը:

Մայքլ Օուենը խոսել է ՄՅՈւ-ում Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակից

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը սկսում է իրեն թերագնահատողներին ապացուցել թե իրականում ինչ կարող է տալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, մինչդեռ անցած տարի շատերը թերահավատությամբ էին ընդունում նրան՝ հաշվի առնլեով ոչ այդքան տպավորիչ մեկնարկը։

«Հետեւելով նրա խաղին «Բորուսիայում»՝  գիտեինք, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Հիմա նա սկսում է դա ցույց տալ։ 28-ամյա ֆուտբոլիստը հիանալի էր խաղում նախորդ խաղաշրջանի ավարտին եւ շարունակում է դա անել նաեւ հիմա»,- thesportreview.com-ի փոխանցմամբ՝ ասել Մայքլ Օուենը:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր թիմի հերթական հաղթանակին

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Քրիստալ Փելաս»-ին: Դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Մատան արդեն 3-րդ րոպեին բացեց հաշիվը: Այնուհետեւ 2 անգամ աչքի ընկավ բելգիացի Մարուան Ֆելաինին: Խաղավերջում իր հերթական գոլը խփեց մանչեսթրցիների գլխավոր ռմբարկու Ռեմոլու Լուկակուն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում, այս անգամ արդյունավետ գործողությամբ չառանձնացավ: Հանդիպման 66-րդ րոպեին նա փոխարինվեց: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կարմիր սատանաներին» կարող է հավասարվել միայն «Մանչեսթեր Սիթի»-ն, եթե  Լոնդոնում հաղթի երկրի չեմպիոն «Չելսի»-ին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 35 (425), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։