Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո մենք ենթախորագիր ենք բացում՝ «Հայոց պարային համակարգը»:

Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ այնքան ենք տարրալուծել այս ու այն պարերի մեջ, որ այսօր ահազանգի խնդիր ունենք: Ի՞նչ է մեր պարային համակարգը, ի՞նչ է ասում, ի՞նչ ունի տալու, ինչի՞ է կոչված, ու՞ր է գնում:

Ուրախ կլինենք, եթե մեր մասնագետները, ոլորտի գիտակները արձագանքեն: Կրկնակի հաճելի կլինի, եթե արձագանքեն նաեւ ազգագրագետները, տարազի խնդիրներով զբաղվողները, չէ՞ որ պարային տիրույթից տարազի հարցերը դուրս չեն: Թող արձագանքեն նաեւ նրանք, ովքեր հետաքրքրված են այս ամենով:

Որովհետեւ հայոց պարը հայի ոգին է, ու սա փաստ է եւ ոչ թե գեղարվեստական նկարագրություն:

Որովհետեւ հայոց պարը մեր ինքնության խորհրդանիշերից է:

Որովհետեւ հայոց պարը մեր արմատն է, մեր կենցաղն է, մեր աշխատանքը, ապագան, մեր իղձերի ցուցիչը:

Որովհետեւ հայոց պարը մենք ենք՝ թերթվող հայելու առաջ:  

* * *

Բացենք Հայոց պարի մասնատուփը, այնտեղից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը:

Հայոց պարն ի սկզբանե մի յուրօրինակ ծիսական արարողակարգ է՝ նվիրված արեւագալին, աստվածային կամ դիցական տոտեմներին, իշխանական դասին, ռազմական գործողություններին, պատանիների ռազմական դաստիարակությանը, նախնիների հիշատակությանը, երկրագործությանը, մարտարվեստին, բնության զարթոնքին եւ տարերքներին, տան օջախի արարումին՝ կնունքին, ծնունդին, հարսանիքին, բերք ու բարիքին, ծառ ու սերունդի աճին, շենքի, տաճարի, կամուրջի կառուցմանը: Եղել են պարաձեւեր, որոնք համարվել են հաջողության եւ երջանկության գրավական, քնարական պարեր, պարախոսքեր, տնտեսություն վարելու ավանդներ՝ խմոր հունցել, թել մանել- հյուսել, խաղող ճմռել, գինի քամել, ճանապարհի պարեր, ուխտի արարողակարգ, «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու ծափ-պարեր, ոտքերը գետին խփելու, չարին զարկելու եւ ոգեպաշտական պարեր:

Այս արարողակարգերը կատարվել են ծիսական տարածաշրջաններում, դիցերին կամ աստվածներին նվիրված տաճարներում, մեհյաններում՝ հատուկ երկնային պատգամների, պատգոչերի եւ պատգամախոսների պատվիրանները կատարելով, թմբուկ, դհոլ-դմբոլ, զուռնայի, սրինգի, դուդուկի, դափի, պարկապզուկի, թակ, թի, տաճարի եւ այլ ծիսական գործիքների միջոցով:

Մեկնաբանենք յուրաքանչյուր ծիսական արարողակարգ, որը դարձել է պար, բառակազմական ծագումնաբանության միջոցով ներկայացնենք ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ դիցակերպարները: Այդ հնարավորությունը մեզ տվել են հայերենի տարբեր հայագիտական, բանահյուսական ավանդապատումները, ավանդազրույցները, հեքիաթները, էպիկական երգերի ու պարերի հզոր բառագանձարանի ուսումնասիրությունը:

Եվ այսպես՝ 1. թմբուկ, դհոլ, դափ

Թմբուկ – սա ձեռքի հարվածային երաժշտական գործիք է: Մեծ թմբուկը հայերենում անվանել են գոչ: Թմբուկ բառը կազմված է Թամ-թամարիմ երկնային ահեղքի ձայնի գաղափարական իմաստից եւ արմատից: Թմբուկ բառի գաղափարագիր կոդը կապված է ձայնի, գոչի, կոչի, լսողության հետ: Թմբուկ բառի արմատը ամբ-ամպ ժամանակ+երկինք գաղափարագիր բառերն են, բառն ունի ամբ-ամպ-ից եկած ձայնի աստվածային «Բառ ու Բան» խոսքի, կոչի -գոչի իմաստը:

Ձին հայոց մշակույթում ունի ազգային մտածելակերպի իմաստնության խորհուրդ: Ձիուն՝ Զամբին թամքում եւ թամբում են, թամբը ձիու գավակի նստատեղն է հեծյալի համար, այն համարվել է գահ, որին նստել են դիցական հերոսներ:

Ձիուկ-զամբիկի գաղափարագիրը նույնպես կապված է ամբ-ամպ գաղափարի հետ՝ զ+ամբիկ, սմբակ՝ զ+ամբակ: Ձիու թամբը ի սկզբանե կազմված է եղել կաշվից, որին զարկել են թիով, թակով՝ գոչը եւ կոչը թմբկահարելու համար, այսինքն՝ ձիու թամբը սկզբից ծառայել է նաեւ որպես թմբուկ, նույնն Է՝ թամբարդ:

Ձայնը, կոչը, գոչը մեր մշակույթում հիմնականում կապված է երկնքի հետ եւ ունի երկնային ձայն, աստվածային ձայն գաղափարը, այս իմաստաբանական շարքին է պատկանում նաեւ գոչարի+ քոչարի+ կոչարի պարաձեւի անունը, որը բացատրվում է որպես արիների կոչ+գոչ+քոչ:

Ձայնը, կոչը, գոչը, քոչը աստվածային Բառ ու Բան, խոսք, կապող օղակն է մարդ-Աստված փոխհարաբերության մեջ:

Թմբուկ հարվածային եւ ձայնեղ երաժշտական գործիքը, նաեւ՝ մարդու լսողական կենսօրգան թմբկաթաղանթը, ունեն նույն կազմախոսությունը: Թմբուկի ձայնը ստացվում է փափուկ ծայրով փայտե թակով հարվածելով կաշվին, թիով, թմբուկի փայտիկներով, ձեռքերով, երբեմն էլ շփումով՝ այս ձայնը հասնում է մարդուն։

Թմբուկ բառի արմատը «թամ» բառարմատն է, որը նշանակում է երկնային ահեղքի ձայն, աստվածային ձայն:

Թամ արմատից կազմված Թամարիմ բառը նշանակում է օրհնություն (ՀՐ. Աճառյան էջ 148): Հայերենում ունենք նաեւ ձիուն թիմարել բառը, որը նշանակում է շոյել, սիրել, փաղաքշել, թիմարել-թամարիմել: Հայերենում «Թամ» արմատն ու իմաստն են կրում Թամզարա էպիկական եւ Թամար անձնանունը:

Այսպիսով՝ թմբուկ, թմբկահարել, թմբկաթաղանթ, թամբեհ, թամբ, Թամ-թամարիմ, Թամզարա բառերը կապված են երկնային խոսքի, Բառ ու բանի, կոչ+ գոչ ձայնի հետ, ծիսական բառեր են, որոնցից շատերը ժամանակին մոռացվել են:

Այս բառերը նշված իմաստով հանդիպում են բառարաններում կամ մատենագիտական նյութերի մեջ, դրանք ժամանակի մեջ վերածվել են հնախոսական բառերի եւ փոխարինվել են ավելի արդիական բառերով:

Թմբուկ երաժշտական հարվածային գործիքը լինում է մեծ, կլոր եւ բարակ՝ մի կողմից կաշվեպատ։ Գործիքն օգտագործում են տարբեր առիթների ժամանակ, հաճախ ուղեկցվում էին պարերով, օգտագործվում էր Աստծուն փառաբանելու ժամանակ, ռազմի դաշտում զինվորներին ոգեշնչելու նպատակով: Թմբուկը պատրաստվում է փայտից, մետաղից, նույնիսկ՝ կավից։ Եկեղեցիների գմբեթի ցածի գլանաձեւ մասը, որի վրա բարձրանում Է վեղարը, նույնպես համարվում է թմբուկ, այն ավելի է բարձրացնում զանգերի հնչեղությունը:

Թմբուկ – բառ ա բան – ոՈՐՈոՈվ – ռուսերենում թմբուկ բառը պահպանել է հայերենի նախնական իմաստներից մեկը: Բառ ա բան – ոՈՐՈոՈվ – բառ ու բան:

Բառ, խոսք եւ էություն, երկնքից ստանում ենք ձայն, խոսք, բառ ու բան:

Ճարտարապետական նշանակությամբ՝ áà­ðàáàí (բարաբան) ռուսերեն բառը նույնպես հայերենի եկեղեցու բառապատճենումն է, մտապատճենումն է (âåðõíÿÿ ­÷àñòü çäà­íèÿ, ïîääåðæèâàþ­ùàÿ êóïîë): Հայերենի ճարտարապետության բառարանում նույնպես թմբուկ- áà­ðàáàí-(բարաբան) է կոչվում գմբեթի ցածի գլանաձեւ մասը, որի վրա բարձրանում Է վեղարը:

Գոչ – դհոլ – թմբուկ

Մեծ թմբուկը, դհոլը հայերենում անվանել են գոչ: Դհոլ- բացատրվում է որպես կլոր հոլի նման թմբուկ: Դհոլն ունի բարբառային հետեւյալ անունները՝ դհոլ/դահուլ, դավուլ, տմբլո, տմպո, տմպլիկ, տմբլա, դմբլադավուլ, սապտոպա: Դհոլը հարվածային երաժշտական գործիք է, կազմված է փայտյա կլոր շրջանակից՝ պատած կաշվե թաղանթով, որի երկու կողմը ձիգ պատված Է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար:

Դափ

Դափ – փադ – պատ – դմփոց, դամփի, դմփոցի հարվածի միջոցով ձայնում եւ գոչում է երկնային պատից, երկնքից: Թամբ, բամբ, դամբ, դամփ դմբդմբալ, դմփալ- բնաձայնական բառեր են: Դափը կամ դահիրան, հայկական հարվածային երաժշտական գործիք է։ «Սասունցի Դավիթ» էպոսի մեջ հորողբեր Ձենով Օհանը ձայն է տալիս, նրա «Ձենը գընաց դըմբդըմբալով»՝ դամբ-դամփ-դամփալեն՝ խորից, հորից, նեղությունից հանում է Դավթին.

Ձենը գընաց դըմբդըմբալով՝ «Դավիթ լսեց, Ձենով Օհանի Ձենը…. Էնպես զարկեց ջաղացքարին՝ Քարը եղավ հազար կըտոր,Կըտորները երկինք թըռան, Ու գնում են մինչեւ էսօր» («Սասունցի Դավիթ» էպոս):

Դափը կազմված է փայտյա կլոր շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմազան ձեւերով ու անուններով կիրառվել եւ կիրառվում է թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի ժողովուրդների մոտ։ Փայտե շրջանակի ներսի կողմից կախված են լինում մետաղյա օղեր, բոժոժներ, արծաթյա դրամներ, ձայնահան այլ պարագաներ։ Նվագում են ձեռքերի ափերով, մատներով զարկելով թաղանթին, նաեւ՝ թափահարելով։ Դափերը անսամբլային գործիքներ են:

(Նշում– Հայկական սովետական հանրագիտարանից (հ. 3, էջ 319)

  1. Պարկապզուկ

Աշխարհում ամենատարածված ժողովրդական նվագարանն է, աշխարհին հայտնի է որպես հայկական նվագարան գործիք. Հայոց ազգային տարատեսակներն ունեն տարբեր հնչյունաշարեր եւ հնչյունածավալ։ Պատրաստվում է փոքր եղջերավոր կենդանիների տիկերից:

Ուլի կամ այծի մորթուց պատրաստվող փչովի, փողային լեզվակավոր նվագարան: Բաղկացած է կաշվե պարկից, օդ մղելու փողակից եւ եղեգնյա պարզ կամ կրկնակի լեզվակավոր մի քանի նվագափողերից:

Հայաստանում կոչվում է պկու կամ պզուկ, գործածվում Է նաեւ առանց օդամուղ պարկի, փչում են բերանով, որոնցից մեկը կամ երկուսը ձայնանցքերով են ու ծառայում են մեղեդին կատարելու, մեկ-երկուսը կամ ավելին՝ առանց ձայնանցքերի, բասային են՝ դամը պահելու համար։ Նվագելիս պարկապզուկը տեղավորում են թեւի տակ, որպեսզի կարգավորվի նրա միջի օդի մատակարարումը թեւի սեղմումով: Պարկապզուկը լինում է մի քանի տեսակի: Հայաստանում տարածված է երկու նվագափողով տեսակը:

«Տիկ կկոչվի տեսակ մը նվագարան, որ կշինվեր մորթե պարկի մը կցված երկու փողերե եւ ուներ խիստ եւ մեծագոչ ձայն, իսկ փչմամբ…. եւ տկզարք, որն զտիկն փչէ եւ զանազան ձայն հանէ սույնպես եւ երգեհոնն» (Առաքել Սյունեցի):

Հայաստանում տարածված է պարկապզուկի երկու նվագափողով տեսակը, երկուսն էլ՝ ձայնանցքերով։ Հայկական պարկապզուկի վերակառուցումը Երեւանում, 1970-ական թվականներին կատարել է դիրիժոր, երգահան, «Տկզարի» գեղարվեստական ղեկավար Կ. Միրզոյանը։

(Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր չորրորդ, Երեւան, 2003)

  1. Duduk – Դուդուք – Ծիրանափող:

Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք:

ԴուԴուկ երաժշտական գործիքի անունը մեկնաբանում ենք Դու եւ Դուք իմաստով: Դու եւ Դուքը մարդկության խոսքի իմացությունն է, որը մարդկությանը ավանդվել է դեռեւս շումերներից: Դուդուկ-Ծիրանափողը ձայնային կապող օղակ է Աստծո եւ մարդկանց միջեւ:

Դուդուկի միջոցով կատարվում է հաղորդակցություն Դու եւ Դուքի միջեւ:

Duduk-Դուդուք- Ծիրանափողով հնչում է Աստվածային խոսքը, բառ ու բանը, թամ-ահեղքի ձայնը, թամբեհը, ազդը, հուզականությունը, հնչյունները, մեղեդին:

Դուդուկի ձայնը, մեղեդին համապատասխանում են մարդու սրտից բխած ամեն խոսքին ու ելեւէջին: Duduk-Դուդուք-Ծիրանափողը խոսում է մարդու հոգու հետ, արտաբերում է մարդու ներաշխարհը, ապրումները:

ԴուԴուկը լացելու կամ լացեցնելու գործիք չէ, մեղեդին չի արտահայտում լաց:

ԴուԴուկը արտաբերում է հոգու Ձայնը:

Դուդուկը պատրաստում են ծիրանի ծառի փայտից։ Հայոց ավանդույթն ասում է. Ծիրանի սերմը Ար Արարիչն ինքն է ուղարկել Հայոց երկիր եւ սերմել Արարատի ծիրեն ներս: Ծիրանի պտուղներին հայերն ասում են Արվուկներ:

Դուդուկը գործածել են մ.թ.ա. 1200թ.-ից: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչեւ հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ. (ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի):

2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:

Դուդուկ – Ծիրանափողի կազմությունը: Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։ Նվագելու համար վերեւի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Դուդուկը պատրաստում են նաեւ եղեգից, եղեգնյա դուդուկի կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։

Եղեգնյա դուդուկ կամ մունդշտուկ:

Դուդուկի մեկ այլ տեսակն է կրկնակի լեզվակավոր եղեգնյա մունդշտուկը-Mundstuck գերմաներեն բառ է եւ բառացի թարգմանությամբ նշանակում է բերանի գործիք (հատիկ):

Եղեգը նույնպես ունի դիցական պատմություն: Եղեգը նույնպես հայ դիցապատումներում խոսքի միջոց է, կապող օղակ-փող մարդու եւ Աստծու միջեւ:

– Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Ըստ շումերական արձանագրությունների՝ Enki -Էա Հայան եւ նրա հայրը՝ Անուն, տիրապետում էին համապարփակ բարոյական եւ հոգեւոր ձեւավորման իմաստնությանը. դրանք եղել են հենց այն գիտելիքները, որոնք տրվել են մարդկությանը:

Ըստ շումերական ավանդույթի՝ աշխարհի ստեղծող ԱՆ նախահայրը եւ Էնկի Էա Հայա Աստվածը տիրապետել են ամենակարեւոր իմացություններին՝ «ԴՈՒ»-ին՝ խոսքին, եւ «ՄԵ»-ին՝ ներքին միասնական հոգեւոր բարձրակարգ երեւույթին, որը, որպես հավաքականության եւ բազմազանության երեւույթ, հայերենում դրվեց «մենք» ձեւի մեջ:

  1. Զուռնա

Զուռնան հայկական փողային երաժշտական գործիք է։

Զուռնա անունն ունի զ+օրանալ, զ+օրացնել, ուժ տալ, նաեւ՝ զոռել, զ+ուռ ճյուղի իմաստները: Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Պատրաստվում է հիմնականում ծիրանենու, թթենու կամ ընկուզենու փայտից։ Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, այն մեծ տարածում է ստացել Պարսկաստանում, Միջին Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում:

Պարբաշի – դաստակառ

Մարտական պարերը ազդարարվում են ՀԵ՜Յ կոչով եւ առաջնորդների դաստակի մեջ առած ձիու կամ առյուծի բաշ-փաշի մազափնջի՝ դաստառակի* թափահարումով, որի համար էլ պարի առաջնորդը կոչվում է՝ Պարբաշի:

Փաստացիորեն՝ մեր նախնիների Առաջնորդը ի սկզբանէ, որպես առաջնորդող դրոշակ, որին անվանել են՝ Ռայ-ռահ թափահարել է ձիու կամ առյուծի գեսը՝ ճակատի կամ մեջքի մազափունջը՝ բաշը-փաշը՝* որպես արեւի ճառագայթներ, արեւապաշտական խորհրդանիշ, նմանակում, որը ներկայացրել է առաջատարին եւ նրա իրավունքը:

Հայ մարտական, տոտեմ պարերի մեջ հստակ տեսանելի են Խոյի, Ձիու, Արծվի, Առյուծի եւ Արեւի խորհրդանիշները, որոնք, ըստ էության, գոչ են արեւածին արիներին՝ միանալու եւ կատարելու առաջադրված խնդիրը:

*դաստառակ- թաշկինակ (Հր. Աճառյան էջ 589) Շատ հաճախ, թյուրիմացաբար, պարբաշի բառի մեջ ներառած բաշ բառը նույնպես դիտվում է որպես փոխառված բառ:

Հր. Աճառյանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազեան Բառարանում «բաշ» բառը բացատրվում է որպես բնիկ հայերեն, հնախոսական բառ՝ բաշ – ձիու ճակատի կամ մեջքի մազափունջ, որը նաեւ քամուց ծփում է, բաշ – առիւծի բաշ, բաշ- ճակատ, առաջատար, բաշ- բառից բ>փ >պ անցումով առաջացել է ռուսերենում՝ տՈՔՈ – պաշա:

Փաշ-փաշայ բառը բնիկ հայերեն հնախոսական բառ է, որը կոչվում է առաջատար, առաջնորդ, եւ հետագայում այն այլ լեզուներում ստացել է բարձր պաշտոնյա իմաստը:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան, 2017թ. հունիս,  Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցք»-ի համար

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։