Հայկական խոհանոց – Հավը՝ մածունով… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն… ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն… Ֆուտզալ – ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեո»-ի կամային հաղթանակը… Հայ վետերան ըմբիշը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն… Սամբոյի աշխարհի առաջնությունից՝ 8 մեդալ… Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում… Շախմատի, ֆուտբոլի, ըմբշամարտի, ծանչամարտի, լողի. հեծանվասպորտի եւ այլ մարզաձեւերի լրատվություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Բաժանորդագրվե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Հավը՝ մածունով

Բաղադրությունը – Հավ – 1 հատ, տաքդեղ – 1 հատ, սոխ – 4 գլուխ, բուսայուղ – 100 գ, մածուն – 1 լիտր, լոլիկի մածուկ – 3 ճաշի գդալ, համեմ – 1 կապ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Հավը լվանալ, կտրատել: Տաքդեղը 2 գլուխ սոխի հետ աղալ: Ավելացնել աղ ու սպիտակ պղպեղ եւ հավի համեմունք: Վրան էլ լցնել բուսայուղը եւ մածունը, լոլիկի մածուկը:

Այս ամենը խառնել եւ լցնել հավի վրա, թողնել 2,5-4 ժամ: Դրանից հետո դնել մարմանդ կրակին:

Զուգահեռ 2 գլուխ սոխով սոխառած անել եւ լցնել մեջը: Մատուցել կտրտած համեմը վրան լցրած եւ խավարտով:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2017-2018թթ. առաջնություն.

Մրցաշարային աղյուսակ

N Թիմեր                                Խ       Հ         Ո        Պ       ԽԳ       ԲԳ       Մ

  1. Լոռի.                                 8        6         2         0        21         6        20
  2. ՖԿ Արցախ                         8        6        1          1       12          3        19
  3. Բանանց-2                          8        4        2          2       11          4        14
  4. Արարատ-2                         8        3        3          2       15          7        12
  5. Ավան Ակադեմիա               8        3        2          3        13         14       11
  6. Փյունիկ-2                            8        3        0         5        11         16         9
  7. Գանձասար-Կապան-2         8        3        0         5        13         19         9
  8. Ալաշկերտ-2                        8        2        2         4        14         18         8
  9. Էրեբունի                             8        2        0          6         8         21         6
  10. Շիրակ-2                              8        1        2          5         3         13         5

Ռմբարկուներ - Առաջատարը՝ Մհեր Սահակյանն է (Ալաշկերտ-2)՝ 7 գոլ, հաջորդում են՝ Միքայել Առուստամյան (Արարատ-2)՝ 5, Տիգրան Իվանյան (Գանձասար-Կապան-2)՝ 4, Գոռ Մկրտումյան (ՖԿ Արցախ)՝ 4, Դավիթ Փարեմուզյան (Լոռի)՝ 3, Արմեն Հովհաննիսյան (Ավան Ակադեմիա)՝ 3, Արմեն Նահապետյան (Ավան Ակադեմիա)՝ 3, Դավիթ Ասլանյան (Լոռի.)՝ 3, Էդգար Մկրտչյան (Լոռի.)՝ 3, Սոս Թադևոսյան (Էրեբունի)՝ 3, Կարեն Խատուեւ (Փյունիկ-2)՝ 3, Վիգեն Ավետիսյան (Լոռի)՝ 3, Տինգա Կոֆի Տեի (Լոռի)՝ 3, Գրիգոր Աղեկյան (ՖԿ Արցախ)՝ 3, Աշոտ Ադամյան (Բանանց-2)՝ 3, Արեգ Ազատյան (Գանձասար-Կապան-2)՝ 2, Էրիկ Ազիզյան (Ավան Ակադեմիա)՝ 2, Սամվել Խաչիկյան (Փյունիկ-2)՝ 2, Էրիկ Ղարիբյան (Լոռի.)՝ 2 եւ Արման Խաչատրյան (Բանանց-2)՝ 2:

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնություն.

Մրցաշարային աղյուսակ

N Թիմեր                                  Խ       Հ        Ո        Պ        ԽԳ        ԲԳ       Մ

  1. Ալաշկերտ                           9        6        2         1         19           7        20
  2. Շիրակ                                 9        5        2         2         11           9        17
  3. Գանձասար-Կապան            9        3        3         3         13          10       12
  4. Բանանց                              9        3        3         3         12          12       12
  5. Արարատ                             8        1        2         5          8           16        5
  6. Փյունիկ                                8        1        2         5          7           16        5

Ռմբարկուներ՝ Արտակ Եդիգարյան է (Ալաշկերտ)՝ 7 գոլ, Ուրոշ Նենադովիչ (Ալաշկերտ)՝ 5, Նորայր Գյոզալյան (Բանանց)՝ 4, Ալեքս Ջունիոր Քրիստիան (Գանձասար-Կապան)՝ 4, Ալիկ Առաքելյան (Փյունիկ)՝ 4, Գեղամ Հարությունյան (Գանձասար-Կապան)՝ 3, Միհրան Մանասյան (Ալաշկերտ)՝ 3, Անդրանիկ Քոչարյան (Արարատ)՝ 3, Արամ Մուրադյան (Շիրակ)՝ 2, Ալեքսանդր Իլիչ (Շիրակ)՝ 2, Ռումյան Հովսեփյան (Բանանց)՝ 2, Ռոբերտ Մինասյան (Փյունիկ)՝ 2, Իգոր Ստանոյեւիչ (Շիրակ)՝ 2, Մուսա Փոլ Բակայոկո (Շիրակ)՝ 2, Լուբամբո Մուսոնդա (Գանձասար-Կապան)՝ 1, Էրիկ Վարդանյան (Փյունիկ)՝ 1, 1Վասպուրակ Մինասյան (Գանձասար-Կապան)՝ 1, Գարեգին Կիրակոսյան (Արարատ)՝ 1, Վբեյմար Անգուլո Մոսկեռա (Գանձասար-Կապան)՝ 1 եւ Արտյոմ Սիմոնյան (Ալաշկերտ)՝ 1:  

Առաջին խումբ. «Լոռ»-ին եւ «Արցախ»-ը տարել են հերթական հաղթանակները

Կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ փուլի հետեւյալ հանդիպումները՝ «ՖԿ Արցախ»-«Շիրակ-2» 3:0 (1:0), «Գանձասար-Կապան-2»-«Արարատ-2»՝ 0:5 (0:2), «Ավան Ակադեմիա»-«Բանանց-2»՝ 0:2 (0:1),

«Փյունիկ-2»-«Էրեբունի»՝ 2:3 (1:3):

Բարձրագույն խումբ. Կայացան հերթական 9-րդ փուլի խաղերը

«Գանձասար-Կապան»-ը վստահ հաղթեց «Բանանց»-ին – Կապանի «Գանձասար-Կապանը» հաղթեց 2:0 հաշվով: Սա թիմի երրորդ հաղթանակն էր առաջնությունում եւ վաստակելով 12 միավոր կապանցիները բարձրացան 3-րդ տեղ՝ շրջանցելով հենց «Բանանց»-ին:

«Փյունիկ»-ը հավասար պայքարում պարտվեց «Ալաշկերտ»-ին

«Ալաշկերտ»-ը պայքարում է 1-ին տեղի համար եւ բոլոր խաղերում էլ ձգտում է հաղթանակի, այս խաղում էլ թիմը հաղթեց 1:0 հաշվով: «Փյունիկ»-ն իր հերթին բավականին ետ է մնացել առաջատարներից, ուստի այժմ կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր միավորը:

Այպիսով, «Ալաշկերտ»-ը հենց մեկ գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ եւ 20 միավորով կրկին միանձնյա գլխավորեց աղյուսակը: «Փյունիկ»-ը, հակառակը, 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 5 միավորով արդեն նահանջեց վերջին՝ 6-րդ հորիզոնական:

«Բանանց»-«Արարատ» խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց 10-րդ փուլը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացած 10-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Բանանց»-ը սեփական դաշտում ընդունեց «Արարատ»-ին: Նախորդ երկու խաղերում գոլեր չխփած տանտերերը հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը եւ սկսեցին մեծ ուժերով գրոհել, սակայն ամբողջ խաղի ընթացքում նրանք չկարողացան գոլային ռեալ պահեր ստեղծել: «Արարատ»-ը, հակառակը, հիմնականում կենտրոնացած էր սեփական դարպասի պաշտպանության վրա եւ շատ փոքրաթիվ խաղացողներով էր գրոհում: Արդյունքում, արարատցիները նույնպես գոլ խփելու ռեալ պահեր չունեցան: Արդյունքում, առաջնության հերթական փուլըը մեկնարկեց : «Բանանց»-ը վաստակեց 13 միավոր եւ բարձրացավ 3-րդ տեղ:  «Արարատ»-ը նույնպես բարելավեց մրցաշարային գործերը՝ վաստակելով 6-րդ միավորը եւ վերջին հորիզոնականից բարձրանալով 5-րդ տեղ:

Ի դեպ, առաջին խաղակեսում տրիբունաներում ավելի շատ հանդիսականներ էին ներկա, քան՝ երկրորդում: Պատճառը ոչ թե գոլերի բացակայությունն էր կամ խաղի որակը, այլ այն, որ նրանց մեծ մասը եկել էին «Բանանց» ակումբի կողմից ընդմիջմանն անցկացվող նվերների խաղարկությանը մասնակցելու համար: Այն ավարտվելուց հետո նրանց մեծ մասը լքեցին տրիբունաները:

«Շիրակ»-ը եւ «Փյունիկ»-ը նույնպես գոլեր չխփեցին

Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ փուլի երկրորդ հանդիպումը նույնպես անարդյունավետ ստացվեց: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Փյունիկ»-ին եւ չկարողացավ գոլ խփել: Արդյունքում, այս տուրում գրանցվեց երկրորդ գորալուրկ ոչ-ոքին: Նախօրեին նույնպիսի հաշիվ էր գրանցվել նաեւ «Բանանց»-«Արարատ» խաղում: Եթե վաղը կայանալիք «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» խաղում թիմերը նույնպես չկարողանան գոլ խփել, ապա անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ կգրանցվի անարդյունավետության ռեկորդ:

«Գանձասար-Կապան»-ը 3:0 հաշվով հաղթեց չեմպիոնին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց այսօր կայացած 10-րդ փուլի վերջին խաղում: Ալաշկերտցիները չնայած սեփական դաշտում ընդունեցին Կապանի «Գանձասար-Կապան»-ին, սակայն ոչ մի կերպ չկարողացան դիմակայել հյուրերի գրոհներին եւ պարտվեցին 0:3 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկան Հայկ Իշխանյանն ու Դմիտրի Յաշինը, իսկ ընմիջումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ զամբիացի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան: «Գանձասար-Կապան»-ը թվով 4-րդ հաղթանակը տարավ առաջնությունում եւ վաստակած 15 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Ալաշկերտ»-ը երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում: Չնայած սայթաքմանը, գործող չեմպիոնը շարունակում է 20 միավորով գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդող Գյումրիի «Շիրակ»-ը արդեն ետ է մնում 2 միավորով:

Առաջնության հաջորդ՝ 11-րդ փուլը, կմեկնարկի հոկտեմբերի 28-ին «Բանանց»- «Փյունիկ» մրցավեճով:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել ենք 7 հորիզոնականով

Աշխարհի առաջնության վերջին խաղերում նախորդ պարտություններին ավելացավ եւս մեկը՝ սեփական հարկի տակ մեր հավաքականը 1:6 հաշվով պարտվեց Լեհաստանին, իսկ հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտելով հանդիպումը Ղազախստանի հետ: Այս ամենը անարդյունք չանցավ եւ ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջեց 7 հորիզոնականով՝ այժմ զբաղեցնում է 90-րդ տեղը:

Դասակարգման աղյուսակի առաջին 6 տեղերում փոփոխություն տեղի չի ունեցել. 1-ին տեղում Գերմանիան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաեւ Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Պերուն:

Հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային հավաքականի հետ: Ապա մեկ ընկերական հանդիպում էլ կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի ազգային ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 18:00-ին:

Մ-17 հավաքականը խայտառակ պարտություններ կրեց

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը Չեխիայի Սվիտավի քաղաքում ընթացող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական առաջին փուլի 3-րդ խմբում 3 խոշոր հաշվով պարտություններ կրեց:

Նախ՝ Չեխիայից 0:7 հաշվով, հետո՝ Թուրքիայից՝ 0:4 հաշվով, ապա՝ Իսրայելից՝ 0:3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլիստուհիները պարտվեցին Թուրքիայի հավաքականին

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2018թ  առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի երկրորդ փուլում հանդիպեց Թուրքիայի ընտրանու հետ: Հունգարիայի Սոմբաթեյ քաղաքում կայացած հանդիպումն ավարտվեց թուրք ֆուտբոլիստուհիների վստահ հաղթանակով՝ 5:0: Այդպիսով, մեր հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը մրցաշարում եւ դարձավ խմբի ընդգծված ետնապահը: Վերջին՝ երրորդ փուլում, Հայաստանի ընտրանին ուժերը կչափի տանտիրուհիների՝ Հունգարիայի հավաքականի հետ, որը 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կայացավ առաջնության փլեյ–օֆֆի վիճակահանությունը

Ցյուրիխում կայացավ 2018թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու փլեյ–օֆֆի վիճակահանությունը: Ընտրական փուլում խմբերում 2-րդ տեղերը գրաված 8 հավաքականները կազմեցին 4 զույգեր եւ անցումային հանդիպումներով կվիճարկեն այս գոտու վերջին 4 ուղեգրերը:

Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ֆերնանդո Յերոյի օգնությամբ կատարված վիճակահանության արդյունքով ձեւավորվեցին այսպիսի զույգեր.

Հյուսիսային Իռլանդիա-Շվեյցարիա, Խորվաթիա-Հունաստան, Դանիա-Իռլանդիա եւ Շվեդիա-Իտալիա: Անցումային առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-ին, առաջինը նշված ընտրանիների խաղադաշտում, իսկ պատասխան  խաղերը՝ նոյեմբերի 12-ին:

Ֆուտզալ – ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեո»-ի կամային հաղթանակը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի երրորդ փուլի հանդիպումը Կոսովոն ներկայացնող «Լիբուր»-ն թիմի եւ Հայաստանի չեմպիոն «Լեո»-ի միջեւ: Համառ պայքարում «Լեո»-ն հաղթել է 6:5 հաշվով։ Նախորդ 2 խաղերից առաջինում մեր թիմը պարտվել էր, իսկ մյուսն ավարտել էր ոչ-ոքի հաշվով: Այսպիսով, «մեր թիմը 4 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: 9 միավորով 1-ին տեղը գրավեց խորվաթական «Նացիոնալ»-ը, որը դուրս եկավ հաջորդ փուլ:

Վանաձորի աղջիկների թիմն առաջին անգամ դարձավ չեմպիոն

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 9-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) եւ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը:

Թեժ պայքարից հետո 2:1 հաշվով հաղթող ճանաչվեց ՎՊՀ-ի թիմը, իսկ ՀՊՄՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց 2-րդ տեղը, բրոնզե մեդալները բաժին հասան Սլավոնական համալսարանի աղջիկներին։ Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ եւ ՀՊՄՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն. 3-րդ եւ2-րդ տեղը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգիր ու մեդալներ, իսկ 1-ինը՝ նաեւ գավաթ:

Հայ վետերան ըմբիշը դարձավ վետերանների աշխարհի չեմպիոն

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում Ժորա Հովհաննիսյանը դարձավ չեմպիոն: Հայ վետերան ըմբիշը եզրափակչում ջախջախեց ամերիկացի Հեջ Նելսոնին՝ 9:1: Հայ վետերանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Սիսումու Հաշիուրայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա ուժեղ էր ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3, իսկ եզրափակչի ուղեգրի համար հաղթել էր ռուս Վիկտոր Չերկաշինին՝ 8:2: Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ նվաճեց վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է տոնել ֆրանսիական ակումբի կազմում 

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով է մեկնարկել նոր ակումբում: Նա Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «CP Becanson Lutte» ակումբի կազմում 2 հաղթանակ է տարել 8:0 եւ 4:0 հաշվով: Անվանի մարզիկը նոր է տեղափոխվել այս ակումբ:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014թ. առաջնության եւ Եվրոպայի 2009թ. ոսկե մեդալակիր է:

Սամբոյի աշխարհի առաջնությունից՝ 8 մեդալ

Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները նոր նվաճումներ ունեացան՝ 8 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե: Ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին. պատանիներ՝ Արմեն Նիկողոսյան-56 կգ-արծաթ, Բորիս Շատվերյան-75 կգ-արծաթ, Նարեկ Համբարձումյան-87 կգ-բրոնզ: Երիտասարդներ՝ Ֆելիքս Դանիելյան-48կգ-բրոնզ, Արթուր Մանուկյանը-52 կգ, Վահագն Չալյանը-82կգ-բրոնզ, Գրիգոր Սահակյան-90 կգ-ոսկի: Աղջիկներ՝ Աննա Մկրտչյան-+80 կգ-արծաթ.:

4 մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության 1-ին օրը

Ալբանիայի Դուրեշ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մինչեւ 20 տարեկան տղաների պայքարում մեր 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Երկամարտի 290 կգ (135 + 155) արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ տեղը։

Իսկ ահա մինչեւ 23 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Իզաբելա Յալյանը։ Նա երկամարտի 195 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մարզուհին հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե, իսկ պոկում վարժությունում (85 կգ)՝ բրոնզե մեդալ:

Հ.Գ. – Ծանրորդ Տաթեւ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալներ- Հայաստանի երիտասարդ ծանրոդները շարունակում են նորանոր մեդալներ նվաճել Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-20 եւ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչեւ 23 տարեկան կանանց մրցաշարում 90 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 228 կգ ցուցանիշով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ արժանանալով արծաթե մեդալի: Նա երկրորդն էր նաեւ պոկում (105 կգ) եւ հրում (123 կգ) վարժություններում:

Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոթֆրիդը, որը ցույց տվեց այդ տարիքային խմբի համար ֆանտաստիկ ցուցանիշ՝ 263 կգ (123+140):

- Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը 2-րդ ոսկե մեդալը նվաճեցԴուրեշ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը Հայաստանի համար: Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում մեր 85 կգ քաշային ծանրորդը  երկամարտի 360 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ այդ տարիքային խմբում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վաժությունում նա 170 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց, իսկ ահա հրումում զիջեց իտալացի Անտոնիո Պիցոլատոյին եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի:

- Սոնա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոնԱլբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցումներում չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը։

Մեր 75 կգ քաշային մարզուհին երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում (97 կգ) եւ հրում (130 կգ) վարժություններում։

- Կարուշ Ղուկասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնԱլբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունք: Նա անգերազանցելի էր նաեւ պոկում 162 կգ եւ հրում 197 կգ վարժություններում:

Այդպիսով, Հայաստանի ծանրորդներն արդեն 3-րդ ոսկե մեդալը նվաճեցին այս առաջնությունում:

- Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց – Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակները եւ մեկ մոդալ նվաճեցին։ Մինչեւ 23 տարեկան տղաների մրցումների 77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը երկամարտի 315 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը։ Սակայն մեր ծանրորդը հաջող հանդես եկավ հրում վարժությունում եւ փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ։

Ի դեպ, այս քաշային կարգում հանդես եկող մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, ով ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, 317 կգ արդյունքով զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը:

- Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն – Մինչև 20 տարեկանների (Մ20) մրցապայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Նախօրեին 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մինչև 23 տարեկանների (Մ23) մրցապայքարում, հրում վարժությունում բարձրացնելով 175 կգ, արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Մ23 աղջիկների մրցումներում 58 կգ քաշային Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը Մ20 տարեկանների պայքարում արժանացել է փոքր բրոնզե մեդալի:

- Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնԱլբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ Հայաստանի հավաքականը նվաճել է հերթական մեդալները։

105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ 20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ եւ փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։

Մ 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Մկրտիչ Մկրտչյանը, բայց, ցավոք, նա ցավեցրեց ոտքը եւ չկարողացավ պայքարել մրցանակային տեղերի համար

- Սիմոն Մարտիրոսյանը նոր ռեկորդով հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՀայաստանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների +105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 197 կգ ծանրաձող եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում 2016թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 236 կգ արդյունքով նույնպես գրավեց 1-ին տեղը: Այդպիսով, մեր ծանրորդը երկամարտի 433 կգ ցուցանիշով ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Դա այս տարիքային խմբի նոր ռեկորդ է: 2-րդ տեղը զբաղեցրած վրացի Գեորգի Չխեիձեն 17 կիլոգրամով ետ մնաց Սիմոն Մարտիրոսյանից:

Հայաստանի ծանրորդներից վերջինը մրցասպարեզ կմտնի 2016թ օլիմպիական խաղերի մյուս բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, որը ուժերը կփորձի մինչեւ 23 տարեկան ծանրորդների գերծանր քաշային կարգում:

- Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտվեց Գոռ Մինասյանի հաղթանակովԱլբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի ծանրորդի հաղթանակով: Մինչեւ 23 տարեկան ծանրորդների առաջնության +105 կգ քաշայինների պայքարում իրեն հավասարը չուներ մեր ծանրորդ Գոռ Մինասյանը: Նա երկամարտի 420 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը 3 մոտեցում: Գոռ Մինասյանը մրցակցությունից դուրս էր նաեւ պոկում (200 կգ) եւ հրում (220 կգ) վարժություններում:

Այդպիսով, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 ոսկե, 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով զբաղեցրեց 1-ին տեղը թիմային հաշվարկում:

Հայաստանից 9 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 20-29-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակից Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 9 բռնցքամարտիկ. 49 կգ քաշային կարգ՝ Էրիկ Թոխյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ժիրայր Սարգսյան, 60 կգ՝ Արմեն Մաշակարյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 69 կգ՝ Տոնի Գալստյան, 75 կգ՝ Գոռ Ներսիսյան, 91 կգ՝ Մանուկ Խաչատրյան, գերծանր քաշ՝ Արմեն Մնացականյան:

Հայաստանի երիտասարդների հավաքականը ներկայումս ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ Օլիմպավանում շարունակում է նախապատրաստվել առաջնությանը:

Հ.Գ. - Տոնի Գալստյանը եւ Բենիկ Նիկողոսյանը մտել են հաջորդ փուլ – Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների (Մ-18) Եվրոպայի առաջնությունը: Արդեն կայացել են 1/16 եզրափակիչ փուլի մենամարտերը: Ռինգ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել եւ անցել են 1/8 եզրափակիչ: Բենիկ Նիկողոսյանը (64 կգ քային կարգ) հաղթել է իտալացի Արմանդո Կասամոնիկային, իսկ Տոնի Գալստյանն (69 կգ) առավելության է հասել չեխ Ադամ Տրնչակի նկատմամբ: Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին: Տոնի Գալստյանը քառորդ եզրափակչի համար կպայքարի Մոլդովայի ներկայացուցիչ Ահմեդ Կեմորտանիի հետ:

1/8 եզրափակիչ առաջին մենամարտերը կանցկացնեն նաեւ Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար Բելառուսի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել Թբիլիսիում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Մեր թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել: Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը 2-րդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում: Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վարժությունում: Պտտաձողում նա 2-րդն էր: Գագիկ Խաչատրյանն 1-ին տեղն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ 3-րդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցրել՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին:

Շախմատի Ջերմուկի «Գրան Պրի»-ում հաղթեց Կիրիլ Շեւչենկոն

Ջերմուկում կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրիի» 2-րդ փուլում հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Կիրիլ Շեւչենկոն: Նա 11 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ վստահ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող մեր շախմատիստ Շանթ Սարգսյանը բավարարվեց 8,5 միավորով: 3-րդ տեղը եւս Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց՝ Արամ Հակոբյանը, ով վաստակեց 7,5 միավոր:

Մեր երրորդ մասնակիցը՝ Մամիկոն Ղարիբյանը, 4,5 միավորով 7-8-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովի հետ:

ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին եւ Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս

ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին եւ Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:

- Հիշեցնենք, Հայկ Մարտիրոսյանը հաջող էր հանդես եկել աշխարհի հավաքականի կազմում - Դեռ օգոստոսին, ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ: Այն անցկացվել է 2 տարիքային խմբով՝ Մ17 եւ Մ14 տարեկաններ:

Մինչեւ 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված էր աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականը առավելության է հասել 19-13 հաշվով, որտեղ կարեւոր դեր է խաղացել հայաստանցի մասնակիցը: Նա կարեւոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆֆրի Սյունի (2646) եւ Սամուել Սեւյանի (2633) նկատմամբ:

Մրցաշարի ընթացքում մեր շախմատիստը նաեւ 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին զրկել են լիազորությունից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել ֆեդերացիայի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովին թույլ չտալ իր թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:

Որոշումը կայացվել է վերջերս Անթալիայում տեղի ունեցած ֆեդերացիայի համաժողովում: Մասնակիցներից 37-ը այդ որոշմանը կողմ են քվեարկել, իսկ 20-ը՝ դեմ: Գործադիր կոմիտեն միաժամանակ Կիրսան Իլյումժինովին զրկել է իր լիազորություններից: Նրա պարտականությունները ժամանակավոր կատարելու է ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իորգոս Մակրոպուլոսը: Նշենք, որ ՖԻԴԵ-ի հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2018թ.սեպտեմբերին:

Պատանի լողորդ Լեւոն Մկրտչյանը մեծահասակների ռեկորդներ է սահմանել

Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում ավարտվել է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցել են 120-ից ավելի լողորդներ: Աաջնությունում գրանցվել են պատանիների եւ մեծահասակների ռեկորդներ: Լեւոն Մկրտչյանը 100 մետր համալիր եւ 200 մետր բրաս ոճերում հանրապետության մեծահասակների նոր ռեկորդներ է սահմանել, իսկ Արթուր Բարսեղյանը թարմացրել է 100 մետր ազատ ոճի պատանիների լավագույն արդյունքը:

Առաջնության արդյունքներով 2 լողորդ՝ Մայք Բրաունը եւ Շահեն Խոնդկարյանը, լրացրել են սպորտի վարպետի նորմա:

«Էդգար Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու»

Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի՝ երիտասարդների 2015թ. չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի՝ մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Էդգարն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների` նման կարգի մրցաշարերի եւ վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ մեր  հեծանվորդին՝ մասնակցելու աշխարհի 2018թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020թ.Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայից հայտնում են, որ ֆեդերացիայի ջանքերով Էդգար Ստեփանյանը պատշաճ ուսումնամարզական հավաք է անցկացրել, ապահովվել անհրաժեշտ գույքով: «Էդգար Ստեփանյանն ունակ է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու: Նախապատրաստական փուլում, վերջին շրջանում կայացած մրցաշարերում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Էդգարը լավ մարզավիճակում է եւ կարող է նոր հաղթանակներ գրանցել»,- վստահություն է հայտնել ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը: Էդգար Ստեփանյանին առաջիկա մրցաշարերին նախապատրաստել է անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը, ով էլ կուղեկցի նրան Եվրոպայում:

Էդգար Ստեփանյանը 11-րդն է սկրեչումԲեռլինում մեկնարկել է հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը:

Մեր մարզիկը սկրեչ մրցաձեւում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Էդգար Ստեփանյանը հանդես կգա նաեւ օմնիումում:

Հ.Գ. – Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթները  Եվրոպայի ռաջնությունում – Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթները Բեռլինում կայացած հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։ Հայ հեծանվորդը 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Իսկ ահա օմնիումում մեր մարզիկին չի հաջողվել անցնել եզրափակիչ փուլ։

Նշենք, որ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։