Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մշակութային.- «Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում… Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը… «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան…

«Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ: 

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի ու Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։

Հայկական ազգային կինոակադեմիան շնորհավորում է ֆիլմի հեղինակներին եւ հաջողություն մաղթում հետագա պայքարում:

Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը

Դեռ հունիսին Երեւանում տեղի ունեցավ «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլը պատմում է բռնի իսլամացված հայ երեխաների մասին: Ռեժիսորը եւ պրոդյուսերը ազգությամբ թուրք Նազահաթ Գյունդողան եւ Քազըմ Գյունդողան ամուսիններն են: Նրանք վստահեցնում են, որ փորձել են օբյեկտիվ մոտենալ հարցին:

«Շատ կարեւոր է հենց թուրք բնակչությանը ցույց տալ, թե ինչ է կատարվել, ինչու է դա կատարվել: Նրանք պետք է առերեսվեն պատմության իրական էջերի հետ:

Ֆիլմը նկարելիս փորձել ենք խոսքը տալ մարդկանց: Իրենք ինչպես ներկայացնում են, այնպես թողել ենք: Եվ, բնականաբար, ֆիլմում կա ցեղասպանություն բառը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Նազահաթ Գյունդողանին:  

Մեկ ժամ տեւողությամբ ֆիլմում ներկայացված է Ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված հայ երեխաների պատմությունը, որոնք պատմում են իրենց տեսած դաժանությունների մասին, իրենց եւ իրենց հարազատների նկատմամբ ցուցաբերված բռնությունների մասին: Ֆիլմը նկարահանվել է Հալիվորի Վանք գյուղի եւ Սուրբ Կարապետ վանքի տարածքում:

«Վանքի երեխաները» ֆիլմը հայերեն թարգմանությամբ հայ հանդիսատեսին հասանելի կլինի «Արեւմտահայոց ազգային համագումար»-ի Հայաստանում լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանի աջակցությամբ:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի Հայաստանը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, 9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը եւ տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:

Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Բրյուսելում: Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:

«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո եւ կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007թ.-ից: 2010թ. Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011թ. հյուրընկալել Հայաստանում:

- Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի - Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը: «Փոքրիկ Միշան իր այս մրցութային երգով եւս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն»,- ասված է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: «Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարեւոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին եւ բարի լինել միմյանց նկատմամբ»,- նշել է Միշան:

Հարակից հրապարակումներ`«Մանկական Եվրատեսիլ-2018»-ն անցկացվելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org -ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։