Իլհամ Ալիեը՝ քաղաքական պոռնիկի դերում – Միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- Սերժ Սարգսյան…

«Լուսանցք»-ն իր ռազմա-քաղաքական եւ տարածաշրջանային վերլուծություններում միշտ գնահատել է քաղաքականությունը որպես աշխատանք ընկալող գործիչներին, լինի ներքին կյանքում, թե արտաքին, միջազգային ասպարեզում: Այսօր «քաղաքականությունը պոռնկություն է» ասողները հիմնականում չեն սխալվում, սակայն չեն շարունակում այդ միտքն առաջ տանել եւ ընդգծել, որ «քաղաքականությունը պոռնկություն են դարձնում քաղաքական ոլորտ ներխուժած պոռնիկները», քանզի անբարոյականությունը նրանց էությունն է, նրանց կյանքի ուղին ու ամեն գնով հարստանալու տենչը… Եվ դա անում են կա՛մ մարմնապես, կա՛մ հոգեպես կա՛մ էլ երկուսը միասնաբար…

Ցավոք, այսօր մեր երկում էլ կան նշված կաղապարի մեջ տեղավորվող գործիչներ, պաշտոնյաներ, սակայն այժմ խոսքը միջազգային մակարդասկի ընդգծված անբարոյականի մասին է, ում հոգեպես պոռնկությունը վաղուց է ապացուցված միջազգային ասպարեզում, իսկ մարմնականի մասին տվյալներ դեռ չունենք… Դա Իլհամ Ալիեւն է՝ Ադրբեջանի խան-սուլթան-նախագահը:

Սա էր պատճառը, որ «Լուսանցք»-ը մի շարք այլ լրատվամիջոցների ու վերլուծաբանների հետ միասին դեմ էր, որպեսզի Հայաստանի նախագահը գնա նոր բանակցությունների նման անբարո եւ անպատասխանատու մեկի հետ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող եւ առհասարակ այս հարցով շահագրգիռ երկրների բոլոր պատասխանատուները գիտեն վերոնշյալի մասին, սակայն ցույց են տալիս, թե չեն նկատում… Սա էլ մի այլ պոռնկություն է, երբ երկակի քաղաքականությամբ ցանկացած հակամարտությունից կամ իրավիճակից միայն սեփական շահերն են առաջ տանում: Ադրբեջանի իշխանությունները հավասարապես արհամարհում են ինչպես հայաստանի, այնպես էլ իրենց գերտերություն համարող երկրների կարծիքները… Եվ սա չտեսնել հնարավոր չէ: իսկ մեղավորին չպատժելու պատճառի մասին նշեցինք՝ ինչքան հարցը խճճված մնա, այնքան իրենք ներկա կլինեն տարածաշրջանում իրենց շահերով:  

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Արցախյան խնդրի լուծման տարբերակների մասին թեեւ որեւէ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու շուրջ՝ առաջնագծում զոհեր չունենալու համար։ Բայց հանդիպումից ընդամենը 3 օր անց՝ հոկտմբերի 19-ին, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից զոհվել էր 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Իսկ հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան շուրջ 3000 կրակոց:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան ոչ «Լուսանցք»-ի բառազգացողությամբ, սակայն մեկ այլ տեսանկյունից էր դիտարկել Ադրբեջանի նախագահի կերպարը: Նա հայտարարել էր, որ վերջապես աշխարհը պիտի իմանա, որ հայկական կողմը գործ ունի ահաբեկչական պետության հետ՝  ի դեմս Ադրբեջանի: «Դա հեշտ չէ, երբ ունենք ահաբեկչական մտածելակերպ ունեցող հակառակորդ եւ երկրի ղեկավար»…

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ «Այդ երկիրը միշտ էլ դիմում է նման քայլերի։ Սա մեկ անգամ եւս կարեւորում է Ադրբեջանին պատասխանատվության կանչելու մեխանիզմների վերհանումը։ Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ Ժնեւյան հանդիպումն անարդյունավետ է եղել կամ որ հանդիպումներ առհասարակ պետք չեն։ Հակառակը, հանդիպումներ պետք են։ Ճիշտ է, դրանք հակամարտության կարգավորման վերջնական կարգավորման տեսանկյունից դիտարկելը ճիշտ չէ, բուն կարգավորումը մոտ ապագայում տեսանելի չէ, բայց ամենառեալ ու գուցե ավելի կարեւոր գործընթաց է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը»։

Փաստորեն, անարժեք խոսք ունեցող մեկը այս անգամ էլ խաբեց բոլոր շահագրգիռ կողմերին եւ դեռ շարունակում է գնդակոծել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով: «Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, եւ երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնեւի հանդիպումից հետո, երբ դժվարությամբ վերականգնվեցին բանակցությունները, պատրաստ չէ կառուցողական քայլերի: Ըստ նրա՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների հերթական խախտումը, ինչպեսեւ՝ «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը: Անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին եւ ընդգծել, որ հայաստանցի խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը տարբեր հարթակներում բարձրացնելու եւ հաջողելու համար:

Տպավորիչ է նաեւ Հայաստանի նախագահի խոսքը՝ «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք»: Հուսանք, որ Սերժ Սարգսյանը այս անգամ ավելի կտրուկ եւ անզիջում կգործի եւ բանակցությունների սեղանին կնստի միայն պաշտոնական Բաքվին իրապես պատժված տեսնելուց հետո… Այլապես  Ադրբեջանը նույն մարտավարությունն է կիրառելու հանդիպումներից առաջ եւ հետո:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։