Հայկական խոհանոց.- Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության…  Ընկերությունը հայկական գյուղարտադրանքը ճանաչելի կդարձնի արտերկրում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ հայոց արիադավան-հեթանոսական հավատի, հայոց արժեհամակարգի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Ախորժաբեր ուտեստ՝ սեփական խոհանոցից

Բաղադրությունը – Խաշած կտրտած միս – 0.5 կգ, նեխուր – 2 կապ, սխտոր – 2 գլուխ, սոխ – 3 գլուխ, կարմիր կծու չիլի – 1 հատ, կարմիր կծու ծիծակ – 2-3 հատ, բուսայուղ – 100 գ, համեմունքներ՝ անիսոն կամ քիմիոն, խաշած հատիկ լոբի – 3 բաժակ, եգիպտացորեն – 200 գ, աղացած լոլիկ – 5 հատ, աղ եւ պղպեղ:

Պատրաստման եղանակը –  Սոխառած անել, լցնել կտրտած ծիծակները, այնուհետեւ լցնել սխտորը, ապա հերթականությամբ լցնել միսը, լոբին, եգիպտացորենը, լոլիկը, չիլին, համեմունքները: Խառնել, լցնել 1 բաժակ արգանակ՝ լոբու կամ մսի:

Եփել 15 րոպե, նեխուրը կտրատել, լցնել վրան եւ եփել եւս 10 րոպե:

Ընկերությունը հայկական գյուղարտադրանքը ճանաչելի կդարձնի արտերկրում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանը, պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք առաջատար  ընկերությունների ներկայացուցիչներ:

Ընկերության հիմնադրման նպատակը  մեկ ապրանքանիշի ներքո  հայկական գյուղարտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելը եւ այլ երկրներում ներկայանալի ու ճանաչելի դարձնելն է:

«Մեր վերամշակողները հաճախ ունենում են ֆինանսական, լոգիստիկ, գումարների վերադարձելիության և այլ խնդիրներ: Դրանց լուծման նպատակով պետական աջակցությամբ հիմնվել է «Արմենիա պրոդ» ընկերությունը, որի հիմնական գաղափարը մեկ միասնական բրենդի ներքո հայկական արտադրանքը արտասահմանյան շուկա հանելն է»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:  

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն իր հերթին նշել է, որ ընկերության ստեղծմամբ տնտեսվարողները հնարավորություն կստանան արտադրությունը կազմակերպել երաշխավորված պայմանագրային հարաբերությունների հիման վրա:

«Այս ընկերության ստեղծմամբ կլուծվի նաև արտադրության օպտիմալացման խնդիրը, որովհետև թե’ հումքի և թե’ մնացած օժանդակ նյութերի կազմակերպված գնումների դեպքում գնային առումով կունենանք ինքնարժեքի իջեցում, որը հնարավորություն կտա արտերկրի շուկաներում լինել ավելի մրցունակ»,- ընդգծել է Ռոբերտ Մակարյանը:

Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ արտասահմանյան շուկայում մրցունակ լինելու համար հարկավոր է ապահովել արտահանվող արտադրանքի բարձր որակը:

Փոխնախարարի խոսքով` ծրագրի հաջողության դեպքում կընդգրկվեն նաեւ կաթնամթերքի, մսամթերքի, չրերի արտադրության եւ այլ ոլորտներ, որոնք ունեն   արտասահմանյան շուկա դուրս գալու համար բավարար հզորություններ:

Այնուհետեւ «Արմենիա պրոդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Հովսեփյանը համառոտ ներկայացրել է միջին եւ փոքր պահածոյագործական ձեռնարկությունների ներկա խնդիրները, մասնավորապես` թույլ մարքեթինգային կարողությունները, արտադրանքի ոչ մրցունակ ինքնարժեքն ու գինը, հումքի մթերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը, արտաքին շուկաներում արտադրանքի մատակարարումից հետո վճարումների ուշացման կամ վճարումներից հրաժարվելու դեպքում իրավիճակի լուծման թույլ հնարավորությունները, արտադրողական փոքր ծավալները եւ այլն:

Նրա խոսքով` ստեղծվող ընկերության հիմնական գործունեությունն ուղղված կլինի վերոնշյալ խնդիրների լուծմանը եւ տեղական արտադրանքի արտահանումների կազմակերպման ընթացքում առաջացող խոչընդոտների վերացմանը:

Ընկերությունը կիրականացնի մարքեթինգային հետազոտություններ արտաքին շուկաներում, բանակցություններ  կվարի տեղական միջին եւ փոքր արտադրողների և պոտենցիալ գնորդների հետ, կիրականացնի ապրանքների բրենդավորում, փաթեթավորում եւ լոգիստիկա, ապահովագրության համապատասխան գործիքակազմի կիրառմամբ արտահանումների կազմակերպում:

«Ակնկալվում է, որ ընկերության հիմնումը կնպաստի արտադրության եւ մթերվող հումքի ծավալների աճին, ապրանքատեսականու օպտիմալացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորմանը եւ զարգացմանը, փոքր եւ միջին ձեռնարկություններում սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան համակարգերի ներդրմանն ու զարգացմանը»,- ընդգծել է Հայկ Հովսեփյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գործունեության եւ արտահանումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի բաժին 

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։