Հայկական խոհանոց – Սպանախը՝ խմորով… Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում… Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին… Զգուշացում համակարգիչների օգտատերերին.- Յուրաքանչյուր 4-րդը ենթարկվել է գրոհի փորձի… Այցելե’ք եւ օգտվե’ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սպանախը՝ խմորով

Բաղադրությունը – Խմորի համար – Կարագ – 100 գ, թթվասեր – 150 գ, շաքարավազ – 1 թեյի գդալ, աղ – 0.5 թեյի գդալ, ալյուր – 200 գրամ, ձու – 1 հատ:

– Սպանախ – 2 կապ, պանիր – 200 գ, կարագ – 30 գ, թթվասեր – 50 գ, ձու – 1 հատ:

Պատրաստման եղանակը – Վերցնել կլորավուն ափսե, արդեն պատրաստ խմորը բացել այս ափսեում: Սպանախը կտրատել, աղաջրում լավ լվանալ, քամոցի մեջ չորացնել: Լցնել խմորի վրա:

Այնուհետեւ սպանախի վրա քերել կարագը եւ պանիրը: Ձուն ու թթվասերը խառնել եւ լցնել կանաչու վրա: Դնել ջեռոցը 1800-ի տակ 15-20 րոպե՝ մինչեւ խմորի եզրերը կարմրեն:

Անու՛շ լինի:

Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ «Լավաշ» գրքում

ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը շուտով կտպագրի Հայատանի եւ Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ եւ հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին եւ շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղեւորվել են Հայաստան։

Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձեւերը։

«Թումո» կենտրոնից հայտնում են, որ գրքի հեղինակներից լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան «Թումո Երեւանում», իսկ Արա Զադան՝ խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման եւ ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու եւ նրանցից սովորելու են մի խումբ թումոյականներ:

Գիրքը կներկայացնի Հայաստանի եւ Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչեւ աղանդեր։ Հիմնական շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշերից մեկն է։  

Հայաստանը կկարողանա քվեարկել Միշայի օգտին

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարեւոր փոփոխություններ են իրականացվել: Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաեւ իր պատվիրակի օգտին:

Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին՝ մրցույթի օրը՝ անմիջապես շոուից առաջ, եւ կվերաբացվի մրցույթի ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտեւի 15 րոպե:

Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձեւավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիայի, Ավստրալիայի, Բելառուսի, Կիպրոսի, Իռլանդիայի, Իտալիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Նիդերլանդների, Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Պորտուգալիայի եւ մրցույթը հյուրընկալող երկրի՝ Վրաստանի:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Համակարգիչների օգտատերերին.- Յուրաքանչյուր 4-րդը ենթարկվել է գրոհի փորձի

«Կասպերսկի լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ մեր երկրում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. 3-րդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։

Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։

Դրանց համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։

«Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում դեռեւս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետեւելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- մեկնաբանել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիա»ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Գրոհի ենթարկված երկրների օգտատերերի տոկոսաայնությունը՝ 1. Բելառուս՝ 27,35%, 2. Ալժիր՝ 24,23%, 3. Ռուսաստան՝ 23,91%, 4. Հայաստան՝ 23,74%, 5. Մոլդովա՝ 23,61%, 6. Հունաստան՝ 21,48%, 7. Ադրբեջան՝ 21,14%, 8. Ղրղզստան՝ 20,83%, 9. Ուզբեկստան՝ 20,24%, 10. Ալբանիա՝ 20,10%, 11. Ուկրաինա՝ 19,82%, 12. Ղազախստան՝ 19,55%, 13. Ֆրանսիա՝ 18,94%, 14. Վենեսուելա՝ 18,68%, 15. Բրազիլիա՝ 18,01%, 16. Պորտուգալիա՝ 17,93%, 17. Վիետնամ՝ 17,81%, 18. Տաջիկստան՝ 17,63%, 19. Վրաստան՝ 17,50%, 20. Հնդկաստան՝ 17,43%:

Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ այս տարվա հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։

Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։

Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 16,61%-ն այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։