Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք – Մինչդեռ՝ Բաքուն հայկական քաղաք է, քանի որ նրա նախնական անվանումը՝ Բագու է, որի Բագ արմատը  վաղնջահայերենում նշանակում է Աստված…- Կից նյութ՝ Երկու երկրների հաջորդ նախագահական հանդիպումն անիմաստ է (ադրբեջանական կողմը նոյեմբերi 12-ին գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղը)…

Ադրբեջան՝ սատանայական հերյուրանք

Ըստ աշխարհահռչակ ժամանակակից ռուս գիտնական Ալեքսանդր Տրոֆիմովի տեսակետի՝ աշխարհի ժողովուրդները բաժանվում են երկու խմբի՝ տիեզերասեր եւ տիեզերատյաց: Ուշագրավ է այն իրողությունը, որ առաջին խմբի մեջ են հայերը, իսկ երկրորդի կազմում՝ ադրբեջանցիները: Ինձ հակաճառողների եւ հակադարձողների համար կանխավ ասեմ, որ ես բնավ էլ ազգայնամոլ կամ այլատյաց չեմ: Այն էլ հավելեմ, որ անպտուղ եւ սնամեջ բանավեճերը ոչ մի բանի չեն հանգեցնում, այլ խաթարում են ներդաշնակության եւ սիրո տիեզերական օրենքները: Իմ դիտարկումները վերաբերում են հենց աստվածային կամ տիեզերական այս օրինաչափություններին: Իսկ այս առումով Ադրբեջանը ոչ մի քննություն չի բռնում, այլ իր գոյությամբ սոսկ զարմանք եւ զայրույթ է հարուցում: Եվ դա բնական եւ բանական մոտեցում է: Այս հարցում ոչ մի չափազանցություն չկա:

Առկա է շատ տարօրինակ մի իրողություն եւ արմատացած մոլորություն: Նույնիսկ շատերը չգիտեն, որ ադրբեջանցիները թուրքական ծագում չունեն, այլ խազարների շառավիղներն են: Նրանք սերում են Խազարական (հուդայական) կագանաթի խազարական էթնիկ արմատներից, որոնք էլ իրենց հերթին բաբելոնյան ակունքներ ունեն (թյուրըմբռնումների տեղիք չտալու համար նկատենք, որ խոսքը ոչ թե վաղեմության, այլ սատանայական տարերքի եւ կործանարար «իմաստասիրության»  արեալի մասին է): Ուշագրավ է, այնպես չէ՞: Հայերը միջնադարում հաջողությամբ այս ելուզակներին հետ են շպրտել մեր սրբազան երկրի սահմաններից: Դա մեր փառահեղ Արշակունի արքայատոհմի տիրապետության ժամանակաշրջանն էր, երբ Մամիկոնյանները, մարտական ավանդույթի համաձայն, մեծ հաջողությամբ հաղթում էին մեր դարավոր ոսոխներին: Թշնամուն հաղթելու համար պետք է լավ իմանաս նրա արմատները, ազգային եւ հոգեբանական նկարագիրը, որպեսզի անհաջողություններ չկրես եւ սթափ լինես կատարելիք քայլերում:  

Իսկ Ադրբեջանը Սալոնիկից այստեղ ժամանած գաղտնի (կրիպտո) հուդայացիների քաղաքական եւ ռազմավարական ծրագիրն է, որն ունի հեռահար նպատակներ: Ադրբեջանցիները նրանց համար ընդամենը գործիք են: Հարկ ենք համարում նշել, որ նրանց Իսպանիայի թագավորը միջնադարում /XIII դ./ հուդայացիներին վտարել էր երկրից՝ որպես շատ վտանգավոր տարր: Եթե չհաջողվեր Մերձավոր Արեւելքում հուդայական պետության ստեղծման գաղափարը, ապա Կովկասը դառնալու էր նրանց երկիրը, այսինքն՝ այն պահեստային հնարավորություն էր հուդայացիների համար: Բանն այն է, որ Մուսավաթ կուսակցությունը գաղտնի հուդայական կառույց էր, որը գաղտնազերծվում էր որպես Մովսեսի վաթան, այսինքն՝ հուդայացիների հայրենիք: Քաղաքական այդ ուժի ղեկավարները՝ Շախտախտինսկին, Խան-Խոյսկին եւ այլք, բնականաբար, թաքնված հուդայացիներ էին, որպեսզի ազատ կարողանային գործել եւ իրականացնել իրենց նպատակները: Նրանց դիվային ջանքերով Ադրբեջանը դառնում էր ռազմական հարթակ արիական պետությունների եւ հատկապես Իրանի դեմ: Հենց այս նկատառումով էլ այն ժամանակվա եւ այժմյան այս, այսպես կոչված, պետությունը ռազմական կազմավորում է եւ չունի դասական պետության ատրիբուտիկա:

Այս առումով էլ բնավ պատահական չեն հայերի կոտորածները հայկական բնաշխարհիկ տարածքներում, եւ Փայտակարանը, Արցախը, Ուտիքը, Նախիջեւանը եւ այլ երկրամասեր զավթելու նրանց հանցավոր նկրտումները: Այսպիսի հրեշավոր եւ վտանգավոր ծրագրի դեմ կարող է պայքարել միայն Հայոց ազգային համակարգը, որը շուտով կվերականգնվի: Մեր կարծիքով՝ միայն բանակը հարցը չի կարող լուծել: Հիմնախնդիրն իր էությամբ քաղաքակրթական եւ ռազմավարական է, այլ ոչ թե ռազմական: Իսկ քաղաքական մեր թիմն առայժմ բավականին պարզունակ եւ կրավորական գործելակերպ ունի, որն ընդամենը երկարաձգում է, այսպես կոչված, Ադրբեջանի գոյությունը:

Այն էլ ասենք, որ Ադրբեջանը սովորական առումով էլ ահաբեկչական կազմավորում է, որի նպատակներն ուղղված են մարդկության դեմ: Սա չպետք է մոռանալ: Այսպես կոչված ադրբեջանական պետությունը գաղտնի ձեւով համագործակցում էր Մահմեդական (Իսլամական) պետություն կազմավորման հետ, եւ անգամ ադրբեջանցիները կռվում էին նրանց շարքերում: Անմիջապես հարց է ծագում. մի՞թե հնարավոր է նման պետության ղեկավարի հետ բանակցել: Հարկա՛վ ոչ: Ի դեպ, Ալիեւների տոհմը ադրբեջանցի չէ, այլ ադրբեջանականացված քուրդ, որը Հայաստանի Սիսիանի շրջանի տարածքի քոչվոր մի տոհմից  է ծագում:

Քաղաքակրթական պատերազմի ժամանակ շատ կարեւոր են քաղաքակրթական գիտելիքները, որպեսզի կարողանաս դիմագրավել սադրանքներին եւ խարդավանքներին ու լուծես ազգային քո խնդիրները: Առանց ճանաչելու Հայոց քաղաքակրթությունը չես կարող հաղթել նենգ ու խորամանկ թշնամուն: Եվ պետք է իմանալ, որ սա սովորական պատերազմ չէ, այլ կենաց ու մահու խնդիր: Այնպես որ, պետք է հիմնովին փոխվեն մեր գործունեության վեկտորները եւ ուղղությունները: Մենք պետք է որդեգրենք նախաձեռնողական եւ հարձակողական մարտավարական հնարքներ, ռազմական դիվանագիտություն, որպեսզի ի զորու լինենք սանձահարել կատաղի գազանին: Աքսիոմատիկ է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանը մինչեւ մեզ չվերացնի, չի հանգստանալու, որովհետեւ դա նրա տերերի ծրագրային առաջադրանքն է: Ադրբեջանցիների նենգության եւ դաժանության մասին է վկայում Խոջալուի, այսպես ասած, ցեղասպանության մոգոնվածքը: Այս սադրանքի հեղինակները Ադրբեջանի «Ազգային ճակատ»-ն էր եւ թուրքական «Գորշ գայլեր» խմբավորումը, որոնց նպատակն էր հակակշիռ ստեղծել Հայոց ցեղասպանությանը: 

Իսկ քաղաքական եւ հետազոտական մեր շրջանակները հակված չեն բացահայտել Ադրբեջանի բուն նպատակները, նրա հուդայական էությունը եւ ադրբեջանահայերի ցեղասպանության իսկական կազմակերպիչներին: Մեր պայքարը շատ հին է եւ տեւական: Այդ հակամարտության ակունքները հասնում են մինչեւ վաղնջական դարաշրջանը: Խնդիրն այն է, որ Հայկի եւ Բելի քաղաքակրթական պատերազմը վերաբերում է բաբելոնյան ժամանակներին: Իսկ խազարները հենց Բելի սերունդներն են: Այնպես որ, սկզբունքորեն ոչինչ էլ չի փոխվել: Հավելենք, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ու այլ վայրերի կոտորածները կազմակերպել են գաղտնի հուդայացիները՝ Մ. Գորբաչյովը (իսկական ազգանունը՝ Գուրդեր), այսինքն՝ Խորհրդային Միության հուդայական վերնախավը, Վեզիրովը եւ այլք: Շատ պարզունակ է այն վերագրել ադրբեջանցիներին, որոնք պատասխանատվությունից, անշուշտ, չեն կարող խուսափել: Ավելին, ադրբեջանցիներն առանձին լկտիությամբ խոսում են ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ադրբեջանական պատմական տարածք լինելու մասին՝ այն անվանելով Արեւմտյան Ադրբեջան: Դեռ ավելին, Էրիվանն էլ (այսինքն՝ Երեւանը), ըստ նրանց՝ հետազոտության, ադրբեջանական քաղաք է: Փաստորեն, մեզ համար տեղ չկա այս արեւի տակ: Այսպիսի հանգամանքները մեզ պիտի սթափեցնեն, քանի որ վտանգված են Հայոց պետության եւ հայության գոյության հիմքերը: Ահա սա է ադրբեջանցիների քաղաքակրթական քստմնելի եւ եղկելի դիմանկարը:

Մինչդեռ՝ Բաքուն հայկական քաղաք է, քանի որ նրա նախնական անվանումը՝ Բագու է, որի Բագ արմատը  վաղնջահայերենում նշանակում է Աստված: Բնակավայրը նախապես կրել է Բագավան անունը՝ Աստվածների քաղաք եւ եղել է հայկական քրմական դասի կենտրոններից մեկը: Հետաքրքրական է, որ մերձակայքում հայտնաբերված Գոբուստանի հայտնի ժայռապատկերները հենց հայկական քարեղեն վավերագրեր են, քանի որ ունեն հայկական այլ համանման նմուշների հետ տիպաբանական եւ իմաստային բազմաթիվ ընդհանրություններ: Այդ է պատճառը, որը Բաքուն հայերը դիտել են իրենց հարազատ եւ պատմական քաղաքը, իսկ հայ հոգեւորականները բնակավայրը եկեղեցական ձեւաթղթերում նշել են Բագու ձեւով:

Հիշատակենք սոսկ մեկ աղբյուր: Մեղու Հայաստանի թերթը (22.05.1883) գրում էր. «Բագուն կատարյալ հայկական քաղաքի կերպարանք է ստացել: Դուք մտնելով այստեղ, կը տեսնեք մի մեծ հրապարակ, որի հանդեպ շինված է հայոց հոյակապ եկեղեցին, շրջելով մեծ փողոցները, կը տեսնէք պալատանման շենքեր, որոնց մի քանիսի վերայ հայերէն տառերով փորագրած են տիրոջ ազգանունը, այդ շենքերի մեծ մասը պատկանում է հայերին. Անցնելով դեպի ծովի ափը, կը տեսնէք զանազան կօնտօրաներ, որոնք կրում են նոյնպես հայկական անուններ: Ապա պարբերականը հավաստում է նաեւ. …Նայելով ծովին, կը տեսնէք զանազան նաւեր եւ շոգենաւեր, որոնք կրում են հետեւեալ անունները. ՀայասԱրմենակ, Արմէնին, Մասիս, Արարատ եւ այլն: Անցնելով պարտեզը, իսկոյն կը տեսնէք ժողովարանի ամարային շինությունը, որի հանդէպ հայ լուսաւորյալ դասին պատկանող կանայք եւ օրիորդք զոյգ-զոյգ իրանց փայլուն հագուստով եւ գեղեցիկ դեմքով խօսելով մաքուր հայերէն շրջում են միասին: Մի ուրիշ փողոցով անցնելիս պատուհանից լսվում է հայ օրիորդների քաղցր ձայները, որ երգում են հայկական երգեր եւ ածում դաշնամուր»:

Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ Ադրբեջանում տարածքները, եկեղեցիները, Բագավանի (Բաքվի), Գանձակի (Կիրովաբադի) եւ այլ բնակավայրերի քաղաքացիական շինությունները մեր սեփականությունն են (պարզապես ժամանակավորապես մեզանից օտարված):

Ավելացնենք, որ մեզ են պատկանում Բաքվի նավթահորերից շատերը, որոնք եղել են նավթարդյունաբերողներ Հ. Միրզոյանի (առաջին արդյունահանողը), Գ. Լիանոսյանի, Ա. Մանթաշյանցի, Մ. Արամյանցի, Ա. Ծատուրյանի, Գ. Առափելյանի, Գ. Թումայանի եւ այլոց սեփականությունը:

Մենք պետք է առաջադրենք ռեստիտուցիայի խնդիրը, այսինքն՝ այդ կոթողները, շենքերը եւ օբյեկտները մեզ վերադարձնելու հարցը: Կան բազմաթիվ վավերագրեր (կայքագրեր, սեփականության վկայականներ, կալվածագրեր, վիճակագրական փաստաթղթեր եւ այլն), որոնք հաստատում են սեփականատերերի իրավունքները: Դրան հավելենք նաեւ Բաքվի 1918թ. սեպտեմբերի ահավոր կոտորածը եւ համատարած կողոպուտը, որոնք եւս ենթակա են դրամական փոխհատուցման: Մենք պետք է դատական հայցեր ներկայացնենք միջազգային դատարաններ եւ հասնենք մեր կրած կորուստների վերադարձմանը:

Հայերս ունենք պատմական առաքելություն՝ վերացնել մարդկության չարորակ այս ուռուցքը եւ  փրկել ադրբեջանական ժանտախտից: Իսկ, այսպես կոչված, Ադրբեջանը փոքր, արեւելյան տիպի կայսրություն է, որի զնդաններում տառապում են բազում ժողովուրդներ՝ թաթեր, լեզգիներ, ավարներ, թալիշներ եւ այլն:

Այս ժողովուրդների մեջ առկա են ազգային ինքնագիտակցության եւ զարթոնքի տրամադրություններ, որոնք հանգեցնելու են նրանց ազատագրմանը: Ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի եւ այն էլ մոտակա ժամանակներում: Վիճակը նետված է, իսկ սրբազան պայքարը մեզ է սպասում: Բայց հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ են նպատակների հստակ գիտակցում եւ կոնկրետ քայլեր:

Մենք կստեղծենք Մեծ Հայաստան մեր պատմական հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, որին նախապատրաստվել ենք դարեր շարունակ: Մեր պայքարը արդար է եւ ազնիվ, ուստի մեզ սատար են տիեզերական ուժերը, որոնք աստվածային բարոյականության կրողն են:

Ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել հայ ոգու հաղթարշավը: Այդպես եղել է նախկինում եւ կլինի ապագայում:

Ռ. Զուրիկյան 

պատմաբան, հրապարակախոս

* * *

Հաջորդ նախագահական հանդիպումը անիմաստ է

Նոյեմբեր 12-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչները հայտնել են, որ նոյեմբերի 12-ին, ժամը 17.50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շուրջ 5 րոպե կրակել է Բարեկամավան գյուղի վրա: Ժամը 18.20-ից գյուղի գնդակոծությունը վերսկսվել է: Բարեկամավանցիների վկայությամբ ադրբեջանական զինուժը կրակում է խոշոր տրամաչափի գնդացիրներից, ԱԳՍ-ից:

Փաստորեն, Շվեյցարիայում կայացած Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը կրկին ոչնչի վերածվեց ադրբեջանական բարոյազուրկ նախագահի կողմից: Այն պայմանավորվածությունները, որ սահմաններում դադարեցվեն փոխհրաձգությունները, նորից խախտվեցին… Ավելին՝ գնդակոծվում են ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերը, ինչը խաթարում է ինչպես գյուղի անդորրը, այնպես էլ գյուղացիական աշխատանքների ընթացքը:

ԵԱՀԿ ՄԽ-ն վերստին լռում է: Իսկ սա նշանակում է՝ հաջորդ նախագահական հանդիպումը անիմաստ է:

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։