Հայ Տեսակի Արարման տոնը՝ Քարահունջի աստղադիտարանի տարածքում…

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լուսաբացին հայ արիները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այն նշեցին Քարահունջի պատմական աստղադիտարանի տարածքում:

Օրը փակ ծիսակարգով է տոնվել:

Ծեսն արել են Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասից երեք քրմեր եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նախ՝ Եռանկյան, ապաեւ՝ Քառանկյան խորհրդապաշտական էությամբ ծիսակարգ է կատարվել Աստվածահայր Արային ուղղված: Այն ուղեկցվել է խորհրդապաշտական նշանների երեք, ապաեւ՝ չորս անկյուններում ծիսական կրակներ վառելով եւ ձոներգերով:

Այնուհետեւ Եռանկյուն եւ Քառանկյուն կրակները բացվեցին, եւ տոնը շարունակվեց արդեն բաց ծիսակարգով: Տոնի մասնակիցները փառաբանեցին Ամենայն Ստեղծիին՝ Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակն Արարելու, Երկիր մոլորակը մարդկային, կենդանական ու բուսական աշխարհների օրրանը դարձնելու, ինչպեսեւ՝ այդ օրրանը ԱրԷգԱկ-նային լույսով ու ջերմությամբ սնելու, բնազդական-բանական-բնախոսական կենսակերպով պարուրելու եւ պաշտպանելու, ու վերջապես՝ այն օդում, ջրում եւ հողի վրա ու հողի տակ ապրող ամենայն շնչավորաց Բնատուր Կենաց Տունը դարձնելու համար…  

Հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները աստղադիտարանի տարածքում շրջան կազմեցին՝ ձեռքներին մեկական փունջ անթառամով՝ ի նշան հայ ազգի սկզբնական, ներկայիս եւ հետայդու առաքելության անխախտության: Փառաբանեցին Հայ Տեսակի Գերագույն Աստծուն, որ իր Տիեզերական Զորություններն ու Շնորհներն ուղղի նաեւ Հայ Տեսակի ազգային ու մարդկային որակների առողջացմանն ու կայունացմանը: Ինչպես դա անում է Հայ Աստվածային եւ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներում, քանզի Հայ Ազգն արթնանում է երկրային չարակամ նիրհից, իսկ Հայ Մարդն ազատվում է խառնասերումների եւ խառնակչությունների ձեռքբերովի հոգե-մտա-մարմնական դիմագծերից…

Ի դեպ, լուսադեմին, ճիշտ նույն ժամին, հայ արիական երեք քրմեր երրորդության ծես արեցին Երեւանում՝ Վահագնի հուշարձանի մոտ ՝ Հայոց ռազմի ու զորության Վահագն Աստծուն ուղղված: Քրմերը մեր զորության եւ արդար ուժի Աստծուց խնդրեցին, որ զորակցի հայ մարդուն եւ օգնի զորացնելու արարչակնիք մարդ տեսակի եռահամակարգ իրողությանը համապատասխան, որ հայ մարդու մարմինը, միտքն ու հոգին հավասարազոր համադրությամբ գործեն եւ տիեզերահաս հավատատեսությամբ առաջնորդվեն:

Վահագն Աստվածը փառաբանվեց նաեւ հայ զորականի կողքին լինելու եւ մշտապես իր զորությամբ պարուրելու համար, որ այսուհետ ավելի ու ավելի մեծ ուժով դառնա ապավենը մեր բանակի ու մեր առաջիկա հաղթանակների, որոնք մեզ հասցնելու են հայի գերնպատակի՝ հողահավաքի ու ազգահավաքի իրականացմանը:

Փառք տվեցին Հայ Աստվածներին, որ Մեծ եւ Փոքր Մասիսների ալեհավաք ու ալեցիր բնական կայաններով դեռ կազդարարեն այս մասին ի լուր Տիեզերքի եւ փա՛ռք կտան նաեւ Տիեզերքի Արարչին, որ Առաջին Արարածին՝ Արի Մանին՝ Արի Մարդուն Արարեց Արարատում, եւ Արարատյան Աշխարհը, որն է՝ Հայկական Լեռնաշխարհը, դարձրեց Արի Մարդկանց Արարչակնիք եւ Աստվածազարմ Բնօրրանը:

Այդպես եղե՛լ է ու լինելու է ցա՛րդ եւ մի՛շտ… Եվ Երկրային արարումներից ծնվեց Հայ Տեսակը, որին դիմագիծ տրվեց՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ… Եվ ցայսօր ՀԱՅ անունը հավատարիմ է մնում իր ԾԻՆ-ԳԵՆ-ին՝ Ծինաբանական Արմատ-Ակունքին…

Հայ Տեսակի Արարման տոնը ուշ երեկոյան կշարունակվի Երեւանում՝ ՀԱՄ կենտրոնական գրասենյակում: Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները կփառաբանեն Տիեզերածին Հայ Տեսակին՝ կերդվեն հավատարիմ մնալ հայի բնական ծագմանը, էությանը, ինքնությանը, հավատին եւ այլ բնորոշիչների պահպանմանն ու վերականգնմանը, դեպի հավերժություն տանող հայի առաքելության սկզբնականությանը:

Փառաբանումից հետո գրասենյակում Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը աշխատանքային քննարկում կկազմակերպի: Օրակարգում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների եւ դրանց փոխլրացնող քաղաքականության շարունակական աջակցության մասին հարցն է: Հայաստանը պետք է շարունակի մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների գործընկեր՝ միջնորդ-գործընկերոջ գործառույթներով՝ համադրելով «եւ՛ եւ՛»-ի սկզբունքները: Այլեւս բացառելով «կամ կամ-ի» տարբերակը:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

25.11.2017թ. / Քարահունջ- Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։