Շնորհավոր ծնու՛նդդ, ԱրմենուհիԱյս տարի, նոյեմբերի 29-ին լրանում է Արմենուհի Մելքոնյանի 42-ամյակը

Բազմաբովանդակ կյանքով ապրող հայուհին չի դադարում նույն երիտասարդական համառությամբ եւ տարիների ընթացքում ձեռք բերած իմաստությամբ ու նպատակասլացությամբ ապրել ու արարել իր ճակատագրին ընդառաջ:

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց բոլոր կառույցներով սրտանց շնորհավորում են

Արմենուհի Մելքոնյանին՝ ծննդյան օրվա առթիվ.

Մաղթում են անձնական եւ ընտանեկան երջանկություն ու շարունակական հաջողություններ, առողջություն եւ բարգավաճում, ինչպես նաեւ առաջընթաց նրա բազմոլորտ գործունեության բոլոր ասպարեզներում:

Մաղթում են, որ դուստրը՝ Աստղիկը, եւ որդին՝ Արեգը, ունենան երջանիկ մանկություն, լիարժեք ու նույնքան բազմաբովանդակ կյանք եւ լինեն աջակիցը իրենց ծնողների նվիրական ազգային գործունեության մեջ:

* Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223   

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan  

Նա շարունակում է հրատարակել հայ ազգայնականության եւ ազգային մտածողությամբ առաջնորդվող հայորդիների խոսափողը՝  «Լուսանցք» ազգային շաբաթաթերթը, որի 10-ամյակը նշվեց այս տարվա մարտին:

Արմենուհի Մելքոնյանը շարունակում է իր մասնագիտական գործը նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ ներկայացնում է մեր պետության տեսակետները տնտեսության տարբեր ոլորտներում, ինչը կարեւորվում է նաեւ միջազգային ասպարեզում պետական մոտեցումները ի ցույց դնելու առումով:

Մասնագիտության բերումով նա զբաղվում է նաեւ քաղաքական ու հասարակական գործունեությամբ, շարունակում է կատարել Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակի պարտականությունները, նախագահն է Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) խորհրդի անդամ է:

Հայ Արիական Միաբանության կառույցում ի պաշտոնե իրականացնում է նաեւ կառույցի Լրատվական-տեղեկատվական կենտրոնի կարգավարի գործառույթը, որում ընդգրկված են նաեւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ծիսական արարողությունների լրատվությունը եւ հայ արիների պաշտոնական կայքի-www.hayary.org-ի  խմբագրական աշխատանքները:

Թո՛ղ այսուհետ էլ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը լինեն Արմենուհու հետ եւ ուղեկցեն մինչեւ իղձերի կատարումն ու նպատակների  հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ եւ Վարդավառի տոնին ծնված Աստղիկ դստերն ու Տիրոջն ընդառաջի՝ Տերնընդառաջի տոնին ծնվածԱրեգը ունենան եղբայրներ ու քույրեր:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։