Հայակրոն հայերը նշեցին կառույցի 24-ամյակը – Հայ Արիական Միաբանությունը շարունակում է ծավալվել Հայաստանում եւ Սփյուռքում…

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում, չեն գործում ընդդեմ մտածողությամբ, մի՛շտ առաջնորդվում ու գործում են հանուն Հայի ու Հայաստանի…

2017թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 24-ամյակը Հերթական հոբելյանը նշվեց դեկտեմբերի 15-ին քրմական ծեսով: 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարի վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր:  Դա տեղի ունեցավ Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որը ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:

Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում հայ արիականները իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հավաստեցին, որ հայության նպատակների հաջողության համար շարունակելու են ապրել ու առաջնորդվել ազգաշահ նպատակներով: Նրանք կշարունակեն իրենց գործունեությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

- Այս օրերին տեղի կունենան Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական Խորհրդի ընդլայնված նիստերը, ինչպես նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հանդիպումները Երեւանի ու ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ:  

Կքննարկվեն ներքին եւ արտաքին տարաբնույթ, ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ:  

«Հայ Արիական Միաբանությունը կա եւ կմնա միաբան կազմավորումների ու անհատների հավաքականություն, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն: Հավատով՝ արիադավան -հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն»,- այս տարի եւս հաստատել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: – http://www.hayary.org/wph/?p=33 / 

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար հստակ է՝ Հայաստանը Հայ Տեսակի Հայրենիքն է եւ բնույթով, օրենքներով ու էությամբ պիտի հայկական-համահայկական լինի՝ ծառայելով հայության համապարփակ շահերին:

Հայ Արիական Միաբանության կառույցում 2017թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ընդգրկված են (30 կիսաինքնուրույն կառույցներ).

1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:

2.Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ)):

3. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական եւ հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):

4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:

5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):

6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):

7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:

8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:

9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը, որի հիմնասյունն է ՀԱՄ պաշտոնական եռալեզու կայքը – www.hayary.org):

11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:

12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:

13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:

14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:

15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:

16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:

17. Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:

18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:

19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:

20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:

21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:

22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:

23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:

24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:

25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:

26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:

27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:

28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:

29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:

30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ:

* ՀԱՄ-ը նախաձեռնել է նաեւ հեթանոս-արիադավան Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ), որի առանցքային կառույցն է ցայսօր:

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

– Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

Փա՛ռք Հային ու Հայքին,

Փա՛ռք Հայ Նախնյաց,

Փա՛ռք Հայ Տեսակին,

Փա՛ռք Հայ Աստվածներին,

Փա՛ռք Տիեզերքի Արարչին:

Հայ Արիական Միաբանության Տեղեկատվական-լրատվական կենտրոն

15.12.2017թ., Էլար-Դարանի (Աբովյան) – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։