Մարզական աշխարհի խաչմերուկներում.- «Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017… Ֆուտբոլ.- Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում… Ազգային առաջնության խաղերը կվերսկսվեն 2018-ին… Բռնցքամարտի մրցաշար՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմի հերոսների հիշատակին… Հայաստանի 2017թ լավագույն սամբիստներն ու մարզիչները… Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների (նաեւ այլ ոլորտների (առաջատարների) ցուցակը… «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ… Եթե ոչ Մանչեսթերի ակումբում, ապա Դորտմունդում կամ Միլանում, բայց ոչ երբեք թուրքական «Բեշիքթաշ»-ում… Շախմատայի Օլիմպիադա. Հայաստանի պատանիները 4-րդն են աշխարհում… Հոկեյի «Արարատ» ակումբը 6-րդն է… Այլ մարզական լուրեր…

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» – 2017

Հրապարակվել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող 25 մարզիկների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն՝ 1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ, 3. Լեւոն Արոնյան, շախմատ, 4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 5. Լեւան Բերիանիձե, ազատ ոճի ըմբշամարտ, 6. Անաստասիա Գալուստյան, գեղասահք, 7. Գրիգոր Գրիգորյան, ազատ ոճի ըմբշամարտ, 8. Արթուր Թովմասյան, մարմնամարզություն, 9. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ, 10. Գեորգի Կետոեւ, ազատ ոճի ըմբաշամարտ, 11. Տիգրան Կիրակոսյան, սամբո, 12. Մաքսիմ Մանուկյան, սամբո, 13. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 14. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 15. Հարություն Մերդինյան, մարմնամարզություն, 16. Գոռ Մինասյան, ծանրամարտ, 17. Սերգեյ Միքայելյան, դահուկային սպորտ, 18. Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, 19. Գրիգոր Մխիթարյան, սամբո, 20. Լիլիթ Մկրտչյան, հրաձգություն, 21. Սարգիս Սարգսյան, ուշու, 22. Էդգար Ստեփանյան, հեծանվային սպորտ, 23. Սերգեյ Վարդազարյան, թաեքվանդո, 24. Վաչիկ Վարդանյան, սամբո, 25. Վալոդյա Ֆրանգուլյան, ազատ ոճի ըմբշամարտ:

Մեկնարկեց Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի sms քվեարկությունը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017թ. դեկտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը): Սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում (www.msy.am) տեղադրել է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված անվանացանկը: Քվեարկության մասնակիցներին անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը եւ SMS հաղորդագրություն ուղարկել 1006 կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Հայաստանի հավանական մրցակիցները ֆուտբոլի Ազգերի լիգայում

ՈՒԵՖԱ-ն  հրապարակել է ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանության զամբյուղները: Հայաստանի հավաքականը Դ լիգայում է, ընգրկվել է 2-րդ զամբյուղում: Այստեղ են նաեւ Լատվիան, Ֆարերյան կղզիները եւ Լյուքսեմբուրգը, որոնց հետ մերոնք չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի հավաքականին, որը հայտնվել է 1-ին զամբյուղում: Այդպիսով, Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներ կարող են դառնալ հետեւյալ 11 ազգային թիմերը. Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան (1-ին զամբյուղ), Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտայն, Մալթա (3-րդ զամբյուղ), Անդորա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար (4-րդ զամբյուղ):

Նշենք, որ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա 2018թ. հունվարի 24-ին, Լոզանում: Նոր մրցաշարը կմեկնարկի 2018-ի սեպտեմբերին եւ կավարտվի նոյեմբերին: Խմբերի հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կվիճարկեն այս լիգայի 2020թ. Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրը:  

Ազգային առաջնության խաղերը կվերսկսվեն 2018-ին

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Մրցաշարում հայտարարվեց 3 ամիս ընդմիջում եւ հաջորդ՝ 16-րդ փուլի խաղերը, տեղի կունենան արդեն 2018թ. մարտի 2-3-ին:

Այս տարվա վերջին խաղերում «Փյունիկ»-ը հաղթեց «Շիրակ»-ին՝ 3:2, «Գանձասար-Կապան»-ը հաղթեց առաջնության առաջատարին՝ «Ալաշկերտ»-ին՝ 1:0, «Բանանց»-ը կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի հետ խաղում՝ 3:2: Իսկ  8-րդ փուլից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» խաղն ավարտվեց փյունիկցիների ջախջախիչ հաղթանակով՝ 4:0:

Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջատարը դարձյալ «Ալաշկերտ»-ն է՝ 30, հաջորդում են «Գանձասար-Կապան»-ը՝ 24, «Բանանց»-ը՝ 22, «Շիրակ»-ը՝19, «Փյունիկ»-ը՝17 եւ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը՝ 9 միավոր:

Մարզային մեկ լուր – Բռնցքամարտի մրցաշար՝ հերոսների հիշատակին

Արարատի մարզադպրոցում տեղի է ունեցել Արարատ մարզի բռնցքամարտի բաց հուշամրցաշար՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջ հերոսների անմահ հիշատակին: Առաջնությունը նախաձեռնվել է Արարատի մարզի բռնցքամարտի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի ջանքերով եւ Արարատ քաղաքի մարզադպրոցի աջակցությամբ:

Առաջնությունը նաեւ նպատակ ուներ զարգացնել մարզաձեւը, մարդկանց դրդել առողջ ապրելակերպի, սերմանել հայրենասիրություն ու մեկ անգամ էլ հիշել ու խոնարհվել հերոսի մահով ընկած մեր տղաների առջեւ:

Առաջնությանը հրավիրված էր «Դինամո» մարզական ընկերությունը, մասնակցում էին Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցից, Արտաշատ, Իջեւան, Վեդի, Մասիս քաղաքների թիմերից 180 մարզիկ:

Հատկանշական է, որ 4-օրյա պատերազմի մասնակիցներ արարատցի Արամ Ջավադյանը եւ Արշակ Գրիգորյանը եւս բռնցքամարտիկներ են: Քառօրյա պատերազմի մասնակից է նաեւ արարատցի Վակո Ումրիկյանը, ով Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն դիրքում է կռվել:

Առաջնության ընթացքում հանձնվեցին պարգևներ, հարգանքի եւ հպարտության խոսքեր հնչեցին տղաների մասին: Գավաթով պարգեւատրվեց նաեւ Լիտվայում կայացած Վիտալի Կարպաչիաուսկոյի անվան միջազգային մրցաշարի հաղթող արարատցի բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը (52կգ):

Տիգրան Կիրակոսյանը՝ Հայաստանի 2017թ լավագույն սամբիստ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով 2017-ի արդյունքները, կազմել է 10 լավագույն սամբիստների եւ մարզիչների, ինչպես նաեւ Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում սամբոյի Հայաստանի հավաքական թիմի կողմից նվաճած մեդալների  անվանացանկերը:

Մարզիկների ցուցակը գլխավորում է 2017թ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի սուպերգավաթի հաղթող Տիգրան Կիրակոսյանը: Հաջորդում են հետեւյալ սամբիստները. Գրիգոր Մխիթարյան՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, Վաչիկ Վարդանյան՝ աշխարհի արծաթե մեդալակիր, Մաքսիմ Մանուկյան՝ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Արսեն Խանջյան՝ աշխարհի բրոնզե մեդալակիր, Արսեն Ղազարյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Կոլյա Կարապետյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Գրիգոր Սահակյան՝ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Բորիս Շատվերյան՝ աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների չեմպիոն, Աննա Մկրտչյան՝ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր:

Սամբոյի 10 լավագույն մարզիչների անվանացանկը գլխավորում է Աղասի Գալստյանը (ք. Վանաձոր, ՍՁՕՄՊՄԴ): Հաջորդում են՝ Հայկ Ավետիսյանը (ք. Գյումրի, ՀՄԴ), Սամվել Ավդալյան (ք. Եղվարդ, ՍՁՕՄՊՄԴ), Վովիկ Խոջայան (ք. Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ), Լեւոն Հայրապետյան (ք. Երեւան, ՍՁՕՄՊՄԴ), Արշալույս Բալյան (ք. Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ), Մարտին Սարգսյան (ք.Գյումրի, ՀՄԴ), Էդուարդ Ասլանյան (ք. Երեւան, ՍՁՕՄՊՄԴ), Գագիկ Ղազարյան (ք. Վանաձոր, ՂՄԱ), Միքայել Հայրապետյան (ք. Երեւան, ՍՁՕՄՊՄԴ):

Ծանոթություն. ՍՁՕՄՊՄԴ՝ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, ՀՄԴ՝ Համալիր մարզադպրոց, ՂՄԱ՝ Ղազարյան մարզական ակումբ:

2017թ. Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում սամբոյի Հայաստանի հավաքական թիմի կողմից նվաճած մեդալների անվանացանկը

2017թ. սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնություն

18-22 ապրիլի, Չեխիա, ք. Պրահա

Պատանիներ – Թիմային հաշվարկում 3-րդ տեղ

Գասպար Հայրապետյան 52 կգ -բրոնզ /Երեւան/ Նարեկ Դալլաքյան 60կգ -արծաթ /Վանաձոր/ Սերգեյ Պողոսյան 65 կգ -բրոնզ /Գյումրի/ Բորիս Շատվերյան 75 կգ -ոսկի / ՍՁՕՄՊՄԴ/ Կարեն Հովհաննիսյան 81 կգ -արծաթ /Երեւան/:

Երիտասարդներ – Թիմային հաշվարկում 2-րդ տեղ

Ֆելիքս Դանիելյան 48 կգ -բրոնզ /Գյումրի/ Արթուր Մանուկյան 52 կգ -բրոնզ /Վանաձոր/ Էրիկ Հարությունյան 57 կգ -բրոնզ /Վանաձոր/ Սամվել Խաչատրյան 74 կգ -արծաթ /Երեւան/, Վահագն Չալյան 82 կգ -բրոնզ / ՍՁՕՄՊՄԴ/, Գրիգոր Սահակյան 90կգ -ոսկի /Գյումրի/:

Աղջիկնր – Անի Տեր-Հարությունյան 44 կգ -բրոնզ /Վանաձոր/ Վարսիկ Գրիգորյան 52 կգ -բրոնզ / ՍՁՕՄՊՄԴ/:

Կանայք - Աննա Մկրտչյան +80կգ -արծաթ /Բյուրեղավան/:

2017թ.սամբոյի Եվրոպայի առաջնություն

18-22 մայիսի, Բելառուս, ք.Մինսկ

Մարզական սամբո

Տիգրան Կիրակոսյան- 52 կգ ոսկի / ՍՁՕՄՊՄԴ/, Մաքսիմ Մանուկյան- 57 կգ բրոնզ /Գյումրի/, Արթուր Սահակյան- 62 կգ արծաթ /ԲԿՄԱ /, Արսեն Ղազարյան- 74 կգ բրոնզ /Վանաձոր/:

Մարտական սամբո

Գրիգոր Մխիթարյան- 52 կգ արծաթ /Գյումրի/, Հարություն Սարգսյան- 57 կգ բրոնզ /ԲԿՄԱ, Կոլյա Կարապետյան- 62 կգ բրոնզ / ՍՁՕՄՊՄԴ/, Էդգար Մեհրաբյան- 90 կգ բրոնզ /Աբովյան/:

2017թ. սամբոյի Աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնություն

12-16 հոկտեմբեր, Սերբիա, ք. Նովի Սադ

Պատանիներ - Արմեն Նիկողոսյան – 56 կգ – արծաթ (Գյումրի), Բորիս Շատվերյան – 75 կգ – արծաթ (ՍՁՕՄՊՄԴ), Նարեկ Համբարձումյան – 87 կգ – բրոնզ (ՍՁՕՄՊՄԴ)

Երիտասարդներ – Ֆելիքս Դանիելյան – 48 կգ – բրոնզ (Գյումրի), Արթուր Մանուկյան – 52 կգ – բրոնզ (Վանաձոր), Վահագն Չալյանը – 82 կգ – բրոնզ (ՍՁՕՄՊՄԴ), Գրիգոր Սահակյան – 90 կգ – ոսկի (Գյումրի)

Աղջիկներ – Աննա Մկրտչյան – +80 կգ – արծաթ (Բյուրեղավան)

2017թ. սամբոյի Աշխարհի մեծահասակների առաջնություն

Սոչի, ՌԴ, 9-13 նոյեմբեր

Մարզական սամբո - Թիմային հաշվարկում 3-րդ տեղ, Տիգրան Կիրակոսյան – 52 կգ – ոսկի (ՍՁՕՄՊՄԴ), Մաքսիմ Մանուկյան – 57 կգ – բրոնզ (Գյումրի), Արսեն Խանջյան – 100 կգ – բրոնզ (ՍՁՕՄՊՄԴ),

Մարտական սամբո- Թիմային հաշվարկում 3-րդ տեղ

Գրիգոր Մխիթարյան – 52 կգ – ոսկի (Գյումրի), Վաչիկ Վարդանյան – 68 կգ – արծաթ (ՍՁՕՄՊՄԴ), Ընդհանուր 35 մեդալ, որից 6 ոսկի, 10 արծաթ, 19 բրոնզ: ՍՁՕՄՊ մարզադպրոցից ընդհանուր 11 մեդալ, որից 3 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ:

Բասկետբոլի ֆեդերացիան որոշել է տարվա լավագույններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում է անցկացրել՝ պարզելու 2017թ. լավագույն բասկետբոլիստին, բասկետբոլիստուհուն եւ մարզչին: Հարցմանը մասնակցել է 26 մարզական լրագրող: Արդյունքում լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի եւ Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:  2-րդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը:

Լավագույն մարզիչ ճանաչվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որոնցից 4-ում տոնել է հաղթանակ: 2-րդ տեղում է Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Եռյակը եզրափակել է Հայաստանի մինչեւ 16 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն:

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների (նաեւ այլ ոլորտների (առաջատարների) ցուցակը

Forbes-ի ողջ պատմության ընթացքում ամենից բարձր վճարվող մարզիկ է ճանաչվել Մայքլ Ջորդանը: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: 2017թ. դոլարի միջին փոխարժեքով հաշվելով՝ մարզիկը վաստակել է 1,85 միլիարդ դոլար: Պրոֆեսիոնալ բասկետբոլիստի աշխատավարձից եւ պարգևավճարներից բացի՝ նա իր կարողության ոչ փոքր հատվածը վաստակել է գովազդային պայմանագրերի շնորհիվ: Forbes-ի վարկանիշային ցուցակում 2-րդ տեղը զբաղեցրել է Թայգեր Վուդսը, ով վաստակել է մոտ 1,7 միլիարդ դոլար: Նա նույնպես իր ֆինանսական միջոցների մեծ մասը ստացել է գովազդային պայմանագրերի շնորհիվ: Միլիարդ դոլարից ավել վաստակել են նաեւ 2 գոլֆիստ. 3-րդ տեղում Առնոլդ Պալմերն է, ով մահացել է նախորդ սեպտեմբերին, նրան հաջորդում է Ջեք Նիկլաուսը: Նա ստեղծել է բիզնես-կայսրություն, որը զբաղվում է անշարժ գույքով, պաղպաղակի, գազավորված ըմպելիքների եւ գինու արտադրանքով:

Ավտոարշավորդներից ամենից բարձր է վաստակել Միխաել Շումախերը, ով 5-րդ տեղում է: «Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոնը վաստակել է 1 միլիարդ դոլար: Մի քանի տարի առաջ նա գլխավորում էր Forbes-ի սպորտային վարկանիշային աղյուսակը, սակայն Ալպերում ստացած վնասվածքը կտրուկ փոխեց նրա կյանքը: 2013-ից նա միացված է արհեստական շնչառության ապարատին:

Ֆուտբոլիստներից այս ցուցակում ամենաբարձր տեղում է Դեւիդ Բեքհեմը՝ 800 մլն դոլար կարողությամբ: Նա ոչ մի անգամ Եվրոպայի կամ աշխարհի լիգայի չեմպիոն չի դարձել, սակայն գովազդային պայմանագրերի շնորհիվ կարողացել է առաջ անցնել Կրիշտիանու Ռոնալդուից եւ Լեոնել Մեսսիից:

Կարդացեք նաեւ սա. հարակից հրապարակումներ`

Forbes. Ռեփեր Դիդին՝ ամենաբարձր վարձատրվող երաժիշտ

Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել

Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի

Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղ

Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը

Ամենահարուստ մարզուհիներն՝ ըստ Forbes-ի

Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes

Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը

Forbes. Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը -ըբանակցություններ է վարում թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կապված նրա կարիերայի հետագա շարունակության հետ: Այդ մասին հայտնում է անգլիական The express թերթը:

Ըստ աղբյուրի, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անցած հանգստյան օրերին հանդիպել է հայազգի կիսապաշտպանի հետ եւ քննարկել նրա տրանսֆերի հետ կապված հարցեր: Այժմ ակումբը մտածում է կամ տրանսֆերի հանել ֆուտբոլիստին, կամ էլ վարձավճարով հանձնել արտասահմանյան որեւէ ակումբի:

Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների, Հենրիխ Մխիթարյանով ներկայումս հետաքրքրված են երկու ակումբներ: Դա նրա նախկին թիմն է՝ Գերմանիայի Դորտմունդի «Բորուսիա»-ն, իսկ երկրորդը Իտալիայի առաջնության ներկայիս առաջատար Միլանի «Ինտեր»-ի: Այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է գուշակել, սակայն անգլիական լրատվամիջոցների կարծիքով հայազգի ֆուտբոլիստն այլեւս չի մտնում պորտուգալացի մարզչի պլանների մեջ:

Նոբել Առուստամյան. «Հենրիխի երկրպագուներին պետք չէ ընկճվել»

«Բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց կարիերայում հանդիպում են խոչընդոտների, ունենում են անկումային փուլեր: Դա գալիս է մշտական մրցակցությունից, լարվածությունից եւ այլ գործոններից: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես եկող մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի հետ տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ապա նրա երկրպագուներին պետք չէ ընկճվել, որովհետեւ նա արդեն նախկինում բազմիցս հաղթահարել է նման կարգի խնդիրներ: Հարկավոր է պարզապես համբերատար սպասել, մինչեւ որ նա նորից կգտնի իր խաղը եւ մեզ նորից ուրախություն կպատճառի իր խփած գոլերով ու գոլային փոխանցումներով»,- օրերս Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասաց «Մատչ» հեռուստաընկերության հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը:

Այն հարցին, թե ինչով է կապված մեր ֆուտբոլիստի բացակայությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին խաղերում, նա կարճ պատասխան տվեց. «Կարծում եմ, դա թիմի գլխավոր մարզչի քմահաճությունն է»: Խոսելով հայկական ֆուտբոլի մասին, նա ասաց, որ ուրախ է այն բանի համար, որ Ռուսաստանի հայ գործարարները սկսել են ներդրումներ կատարել Հայաստանի թիմերում՝ ինչպես Ջեւան Չելոյանցը եւ Արթուր Սողոմոնյանը.  «Ես նրանց լավ եմ ճանաչում եւ գիտեմ, որ երկարատեւ ծրագրեր ունեն կապված հայկական ֆուտբոլի հետ: Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի այդ թիմերը («Բանանց» եւ «Փյունիկ») կարողանան լավ արդյունքներ ցույց տալ»:

Նոբել Առուստամյանը խոսեց նաեւ նորաստեղծ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մասին: Նա մասնավորապես ասաց, որ այդ նախագծի նպատակները դեռեւս հստակեցված չեն, ուստի հարցերն ավելի շատ են, քան՝ պատասխանները. «Մոսկվայում չնայած մեծ է հայկական համայնքը, սակայն այն այնքան էլ կապված չէ նորաստեղծ ակումբի հետ: Մոսկվահայերի մեծ մասը «Սպարտակ»-ի երկրպագուներ են, մնացածը ԲԿՄԱ-ի, «Լոկոմոտիվ»-ի կամ «Դինամո»-ի: «Արարատ»-ը մինչեւ  չունենա սեփական երկրպագուներ, քաղաքի հետ կապվածություն եւ հարուստ պատամություն, դեռ վաղ է խոսել ակումբի կայացման մասին»,- եզրափակեց անվանի մեկնաբանը:

Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գովազդում

Արտասահմանյան մամուլի հրապարակումներհամաձայն՝ հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնա «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Միլանյան ակումբը ներկա պահին քննարկում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերը նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, հայ ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել «Ինտեր»:   «Sportsmail»-ը հաղորդում է, որ անցյալ շաբաթ «Ինտեր»-ը  հետաքրքրություն է ցուցաբերել, սակայն անգլիական ակումբի գնահատումը կարող է ձգձգձել հունվարյան գործարքի հեռանկարը:

Իսկ Մխիթարյանը, Ռեշֆորդը, Մարսիալը եւ Բային հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գովազդում: FIFA18 վիդեոխաղի Ultimate Team-ում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կունենա 4-րդ մրցաշապիկը: Այդ առիթով անգլիական ակումբը գովազդ է պատրաստել եւ հրապարակել այսօր, որում նկարահանվել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ չեմպիոն մեծացնելու մասին

Չեմպիոն մեծացնելը մեծագույն աշխատանք է: Սրանում համոզված է Մարինա Տաշչյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը: Չեմպիոնի մասին ռեպորտաժ է պատրաստել «МИР 24» հեռուստաալիքը: Շատերին է հուզում հարցը՝ փոքրիկ Հայաստանում ծնված այս տղան ինչպե՞ս է հասել այդպիսի բարձունքների:

Նրան կոչում են հայկական հավաքականի մայր, նախորդ ամառ նա մրցանակ ստացավ եւ դարձավ «Տարվա հայուհի»՝ հայրենական ֆուտբոլի զարգացման համար: Մարինա Տաշչյանին այս սպորտաձևի հետ կապողը թե աշխատանքն է, թե ողջ կյանքը: Հայտնի հարձակվողի այրին, հայտնի կիսապաշտպանի մայրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բաժիններից մեկն է ղեկավարում: «Հենրիխն ընտանիքի երկրորդ երեխան էր: Հայրիկիս կորցնելուց 3 ամիս անց ծնվեց Հենրիխը: Հորս մահից հետո ես շատ ճնշված էի: Հենրիխը լցրեց այդ դատարկությունը: Նրան կոչել ենք հորս անունով»,- պատմում է Մարինա Տաշչյանը: Մի քանի տարի անց ընտանիքին նոր հարված էր սպասվում: Մահացավ Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը: Վերջին տարիներին նա խաղում էր Ֆրանսիական «Վալանս»-ում: Նրա ծանր հիվանդության պատճառով ընտանիքը վերադարձավ Հայաստան: «Շատ դժվար էր՝ միայնակ մնալ 2 երեխաների հետ: Ինձ թվում էր՝ կյանքը կանգ է առել ինձ համար»,- հիշում է Մարինան:

Երբ Հենրիխը դարձավ 7 տարեկան, մայրը նրան տարավ մարզադպրոց: Երեխաների համար մարզվելու պայմանները ներկայում շատ ավելի լավն են, քան այն ժամանակ, սակայն անկախ պայմաններից՝ Հենրիխի համառությունն ու աշխատասիրությունը օրինակելի էին եւ արդյունք տվեցին: 14 տարեկանում պատանի Հենրիխը պրակտիկա անցավ բրազիլական ակումբներից մեկում: Մի քանի տարի անց ուկրաինական «Շախտյոր»-ի կազմում դարձավ ռեկորդակիր՝ խփած գոլերի թվով: Հենրիխի մայրն ու քույրը միշտ նրա կողքին էին: «Ես կարծում եմ՝ սպորտում ամենակարևորն ընտանիքն է: Ես գիտեմ Հենրիխին, մարզվել եմ նրա հոր հետ, ճանաչում եմ Հենրիխի մորը: Այլ կերպ չէր կարող լինել, Հենրիխը պետք է հասներ այս բարձունքներին»,- ասում է մարզիչ Հայկ Կիրակոսյանը:

Հենրիխ Մխիթարյանն այսօր ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող է, Անգլիայի Սուպերգավաթակիր եւ Գերմանիայի Սուպերգավաթի կրկնակի հաղթող: Հայրենիքում՝ Հայաստանում, նա լավագույն ռմբարկու է ճանաչվել: Իր խփած ամեն մի գոլը Հենրիխը նվիրում է մորն ու քրոջը:

Թուրքական «Բեշիքթաշ»-ը ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանին

Թուրքական Kanalahaber լրատվական կայքը հայտարարել է, որ Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է գնել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ջոզե Մոուրինյոն ակնարկել է, որ այլեւս հայ ֆուտբոլիստին չի տեսնում իր թիմում եւ «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար գործի է անցել: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել էր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագային, ասելքով, որ յուրաքանչյուր խաղացող ունի իր արժեքը եւ Ճիշտ արժեքի դեպքում խաղացողը կարող է հեռանալ:

Արդյո՞ք Ժոզե Մոուրինյոն շանս կտա Հենրիխ Մխիթարյանին

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայում այսօր տեղի կունենան առաջին շրջանի վերջին՝ 19-րդ տուրի հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը շարունակում է հետապնդել առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին, արտագնա խաղում կհանդիպի «Լեսթեր»-ի հետ: Ինչպես տեղեկացնում են Մանչեսթերում լույս տեսնող հրատարակությունները, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է այդ հանդիպման նախնական հայտացուցակում եւ թիմի հետ մեկնել է Լեսթեր:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ թիմի կազմից դուրս է թողել պաշտպաններ Դեյլի Բլինդին եւ Մատեո Դարմիանին: Ինչպես նշում են ակումբին մոտ գտնվող լրատվամիջոցները, պորտուգալացի մասնագետը դժգոհ է մնացել «Բրիստոլ»-ի հետ գավաթային խաղում (որից հետո մանկունցիները դուրս մնացին հետագա գավաթային պայքարից…) այդ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից եւ վերջնականապես մտադիր է նրանց տրանսֆերի հանել հունվար ամսին:

Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած ֆուտբոլն այդ խաղում վատ արձագանք չի գտել ԶԼՄ-ներում: Դրանք կարծում են, որ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերջին շանսը տալ հայ ֆուտբոլիստին՝ իր սպասելիքներն արդարացնելու համար: Ավելին, անգլիացի հայտնի ֆուտբոլային փորձագետ Ռաֆայել Հոնինգստեյնը կարծում է, որ պորտուգալացի մարզիչը մեծ սխալ թույլ կտա, եթե հրաժարվի հայ ֆուտբոլիստի ծառայություններից, որն իր հատկանիշներով ոչնչով չի զիջում «Մանչեսթեր Սիթի»-ի եւ «Լիվերպուլ»-ի կիսապաշտպաններ Կեւին Դե Բրեյնեին ու Մոհամեդ Սալախին (ի դեպ, Ժոզե Մոուրինյոն նախկինում հրաժարվել էր նրանց ծառայություններից):

Այն, թե ինչպես Հենրիխ Մխիթարյանը կօգտագործի իր վերջին շանսը, կախված է հենց ֆուտբոլիստից: Հարկ է նշել, որ «Լեսթեր»-ի հետ նախորդ հանդիպումում իրենց խաղով աչքի էին ընկել հենց մեր ֆուտբոլիստն ու Մատան, որի համար անգլիական լրատվամիջոցները խաղն անվանել էին «միկի-մատա»՝ համեմատելով հանրահայտ «տիկի-տակայի» հետ: Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն կստանա իսպանացի ֆուտբոլիստի հետ կրկնելու նույնը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հենրիխ Մխիթարյանից բաժանվելու նոր տարբերակ է գտել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին փոխանակելու նոր տարբերակ է գտել: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, ակումբը ներկայումս հետաքրքրված է իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Պաոլո Դիբալայի ծառայություններով: Ըստ դրանց, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց իտալական ակումբին առաջարկել է 70 մլն ֆունտ սթեռլինգ գումար եւ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Յուվենթուս»-ը դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել:

Ժոզե Մոուրինյոն դեմ է Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխվելուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտեր»-ին վարձավճարով հանձնելուն: Ինչպես տեղեկացնում է dailystar.co.uk-ը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է վաճառել հայազգի ֆոտբոլիստին, որպեսզի ստացված գումարը կարողանա օգտագործել նոր խաղացող գնելու համար: Խոսքն առաջին հերթին գնում է Մադրիդի «Աթլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:

Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին իր հերթին հանդիպել է ակումբի ղեկավարության հետ եւ քննարկել տրանսֆերային հարցեր: Ինչպես հայտնում է corriere dello sport-ը, նրա առաջին նպատակը Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելն է: Սակայն «Ինտեր»-ն այժմ չի կարող ֆուտբոլիստ գնել, քանի որ դա ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատած ֆինանսական «ֆեյր-պլեյի» խախտում կլինի: Այդ իսկ պատճառով իտալացիներն առայժմ ցանկանում են 6 ամսով վարձակակել Հենրիխ Մխիթարյանին՝ դրանից հետո գնելու տարբերակով: Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդը համաձայն է Ժոզե Մոուրինյոյի հետ: Նա անգամ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին վաճառել ավելի էժան գնով, եթե վերջինս հրաժարվի իրեն հասանելիք բարձր աշխատավարձից:

«Ինտեր»-ը սկսել է բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ

«Ինտեր»-ի ղեկավարությունը սկսել է քննարկել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է sports.ru-ն: Ակումբի տնօրեն Վալտեր Սաբաթինին հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: «Ինտեր»-ը ցանկանում է Մխիթարյանին վարձակալել: Ավելի վաղ «ՄՅՈւ» -ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից: Պորտուգալացու խոսքերով՝  յուրաքանչյուր ֆուտբոլիստ  ունի իր գինը:

Լուչանո Սպալետտին՝ Հենրիխ Մխիթարյանին թիմում ներառելու մասին

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալլետտին մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, թե հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանով եւ Խավյեր Պաստորով: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն: «Շարունակել խոսել այն մասին, որ «Ինտեր»-ին սպասում է լայնածավալ փոխանցումային արշավ՝ այն բանից հետո, ինչ մեր ակումբը հասկացրեց, որ պետք է հարգել որոշակի ցուցանիշներ, մեզ վիրավորելու լավագույն ձեւն է: Դա ճիշտ չէ եւ անհարգալից է:

Նոր ձեռքբերումների մասին մտքներն, ըստ իս, փոքրացնում են թիմի աճի հնարավորությունները: Դա սխալ ուղերձ է ողջ խմբի համար, քանի որ մեկ խաղացողը չի կարող փոխել թիմի ճակատագիրը, իսկ ավելի շատ փոփոխություներ մենք մեզ թույլ տալ չենք կարող: Իմ խաղացողները պետք է իմանան, որ ես իրենց վստահում եմ եւ հավատում եմ իրենց հնարավորություններին: Կարող եք անուններ թվարկել՝ Մխիթարյան, Պաստորե, Վերդի, բայց նրանք կարժենան 30-ական միլիոն եվրո, իսկ մենք այդքան գումար չունենք: Այլ կերպ հնարավոր չէ, կամ պետք է գտնել ակումբ, որը կհամաձայնի խաղացողների փոխատեղմանը: Բոլորը դժվարություններ ունեն, ու բոլորը պետք է պահպանեն ֆինանսական արդար խաղի կանոնները»,- ասել է Սպալլետտին:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին օգնեց խուսափել պարտությունից

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական դաշտում մարտական ոչ-ոքի խաղաց «Բառնլի»-ի հետ: Առաջին խաղակեսում հյուրերը տուգանային հարվածների իրացումից հետո 2 անգամ գրավեցին դարպասը եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո տանտերերը լիովին տիրեցին նախաձեռնությանը եւ էլ ավելի ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասի վրա: Արդյունքում, փոխարինման մտած Ջեսի Լինգարդը 53-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի ավելացված ժամանակի առաջին րոպեին հավասարեցրեց այն՝ 2:2:

Հենրիխ Մխիթարյանը, ով խաղը սկսեց պահեստայինների նստարանին, փոխարինման մտավ 46-րդ րոպեին եւ մասնակցեց 2-րդ խաղակեսին: Հանդիպման 59-րդ րոպեին նա դեղին քարտ ստացավ: Ըստ վիճակագրական կայքերի, մեր ֆուտբոլիստը այդ ընթացքում կատարել է մեկ հարված դարպասին, 31 փոխանցում, որից 83%-ը՝ ճշգրիտ: Մասնագետները նրա խաղը գնահատել են 6,9 բալով: Նրանից ավելի բարձր գնահատակ ստացել են 5 հոգի: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վաստակեց 43 միավոր եւ պահպանեց իր տեղը 2-րդ հորիզոնականում: Նրան հաջորդող Լոնդոնի «Չելսի»-ն արդեն հետ է մնում 1 միավորով, որը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բրայթոն»-ին:

Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատական է ստացել «Սաութհեմփթոն»-ի հետ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական դաշտում ընդունեց «Սաութհեմփթոն»-ին եւ ոչ-ոքի խաղաց: Տաներերը չնայած խաղային առավելություն ունեին ամբողջ հանդիպման ընթացքում, 2 անգամ ավելի շատ հարվածներ կատարեցին մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցեց հանդիպման մինչեւ 65-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց: Ըստ հանդիպման վիճակագրության հայ ֆուտբոլիստը խաղի ընթացքում կատարել է 37 փոխանցում, որից 82%-ը ճշգրիտ, 1 անգամ հարվածել է դարպասին, 7 անգամ բռնվել մենամարտի: Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 7,4 բալով, որը 2-րդն է թիմում պաշտպան Էշլի Յանգից հետո: Նշենք, որ այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նահանջեց 3-րդ հորիզոնական, քանի որ հետեւից եկող «Չելսի»-ին մինչ այդ սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթել էր «Սթոկ Սիթի»-ին ու 2 միավորով առաջ էր անցել մանչեսթրցիներից: Այժմ թիմերն ունեն համապատասխանաբար 45 եւ 44 միավոր:

Ռոնալդուն ստացավ իր 5-րդ Ոսկե գնդակը

«Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի կողմից անցկացված քվեարկության արդյուքներով 2017 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ստացել է Ոսկե գնդակ մրցանակը: Ի դեպ, պորտուգալացի ֆուտբոլիստին մրցանակը տրվել է Էյֆելյան աշտարակում: 32-ամյա խաղացողը 5-րդ անգամ է ստանում այդ մրցանակը, ինչի շնորհիվ կրկնել է «Բարսելոն»-ի առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդը: Հիշեցնենք, որ Ռոլանդուն ՖՒՖԱ-ի կողմից ճանաչվել էր այս տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հ.Գ. – Կրիշտիանու Ռոնալդուն 3 առաջարկ է ստացել – Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան շարունակելու համար 3 առաջարկ է ստացել։ Այս մասին գրում է sport.ru-ն՝ հղում անելով El Chiringuito-ին։ Նշվում է, որ առաջարկներից մեկը շատ լուրջ է: Ակնկալվում է, որ իսպանական ակումբի հետ առաջիկա օրերին կապ կհաստատեն։ Ակումբները չեն նշվում,  բայց մեծ հավանականություն կա, որ նրանց թվում է նաեւ անգլիական «Չելսի»-ն:

Մեսսիին աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում առաջատար է

Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոն»-ի հարձակվող Լեոնել Մեսսին The Guardian-ի կազմած վարկանշային ցուցակում 1-ին տեղն է գրավել աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Նա առաջ է անցել իսպանական «Ռեալ»-ի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից, ով 1 տարի առաջ 1-ին հորիզոնականում էր, իսկ այս տարի հայտնվել է 2-րդ տեղում: Նախորդ տարի 2-րդ հորիզոնականում էր Լեոնել Մեսսին: Լավագույն եռյակում է նաեւ Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձավող Նեյմարը, ով 2016թ. վարկանշային աղյուսակում 9-րդն էր:

Լավագույններին որոշել է 63 երկրներ ներկայացնող 169 փորձագետներից բաղկացած խումբը:

Նեյմարը պատմել է, թե ինչպես կարող է հաղթել «Ոսկե գնդակ»-ը

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը նշել է, որ իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու պայքարում անհրաժեշտ է իրականացնել միանգամից մի քանի կետ, մասնավորապես հաղթել ազգային թիմի եւ ակումբի մակարդակով հաղթել հիմնական մրցաշարերում։
«Իհարկե, ես ուզում եմ հաղթել «Ոսկե գնդակ»-ը, բայց այդ առաջադրանքը դժվար է կատարել։ Բացի այդ՝ ամեն ինչ միյան ինձնից կախված չէ, այլ նաեւ թիմում իմ ընկերներից ու մի քանի այլ փաստերից։ Կարեւոր է նաեւ թե Աշխարհի գավաթը, թե Չեմպիոնների լիգան: Մենք պետք է համապատասխան արդյունքների հասնենք այդ մրցաշարերում, թիմի հաղթանակներում, եւ հետո միայն անձնականում»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է բրազիլացին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Չեմպիոնների լիգայում Նեյմարը արդեն հաղթել է (2015-ին «Բարսելոն»-ի կազմում):

ՖԻՖԱ-ն սպառնում է Իսպանինային զրկել 2018-ի աշխարհի գավաթի խաղարկությունից

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) համապատասխան նամակ է ուղարկել Իսպանիայի թագավորության ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF), որտեղ պահանջել է կառավարությանը չմիջամտել այս կազմակերպության նոր նախագահի ընտրությանը: Life.ru-ի փոխանցմամբ՝ հակառակ դեպքում իսպանացիներին կզրկեն 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցությունից։ Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայումս RFEF-ի ժամանակավոր նախագահն է Խուան Պադրոնը։ Կազմակերպության նախկին ղեկավար Անջելա Մարիա Վիլյարը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն մեղադրանքների պատճառով:

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում: Մրցաշարը տեղի կունենա 2018թ. հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը: Իսպանիան գտնվում է «Բ» խմբում, որտեղ մրցակիցները Պորտուգալիան, Մարոկկոն եւ Իրանն են:

Շախմատայի Օլիմպիադա. Հայաստանը ջախջախեց Ավստրալիային

Հնդկաստանում ընթացող մինչեւ 16 տարեկան շախմատիստների Օլիմպիադայում այսօր կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը ուժերը չափեց Ավստրալիայի ընտրանու հետ եւ հաղթեց 3,5:0,5 հաշվով: Մեր թիմից հաղթանակներ տարան Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը եւ Աննա Սարգսյանը, իսկ Դավիթ Միրզոյանը ոչ-ոքի խաղաց: Հայաստանի հավաքականը վաստակեց թիմային 6 միավոր եւ բարձրացավ 11-րդ հորիզոնական: Աղյուսակը շարունակում է գլխավորել Ռուսաստանի ընտրանին, որը 10 հնարավորից ունի նույնքան միավոր: Վաղը կայանալիք 6-րդ փուլում Հայաստանի թիմի մրցակիցն է լինելու Ղազախստանի հավաքականը, որը ընթացիկ տուրում 1:3 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ընտրանուն:

Հ.Գ. – Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 2 անընդմեջ հաղթանակ տարավ – Հնդկաստանում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում այսօր կայացան մրցաշարի 6-րդ եւ 7-րդ փուլերը: Հայաստանի ընտրանին նախ 4:0 հաշվով ջախջախեց Ղազախստանի հավաքականին, իսկ 7-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Մոնղոլիայի ընտրանու նկատմամբ: Այդպիսով, մեր շախմատիստները թիմային հաշվարկով վաստակեցին 10 միավոր եւ այժմ Իրանի հավաքականի հետ բաժանում են 3-4-րդ տեղերը: 7 փուլից հետո աղյուսակը 14 թիմային միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որը հաղթել է բոլոր հանդիպումներում: Հնդկաստանի կանաչ հավաքականը 11 միավորով զբաղեցնում 2-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ն փոխել է Հայաստանի հավաքականի մրցակցին

Ղազախստանի շախմատի ֆեդերացիան բողոքի նոտա է ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիային՝ կապված Հնդկաստանում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում տեղի ունեցած միջադեպի հետ: Ինչպես հայտնում են Zakon.kz կայքը, մրցաշարի 2-րդ փուլում Ղազախստանի հավաքականը վիճակահանությամբ պետք է հանդիպեր Հայաստանի ընտրանու հետ: Սակայն գլխավոր մրցավար Ռատիման Ամանտարամը փոփոխել է թիմերի մրցակիցներին, քանի որ Իսրայելի եւ Իրանի հավաքականները հրաժարվել են իրար հետ հանդիպել: Արդյունքում, ղազախ շախմատիստներին պարտադրել են հանդիպել իրանցիների, իսկ մերոնց՝ իսրայելցիների հետ:

«Պարզվում է, որ օլիմպիադայի գլխավոր մրցավարին նման հրահանգ է տվել ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Նայջլ Ֆրիմանը: Զարմանալին այն է, որ այդ մասին մեզ հայտնել էին կեսգիշերին, այն դեպքում, որ հանդիպումը կայանալու էր առավոտյան ժամը 9:30-ին»,– ասել է Ղազախստանի հավաքականի մարզիչ Անուար Իսմագամբետովը: Ղազախաստանի շախմատի ֆեդերացիան գրավոր բացատրություն է պահանջել ՖԻԴե-ի մրցավարական կոմիտեի նախագահ Նիկոլոպուլոս Պանայոտիսից՝ վիճակահանության արդյունքը փոխելու կապակցությամբ:

Հայաստանի շախմատի հավաքականը զբաղեցրեց 4-րդ տեղը

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականն այսօր վերջին փուլում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին եւ 12 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) եւ Իրանին (14), դարձավ Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցեց 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով):

Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները 9-ը խաղում տարան 6 հաղթանակ, պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը առաջատարների խմբում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, հաջող է հանդես գալիս Բարսելոնում անցկացվող «Sitges» միգազգային մրցաշարում: Կայացած 5 փուլերից հետո մեր շախմատիստը վաստակել է 4,5 միավոր եւ 4 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4 անընդմեջ հաղթանակներից հետո Հրանտ Մելքումյանն անցած փուլում սեւերով ոչ-ոքի խաղաց ամերիկացի գրոսմայստեր Սեմուել Շենքլանդի հետ եւ կորցրեց առաջին կես միավորը:

6-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի ամերիկացի 16-ամյա գրոսմայստեր Ավոնդեր Լյանգի հետ, որն իր վերջին խաղում հաղթել է իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարցիսիոյին եւ նույնպես 4,5 միավոր ունի: Հավելենք, որ 4-րդ անգամ անցկացվող այս մրցաշարին մասնակցում է 43 երկրների 189 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:

Հ.Գ. – Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցրեց 6-րդ տեղը – Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված «Sitges» միգազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Վերջին 9-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց իսպանացի միջազգային վարպետ Խայմե Սանթոս Լատասայի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող մյուս շախմատիստների մասնակցությամբ խաղերն ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով: Արդյունքում, 4 հոգի վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 2-5-րդ տեղերը: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ շախմատիստ Չիտամբարամ Արավինդը, ով կես միավորով առաջ անցավ արդեն վերը նշված քառյակից: Հրանտ Մելքումյանը բարձր վարկանիշի հաշվին ի վերջո զբաղեցրեց 6-րդ տեղը եւ արժանացավ 700 եվրո պարգեւավճարի:

Մարիա Գեւորգյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Կանանց շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5-րդ տեղը զբաղեցրեց Շարժայում կայացած կանանց շախմատի միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ Կարինա Շեպկովսյայի եւ Աննա Զոզուլյայի հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո ճանաչվեց 5-րդը: Մրցաշարի հաղթող դարձավ լեհ գրոսմայստեր Մոնիկա Սոչկոն, ով կես միավոր շատ էր վաստակել:

Մեր մյուս մասնակից Արմինե Բաբայանը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 8-րդ հորիզոնականում: այաստանի 2-րդ պատվիրակ Սուսաննա Գաբոյանը վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցրեց 23-րդ տեղը: Հավելենք, որ Մարիա Գեւորգյանը եւ Արմինե Բաբայանը պարգեւատրվել են համապատասխանաբար 500 եւ 200 դոլարի չափով:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018-ի հունվարի 11-ին

2018թ. հունվարի 11-23-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն  Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին:
Մրցաշարերի առաջին փուլի խաղերը կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին: Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:

Սերգեյ Մովսեսյանը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացան առաջին 5 փուլերը: Տղամարդկանց մրցաշարում հանդես եկող մեր 5 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը, ով 3,5 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը բավական անվստահ մեկնարկեց եւ 5 խաղում միայն 1 հաղթանակ տոնեց ու վաստակեց ընդամենը 2,5 միավոր: Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանն իրենց անվան դիմաց գրանցեցին 3-ական միավոր, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 2,5:

Կկայանան հաջորդ 5 փուլերը: Սերգեյ Մովսեսյանը 6-րդ փուլում հանդիպելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, ով նույնպես վաստակել է 3,5 միավոր: Աղյուսակը գլխավորում են Վրաստանի ներկայացուցիչ Բադուր Ջոբավան ու ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, որոնք ունեն 4,5-ական միավոր:

Կանանց առաջնությունում մերոնցից համեմատաբար վստահ է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, ով վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 20-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանն ունի 2,5 միավոր, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 2-ական: Կանանց առաջնությունում մրցակցությունից դուրս է չինացի Յու Վենյուն, ով 5 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են 8 շախմատիստուհի, որոնք արդեն ետ են մնում 1 միավորով: 6-րդ փուլում Էլինա Դանիելյանը կհանդիպի ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ:

Հ.Գ. - Արագ շախմատ - Էլինա Դանիելյանը աշխարհի առաջնությունում գրավեց 9-րդ տեղը – Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում այսօր ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով  կանանց մրցաշարում 15 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ կիսեց 9-14-րդ տեղերը: Լարցուցիչ գործակիցներով մեր ուժեղագույն շախմատիստուհին ի վերջո գրավեց 9-րդ պատվավոր տեղը: Աշխարհի չեմպիոն ճանաչվեց չինուհի Չժու Վենչժունը, որը միակն էր, ում հաջողվեց վաստակել 11,5 միավոր: Մեր մյուս շախմատիստուհիները համեստ արդյունքներ արձանագրեցին: Լիլիթ Մկրտչյանը 7,5 միավորով զբաղեցրեց 53-րդ հորիզոնականը, Մարիա Գեւորգյանը 7 միավորով 66-րդն է, իսկ Լիլիթ Գալոյանը 4,5 միավորով գտնվում է 94-րդ տեղում:

Տղամարդկանց առաջնությունում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը իրեն հետ հավասար քանակությամբ 10,5 միավոր վաստակած ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին 2:0 հաշվով պարտության մատնեց թայ-բրեյքում եւ ի վերջո արժանացավ ոսկե մեդալի: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 10 միավորով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց ընդամենը 9 միավոր եւ գրավեց 29-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը 8,5 միավորով ճանաչվեց 42-րդը: Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը 8-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 51-րդ եւ 56-րդ տեղերը: Տիգրան Լ. Պետրոսյանը առաջնությունն ավարտեց 86-րդ հորիզոնականում՝ վաստակելով 7 միավոր, իսկ Զավեն Անդրիասյանը նույն արդյունքով զբաղեցրեց 91-րդ տեղը:

Կայծակնային շախմատ.- Լեւոն Արոնյանը աշխարհի առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում

Սաուդյան Արաբիայում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մեր առաջատար շախմատիստը տղամարդկանց մրցաշարում 21 հնարավորից վաստակեց 14 միավոր եւ չինացի Վան Հաոյի հետ բաժանեց 4-5-րդ տեղը: Լրացուցիչ գործակիցներով Լեւոն Արոնյանը ճանաչվեց 5-րդը: 1-ին տեղը զբաղեցրեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով իր անվան դիմաց գրանցեց 16 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Լ․ Պետրոսյանը գրավեց 7-րդ պատվավոր տեղը՝ վաստակելով 13,5 միավոր: Նրանից կես միավորով հետ մնացած Հրանտ Մելքումյանը բավարարվեց 15-րդ հորիզոնականով: Զավեն Անդրիասյանը 11,5 միավորով առաջնությունն ավարտեց 43-րդ տեղում, Սերգեյ Մովսեսյանը՝ 10,5-ով 74-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 9,5-ով՝ 95-րդ:

Կանանց աշխարհի առաջնությունում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, ով վաստակեց 16,5 միավոր: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 13 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Լիլիթ Գալոյանը 10,5-ով առաջնությունն ավարտեց 58-րդ հորիզոնականում, Լիլիթ Մկրտչյանը՝ 10-ով՝ 62-րդ, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 9,5-ով՝ 71-րդ:

Հովհաննես Գաբուզյանը զբաղեցնում է 1-ին տեղը

ԱՄՆ-ի Նեւադա քաղաքում անցկացվող շախմատի Հյուսիսամերիկյան բաց մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը: Մեր գրոսմայստերը մեկնարկային 3 փուլերում տարել է նույնքան հաղթանակ եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, ամերիկահայ Սամուել Սեւյանը, 3-րդ փուլում անսպասելի պարտություն է կրել եւ այժմ 2 միավորով զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 120 հազար դոլար: Հաղթողը կպարգեւատրվի 10 հազար դոլարով:

Կարեն Գրիգորյանը՝ շախմատի «Jolimark» միջազգային մրցաշարի հաղթող

Հոնկոնգում ավարտված շախմատի «Jolimark» միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 16 երկրների 97 շախմատիստ, հաղթեց մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ վստահորեն զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող 3 շախմատիստները հետ մնացին 1-ական միավորով: Կարեն Գրիգորյանը ոսկե մեդալից բացի ստացավ 10.000 հոնկոնգյան դոլար պարգեւավճար: Նա նաեւ 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Հոկեյի «Արարատ» ակումբը փոխանակվեց հաղթանակներով Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում ունեցավ այդ երկրի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ, որից առաջինում զիջեց 3:4 հաշվով, երկրորդում առավելության հասավ՝ 2:1: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

28 խաղից հետո «Արարատը» 52 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն էՀաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Բրեստ-2»-ի հետ դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:

Հայ դահուկավազորդները ապահովել են 2-րդ օլիմպիական վարկանիշը

Դահուկավազքի Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆինլանդիայից, որտեղ գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացնում եւ մասնակցում մրցաշարերի: «Ֆինլանդիայում մենք 1,5 ամիս անցկացրինք: Հավաքականի կազմում էին բոլոր առաջատար մարզիկները՝ Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները, Մարիամ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը եւ Կատյա Գալստյանը: Ցավոք, Սերգեյը ծնկի վնասվածք ստացավ եւ ստիպված վերադարձավ Հայաստան, որտեղ հիմա բուժում է անցնում: Այս հանգամանքը մեզ շատ վշտացրեց, բայց ոչինչ չես անի: Հուսամ, նրա հետ ամեն ինչ կկարգավորվի եւ նա բնականոն հունին կվերադառնա »,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Արթուր Միքայելյանը:

Մարզիչն ասել է, որ իր սաները հաջող հանդես եկան Ֆինլանդիայի 4 քաղաքներում անցկացված դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցաշարերում: Միքայելն ու Թադեւոսը տեղ զբաղեցրին 10-ից 30-րդ հորիզոնականների միջակայքում: Սերգեյի կրտսեր եղբայրը կարողացավ 2 անգամ զբաղեցնել 3-րդ հորիզոնականը երիտասարդների ստուգատեսում (մինչեւ 20 տարեկաններ): Մարիամ Միքայելյանը վատառողջ լինելու պատճառով համարյա չմասնակցեց, իսկ Կատյան նկատելիորեն բարելավեց արդյունքները:
«Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու համար FIS-ի վարկանիշային աղյուսակում պետք է ունենալ 100 եւ պակաս միավոր: Այս պահի դրությամբ Սերգեյն ունի 55 միավոր եւ արդեն վաղուց ապահովել է օլիմպիական ուղեգիրը: Նույնը կարելի է ասել նաեւ Միքայելի մասին, որը վաստակել է 91 միավոր: Հայաստանի 2  դահուկորդները գործնականում օլիմպիական վարկանիշ ունեն: Բաղձալի թվին մոտ է նաեւ Թադեւոսը (105): Կատյա Գալստյանն ունի 150 միավոր եւ կարող է«սպիտակ քարտի» հույս ունենալ:
Հունվարի 20-ին FIS-ը կհրապարակի 2018թ. օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Ամեն դեպքում վերջին խոսքի իրավունքը մեր ֆեդերացիայինն է, որը ամեն հարցում աջակցություն է ցուցաբերում»,- հայտնել է Արթուր Միքայելյանը:

Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել

Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ են նվաճել: Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ է գտնվել եւ դարձել ոսկե մեդալակիր (14.175 միավոր): Նժույգթափերում Դավթյանը 2-րդ տեղը կիսել է ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝  Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում  Արթուրը բրոնզե մեդալ է նվաճել (13.800), Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել ազատ վարժությունում (13.500):

Հ.Գ. – Մարմնամարզության Հայաստանի թիմը 3-րդ տեղը գրավեց Մոսկվայում – Մոսկվայում անցկացվող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում մեր մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում զբաղեցրել են 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Նրանք վաստակեցին 161,550 միավոր: Խաղարկության թիմային պայքարի հաղթող ճանաչվեց 166,750 միավոր ցուցանիշ գրանցած Նիկիտա Նագոռնի /Դմիտրի Լանկին կազմով հանդես եկած ռուսական «Դինամո» ակումբը:

Բազկամարտում 85,600 միավոր ցուցանիշով գլխավոր մրցանակը նվաճեց ռուսաստանցի Նիկիտա Նագոռնին: Արթուր Դավթյանը գրանցած 82,200 միավոր արդյունքով գրավեց 3-րդ տեղը:

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2-րդն է պորտուգալական ստուգատեսում

Հայաստանի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջող մեկնարկեց Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացվող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում:

Մինչեւ 23 տարեկան հեծանվորդների միջեւ անցկացրած սկրեչ մրցաձեւում մեր մարզիկը ցույց տվեց 2-րդ արդյունքը եւ արժանացավ արծաթե մեդալի: Նա իրենից առաջ թողեց միայն պորտուգալացի Իվո Օլիվեյրային: Վերջինիս զույգ եղբայրը՝ Ռուի Օլիվեյրան, զբաղեցրեց 3-րդ տեղը:

Հավելենք, որ այս մրցումներին մասնակցում են 17 երկրների հեծանվորդներ: Օրվա մեջ կանցկացվի 6 մրցաձեւ: Էդգար Ստեփանյանը կմասնակցի մեծահասակների սկրեչին:

Լիլիթ Պողոսյան.- Հրավերը Դանիա մարզական կարիերայիս ամենամեծ նվերն էր

Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն օրերս է վերադարձել Դանիայից, որտեղ մասնակցում է եվրոպական կոնֆեդերացիայի «Centre of Excellence» ծրագրին: Պողոսյանի խոսքով՝ 2017թ.-ն իր մարզական կարիերայում մեծ ձեռքբերումների տարի էր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լիլիթը պատմել է իր հաջողությունների ևառաջիկա ծրագրերի մասին. «Ընթացիկ տարին լի էր դրական զարգացումներով: 2017-ը սկսեցի միջազգային մրցաշարերով: Հետո բադմինտոնի Եվրոպայի կոնֆեդերացիայից հրավեր ստացա՝ «Centre of Excellence» ծրագրի շրջանակներում մասնակցելու եռամյա ուսումնամարզական հավաքի: Դա իմ սպորտային կարիերայի ամենամեծ նվերն էր:

Ապրիլին մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը: Անկեղծ ասած, չէի սպասում, որ կկարողանամ որակավորում ստանալ, քանի որ մինչ այդ վատ էի հանդես եկել: Աշխարհամասի առաջնությունից հետո մասնակցեցի «Centre of Excellence»-ի 2-րդ փուլին, հասկացա, որ կարող եմ ևուզում եմ մարզվել Դանիայում: Սեպտեմբերի 1-ից տեղափոխվեցի ու ամսվա վերջին էլ հաղթեցի իմ առաջին մրցաշարում: Դանիացիների հետ էի մրցում, նրանք աշխարհում լավագույններից են, ևչէի էլ ակնկալում որ կդառնամ հաղթող: Որոշ ժամանակ անց հրավեր ստացա դանիական «Թոստղուփ էլիտ բադիմինտոն» ակումբից ու հիմա այնտեղ եմ հանդես գալիս: Ակումբի կազմում իմ բոլոր մենախաղերում հաղթել եմ, ինչը բավականին լավ արդյունք է: Դանիայում օրը 2-3 անգամ մարզվում ենք: Այնտեղ ամբողջովին կենտրոնացած եմ սպորտի վրա: Իմ առօրյան բադմինտոնն է: Այս ամենից հետո պարզապես չէի կարող լավ արդյունք չունենալ: Հայաստանում մարզվում էի ասիական ոճով, որտեղ շեշտը դրված է ֆիզիկականի, տոկունության վրա: Իսկ Դանիայում մարզվում եմ եվրոպական ոճով: Այնտեղ ուշադրությունն ավելի շատ տեխնիկայի վրա է: Հիմա ինձ մոտ երկուսը միաձուլվել են: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ հանդես կգամ, քայլ առ քայլ առաջ կգնամ ևի վերջո կհասնեմ նպատակիս՝ ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»,- ասաց Լիլիթ Պողոսյանը:

Հայ բադմինտոնիստը մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրեց հագուստի ճապոնական ապրանքանիշի հետ: Հաջորդ տարվանից Լիլիթը հանդես կգա «Kawasaki» մարզահագուստով. «Այս ապրանքանիշը եվրոպական շուկայում  նոր է: Նրանք խաղացողներ էին փնտրում հովանավորելու համար, բարեբախտաբար ես դարձա նրանցից մեկը: Հաջորդ տարի յուրաքանչյուր ամիս մեկ մրցում եմ ունենալու: Առաջին 3 մրցաշարերում հաջող հանդես գալու դեպքում կորակավորվեմ Եվրոպայի առաջնության համար»,- նշեց Պողոսյանը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար վարկանիշային աղյուսակում Լիլիթը պետք է լինի հարյուր լավագույնի մեջ (յուրաքանչյուր երկրից ընտրվում է 2 մարզիկ): Այժմ նա 428-րդ է: ՄինչևՏոկիո 2020-ը հայ բադմիտոնիստը բավականին ժամանակ ունի միավորներ հավաքելու համար:

«Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում

Իրանում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Հայաստանը ներկայացնող «Դինամոն» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Խմբային փուլում դինամոյականները հաղթել են Հունաստանի ՊՕԱԿ-ին, ապա զիջել իրանական «Սինա Սանատին», որտեղ հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը: Խմբային փուլում «Դինամոն» առավելության է հասել նաեւ Ռումինիայի «Օլիմպիական հույսեր» թիմի նկատմամբ:

7-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշները հաղթել են ուկրաինական «Սամսոն»-ին: Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դարձել է իրանական «Բեմեհ Ռազի»-ն: Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանն էլ իրենց թիմի հետ դարձել են արծաթե մեդալակիր: Առաջնությանը մասնակցել են 13 ակումբներ:

Հայտնի են Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի հաղթողները

Երեւանում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը, որն այս տարի ընտրական բնույթ է կրում: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարում հանդես են եկել 99 ազատ ոճի ըմբիշներ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Ըմբիշները մրցել են նոր կանոններով: Ազատ ոճի ըմբշամարտում քաշային կարգերը չեն փոխվել, ավելացել են երկուսը՝ 79 կգ եւ 92 կգ:
Գնել Մեջլումյանի անվան 12-րդ հուշամրցաշարի հաղթողներ են դարձել՝ Միհրան Ջաբուրյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Կարեն Ասմարյան.- Վոլեյբոլի համար տարին հագեցած էր

2017թ. Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է 25 տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է անցնող մրցաշրջանի արդյունքները: «2017-ը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆեդերացիան բոլոր ջանքերը ներդրեց վոլեյբոլի, այդ թվում լողափնյա, զարգացման եւ մասսայականացման համար: Հատուկ կնշեմ վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի՝ հոկտեմբերին կատարած պաշտոնական այցը, որն առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Ալեքսանդր Բորիչիչը կարեւոր հանդիպումներ ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, քաղաքապետի եւ ֆեդերացիայի անդամների հետ: Գործնական եւ օգտակար խորհուրդներ ստացանք երկրում վոլեյբոլի զարգացման վերաբերյալ:
Կարեւոր միջոցառումներից կնշեմ նաև մայիսին Երեւանում անցկացված Արեւելյան եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) համաժողովը, որին մասնակցեցին 8 ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահը: Իսկ սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացրինք լողափնյա վոլեյբոլի Արեւելյան եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնություն, որին մասնակցեցին շատ բարձրակարգ թիմեր: Նման կարգավիճակ ունեցող վոլեյբոլի մրցաշար Հայաստանում չէր անցկացվել: Առաջնությունը բարձր գնահատական ստացավ եւ ճանաչվեց լողափնյա վոլեյբոլի Արեւելյան եվրոպայի երկրների 2017թ. լավագույն մրցաշար»,- ասել է Կարեն Ասմարյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ

«Վերջապես լսեցի այդքան սպասված լուրը՝ 2018թ. մայիսից որակազրկումը կասեցվում է: Եվ այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ»,-ՀԱՕԿ լրատվականին ասել է ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը: Աղբյուրը գրում է. «Նա միշտ եղել է կանանց հայկական ծանրամարտի առաջատարներից: Դոպինգ սկանդալը, որակազրկումը նրան հիասթափեցրին, բայց չկոտրեցին: Մարզվեց, հավատաց ու հույսով սպասեց: Հիմա արդեն պարզ է՝ սա նոր սկիզբ է»:

Հռիփսիմե Խուրշուդյանը  խոսել է  հիասթափությունների, վերադարձի ու նոր նպատակների մասին. «Վերադարձս շատ սպասված է: Քնում եւ արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել՝  քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից: Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձեւով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ եւ նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել: Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները: Բայց իմ մեջ ուժ եմ գտել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները: Եվ այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ»,- նշել է  անվանի ծանրամարտիկը: Այս ընթացքում հայ ծանրորդը չի դադարեցրել  մարզումները, պահպանել է ֆիզիկական վիճակը: Իսկ հիմա մարզվում է մեծ խանդավառությամբ: Երկար դադարից հետո նա առաջին անգամ մրցահարթակ կմտնի 2018թ. աշխարհի առաջնությունում։

«Ցավոք սրտի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, ժամկետների մեջ մեկ ամիս չեմ հասցնում: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս: Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել  մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մեդալներն են»,- ասել է անվանի մարզուհին:

 Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 45 (478), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։