Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն հայը ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը – Եվ հունվարի 1-ն ու 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները… Գարեգին Նժդեհ.- Եվ ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը – Մեծն Նժդեհի արտասովոր երեւույթը բացատրվում է ոգեղենությամբ ու համապարփակ հավատով…

Հայ Արիական Միաբանությունը դեռ հունվարի 1-ին շնորհավորել է համայն հայությանը՝ նվիրյալ հայորդու՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 132-ամյակի առթիվ: Իսկ հունվարի 14-ին կլրանա մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձը:

Այդ օրը շնորհավորանքներ կհղվեն Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ՝ ազգին մաղթելով արդար աշխատանք եւ արդարադատություն, երջանկություն եւ համբերություն, ինչպեսեւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Մաղթանքների իրագործումից է կախված Միացյալ Հայաստանի եւ Միասնական Ազգի վերակերտման հաջողությունը: Եվ ամեն հայ պիտի հիշի՛, որ Ցեղակրոն է եւ Ցեղի Տիեզերագենն է կրում…

Սա պարզապես գիտակցել է պետք:

Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոն հայակուռ ուսմունքը արդեն իսկ պատրաստի, կյանքում կիրառված ազգային գաղափարախոսություն է, ինչը իր իսկ գործունեության հիմքում առաջինը կիրառել է հենց ինքը՝ պետական ու ազգային գործիչ, իմաստասեր եւ գաղափարախոս, ռազմական զորավար Գարեգին Նժդեհը: Ցեղակրոնությունը որոշակիորեն կիրառվում է նաեւ այսօր, մեր պետության եւ քաղաքական որոշ ուժերի գաղափարա-քաղաքական հենքում, քանզի ազգային գաղափարախոսություն է, որը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:  

Ցեղակրոնությունը ցեղային կրոն չէ, ինչպես մաքրակրոնությունը՝ մաքուր կրոն, կրոնն այստեղ՝ կրելու գործառույթն ունի, ցեղն իր մեջ կրելը… Ինչպես վերը նշվեց՝ նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ: Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի ծինաբանական ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Եվ ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը

Իմ հոգին զույգ հենարաններ ունի – Աստված եւ Հայրենիք:

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհը հայ ոգու մարմնավորումն է եւ աստվածային ուժերի նվիրական գաղափարների արտահայտիչը: Նրան ճիշտ ընկալելու համար պետք է իմանալ Հայ տեսակի էությունը եւ աստվածային առաքելությունը: Խնդիրն այն է, որ հայն աստվածային ծագում ունի եւ կոչված է հետեւել աստվածային օրենքներին, արարել, տարածել ու պահպանել քաղաքակրթությունը: Սա, իհարկե, մեր երդվյալ թշնամիների սրտով չէ: Նժդեհը նաեւ տականքի սկզբունքային ու անզիջում թշնամին էր, քանի որ հասարակության այդ թերմացքը  մշտապես գործում է հայրենիքի եւ ազգի դեմ:    

Նա մեր պատմության մեջ եզակի երեւույթ է: Նժդեհը գործել է բացառիկ բարդ իրավիճակում, երբ հերթական անգամ դրված էր իր ազգի լինել-չլինելու համլետյան խնդիրը: Ուշագրավ է, որ 1912-1913թթ. Բալկանյան առաջին պատերազմում նա եւ զորավար Անդրանիկ Օզանյանը կռվել են թուրքերի դեմ՝ հանուն բուլղար ժողովրդի ազատագրման: Եվ վերջինս բարձր է գնահատել արժանավոր հայորդիների ներդրումը իր երկրի պաշտպանության գործում: Այստեղ դրսեւորվում է հայի առաքելությունը, որին բնորոշ է միշտ լինել առաիոֆպարբերաբար առաջըացի մասնակից եւ սատարող: Իսկ 1913թ. Բալկանյան 2-րդ պատերազմը, քանի որ մղվում էր սլավոնական ժողովուրդների միջեւ, ապա Նժդեհը այս դեպքում հրաժարվում է մասնակցել: Սա բարոյական վսեմ նկարագրի դրսեւորում է:

Գարեգին Նժդեհի արտասովոր երեւույթը բացատրվում է ոգեղենությամբ ու համապարփակ հավատով: Նա համադրել է արիական եւ քրիստոնեական համակարգերը՝ գործելով ռազմի Աստված Վահագնի եւ Հիսուս Քրիստոսի հզոր գաղափարներով ու տիեզերական ներդաշնակության օրենքով: Նժդեհը նաեւ փայլուն զորավար էր: Հենց այս է պատճառը, որ նա շատ քիչ զոհեր է տվել ու կատարել վիթխարի գործեր: Այս ուժը Նժդեհին տրված էր Աստծուց, եւ դրա համար էլ նա անպարտելի էր: 

Ուշադրության է արժանի 1918թ. մայիսի 25-28-ը տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտի դրվագը, երբ Նժդեհն աչքի է ընկնում անօրինակ հերոսությամբ ու հմուտ գործողություններով: Նա այն սպաներից մեկն էր, ով կտրականապես մերժել է Ղարաքիլիսան թուրքերին հանձնելու միտքը եւ Դիլիջանում բոցաշունչ իր ելույթով մեծ ոգեւորություն է առաջացրել զորքի ու ժողովրդի մեջ: Նժդեհն առաջիններից մեկն էր, որ վերադարձավ ու կռվի բռնվեց անարգ թշնամու հետ: Մայիսի 25-26-ին եւ 27-ի գիշերը հայերը փայլուն հաղթանակներ են տարել: Այս ճակատամարտը, փաստորեն փրկեց Երեւանի ու Թիֆլիսի հայությանը ֆիզիկական բնաջնջումից եւ հիմք նախապատրաստեց Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման համար: Իսկ այս հանգամանքն ուներ աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն: Նշենք, որ քարոզչական առումով չի կարելի խոսել պարտության մասին, քանի որ մայիսի 28-ին հայկական զորքը պարզապես մարտավարական նկատառումով նահանջել է:

Առավել հետաքրքիր է նրա հաղթամարտը Սյունիքում (1919թ. օգոստոս-1921թ. հուլիս), երբ նա կարողացավ դիմագրավել աշխարհաքաղաքական հզոր ուժերին եւ ապահովել մեր տեղը արեւի տակ: Նժդեհը կերտեց Լեռնահայաստանը, որը պետք է դառնար մեր ապագա պետությունը: Ոչ պատահականորեն պետական այս կազմավորման նստավայրը Տաթեւի վանքն էր, քանի որ այն ուներ հզոր էներգադաշտ ու Աստծո աջակցություն: Նա կազմակերպված եւ կատաղի պայքար էր մղում երեք ապօրինի պետությունների՝ քեմալական Թուրքիայի, մուսավաթական Ադրբեջանի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ: Մի զարմանալի օրինաչափությամբ Նժդեհը, կռվելով հուդայական ուժերի դեմ, դրանով իսկ մարտնչում էր նաեւ ռուսների համար եւ խոչընդոտում էր համաթուրքականության ու համաթուրանականության ծրագրերի իրագործումը: Այսինքն՝ նրա պայքարը համամարդկային էր եւ աստվածահաճո, քանզի ոչնչացնում էր սատանայական ուժերին՝ նպաստելով համընդանուր առաջընթացին ու արդարությանը:

Իսկ հակաաստվածային բոլշեւիկյան տականքը զարմանում եւ ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչ կանոններով է կռվում մեր հայորդին, որ կարողանում էր փոքրաթիվ ուժերով հաղթել ուժեղ թշնամուն: Աստվածամերժ թափթփուկները չէին կարող հասկանալ ոգեղենությունը եւ Աստծո ուժը: Մինչդեռ նա իր արդար պատերազմով պահպանում էր աստվածային օրենքները եւ մեր բարոյականությունը: Նժդեհը հայ մարդու մեջ բոցավառել էր արիական հաղթանակների հուրը եւ հայրենապաշտության ոգին: Նրա ուսուցիչն էր մեկ այլ նշանավոր հայորդի՝ Դավիթ Բեկը, ում ռազմավարությամբ եւ մարտավարությամբ Նժդեհը կռվում էր թշնամիների դեմ: Խոսքը նրա կազմակերպած Դավիթբեկյան ուխտերի մասին է: Նա ցրեց բոլշեւիկյան անպարտելիության առասպելը՝ ջախջախելով զավթիչ 11-րդ կարմիր բանակը եւ դնելով ապագա հայոց պետության հիմքերը: Դիվաբարո բոլշեւիկները Նժդեհին առաջարկեցին, ոչ ավել ոչ պակաս, ղեկավարել այդ նույն 11-րդ բանակը, որը նա, բնականաբար, մերժեց:

Իսկ այսօր էլ Նժդեհը սխալ է ընդունվում կամ չի ընդունվում տականքի շրջանում, քանի որ հենց ինքը ջարդում էր այդ նույն պլեբեյներին: Իսկ  ինչ վերաբերում է նրա «ֆաշիզմի հետեւորդ» լինելու հանգամանքին, ապա դա ավելի քան անհեթեթ է ու անհասկանալի: Բանն այն է, որ հուդայական ուժերը կարողացել էին թյուրիմացության մեջ գցել Ադոլֆ Հիտլերին ու նրա համախոհներին, որ հայերը սեմիտական ժողովուրդ են, որպեսզի նրանց թիրախավորեն եւ մեջտեղից վերացնեն: Բայց հայկական դիվանագիտությունը կատարեց իր հզոր քայլը: Քաղաքական եւ ազգային գործիչներ Հայկ Ասատրյանը, Գարեգին Նժդեհը, Արտաշես Աբեղյանը, Դրաստամատ Կանայանը/Դրոն/, Ներսես Աստվածատուրյանը եւ այլք կարողացան արժանահավատ վավերագրերով եւ խորաքնին հետազոտություններով ներկայացնել ու ապացուցել ֆաշիստական վերնախավին, որ հայերն արիական ազգ են, իսկ Հայկական լեռնաշխարհը՝ արիական քաղաքակրթության բնօրրան:

Վերմախտը դրա շնորհիվ հիմնավորապես փոխեց վերաբերմունքը հայերի նկատմամբ: Սա մեր դիվանագիտության եւ ռազմավարության շոշափելի հաղթանակն էր:

Իսկ ինչ վերաբերում է Հայկական լեգեոնի չարչրկված հիմնախնդրին, ապա դա, գերմանացիներին օգնելու պատրվակի տակ, ընդամենը այն բանի համար էր ստեղծվել, որպեսզի պաշտպանեն Հայաստանը թուրքերի հնարավոր ներխուժման դեպքում, եթե Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերը պարտվեին: Կար նաեւ հայ ռազմագերիներին փրկելու գաղտնի մարդասիրական ծրագիր, որն ամբողջությամբ իրագործվեց: Փաստորեն, այս լեգեոնը այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, այլ ավելի շատ ունեցավ ձեւական բնույթ եւ գործեց գերմանացիների թիկունքում: Ի դեպ, մեր նենգ հարեւանների ստեղծած Ադրբեջանական լեգեոնը ոչ միայն ներգրավվել է հակախորհրդային մի շարք ճակատամարտերի մեջ, այլեւ Լեհաստանում եւ Ուկրաինայում մասնակցել լեհերի ու ուկրաինացիների կոտորածներին: Ահա սա է պատմական ճշմարտությունը, որը ոմանց պարզապես հանգիստ չի տալիս: Խնդիրն այն է, որ հայերը երբեք ուրիշներին վնաս չեն տվել, եւ դա բխում է նրանց քաղաքակրթական առաքելության տրամաբանությունից:

Դեռ ավելին, մեծ մտածող եւ իմաստասեր Գարեգին Նժդեհը նաեւ ժամանակակից գործիչ է, քանի որ նրա պատմական փորձը լուրջ ներդրում կարող է լինել չորրորդ հանրապետության կերտման ժամանակ: Նժդեհյան հայակենտրոն հայեցակարգը այսօր կենսունակ գործոն է եւ մեր ապագա հաղթանակների առհավատչյան: Նրա փորձը շատ բան է մեզ հուշում. մենք պիտի հույսը դնենք մեզ վրա: Ցանկացած կողմնորոշում/ռուսական, ամերիկյան, եվրոպական/ ստրկամտության դրսեւորում է, հիվանդագին երեւույթ ու մահացու հարված մեր Անկախության հռչակագրին, որը մեր պետության ողնաշարն է: Պարզապես մեզ անհրաժեշտ է քաղաքական նոր սերունդ, որը համարձակորեն կյանքի կկոչի ազգային պետության մեր տեսլականը: Համոզված ենք, որ դա Անկախության սերունդն է, որն արդեն ասպարեզում է եւ կազմակերպվում է ապագա գործերի համար: 

Ռուսաստանի քաղաքական ու տեղեկատվական շրջանակներում հականժդեհյան վայնասունը տիպիկ հուդայական գործելակերպ է, որի նպատակն է վարկաբեկել մեր մեծերին եւ հրահրել հակառուսական տրամադրություններ՝ սեպ խրելով հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Կան կասկածներ, որ մեր տականքը եւս մասնակցում է այդ «համերգին»: Ըստ ռուս պատմաբանների հետազոտությունների՝ սադրանքի ու նենգության միջոցով հուդայական գործիչները 1917-1924թթ. սանձազերծեցին քաղաքացիական պատերազմ եւ զանգվածային ջարդեր Ռուսաստանում, որը 30 միլիոն մարդու կյանք խլեց: Հուդայական ծագմամբ Վլադիմիր Լենինի ու Լեւ Տրոցկու ջանքերով ստեղծվեցին առաջին համակենտրոնացման ճամբարները, եւ ոչնչացվեց ռուս ազնվականությունը: Այս փաստերը պետք է նկատի ունենալ, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն: Լինենք խոհեմ ու զգաստամիտ, որպեսզի մեր թշնամիները չկարողանան հասնել իրենց հանցավոր ու սատանայական նպատակների իրականացմանը:

Նկատենք, որ մեզանում չկա հոգեբանական եւ քաղաքակրթական պատերազմների առկայության գիտակցումը, որը լրջորեն թուլացնում է մեզ եւ մեր երկիրը դարձնում խոցելի: Եթե մենք չենք ծավալում եռանդուն գործունեություն, ապա այդ դատարկ տեղը արագ լրացնում է ռազմավարական մեր թշնամին: Այս առումով մենք պետք է լոբբիստական աշխատանքով ձեռք բերենք բարեկամներ, որպեսզի մեր հակառակորդները հնարավորություն չունենան հարձակվել մեզ վրա եւ պղծել մեր երեւելիներին: Չմոռանանք, որ այժմ լրատվադաշտը տնօրինում են համաշխարհային ետնաբեմի ուղեղային կենտրոնները: Ի հակակշիռ դրան մենք պետք է փոխենք մեր գործելակերպը եւ որդեգրենք պայքարի նոր եղանակներ ու ձեւեր, որպեսզի ապահովենք մեր հաղթանակները եւ ձեռքբերումները: Քաղաքական մեր թիմը արհեստավարժ ու բանիմաց չի գործում: Հենց դրա հետեւանքով էլ առաջացել է Նժդեհի խնդիրը:

Մենք մոռացել ենք ռազմական դիվանագիտության եւ նախաձեռնողական մարտավարության մասին: Նժդեհը մեզ դաս է տալիս, այն էլ ուսանելի եւ խորիմաստ դաս: Անհանդուրժելի է, որ մեզ վախեցնում են ինչ-որ սպառնալիքներով ու պահանջում ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը: Սա մեր ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու լկտի եւ բիրտ քայլ է: Ի դեպ, այդ արձանը  զուտ գեղագիտորեն կարող էր ավելի ազդեցիկ լինել: Քանդակագործը բնավ չի ընկալել մեծն Նժդեհի էությունը: Սա էլ աններելի անփութություն է:

Նշենք նաեւ, որ Նժդեհը մեր արժանապատվությունն է եւ ինքնասիրությունը, նաեւ ապրելու մեր կերպն ու աշխարհայացքը: Այս հարցում չկան մանրուքներ ու երկրորդական հանգամանքներ, ամեն ինչն էլ կարեւոր է: Մենք պետք է աշխարհին ներկայանանք քաղաքակրթական մեր հզոր կերպարով եւ արարչական ու բարի էությամբ: Նա այսօր մեր հիշողությունից ջնջված Հայամարդու տեսակն է, որին մոռանալը եւ անտեսելը ուղղակի անթույլատրելի է: Եթե ներկայումս մի հրաշքով Նժդեհը կենդանի լիներ, ապա կզարմանար մեր թուլության եւ անզորության վրա: Մենք ունենք մեծ ներուժ ու կարող ենք փոխել իրավիճակը հօգուտ մեզ:

Իսկ ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանք ունեն իրենց ազգային ինքնության պաշտպանության խնդիր, որը խիստ հրատապ է եւ արդիական: Սա վերաբերում է նրանց անվտանգության հիմնահարցերին եւ ունի աշխարհաքաղաքական հստակ վեկտոր: Կարծում ենք, որ այս պարագան կարոտ է հատուկ ուշադրության: Ընդհանրապես հայ-ռուսական իսկական բարեկամությունը եւ գործընկերությունը, առանց կողմնակի ուղղորդումների, քաղաքական մեծ արժեք եւ նշանակություն ունի: Սա պետք  է նկատի ունենա քաղաքական մեր թիմը իր ռազմավարական քայլերը ծրագրելու ընթացքում: Այնպես որ, չի կարելի շփոթել ռուսական ձգտումները հուդայական եւ խազարական նկրտումների հետ: Սա արդեն ազգային ռազմավարության խնդիր է:

Եթե ամփոփենք, ապա պետք է նկատի ունենալ մի կարեւոր հանգամանք. Մենք պետք է ուշադիր լինենք քաղաքակրթական մեր արժեքների պահպանության նկատմամբ եւ թույլ չտանք, որ մեր թշնամիներն աղավաղեն կամ յուրացնեն հոգեւոր մեր ունեցվածքը: Ավելին, մենք պետք է պաշտոնական քարոզչություն ծավալենք ԶԼՄ-ներով եւ մեր սերունդը դաստիարակենք Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Արա Գեղեցիկի, Արտաշես Առաջինի (Բարի), Տիգրան Մեծի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի եւ այլ երեւելի դեմքերի օրինակով ու գործով: Հակառակ դեպքում մենք կունենանք աններելի կորուստներ ու հոգեբանական լուրջ խնդիրներ: Ազգային զարթոնքը ենթադրում է նախնիների ոգու պաշտամունք, բոցավառ հայրենասիրություն եւ աստվածային օրենքների հստակ կիրառում: Մենք հեղաբեկումների եւ նոր իրականության կերտման նախաշեմին ենք, որին պետք է պատրաստ լինենք ազգովի՝ փոխված հոգեբանությամբ եւ մտածողությամբ: Սա պատմական բացառիկ հնարավորություն է, որը պետք է անպայման հաշվի առնել: Ապագայի քարտեզին գծագրվում է նվիրական եւ սրբազան Մեծ Հայաստանի պատկերը:

Ռ. Զուրիկյան

պատմաբան, վերլուծաբան    

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։