Նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին հռչակագիր, որով պարտավորություններ ստանձնեցին շարունակել ուղիղ երկխոսությունը Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հռչակագիրը 1994թ. զինադադարից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ստորագրած առաջին փաստաթուղթն է, որը միջնորդավորված փորձ է՝ Արցախ-ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հայաստանում տեսակետներ կան, թե սա եզակի փաստաթուղթ է, որում ոչ մի տողով նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Եվ կարեւորվում է, որ երկու երկրների նախագահները համաձայնել են առաջնորդվել միջազգային օրենքներով, առանց պատերազմի վերսկսման: Իսկ Ադրբեջանում հատկապես կարեւորում են, որ Արցախ-ԼՂՀ-ն այս անգամ էլ դուրս մնաց բանակցություններին մասնակցելուց: Մենք կարծում ենք, որ ադրբեջանական կողմի ոգեւորությունն առավել շոշափելի է, քանզի Ստեփանակերտի հերթական դուրս մղումը բանակցություններից թույլ է տալիս շարունակել պարտադրանքները Հայաստանի նկատմամբ: Իսկ հռչակագրի ձեւակերպումները այլ առկա փաստաթղթերի բովանդակության հերթական կրկնություններն են պարզապես: Նման կարծիք է հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ ավելացնելով, թե Մոսկվան մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այդ խմբում առաջնորդը, քաշող ուժը եւ տարածաշրջանում ամենամեծ հնարավորություն ունեցողը ինքն է: Ուստի՝ կարիք չկա, որ եւ’ Հայաստանում եւ’ Ադրբեջանում վերլուծաբանները դարակազմիկ տողեր վերծանեն: Այս համապատկերում հասկանալի է նաեւ ՀՀ նախագահի այցը Փարիզ, որտեղ նա կփորձի Ֆրանսիայի նախագահի հետ համադրել մոսկովյան հռչակագիրը: Այցի ընթացքում ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլյա Սարկոզիին՝ Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար, ինչը կարծես փորձ է ռուսաստանյան ԱՊՀ-ին համադրել ֆրանսիական «ԱՊՀ»-ն: Հասկանալի է նաեւ նոյեմբերի 4-ին ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեւանյան հանդիպումը ԱՄՆ դեսպանի՝ Մարի Յովանովիչի հետ, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական, ինչպես նաեւ՝ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, որը կկանխորոշի նաեւ ընդդիմության հետագա քաղաքականությունը: Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը հնարավոր նոր զարգացումների կարող է հանդիպել նաեւ ԱՄՆ նորընտիր նախագահ՝ դեմոկրատ Բարաք Օբամայի տված հայանպաստ խոստումների ու նախաձեռնությունների իրականացումից կախված: Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունը ՀՀ նախագահին կոչ է անում՝ կամ ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանին վերամիավորվելու նախկինում ընդունած երկկողմանի պետական որոշումները եւ վերամիավորված Հայաստանի Հանրապետությամբ շարունակել բանակցությունները, կամ՝ դուրս գալ բանակցային գործընթացից՝ այդ խնդիրը հանձնելով արցախյան իշխանություններին: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ 05.10.2008թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին
- Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
- Google Maps-ը ցույց կտա վայրերը, որտեղ առաջարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստում
- Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան
- Ադրբեջանցիներն ինձ տվել են Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
- WhatsApp-ից անհետացել է լուսանկարները եւ տեսանյութը փոխանցելու հարմար գործառույթը
- ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարել Երեւանի եւ Բաքվի հետ
- Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ
- Չեխիայում շներին հաջողությամբ վարժեցրել են COVID-19-ը հոտով հայտնաբերելուն
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է, եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ
- Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 բեռնատար ավտոմեքենա
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը ԵԽ- ին՝ ՀՀ անդամակցության 20 ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
- Եթե դուք չեք ազատում գերիներին,ուրեմն ահաբեկիչներ եք. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)
- Ռուբինյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին՝ լինել արդարության կողմը (տեսանյութ)
- ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան
- Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյան (տեսանյութ)
- Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
- Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ