Հայաստանը եւ Արցախը «մասամբ ազատ» են, Ադրբեջանը՝ ոչ ազատ – ընդհանուր առմամբ Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների համեմատ…

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2018» ամենամյա զեկույցը:

Այստեղ ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում, ինչպեսեւ 14 տարածքներում 2017թ. ընթացքում:

Զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ երկրները դասակարգվում են 3 խմբերում՝ «ազատ», «մասամբ ազատ» եւ «անազատ»՝ հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» եւ «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը՝ վերջինիս բացակայությունը:

Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ժողովրդավարության ճգնաժամը»:  

Զեկույցում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես եւ նախորդ տարի, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատություններ չափանիշներով միջինացված 45 միավոր:

Նույն իրավիճակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 30 միջինացված միավորով:

«Հայաստանում եւ Ղրղզստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցող կեղծարարությունները ընդգծեցին, որ ընտրությունների ժամանակ շարունակվում է ոտնահարվել ժողովրդավարական չափորոշիչները։ Հայաստանի դեպքում, ընտրակեղծարարությունը հակասում է երկրի ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցելու նպատակին,  որի հետ այն նոյեմբերին ստորագրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր»,- նշված է զեկույցում։

Զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ, Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների համեմատ: Այս առումով Հայաստանի հետ են նաեւ Վրաստանը, Ղրղզստանը:

Հարեւան երկրներից Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ պետություններից՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախաստանը, շարունակում են մնալ «անազատ երկրներ»-ի խմբում:

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում անդրադարձ է կատարվում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքին։

«Ժողովրդավարության վերաբերյալ տարածաշրջանում  ամենատագնապալից սպառնալիքը իրենց քննդատներին պատժելու համար հասնում են իրենց երկրի սահմաններից դուրս»,- նշված է զեկույցում։

«Ազատությունն աշխարհում-2018. Ժողովրդավարության ճգնաժամը» հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վերջին տասնամյակում աշխարհում ազատության մակարդակը կայուն կերպով նվազել է:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 2 (480), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։