Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է… Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն… Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն անցկացրեց «Արսենալ»-ում – Հայ ֆուտբոլիստի՝ նոր թիմ տեղափոխվելու այլ մանրամասներ… Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի… Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ… Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին… Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում… Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող մեր դահուկորդների անունները… Հրաձիգները մասնակցեցին Մյունխենի մրցաշարին… Բասկետբոլիստ Միքայել Հակոբյանը 37 միավոր վաստակեց «Մաունտ Իդա»ի հետ մրցախաղում…

Լեւոն Արոնյանը Ջիբրալթար մասթերսի հաղթողն է

Քիչ առաջ ավարտվեց Ջիբրալթար մասթերսը։ Շատ լարված պայքար։ Կայացած 10 փուլի արդյունքում Լեւոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե Լագրավն ունեին հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի վերջինիս որոշելու համար խաղացվեց թայբրեյք։ Այս մասին տեղեկացնում է chess©am կայքը

Խաղում էին Լեւոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը եւ Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե Լագրավը։ Վերջին զույգում հաղթեց Լագրավը, իսկ Լեւոնը հաղթեց Ռապորտին։ Ջիբրալթար Մասթերսի չեմպիոնի կոչման համար Արոնյանի եւ Վաշիե Լագրավի միջեւ խաղացվեց 4 խաղ, որտեղ գրանցվեց 3 ոչ ոքի եւ 1 հաղթանակ՝ հօգուտ Լեոն Արոնյանի։

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լեւոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի 1-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ նա ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664):
Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է  (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):

Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 20-ամյա շախմատիստը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը:

Նրան հաջորդեցին 4 շախմատիստներ, որոնք բավարարվեցին 6-ական միավորով: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալակիր ճանաչվեց դասական շախմատի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, իսկ մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար զբաղեցրին 14-րդ եւ 8-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ առաջնությանը մասնակցեցին 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմայստեր, 7 շախմատիստուհի:

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի կանանց շախմատի առաջնությանը մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարիա Կուրսովան, ով 1 խաղ առաջ՝ ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Եվ վերջին փուլում խաղարկվեցին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը: Արծաթե մեդալին տիրացավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, իսկ Լիլիթ Գալոյանը, ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովայի հետ եւ միավորներով հավասարվեց Աննա Սարգսյանին: Լրացուցիչ գործակիցներով հենց նա էլ մրցանակային 3-րդ տեղը գրավեց: Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը՝ 6 միավոր:

Մոսկվա Օփեն. Հայաստանից լավագույն արդյունք ցույց տվեց Գեւորգ Հարությունյանը

Մոսկվայում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները չկարողացան տեղեր զբաղեցնել մրցանակային եռյակներում:

Կանանց մրցաշարը 4 հաղթանակով մեկնարկած Սուսաննա Գաբոյանը վերջում թուլացրեց տեմպը, 2 պարտություն կրեց եւ վաստակած 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը: Նա կպարգեւատրվի 13 հազար ռուբլով: Կանանց մրշաշարում ուժեղագույն գտնվեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկը, ով վաստակեց 8 միավոր: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող հանդես եկավ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Նա մեկուկես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Սեմյոն Լոմասովից: Մեր շախմատիստը կստանա 25 հազար ռուբլի պարգեւավճար:

Մրցաշարի C խմբում, որտեղ հանդես եկան ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները, Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքներ ցույց տվեցին Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որոնք 7-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 14-րդ տեղերը: Նրանք կպարգեւատրվեն համապատասխանաբար 16 եւ 14 հազար ռուբլով: Այս մրցաշարում հաղթեց ուկրաինացի Իգոր Վոլկովը:

Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դեկտեմբերի 21-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան 2-րդն է, Պորտուգալիան՝ 3-դը:  

  1. Գերմանիա – 1602 միավոր, 2. Բրազիլիա 1483, 3. Պորտուգալիա 1358, 4. Արգենտինա  1348, 5. Բելգիա  1325, 6. Իսպանիա  1231, 7. Լեհաստան – 1209, 8. Շվեյցարիա  1190, 9. Ֆրանսիա  1183, 10. Չիլի – 1162, 35. Ուկրաինա – 781, 64. Ռուսաստան – 534, 78. Ուզբեկստան – 441, 89. Էստոնիա  397, 90. ՀԱՅԱՍՏԱՆ – 383, 92. Բելառուս – 372, 104. Վրաստան  322, 114. Թուրքմենստան – 292, 115. Ղրղզստան – 282, 126. Տաջիկստան – 255, 132. Լատվիա  233, 137. Ղազախստան – 220, 149. Լիտվա  179, 167. Մոլդովա – 111:

Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղն անցկացրեց «Արսենալ»-ում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր իր առաջին հանդիպումն անցկացրեց Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում: Անգլիայի առաջնության 25-րդ փուլի «Սուոնսի»-ի հետ արտագնա խաղում մեր ֆուտբոլիստը 60-րդ րոպեին փոխարինեց եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիին:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի կամային հաղթանակով՝ 3:1:

Մխիթարյանը Եվրոպա լիգայում 7 համարի մարզաշապիկը չի կրի

Արդեն հայտնի է, թե Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում որ համարով հանդես կգա։ «Արսենալ»-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգից տեղեկանում ենք, որ հայազգի ֆուտբոլիստը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ նա Պրեմիեր-լիգայում 7 համարն կրելու, սակայն ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն, Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում կխաղա 77 համարի ներքո, քանի որ 7 համարի ներքո Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստ է եղել։

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

Խաղադաշտ մտնող Մխիթարյանին երկրպագուները դիմավորեցին ծափերով

Շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է. Մխիթարյան

Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի

Մխիթարյանը՝ «Արսենալի» կուլիսներում

Մխիթարյան. Օզիլի հետ խաղալը հրաշալի կլինի

«Հաջողության կարիք դու չունես։ Պարզապես վայելիր քո խաղը». Իբրահիմովիչը՝ Մխիթարյանին

«Արսենալ»-ը Մխիթարյանի առաջին մարզումից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

Մխիթարյանն ու Օբամեյանգը՝ կրկին թիմակիցներ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը եւ մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին նույն ակումբում են խաղում։ Նրա մուտքը «Արսենալ» ողջունել է թե Հենրիխը, թե ակումբի պաշտոնական կայքը՝ տեսանյութ հրապարակելով, որտեղ հայազգի ֆուտբոլիստն ասում է. «Հեյ, Պիեր, ուզում ես միանալ մեզ»։: «Արսենալ»-ն իր պաշտոնական կայքում լուսանկարներ է հրապարակել Օբամեյանգի առաջին մարզումից։

Մխիթարյանը Օբամեյանգին համոզել է տեղափոխվել «Արսենալ» 

Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ, գաբոնցի հարձակվող Պիեր-Էրիկ Օբամեյանգը խոստովանել է, որ նոր թիմ տեղափոխվելու հարցում քիչ դեր չի կատարել իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ նույնպես հանդես է գալիս լոնդոնյան ակումբում: «Ես անչափ երջանիկ եմ Հենրիխի հետ կրկին հանդես գալու համար: Նա իմ համար եղբայր է, լավ ընկեր: Նա մի քանի անգամ զանգահարել է ինձ եւ հարցրել, թե արդյո՞ք պատրաստվում եմ տեղափոխվել «Արսենալ»: Պատասխանս կախված էր հենց նրանից: Երբ նա պայմանագիր կնքեց «Արսենալ»-ի հետ, դրանից հետո որոշեցի մեկնել Լոնդոն: Դա կարեւոր գործոն էր իմ տեղափոխության հարցում:

«Բորուսիա»-ում մենք իրար հասկանում էինք թե’ խաղադաշտում, եւ թե’ դրանից դուրս: Ըստ իս, հենց դա է հեշտացնում մեր համագործակցությունը խաղադաշտում», – Օբամեյանգի խոսքերը մեջբերել է «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջը:

«Արսենալ»-ը ֆինանսական կորուստ է կրել՝ վաճառելով իր խաղացողներին

Լոնդոնի «Արսենալ» ակումբը ոչ մի կերպ չի կարողանում իրացնել իր կողմից հրատարակած 2018թ.պաշտոնական օրացույցը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, դրանց վաճառքը մեծ դժվարությամբ է ընթանում, քանի որ ակումբն անցած ամիս հրաժարվել է իր 3 աստղերից, ինչն էլ հանգեցրել է երկրպագուների կողմից հետաքրքրության անկման:

Մասնավորապես՝ օրացույցի առաջին էջին պատկերված են հարձակվողներ Ալեքսիս Սանչեսն ու Օլիվիե Ժիրուն, որոնք այժմ «Մանչեսթր Յունայթեդ»-ի եւ «Չելսի»-ի ֆուտբոլիստներն են: Լիվերպուլի «Էվերտոն» է հեռացել նաեւ հարձակվող Տեո Ուոլկոտը, որը պատկերված է օգոստոս ամսվա էջի վրա: Ելնելով ստեղծված իրավիճակից, «Արսենալ»-ը 50%-ով էժանացրել է օրացույցի գինը եւ այժմ վաճառում է իր ինքնարժեքով՝ 5 ֆունտով:

Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի

«Մանչեսթր Յունայթեդ» անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխվելու գործարքի մասին: Նրա խոսքը մեջբերում է Mirror Football‏ը:  «Ես կորցրեցի ֆանտաստիկ խաղացողի: Վենգերն էլ կորցրել է ֆանտաստիկ խաղացողի (խմբ.- ի նկատի ունի Սանչեսին): Ես ֆանտաստիկ խաղացող եմ ստացել, Վենգերը՝ նույնպես: Այնպես որ դա հզոր գործարք էր բոլորի համար»,- ասել է նա:

Պեպ Գուարդիոլան ոչ-ոքիից հետո 4-օրյա հանգիստ է տվել սաներին

Պրեմիեր լիգայի առաջատարը՝ «Մանչեսթեր Սիթի»-ին, ֆուտբոլի Անգլիայի 26-րդ փուլում հյուրընկալվելիս անսպասելի ոչ-ոքի խաղաց «Բառնլի»-ի հետ, չնայած առաջինը բացեց հաշիվը: Հանդիպման 22-րդ րոպեին Դանիլոն հեռահար հարվածով առաջ մղեց մանչեսթերցիներին: Դրանից հետո նրանք ձեռքից բաց թողեցին մի քանի ռեալ գոլային պահեր, իսկ ահա 82-րդ րոպեին տանտերերի ձեռնարկած հազվագյուտ գրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով: Աչքի ընկավ իսլանդացի ֆուտբոլիստ Յոհան Գուդմունդսոնը:

Խաղից հետո «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գուրադիոլան մեկնաբանելով ոչ-ոքի արդյունքը, ասել է, որ ինքն ավելի շատ հիասթափված է իր սաների համար, որոնք շատ լավ խաղ են ցուցադրել, սակայն չեն կարողացել ճաշակել հաղթանակի բերկրանքը: Իսպանացի մասնագետը նշել է նաեւ, որ թիմի ծրագրերում ոչինչ չի փոխվել: «Մենք շատ ծանր ձմեռային շրջան ենք անցկացնում: Մեզ առաջիկայում սպասվում են դժվարին խաղեր առաջնությունում եւ չեմպիոնների լիգայում: Դրա համար ֆուտբոլիստներին եւ մարզիչներին 4-օրյա հանգիստ ենք տվել, որպեսզի նրանք մի փոքր ցրվեն ֆուտբոլից եւ ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքների հետ»,- ասել է հայտնի մասնագետը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հարգեց զոհվածների հիշատակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հադերսֆիլդ» խաղից առաջ տանտերերը իրենց հարգանքի տուրքն են մատուցել 60 տարի առաջ ավիավթարից զոհված թիմի հիշատակին: Թիմի նվիրյալները նախ այցելել են մարզադաշտի Արեւելյան տրիբունա, որտեղ հատուկ հուշատախտակ է տեղադրված: Այնուհետեւ, խաղից առաջ հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

Նշենք, որ 1958թ. փետրվարի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը եվրոգավաթային խաղից վերադառնալիս ավիավթարի էր ենթարկվել Մյունխենի օդանավակայանում, որի պատճառով զոհվել էին թիմի 8 ֆուտբոլիստ եւ 3 մարզիչ:  Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հադերսֆիլդ» հանդիպմանը, ապա այն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0: Գոլերը 2-րդ խաղակեսում հեղինակել են Ռոմելու Լուկակուն ու թիմի նորեկ Ալեքսիս Սանչեսը:

Նախկին ակումբը հաջողություն է մաղթել Հենրիխին

 «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր էջում գրառում է կատարել. Մենք ցանկանում ենք  մեծ հաջողություններ մաղթել Հենրիխ Մխիթարյանին «Արսենալ» տեղափոխվելու համար: Շնորհակալություն հիշողությունների համար, Micki.

Ավելի վաղ  «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել  է Հենրիխ Մխիթարյանի մասին: «Ցանկանում եմ հաջողություն  եւ  երջանկություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին: Վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կհանջողվի: Չենք մոռանա Հենրիխին, հատկապես նրա ներդրումը Եվրոպա Լիգայում հաղթելու գործում»:

Իսկ Հենրիխ Մխիթարյանը իր հերթին ՖԲ-յան իր էջում գրել է. Ուզում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին եւ անձնակազմին, եւ հատկապես երկրպագուներին՝ սիրո, համբերատարության եւ աջակցության համար Ես հպարտ եմ, որ մասն եմ եղել մեծագույն ակումբի պատմության՝ կերտելով Եվրոպայի լիգայի հաղթանակը։ Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ հանդիպումը։ Կհիշեմ կարիճ-հարվածով գոլս եւ «Whoa Mkhitaryan…» երգը։

Ես կարող եմ թվել շատ հիշողություններ, ես վայելել եմ ամեն պահը, որ կիսել ենք միասին։ Ի սրտե շնորհակալ եմ։ Լավագույնն եմ մաղթում ձեզ։ Կյանքը շարունակվում է

…Իսկ Արսենալի ֆաները տեսանյութ են պատրաստել, որում նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը խոսում  է վեց լեզուներով, եւ որ նա առաջին եւ միակ ազգությամբ հայն է այս թիմում:

Հենրիխ Մխիթարյանն իր խաղով մթագնեց «փոխանցումների արքային»

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Լիվերպուլի «Էվերտոն»-ին: Հանդիպման 6-րդ րոպեին «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմզին: 8 րոպե անց Լորան Կոսելնին կրկնապատկեց հաշիվը, իսկ քիչ անց նույն Աարոն Ռեմզին եռապատկեց այն: Խաղի 39-րդ րոպեին արդյունավետ փոխանցումով կրկին աչքի ընկավ հայ ֆուտբոլիստը, որից հետո «Արսենալ»-ի նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 4-րդ գոլը խփեց մրցակցի դարպասը: Ընդմիջումից հետո, 64-րդ րոպեին, Դոմինիկ Կելվերտ-Լյուին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո 3-րդ անգամ աչքի ընկավ Աարոն Ռեմզին՝ 5:1:

Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին: Նա սահմանեց յուրատեսակ հեթ-տրիկ՝ 3 անգամ կատարելով արդյունավետ փոխանցումներ: Հենրիխ Մխիթարյանն այդ ցուցանիշով մթագնեց իր թիմակից Մեսուտ Օզիլին, որին անվանում են «փոխանցումների արքա»:

Հաղթող եռյակից հասցրել են հարցազրույց վերցնել:)) «Ես շատ ուրախ եմ: Սա արժանի հաղթանակ էր: Մենք պետք է շարունակենք նույն կերպ, որպեսզի հաղթենք նաև մյուս խաղերում և մտածենք նոր միավորներ վաստակելու մասին: Մենք հարձակվողական լավ ֆուտբոլ խաղացինք, չնայած այն փաստին, որ 2-րդ խաղակեսն ավելի ծանր ստացվեց: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղաց «Արսենալ»-ը: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթանակներ տանել»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

- Բոլորը գոհ են - Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ մեկնաբանելով «Էվերթոն»-ի նկատմամբ տարած հաղթանակը (5-1) խոսել է նաեւ թիմի նորեկների մասին: «Դեռ  շուտ է ինչ որ բան ասել, բայց իմ կարծիքով Մխիթարյանը եւ Օբամեյանգը բոլոր որակներն ունեն, որպեսզի ինտեգրվեն այն խաղի մեջ, որը մենք ցանկանում ենք ցուցադրել: Նրանք արագաշարժ ֆուտբոլիստներ են, ովքեր լավ են տեղաշարժվում նաև գնդակով».- հայտարարել է Վենգերը:

Իսկ ակումբի ֆաները ժամերով քննարկել են նորեկների, հատկապես Մխիթարյանի հրաշալի խաղը, եւ ուրախացել խոշոր հաշվով տարած հաղթանակով:

Հայազգի Կարո Մուրատը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Գերմանիայում լույս տեսնող BOXSPORT ամսագրի հարցման արդյունքներով մրցաշրջան-2017-ում Գերմանիայի «Տարվա բռնցքամարտիկ» է ճանաչվել հայազգի 34-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրատը: Նա հավաքել է 1284 ձայն եւ առաջ է անցնել մյուս 3 թեկնածուներից՝ Վլադիմիր Կլիչկոյից, Յուրգեն Բրահմերից եւ Տիրոն Ցուգեից:

Այդպիսով, EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն Կարո Մուրատն այդ տիտղոսը խլեց իր եւ մեր հայրենակից, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամից, ով 7 տարի շարունակ ճանաչվել էր Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները որոշել են ուժեղագույններին

Երեւանում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 85 ըմբիշներ, այդ թվում հավաքականի հիմնական անդամները: Բացառություն էր կազմում միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Առաջնությունն անցկացվել է նոր կանոնակարգով, 10 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ եւ մրցանակակիրներ են դարձել հետեւյալ ըմբիշները.

55 կգ քաշային կարգ՝ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան, Սամվել Հակոբյան:

60 կգ՝ 1․ Արմեն Մելիքյան, 2․ Գեւորգ Ղարիբյան, 3․ Արարատ Մանուչարյան, Գեւորգ Մելիքյան:

63 կգ՝ 1․ Սլավիկ Գալստյան, 2․ Հրաչյա Պողոսյան, 3․ Արթուր Գալստյան, Խորեն Երիցյան:

67 կգ՝ 1․ Կարեն Ասլանյան, 2․ Ասլան Պողոյան, 3․ Արսեն Կալաչյան, Ավետիք Գրիգորյան

72 կգ՝ 1․Արման Բաղդասարյան, 2․ Հրանտ Կալաչյան, 3․ Գեւորգ Դոխալյան, Արտավազդ Վարդանյան:

77 կգ՝ 1․ Կարապետ Չալյան, 2․ Արսեն Ջուլֆալակյան, 3․ Գեւորգ Թադեւոսյան, Սերյոժա Բերնեդյան:

82 կգ՝ 1․ Էդուարդ Սարգսյան, 2․ Սարգիս Քոչարյան, 3․ Էրիկ Էլոյան:

87 կգ՝ 1․ Մաքսիմ Մանուկյան, 2․ Արթուր Շահինյան, 3․ Շալիկո Սողոմոնյան, Գեղամ Թորգոմյան:

97 կգ՝ 1․ Վաղինակ Մինասյան, 2․ Կարեն Աբգարյան, 3․ Նարեկ Դարբինյան:

130 կգ՝ 1․ Էդգար Խաչատրյան, 2․ Հակոբ Թադեւոսյան, 3․ Մոսկով Մղդեսյան, Գուրգեն Սահակյան:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականի նոր կազմը, որը կսկսի պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանի չեմպիոններն ու մեդալակիրները

Ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի ու հանրապետության տարբեր քաղաքների ու մարզերի 240 մարզիկ:

10 քաշային կարգերում չեմպիոն ու մրցանակակիր են դարձել.

45 կգ՝ Արայիկ Թոփալյան, Սասուն Կարապետյան, Ռաֆիկ Առաքելյան, Միշա Հախոյան:

48 կգ՝ Գառնիկ Հովհաննիսյան, Վարազդատ Գեւորգյան, Արթուր Մելքոնյան, Արմեն Հարությունյան:

51 կգ՝ Ռոբերտ Կարապետյան, Դավիթ Ջոթյան, Արմեն Պողոսյան, Հարություն Ֆարմանյան:

55 կգ՝ Վարդան Եղիազարյան, Գեւորգ Սուքիասյան, Արման Վարդանյան, Ռուբեն Ավետիսյան:

60 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, Վլադիմիր Հարոյան, Լեւոն Սարդարյան, Դավիթ Ղազարյան:

65 կգ՝ Շանթ Խաչատրյան, Հովհաննես Քալաջյան, Արման Կարապետյան, Ռուբեն Հակոբյան:

71 կգ՝ Սամվել Սարգսյան, Մնացական Կարապետյան, Ռաֆիկ Միխեեւ, Աշոտ Կիրակոսյան,

80 կգ՝ Կարեն Խաչատրյան, Հայկ Խլոյան, Ռազմիկ Մահլամյան, Ժորա Մարտիրոսյան:

92 կգ՝ Արման Խարբերթյան, Արտակ Մկրտչյան, Ռուբիկ Մարդոյան, Ալբերտ Վարդանյան:

110 կգ՝ Հակոբ Գեւորգյան, Ռազմիկ Քուրդյան, Արմեն Պատուրյան:

Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները

Ծաղկաձորում երեկ կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:

Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների: Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը:

Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը

Դահուկորդ Միքայել Միքայելյանը հունվարի 28-ից փետրվարի 2-ը Շվեյցարիայում մասնակցել է դահուկավազքի երիտասարդների աշխարհի առաջնությանը: 10 կմ դասական ոճում հայ դահուկորդը 100 մարզիկների մեջ զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը: Սքիաթլոն 10+10 մրցաձեւում Միքայելյանը 23-րդն էր:

Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա Միքայել Միքայելյանի վերջին մեկնարկն էր: Մի քանի օրից մեր պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա:

Հրաձիգներն ավարտեցին ելույթները Մյունխենի մրցաշարում   

Հայաստանի հրաձգության հավաքականը 8 մարզիկով մասնակցում էր միջազգային մրցաշարի, որը տեղի էր ունենում Գերմանիայի Մյունխեն քաղաքում: «Արմենպրես»ի փոխանցմամբ` մրցաշարը 2 մեկնարկով էր`մարզիկները կրկնել են վարժությունները: Հայաստանը ներկայացնող 8 մարզիկից 4-ը պատանի են, եւ մասնակցության հիմնական նպատակը Եվրոպայի առաջնության նախապատրաստությունն է, որտեղ էլ կխաղարկվեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի մրցումների կանոնակարգում կատարվել է փոփոխություն՝ 2018թ. կանայք կատարում են նույն քանակի կրակոցներ, որքան տղամարդիկ:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց  վարժության երիտասարդ աղջիկների պայքարին մասնակցել է 89 մարզուհի: 1-ին մեկնարկին Ալլա Պողոսյանը 622,6 միավորով գրավել է 26-րդ տեղը: 2-րդ մեկնարկին նա բարելավել է իր արդյունքը՝  624,3 միավորով գրավելով 12-րդ տեղը: 15ամյա Ալլա Պողոսյանի խոցած միավորը համապատասխանում է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի պատվավոր կոչմանը:

Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց  վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 76 մարզիկ: 1-ին մեկնարկին Հայկ Բաբայանը եւ Նարեկ Ադամյանը խոցել են հավասար միավորներ՝ 615,9 միավոր եւ զբաղեցրել 38-րդ ու 39-րդ տեղերը: 2-րդ մեկնարկին մեր մարզիկները բարելավել են արդյունքները.  Նարեկ Ադամյանը 622,4 միավորով գրավել է 14-րդ տեղը, Հայկ Բաբայանը 618,9 միավորով` 28-րդ տեղը:

Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 71 մարզիկ: 1-ին մեկնարկում  Բենիկ Խլղաթյանը, խոցելով 566 միավոր, գրավել է 25-րդ տեղը: 2-րդ մեկնարկում նա 564 միավորով գրավել է 27-րդ տեղը:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց  վարժության կանանց  պայքարին մասնակցել է 93 մարզուհի: 1-ին մեկնարկին  Իրինա Լաուերը(Աղաջանյան)  615,7 միավորով գրավել է 79-րդ տեղը, Մարիամ Միքայելյանը 614,6 միավորով` 82-րդ տեղը: 2-րդ մեկնարկին Իրինա Լաուերը 621,2 միավորով գրավել է 57-րդ տեղը, Մարիամ Միքայելյանը  619,5 միավորով` 68-րդ տեղը:

Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց  վարժության տղամարդկանց պայքարին մասնակցել է 94 մարզիկ: 1-ին մեկնարկին  Հրաչիկ Բաբայանը 624,1 միավորով գրավել է 40-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 616,2 միավորով` 80-րդ տեղը:  2-րդ մեկնարկին Հրաչիկ Բաբայանը 620,5 միավորով գրավել է 65-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 609,0 միավորով` 90-րդ տեղը:

Հայաստանի հրաձգության հավաքականը Մյունխենյան միջազգային մրցաշարին մասնակցում էր գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, 2-րդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Մրցաշարն ավանդական է եւ համարվում է տարվա ուժեղագույն մրցաշարերից մեկը, որը մասնակիցների քանակով չի զիջում Եվրոպայի առաջնությանը:

Բասկետբոլիստ Միքայել Հակոբյանը 37 միավոր վաստակեց «Մաունտ Իդա»ի հետ մրցախաղում 

Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի անդամ Միքայել Հակոբյանը հաջող մասնակցություն է ունեցել  «Մաունտ Իդա»-ի հետ մրցախաղում:

NCAA-ի հերթական փուլում «Սուֆֆոլկ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Միքայել Հակոբյանը, 101:86 հաշվով առավելության հասավ «Մաունտ Իդա» ակումբի նկատմամբ: Միքայել Հակոբյանը խաղադաշտում անցկացրեց 34 րոպե եւ վաստակեց 37 միավոր:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 523875, (091)496451, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը googleի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.orgի համակարգող

* * *

«Լուսանցք»ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     544199                 «Բլից մեդիա»՝  525301

«Հայփոստ»՝           514501                 «Հայմամուլ»՝    589412

«Պրես Ատտաշե»՝  320374                  «Լուսանցք»՝     523875

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

 «Լուսանցք»ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

 «Լուսանցք»ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։