Պատմահենություն եւ կեղծարարություն.- Վարձիա. ինչու է հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերություններում համր… Քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է՝ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն – քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի լուրջ քայլ չի կատարում…

Պատմահենությունը եւ պատմության կեղծարարությունն արդեն սահմաններ չեն ճանաչում: Այս «սրբազան» գործին են լծվել թուրք, ադրբեջանցի եւ այլ գիտնականները: Խելահեղ այս մրցավազքից հետ չեն մնում նաեւ մեր հարեւան վրացիները, որոնք այս գործում հասել են լուրջ հաջողությունների: Ուշագրավ է, որ Հայոց քաղաքակրթության մեղրահացը դարձել է մեր հարեւանների համադամ կերակուրը: Օրինակները բազում են եւ բազմաթիվ: Նշենք ընդամենը մեկը:

Տարիներ առաջ վրացական իշխանությունները մեծ շուքով եւ անպատկառ ձեւով նշեցին իրենց երկրում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1800-ամյակը: Դրան հետեւեց այն, որ նրանք մեզանից պարզապես խլեցին առաքելական պատվանունը՝ իրենց եկեղեցին կոչելով Վրաց ուղղափառ, առաքելական: Հայկական կողմը ոչ մի արձագանք չարեց, այսինքն՝ համաձա՞յն են վրացիների  հետ:

Այս ոլորտում աչքի է ընկնում երկու գործոն, մեկը՝ քաղաքակրթական կողոպտիչների ագահությունը եւ  լկտիությունը, մյուսը՝ հայկական կողմի բացարձակ անտարբերությունը, հանդուրժողականությունը: Մինչդեռ քաղաքակրթական պատերազմը լուրջ բան է եւ ենթադրում է բանիմացություն ու մարտականություն: Քաղաքական մեր թիմը այս հարցում ոչ մի քայլ չի կատարում եւ ոչ մի համապարփակ ծրագիր էլ չունի: Այսպիսի կացության մեջ մեր թշնամիները շատ արագ կողմնորոշվում են եւ տիրանում նորանոր արժեքների: Մեր ժամանակներում աններելի են տոլմայի եւ հայկական նվագարանների սեփականումը, որը մեծ փութեռանդությամբ իրականացրել են արեւելյան մեր հարեւանները՝ ադրբեջանցիները:  

Նմանօրինակ փաստերն արդեն սպառնում են ազգային մեր ինքնությանը եւ անվտանգությանը, որը մեր պետականության համար անբնական երեւույթ է: Այս գործում մեծ նշանակություն ունեն մեր հոգեբանության եւ մտածողության սահմանափակությունը: Ջուղայի հրաշագեղ խաչքարերի ոչնչացումը պարզապես սահմռկելի էր եւ նվաստական, երբ մենք անմիջականորեն պատժելու փոխարեն բողոքագրեր էինք առաքում միջազգային ատյաններ: Սա հանցավոր եւ ամուլ վարքագիծ է, որը ոգեւորում է հակառակորդին եւ բացում նրա գայլային ախորժակը: Գործունեության մեխանիկան այն է, որ կորուստներից հետո սկսում ենք տրվել մազոխիստական տրամադրությունների եւ հանգում անզորության հոգեվիճակի: Մեզանում ընդհանրապես բացակայում են քարոզչական կամ լոբբիստական ջանքերը:

Այս առումով Վարձիայի սեփականացումը արտառոց երեւույթ է, որը մենք երբեւէ չենք էլ փորձել վիճարկել եւ հերքել աղաղակող նենգափոխումը:

Սկսենք այն բանից, որ այրափոր ճարտարապետությունն ընդհանրապես բնորոշ է միայն հայերին. նրանք ճարտարապետական անուրանալի յուրահատկություններ ունեն եւ տարբեր ոճերի հեղինակ են: Հիշենք թեկուզեւ Պետրան, Գամիրքի/Կապադովկիայի/ ժայռափոր քաղաքները, հինգհարկանի ստորգետնյա Անին եւ այլ հուշարձանները, որոնք ձեւավորել են ճարտարապետական ուղղություններ եւ ավանդույթներ: Այսպիսի ձեւը թելադրված էր անվտանգության նկատառումներով եւ ուներ պաշտպանական նշանակություն:

Վարձիա բերդաքաղաքը եղել է Մեծ Հայքի՝ Գուգարք սահմանապահ բդեշխության կամ նահանգի մեջ ի վաղուց անտի: Այն ինչ-ինչ նկատառումներով անջատվում է Մեծ Հայքից եւ միացվում Վիրքին: Ըստ երեւույթին դեր են կատարել կենտրոնախույս ձգտումները: Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ Գահնամակի եւ Զորանամակի՝ այդ տարածքի տեր Վարձավունի նախարարական տոհմը հստակ նշված է պատմական այս վավերագրերում իբրեւ նախարարական տեղ, գահ կամ պատվաստիճան եւ զորական ուժ: Ըստ Գահնամակի՝ այն հիշատակվում է 23-րդը: Զորանամակի տվյալներով՝ այս տունը Արեւելյան ուղղության հայոց զորքերի կազմում ներկայացնում էր 200 զինվոր: Գավառը կոչվել է Վարձունիք կամ Վարձավունիք: «Վարձ» բառը նախապես եղել է «բարձ» արմատը, որը հնչյունափոխվել է: Իսկ վերջինս կապված է Բարձրյալի, Աստծո հետ: Եվ սա ճշմարտություն է, քանի որ Հայ տեսակը աստվածածին է, իսկ մեր իշխանությունը Տերն է մեզ շնորհել:

Այս հարցում շատ կարեւոր է մի հանգամանք: Բագրատունիները, որոնք հրեշտակային ծագում ունեն, հայկական նախարարական եւ նաեւ թագավորական տոհմ են, որոնք Հայաստանում ստեղծել են պետություն/885-1045թթ./: Հայերը բազմաթիվ պետություններ են հիմնել նաեւ այլ վայրերում՝ Կիեւյան Ռուսիայում եւ այլուր, քանի որ դա նրանց պատմական առաքելությունն էր: Հայկական Վիրքում, այսինքն՝ Վերին նահանգում եւս նրանք ստեղծել են պետություն, որը, հարկավ, հայկական կազմավորում է: Բագրատունիների մի մասը, քաղաքական կամ դիվանագիտական որոշակի պատճառներով, դարձել է հունադավան կամ քաղկեդոնական, որը էթնիկ իմաստ չունի, այլ՝ լոկ դավանաբանական: Հետեւաբար, Դավիթ Շինարարը/1089-1125/, Գիորգի III/1156-1184/, Թամարը/1184-1213/ եւ այլք ազգությամբ հայեր են եւ կրում են հայկական գենոտիպ: Այս հարցում վրացական պատմական ծամածռությունները ոչ մի արժեք չունեն: Ավելին, նրանց արքունիքում, օրինակ՝ Հերակլ թագավորի պալատում, տիրականորեն հնչում էր հայերենը, որը հարուցում էր վրաց կալվածատերերի զայրույթը: Այսպես կոչված, Վրաց պետությունն ստեղծվել է հայազգի Բագրատունիների եւ Զաքարյանների ջանքերով: Ուշագրավ է, որ Բագրատունիներին հուդայական նենգ ծրագրով դարձրել են Բագրատիոններ, իսկ Զաքարյաններին՝ Մխարգրձելիներ, այսինքն՝ Երկայնաբազուկ: Այս ձեւով նրանք թեթեւ ձեռքով «մկրտվել» են վրացի: Առանց այս կարեւոր գործոնի հաշվառման անհասկանալի են Վարձիայի, Թմկաբերդի եւ այլ վայրերի հիմնախնդիրները: Իսկ հայկական պատմագիտությունը մինչեւ հիմա մի անհասկանալի համառությամբ դեռ չի լուծել հայեցակարգային եւ ռազմավարական այս խնդիրը: Փաստն ինքնին ապշեցուցիչ է, քանի որ դրա չլուծելը բազմաթիվ յուրացումների դուռ է բացում: Այդ հանգամանքը իրավունք է տալիս վրացիներին ասելու, որ Տայքը, Կղարջքը, Լոռին եւ հայկական բնաշխարհիկ այլ վայրեր իրենց պատմական տարածքներն են: Իսկ մեր քաղաքական գործիչներն ու գիտնականները դրա կարեւորությունը չեն զգում եւ քնած են ուղտի ականջում:

Վարձիան անքակտելիորեն կապված է եղել հայկական այլ գավառների հետ, քանի որ ապրել է ազգային նույն կյանքով եւ ռիթմերով: Իսկ նախարարական տոհմը իր զորական ուժով մասնակցել է երկրի համար կարեւոր ճակատամարտերին: Այս բերդաքաղաքը եղել է Վարձավունիների իշխանանիստը, քանի որ ունեցել է ամուր եւ ապահով դիրք ու պաշտպանական հնարավորություններ: Բերդաքաղաքի տեղադրությունն իսկապես ռազմավարական է:

Հուշարձանը եզակի մի կառույց է, որն աչքի էր ընկնում իր անմատչելիությամբ եւ ճարտարապետական արտահայտչականությամբ: Շինությունը թագավորական համալիր է: Այն ութ հարկանի մի բարդ համակարգ էր, ուր բարձրանում էին կախովի սանդուղքներով: Սկզբնապես այստեղ եղել է 2000 սենյակ, այժմ մնացել է 800-ը: Ներսում ունեցել է ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ եւ այլն: Կառույցը ժայռի մեջ խորանում է մինչեւ 50 մետր, կան նաեւ գաղտնի գետնուղիներ: Համալիրն ունի խմելու ջուր, որն առողջարար հատկանիշներով է օժտված:

Այստեղ 1203թ. կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին, որն ունի բազմաթիվ որմնանկարներ: Դրանց հեղինակը գեղանկարիչ հայազգի Գեորգին է, որն արվեստի այդ գործերը կատարել է մեծ վարպետությամբ: 1283թ. երկրաշարժի հետեւանքով շատ բան վնասվել է եւ ավերվել: Նախկինում գործող եկեղեցում խուցուրի /հին վրացերեն/ արձանագրությունների հետ մեկտեղ եղել են նաեւ հայերեն արձանագրություններ, որոնք հետագայում վրացիները ծրագրված եւ համակարգված ձեւով ոչնչացրել են: Ահա սա է վրացական ձեռագիրը, որը չի ընդունում այլ մշակույթ եւ այլամերժ է: Վերացվել են նաեւ բազմաթիվ խաչքարեր եւ արձանագիր գերեզմանաքարեր:

Ահա այսպիսին է Հայոց քաղաքակրթությունից խլված Վարձիա բերդաքաղաքի վիճակն ու ճակատագիրը, որը խոր մտահոգություն է առաջացնում: Այս հուշարձանի ուսումնասիրությունն արել են վրացի վայ գիտնականները՝ ամեն ինչ հարմարեցնելով իրենց պատկերացումների եւ յուրացումների տրամաբանությանը: Այսինքն՝ մենք գործ ունենք պատմական ճշմարտության աղավաղման եւ բուն իրողությունները հանրությունից թաքցնելու փաստի հետ: Այս հնավայրը զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես վրացական հուշարձան եւ վրացական մտքի արդյունք: Կարելի է ասել, որ դրա գիտական հետազոտության հարցը սպասում է ավելի պատեհ առիթի:

Նույն պատկերն է նաեւ մերձակայքում գտնվող Թմկաբերդի դեպքում, ուր բարբարոսաբար ոչնչացված են հայկական բոլոր հետքերը: Պահպանվել են որոշ խաչքարերի լուսանկարներ, որտեղ առկա են նաեւ հայերեն արձանագրությունները: Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները մի առանձին հպարտությամբ շեշտում են, որ իրենք ոչ մի խնդիր չունեն վրացիների հետ: Մի՞թե կարելի է այսպես վարվել մշակութային հարուստ ժառանգության հետ: Չէ՞ որ սա ջայլամի քաղաքականություն է: Պետք է ունենալ արժանապատվություն եւ ճշտել ապրելու իմաստասիրությունը:

Ռ. Զուրիկյան

պատմաբան, հայագետ

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։