Մեծն Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն – Այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ… Հոգու հարցերին մի՛ խառնվեք – Հիմա էլ Արամ Մանուկյանի արձանը.- Արամը միայն անձ չէ, նա մի պատմական շրջանի հոգեվիճակ է, որ հեղինակը պիտի փորձի պատկերել…

Նժդեհի արձանն անգամ սարսափեցնում է թշնամուն

«Լուսանցք»-ն անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ռուսական կողմի բարձրացրած վայնասունին, տվել համապատասխան բացատրություն եւ լիարժեք վերլուծություն: Սակայն, հակահայկական քաղաքականության հետեւորդները, որ չեն կարողանում հանդուրժել պաշտոնական Երեւանի՝ Մոսկվայից անկախ քաղաքականությունը եվրոպական ուղղության հետ, փորձում են մերթ ընդ մերթ չարախոսել մեծանուն հայի հուշարձանի եւ նրա ազգային գործերի շուրջ: Կարծում ենք, այլեւս պիտի անտեսել վայրահաչոցները եւ ամեն մի խեղկատակի սինաբանության շուրջ նոր ծավալումների չգնալ: Այդ խեղկատակներից ոչ մեկն անգամ Նժդեհի կոշիկի տակի կեղտին չի կարող հավասարվել…

Բայց քանզի մենք ի բնե տաքարյուն ազգ ենք, շատերը չեն դիմանում եւ կրկին անգամ պատասխանում են այդ ստահակներին, անգամ հակընդդեմ առաջարկներ են անում:

Որպեսզի նորից նույն պարզաբանումները եւ հավաստի պատմական իրողությունը չներկայացնենք, մեջբերենք համացանցում առկա բանավեճի այն մասը, որը համահունչ է մեր պատասխաններին: Հիմնական մեխը սա է. «Ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, եթե անգամ ամբողջ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրեն ինչ-որ թղթի տակ… Ոչ էլ մենք ենք Երեւանից՝ ստորագրահավաքով թաղելու Լենինին…»: Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել, առաջարկում է հողին հանձնել ռուս հեղափոխական գործիչ եւ բոլշեւիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ առաջին ղեկավար Վլադիմիր Իլյիչ Լենինի աճյունը: Հանրագիրն ուղղված է ՌԴ Պետդումային եւ ՌԴ նախագահին:  

Մեր կողմից հավելենք, որ խոսքը ոչ միայն նշյալ տիտղոսներով հանրությանը հայտնի Լենինի մասին է, այլ՝ մասոն Լենինի, ով Գերմանիայից գաղտնի եկավ Ռուսաստան եւ նախաձեռնեց պատվիրված հեղափոխությունը: Այն Լենինի, ով մայրական կողմից կրում էր հրեական Բլանկ ազգանունը եւ ոչ թե մասոն էր շարքային, այլ հուդա-մասոն էր՝ բարձր դիրքով: Եվ այդ դիրքից էլ համագործակցում էր մեկ այլ հուդա-մասոնի՝ Աթաթուրքի հետ, ով հունական Սալոնիկից եկած մի շարք ծպտյալ հրեաների հետ տապալեց սուլթան Համիդին: Ինչպես Լենինը տապալեց ռուս ցարին եւ Ռուսական կայսրությունը… Լենին-Աթաթուրք եղբայրությունը կործանեց նաեւ Հայաստանը եւ Հայոց ցեղասպանության հիմնական կատարողների ցանկում է…

Հիմա, թե՛ մեր իրավունքն է շատ պահանջել Լենինին հավասարեցնել հողին, ոչ թե՝ հանձնել… թե՛ ռուսներն ավելի շատ իրավունք ունեն Նժդեհի դեմ ընդվզելու… պարզից էլ պարզ է, բայց այս պահի որոշելիքը չէ, որովհետեւ ոչ մի կողմը մյուսին ոչինչ չի կարող պարտադրել: Ուղղակի պիտի արձանագրենք, թե ովքեր են Լենին-Աթաթուրքի ժառանգները այսօրվա մեր բարեկամ ու դաշնակից հորջորջվող Ռուսաստանում:

Իսկ «Ելք» դաշինքի անդամի հանրագրում ավելի համեստ են ձեւակերպումները, այնտեղ ասված է. «Արդեն մեկ դար մահացած մարդու դին հողին հանձնելը ճիշտ է էթիկական, մարդկային եւ քրիստոնեական տեսանկյունից: Լենինի մարմնի պահպանումը երկրին արժենում է տարեկան 13,081, 000 ռուբլի: Լենինի մարմնի պահպանումն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, ամրացնում է անձի պաշտամունքի գաղափարը եւ ազդում երկրի հեղինակության վրա: Եվ այլն»:

Միջազգային եւ անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը եւս այն կարծիքին է, որ ոչ մի կողմը իր պնդումներով չի հասնի հաջողության: Panorama.am-ը երեւույթի շուրջ զրուցել է նրա հետ՝ հետաքրքրվելով՝ որքանո՞վ է նպատակահարմար ռուսական կողմից Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման խոսակցությունների համապատկերին պատասխան այսօրինակ նախաձեռնություն սկսել։ Վերլուծաբանն ընդգծել է, որ Ռուսաստանում պետք է իմանան, որ Հայաստանում եւս կան որոշակի տրամադրություններ, թեկուզ՝ ոչ պաշտոնական։ «Նրանք պետք է տեսնեն, որ հասարակական-քաղաքական տրամադրությունները Հայաստանում թույլ չեն տա ԽՍՀՄ-ի ֆետիշացում, որը մտնում է  Ռուսաստանի մեծապետական ծրագրերի մեջ։ Իսկ Ռուսաստանը փորձում է խաղալ մարդկանց կարոտաբաղձության վրա, հերոսացնել Ստալինին (մեկ այլ դահիճի, հայատյացի) ու խորհրդային կարգերը եւ արդարացնել խորհրդային կայսրության սահմաններում նոր կայսրության ստեղծումը»:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ն հենց դրա համար էլ ստեղծվեց, որպեսզի որոշ ժամանակ անց, հենց կարոտաբաղձության համապատկերում վերականգնվի ԽՍՀՄ կրկնօրինակը: Հետո դա մտածեցին անել ԵԱՏՄ-ի միջոցով՝ անգամ հույս ունենալով, որ ավելի մեծ սահմաններ կունենա նոր-ԽՍՀՄ-ը, հատկապես Մերձավորարեւելյան եւ Ասիական ուղղություններում… Եվրասիամիությունը պարզապես մի հակառակ կառույց չէ Եվրամիությանը: Ավելի բաղձալի նպատակներ կան համաշխարհային փոփոխությունների շեմին:…

Տեսակետ էլ կա, որ փորձ է արվում ի դեմս Նժդեհի՝ ռուսական հանրությանը ներկայացնել դավաճան հայի կերպար. ով դավաճանել է ռուս-բոլշեւիկյան շահերը: Պնդումներ կան նաեւ, որ ռուս փորձագետների ականջների հետեւում երեւում է մեկ այլ թուրքի՝ Հեյդար Ալիեւի հիմնադրամը: Բաքվում լավ հիշում են, թե ինչպես Նժդեհը Լեռնահայաստանով պահպանեց Զանգեզուր-Սյունիքը Խորհրդային Հայաստանի կազմում:

Այսինքն՝ Նժդեհն ազգային հերոս է, ում շնորհիվ թուրք-ադրբեջանական ոհմակը չի կարողացել տիրանալ Սյունիքին եւ խոչընդոտել է միասնական սահման ունենալ Թուրքիային ու Ադրբեջանին:

Իսկ ինչ մնում է Նժդեհին ֆաշիստ համարելու փորձերին, ապա, ինչպես ՀՀ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովն է ասել. «Նժդեհը ֆաշիզմին այնքան է մոտ, ինչքան Հիտլերը՝ մարդասիրությանը»:

Եվ կարեւոր է, որ մեր երկրից նաեւ պաշտոնական պատասխան է հնչել՝ ՌԴ արտաքին հարաբերությունների պատասխանատուներից Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետեւել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը:

Ի դեպ, ՀՀԿ-ն Գարեգին Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին, որպեսզի ի վերջո հասկանան, որ անիմաստ աղմուկ են բարձրացրել, անարժան կեցվածք են որդեգրել հայ ազգային հերոսի նկատմամբ:

Անի Մարության

Հոգու հարցերին մի՛ խառնվեք – Հիմա էլ Արամ Մանուկյանի արձանը…

Համացանցում այս օրերին քննարկվում էր պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի էսքիզը: Նկարն, ի դեպ, որ տեղադրված էր համացանցում, շատ վատորակ էր:

Որ արձագանքները պիտի վատը լինեին, արդեն պարզ էր: Առիթով կարդացել եմ, թե ժամանակի մամուլում ինչ են գրել այսօր սիրված Վարդան Մամիկոնյանի արձանի մասին…

Բացի այդ՝ հանրության առաջին արձագանքը միշտ էլ կարծես դժգոհությունն է: Նրան ոչինչ չի գոհացնում, բոլորը քանդակագործներ են, բոլորը ճարտարապետներ են, հետեւաբար, իրենց կարծիքն արտահայտում են ոչ թե սեփական ճաշակից ու գեղագիտական թելադրանքից ելնելով, այլ՝ մասնագիտորե՜ն: Վատն է ու վերջ:

Դե լավ էլի, Նժդեհի արձանն էլ էր վատը, այսօր նկարվում եք մոտը: Տակը: Շուրջը: Բա եթե այդքան մասնագետ եք, ինչու՞ կարծիք չեք հայտնում Հայկ Նահապետի, Տորք Անգեղի արձանների մասին: Որովհետեւ չգիտե՞ք որտեղ է գտնվում, հեղինակներին չե՞ք գտնում, որ բզկտեք...

Ախր Արամ Մանուկյանը միայն անձ չէ, Արամ Մանուկյանը մի պատմական շրջանի հոգեվիճակ է, որ հեղինակը պիտի փորձի պատկերել: Թողեք որ աշխատի: Մի՛ ճնշեք:

Այ հանրություն, քո մամլիչով մի նստիր այս ու այն հեղինակի սրտին: Ծանր ես: Քանդակագործությունը հոգու հարց է: Քո մամլիչը հոգու հարցերի հետ բնավ կապ չունի:

Սպասիր, թող ստեղծվի: Մասնագետներին լսիր: Մեկ է՝ խոսելու ես, բայց գոնե հետո խոսիր: Արձանը տե՛ս, հետո:

Հա, խոսելուց առաջ էլ մի զլացիր: Կարդա, ուսումնասիրիր, հասկացիր՝ ո՞վ է Արամ Մանուկյանը, որ խոսքդ հարգի լինի…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։