Հայկական գինեգործությունն ի վերուստ – Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել նորելուկ «ազգերի» հետ… Հայն ազգից ժողովրդի վերածվելու ճանապարհին կտրվելով ազգային արմատներից՝ կորցրել է նաեւ գինի օգտագործելու մշակույթը, ինչպեսեւ այլ ավանդույթներ ու սովորույթներ…

Վերջին ժամանակներս հայկական գինեգործությունը հաջողություններ է գրանցում միջազգային ասպարեզում եւ կարողանում է միջազգային փառատոններում մրցակցել ֆրանսիական, իտալական, գերմանական, իսպանական, վրացական եւ այլ երկրների գինիների հետ, ինչը կրում է պարբերական եւ հետեւողական բնույթ:

Հազարամյակների պատմություն ունեցող հայ գինեգործությունն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի նման ապազգայնացած կառույցում ստիպված է պայքարել, որպեսզի մի քանի հարյուրամյակների կամ նույնիսկ ընդամենը մեկհարյուրամյա պատմություն ունեցող որոշ երկրներ գինին, խաղողը կամ այգեգործությունը, նաեւ տակառագործությունը եւ ուրիշ ոչ նյութական մշակութային արժեքներ, ինչպես նաեւ հենց մշակութային (տաճարներ, վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, հնագույն արվեստի ու արհեստի գործեր) եւ խոհարարական շատ արժեքներ (տոլմա, հարիսա, խաշլամա, խորոված, լավաշ, թոնիր եւ այլն) ճանաչվեն ոչ հայկական կամ ոչ միայն հայկական: Հատկապես՝ անհայրենիք քոչվոր մարդանմանները չէին կարող մնայուն եւ ավանդական ինչ-որ բան ստեղծել, ինչը ցայսօր այդպես է, որովհետեւ քոչվորությունը նրանց հոգիների մեջ է

«Լուսանցք»-ն այս մասին շատ է գրել եւ շարունակելու է պայքարը պատմության հայտնի եւ անհայտ էջերը վերհանելու եւ հայությանը տեր դարձնելու համար: Օրերս կայացավ «Հայկական խաղող եւ գինի» գրքի շնորհանդեսը՝ նվիրված է հայկական խաղողագործության ու գինեգործության մշակույթի ծագումնաբանությանն ու պատմությանը։ Երկլեզու աշխատության նպատակն է խթանել խաղողի ավանդական տեսակների պահպանումն ու կայուն օգտագործումը, ինչը նաեւ տեղեկատվական աղբյուր կծառայի գինեգործությամբ զբաղվողների համար:

«Այս գիրքը բոլոր այն ընթերցողների համար է, ովքեր համարում են, որ գինին պարզապես խմիչք չէ, որը պատրաստվում է արտադրական եղանակով՝ անկախ դրա՝ հողի հետ ունեցած կապից, պատմությունից, ավանդույթներից, սոցիալական համատեքստից»,- այսպես է բնութագրել գիրքը համահեղինակներից մեկը:  

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի կողմից՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ու Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է գործընկերների հետ միասին մշակել ռազմավարություններ՝ ուղղված կենսաբազմազանության եւ էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարմանը ոլորտային ու վարչական շրջանակներում:

«Հայկական խաղող եւ գինի» գիրքը մանրամասն տեղեկություն է պարունակում հայկական խաղողի ու գինու մասին՝ սկսած խաղողի սորտերի եւ կլոնների (այդ թվում՝ տեղական եւ վտանգված տեսակների) բազմազանությունից մինչեւ այն վայրերի ավանդույթներն ու մշակույթը, որտեղ խաղողի տեղական զարմանահրաշ սորտերից պատրաստվում են բացառիկ գինիներ:

Գիրքը նաեւ նպատակ ունի բարձրացնել կառավարության, գիտական ու գործարար ոլորտների, ինչպեսեւ այլ շահագրգիռ կողմերի իրազեկությունը՝ դրանով իսկ ընդգծելով Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարները եւ հայկական խաղողի ու գինու դերը միջազգային ասպարեզում:

Գրքի արժեքը 38,000 դրամ է. վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի գրքի վերահրատարակությանը, ինչպես նաեւ Հայաստանում խաղողի աբորիգեն եւ վտանգնված գինեմետ տեսականու ուսումնասիրութանը, պահպանությանը եւ կայուն օգտագործմանը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության եւ նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ, կրթական եւ գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերականգնվում է գինու փառատոններ անցկացնելու ավանդույթը, ինչը կվերհանի շատ գաղտնիքներ: Ցավոք, հայ ժողովուրդը կտրվելով ազգային արմատներից՝ կորցրել է գինի օգտագործելու մշակույթը, ինչպես նաեւ այլ ավանդույթներ ու սովորույթներ։ Այսպիսի կարծիքի են հայտնել նաեւ ավանդասկան դարձած «Արենի փառատոն» հիմնադրամի պատասխանատուները։ Ըստ նրանց՝ փառատոնների անցկացումը Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում կնպաստի այդ մշակույթի վերականգնմանը՝ միաժամանակ տարածաշրջանը դարձնելով գրավիչ զբոսաշրջիկների համար։

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

Հայ-Արիական.- Արարչակնիք Աստվածազօծ Լեզուն Հայոց

ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու ունենում են բնածին ազգերը, քանզի ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենը արարչատուր-բնատուր է:

Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, եւ բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:

Հին Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար ու տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են ՀԱՅԵՐԵՆ (եւ միայն Հայերեն):

* * *

ԳԻՆԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ազգային խորհուրդների համակարգում՝ Կենաց Հեղուկն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԳԵՆ /կյանք/ բառով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԳԵՆ-Ի:

Գինին արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց հեղուկ: Ըստ այդմ, Գինին միշտ էլ համարվել է սուրբ ըմպելիք:

ԳԻՆԻ-ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաեւ արիական այլ լեզուներում՝ վինո, վայն…

ԳԻՆԻ-ն անմահական ջուրն է, որ անգամ նշվում է հայոց առասպելներում ու հեքիաթներում, այսինքն՝ Կենաց Հեղուկն է՝ Գինին:

Գինին Աստվածների խմիչք է, որ տրված է նաեւ Մարդուն, ով սերվել է իր Աստվածներից: Իսկ ԱՍՏՎԱԾ Գերագույն Խորհուրդն է  կրում իր մեջ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ (գերագույն խորհուրդ) բառով, Վ-կրավորական մասնիկով եւ ԱԾ (բերել, պահել) արմատով: Եվ ազգի հոգեւոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական Գերագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:

ՄԱՐԴԸ, որ սերվել է իր Աստվածներից, սերումի հաստատման արտահայտությունն է (հոմանիշ է ՄԱՆ-ին):

Լեզվաբանորեն կազմված է՝ Մ (արտահայտել) հունչարմատով եւ ԱՐԴ (սերումի հաստատում) բառով:

* * *

Եվ ԳԻՆԻ-ն անմահական ջուրն է, որ կարող է արթնացնել ԳԵՆԸ, որն Արարչի Կնիքն է, Ամենաստեղծի՝ բոլոր արարվածներին նվիրած Էության, Ինքնության ու Հարատեւման Գրավականն է:

Գեն-ը Կյանքի (Գյանքի) խորհրդի եզակի արտահայտությունն է: Լեզվաբանորեն կազմված է՝ Գ (արտահայտություն) հունչարմատով եւ ԱՆ (ծնունդ) բառարմատով՝ Գ-ԷՆ (ԱՆ):

ԿՅԱՆՔԸ Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիությունն է:

Լեզվաբանորեն կազմված է ԳԵՆ խորհրդով եւ Ք հոգնակիակերտ ածանցով՝ ԳԵՆ-Ք՝ ԳՅԱՆ-Ք՝ ԿՅԱՆ-Ք:

Եվ հենց այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է եւ ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:

Հոգին, հեռանալով երկրային մարմնից, մարմնավորվում է մեկ այլ Տիեզերաաշխարհում…

ՀՈԳԻՆ տեսակային (անհատական) ամբողջության հուրի հաստատումն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ Հ (հաստատում) հունչարմատով, ԱԳ /ՕԳ/ բառարմատով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Հ-ՕԳ (ԱԳ)-Ի: Ըստ այդմ, ՀՈԳԻ նշանակում է տեսակային (անհատական) նյութականացված հուր: Փաստորեն ՀՈԳԻ-ն նյութակացված մարմնով ոգին է, իսկ ՈԳԻ-ն՝ աննյութ՝ հրե մարմով հոգին է:

ՈԳԻՆ բացարձակ հուրի տեսակային (անհատական) ամբողջություն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ Վ (գերագույն, բացարձակ) հունչարմատով, ԱԳ (ՕԳ) բառարմատով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Վ-ՕԳ /ԱԳ/-Ի: Ըստ այդմ, ՈԳԻ նշանակում է տեսակային (անհատական) բացարձակ հուր: Եվ ՈԳԻՆ աննյութ, հրե մարմնով ՀՈԳԻՆ է, իսկ ՀՈԳԻՆ՝ նյութակացված մարմնով ՈԳԻՆ է:

* * *

Հայկական է ոչ միայն ԳԻՆ-ին, որն անմահական ջուրն է եւ կարող է արթնացնել ԳԵՆԸ, որն Արարչի Կնիքն է: ԳԻՆ-ին առավելապես խաղողածին է, որը եւս խորհուրդ ունի:

Հայկական են նաեւ այս խմիչքները.

- ԱՐԱՂ-ը, որ նշանակում է զորավոր եւ հաճելի ջուր (ԱՐ-կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է, այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈւՄ, ԾԱԳՈւՄ, ԶՈՐՈՒԹՅՈւՆ, ՈւԽՏ արտահայտող խորհուրդներ եւ ԱՂ-արմատը, որ կրում է ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստը): ԱՐԱՂ-ը առավելապես ցորենածին է, նաեւ՝ ծիրանածին, որը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈւՂ: Պատահական չէ, որ այն կոչվում է Հայկական Պտուղ:

- ԳԱՐԵՋՈւՐ-ը, որ նշանակում է զորավոր եւ էական մաքրագործության ջուր (որ բացի գարու ջրի պարզ բացատրությունից, ունի նաեւ լեզվաբանորեն կազմված է՝ Գ (արտահայտություն) հունչարմատով, ԱՐ (զորություն) արմատով եւ Է-Վերին Էության տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով): Գ-ԱՐ-Է- ՋՈւՐ (իսկ ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն):

* * *

ԾԻՐԱՆ - Ծիրի (տիեզերական) պտուղ:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԾԻՐ եւ ԱՆ բառարմատներով: Ըստ այդմ, ԾԻՐԱՆ-ը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂ: Այն Սիրո հավերժական Ծիրն է, որի սերմը հենց ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ: Եվ դա միակ պտուղն է, որ ձեռքով բաժանվում է երկու հավասար մասի:

Ըստ հայկական ավանդության (տես՝ Արարատյան Դիցաբանություն), երջանիկ էին Արարատում երկրային աստված Արին ու գեղեցկուհի Արփին: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար: Հովի պես քնքուշ էր նրանց սերը, արեգի պես ջերմ, երկնքի պես անկիրք: Եv նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք:

Հիանում էին Աստվածները նրանց սիրով: Բայց Աստվածամայր Անահիտը մի օր զգուշացրեց. «Եթերային սերը պատանեկան մենաշնորհն է, կենաց գարունքի հրաշալիքն է դա: Բայց գարունքի հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Սիրո հավերժումը սերնդատվության մեջ է»: Եվ Աստվածամայր Անահիտի կամքով Արին ու Արփին Ճաշակեցին Կենաց Պտուղը: Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական: Ամաչեցին իրենց մերկությունից, ծածկեցին իրենց մերկությունը եւ ապա ցանկացան իրար: Եվ նրանց սիրո հավերժումը հաստատվեց սերնդատվությամբ:

Իսկ Կենաց Պտուղը կոչվեց Ծիրան: – Ծիրանը, որպես Կենաց Պտուղ, միայն Արարատում է աճում: Արարատից դուրս այն գենախեղվում է, կորցնում է Ծիրանի շատ հատկանիշներ, ուստի եւ չի կարող կոչվել Ծիրան. եւ պատահական չէ, որ այն կոչվում է Հայկական Պտուղ կամ Հայկական Խնձոր:

- Ծիրանենու փայտից էլ պատրաստում են հայոց անզուգական նվագարանը՝ ծիրանափող-դուդուկը:

* * *

ՍՈՍԻ-ն հեթանոսական Հայաստանի խորհրդանիշն էր

(Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառներ»)

Հնում յուրաքանչյուր երկիր ունեցել է իր սրբազան ծառը: Հայաստանում այդպիսի ծառ է համարվել սոսին:

Սոսին հեթանոսական Հայաստանի խորհրդանիշն էր՝ անգամ Մասիսին հավասարազոր էր սիրված: Հայերը ռազմի դաշտ էին իջնում Սոսյաց անտառը պատկերող դրոշներով:

Բոլորն էլ գիտեն, որ բոլոր ծառերի տերեւներն էլ ինչ-որ չափով կարող են խշխշալ, շնկշնկալ, սվսվալ, փսփսալ, բայց հայոց նախնիք մյուս ծառերի տերեւների շարժումների ձայնից ավելի գեղեցիկ են համարել սոսյաց անտառի ձայնը, եւ սոսի արմատից կազմել սոսափել բառը:

Սոսին նաեւ գուշակության ծառ է եղել: Բայց մեր նախնիները այդ ծառից ավելի շատ պատրաստում էին ընտիր իրեր: Սոսյաց անտառը սրբազան լինելուց բացի, դատապաշտպան անտառաշերտի, երաշտի դեմ պատնեշի դեր է կատարել Արարատյան դաշտում:

Սոսյաց անտառը գոյատեւել է ավելի քն 2300 տարի, մեր թվականությունից առաջ XXV դարից մինչեւ III դարի վերջը: Պատմիչները չեն հաղորդում, թե ինչպես է կործանվել այդ անտառը, որից ոչ մի հետք չի մնացել: Բայց Հայաստանը չէր կարող մնալ առանց սրբազան անտառի: Եվ Արմավիրի Սոսյաց անտառին անմիջապես հաջորդել է Բագարանի Ծննդոց անտառը:

«Լուսանցք» թիվ 5 (483), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։