2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին… Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը… Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը… Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին… 20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց…

2018թ. փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30 տարին

Այս հոբելյանին նվիրված բազմապիսի քննարկումներ են ընթանում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի պետական, քաղաքական ու հասարակական շրջանակներում: Սա հասկանալի է, քանզի հայոց ներագույն պատմության էջը հենց այդտեղից է սկսվել…

Աշոտ Մանուչարյանը ժամանակի «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամներից էր, հիշում է, որ 1988-ին իր ելույթներից մեկում ասել է՝ Խորհրդային Միության ԿԳԲ-ն Ղարաբաղյան շարժման ժամանակ ունեցել է հրահրիչ դեր, որի հետեւանքով տեղի ունեցան Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը: Ըստ նրա՝ այդ ջարդերի նպատակը գորբաչովյան «պերեստրոյկան» կասեցնելն էր: Նա պատմել է, որ Ղարաբաղյան շարժման 1-ին հավաքը անցկացվել է իրենց՝ Սեբաստացի դպրոցում (այն ժամանակվա 183 դպրոցում): «Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել պետական կառույցների հետ՝ դիմել Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ բաներ ձեռնարկել, իսկ երիտասարդները ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում»,- նշել է նա: Ըստ «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամի՝ շարժման ձեռքբերումներից էին հաղթանակը՝ պատերազմում, փախստականների մեծ հոսքի ու աղետի գոտու ողբերգության հաղթահարումը: Մարդիկ տեսան, որ ի վիճակի են այդ ամենը հաղթահարել: Սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտե»-ն որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում: Նրա կարծիքով՝ շարժման որակը կորավ դրանով:

Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ հայաբնակ վայրերում ջարդերը միջազգային հարթակներում դեռ չեն դառնում Արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մաս, քանի որ միջազգային հարթակները Համաշխարհային ֆինանսական համակարգի կառավարման ներքո են եւ մեր պատկերացումը, որ «կան հուրի-փերի քեռիներ, որոնք փնտրում են արդարությունը, ճշմարտությունը այս աշխարհում, իրականության հետ որեւէ կապ չունեն: Այդ քեռիները, որ երբեմն երեւում են, ամենախոշոր դահիճներն են Երկիր մոլորակի»…

Արցախյան ազատագրական շարժումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը

ԼՂ-ի հիմնահարցն ի սկզբանե ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն էր: Ներկայիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինի եւ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն կողմից կայացված որոշումը։ Հեղափոխությունից հետո հուդա-բոլշեւիկները հեռուն գնացող պլաններ ունեին, նախատեսում էին հեեղափոխական ալիքը տարածել Մերձավոր Արեւելքում, եւ որպես նախահիմք էին համարում Թուրքիան: Եվ միայն թուրքերին գոհացնելու համար 1921թ. հուլիսի 5-ին Կավբյուրոն որոշում է կայացնում. «…ելնելով մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղության անհրաժեշտությունից, եւ Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն…»:  

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր եւ հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը, որը դրսեւորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ, պատճառ դարձավ, որպեսզի հայ բնակչությունը երբեք չհրաժարվի պատմական արդարության վերահաստատման եւ Ադրբեջանի կազմից մարզի դուրս բերմանը հասնելու մտքից: Նա դրանում էր տեսնում իր անվտանգ ապագայի միակ երաշխիքը եւ երբեմնի հայկական Նախիջևանի ճակատագրից խույս տալու հնարավորությունը, որտեղ նույն հանգամանքների բերումով հայ բնակչությունը 1959թ. մարդահամարի համաձայն, կրճատվեց մինչեւ 1,5%, իսկ հետագա տարիներին հասցվեց զրոյի: Այս պայքարն ընդունում էր զանազան ձեւեր եւ մեթոդներ, թեև ադրբեջանական կողմը փորձեր էր ձեռնարկում ճնշելու այն: Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը 20-ական թթ. արդեն բազմիցս ստիպված եղավ քննարկման առարկա դարձնել ղարաբաղյան շարժմանն առնչվող հարցեր: 30-ական թվականներին մեղադրվերով ազգայնականության մեջ բռնադատվեցին մարզի եւ շրջանների բազմաթիվ ղեկավարներ:

ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջև Լեռնային Ղարաբաղի հարցը հարուցելու փորձեր են ձեռնարկվել նաեւ ետպատերազմական տարիներին (1945, 1967, 1977 թթ.): Ժողովրդի ներկայացուցիչները այդ նպատակով բազմիցս նամակներ եւ հանրագրեր են հղել Մոսկվա: 1965թ. հանրագրի ներքո դրված էր 45 հազար ստորագրություն: Այդ դիմումի հիման վրա ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը 1966թ. ընդունեց մի որոշում, որով Հայաստանի եւ Ադրբեջանի կոմկուսների կենտրոնական կոմիտեներին հանձնարարվում էր համատեղ պատրաստել ԼՂ հարցը: Սակայն այս անգամ եւս հարցի հնարավոր լուծումը արգելակվեց Ադրբեջանի կողմից, որը աջակցություն էր ստանում ԽՍՀՄ ղեկավարության կազմի ազդեցիկ անձանցից: Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեցին ազգամիջյան ընդհարումներ եւ ժողովրդական բողոքի ճնշման ընթացքում գնդակահարվեցին ու բանտերում վերացվեցին գրեթե 20 հայեր, մոտ 10 հոգի կորան անհայտ, ավելի քան 150 մարդ բռնադատվեց: Ավելի քան 2 տարի տեւած հետապնդումների հետևանքով Ղարաբաղից հեռացան ավելի քան 100 ընտանիքներ: Հիշյալ ձեռնարկման հեղինակն ու կատարողը Ադրբեջանի ՊԱԿ-ի այն ժամանակվա ղեկավար, Հեյդար Ալիեւն էր:

Ղարաբաղյան հարցի առթիվ բազմաթիվ առաջարկներ են մտցվել 1977թ. ԽՍՀՄ նոր սահմանադրության քննարկումների ժամանակ: Գործնականում միշտ եւ ամենաբարձր մակարդակներում ճանաչվել է հիմնահարցի առկայությունը, բայց սովորաբար դրա լուծումը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Ղարաբաղյան շարժման նոր փուլը մի յուրատեսակ հանրաքվեով սկիզբ առավ 1987թ. երկրորդ կեսերից. Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային հարցման արդյունքում Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորումը պաշտպանող դիմումի տակ ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ: Հենց այդ հանրաքվեն հիմք դարձավ, որպեսզի ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջանը 1988թ. փետրվարի 20-ին դիմի ԽՍՀՄ երագույն խորհրդին՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու միջնորդագրով:

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխաիլ Գորբաչովի հռչակած եւ ԽՍՀՄ-ում քաղաքական վարչակարգի ազատականացման սկիզբը դրած վերակառուցումը ժողովրդի կողմից ընկալվեց իբրեւ անցյալի սխալները շտկելու հնարավորություն: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեջ եւս ծնվեց այն հույսը, թե հիմնահարցը կարող է ժողովրդավարական լուծում ստանալ, եւ ազգամիջյան հարաբերություններում գործնական կիրառում կգտնեն միջազգային իրավական նորմերը:

1987թ. վերջերից սկիզբ է առնում ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը: Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ մասնակցում էին հանրահավաքների և ցույցերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները խնդրագրերով մեկնում էին ԽՍՀՄ կենտրոնական կուսակցական եւ պետական մարմիններ: ՀՀ-ի հետ ԼՂԻՄ վերամիավորման պահանջը բովանդակող հանրագրի տակ դրված էր ավելի քան 80 հազար ստորագրություն…

…1988թ. փետրվարի 20-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը պիտի վերածվեր Համազգային շարժման… Պիտի հռչակվեր Արցախի Հանրապետությունը, որ սպասում է Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման հարմար պահին…

Սումգայիթյան ջարդեր. կամ՝ չճանաչված Հայոց ցեղասպանության ուրվականը

Սումգայթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն եւ զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը: Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ: Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք: Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը եւ դերերի բաժանումը (սպանություն եւ ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի եւ այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի եւ ոգելից խմիչքի բաժանումը: Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ եւ շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական եւ ազդանշանային համակարգ եւ այլն:

3 օր շարունակվող սպանդի հետեւանքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական 1000-ից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ եւ հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ եւ այլն: Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը եւս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները: Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել եւ չի օգնել հայերին: Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների եւ կանխել հետագա ջարդերը:

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, եւ նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել: Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի եւ այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում: Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի եւ տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են եւ նրանց մեծ մասն ազատ արձակվել: Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել եւ զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել: Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Անպատիժ են մնացել նաեւ քաղաքային եւ իրավապահ համակարգի աշխատողները: Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչեւ օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս:

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման աշխատանքային խմբին, որում ներգրավված են Վրաստանի Իլիայի պետական համալսարանի երկրագիտության եւ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոն ինստիտուտի գործադիր տնօրեն Թեա Գոդոլաձեն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱԻՆ սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները: Քննարկվել են Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Դիմակայուն Հայաստան» միջոցառումների շրջանակում անցկացվելիք «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի հետ կապված մի շարք հարցեր:

Նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով: Տարեվերջին անցկացվելիք համապետական միջոցառումները կներառեն միջազգային գիտաժողովի անցկացում, աղետների դիմակայունության համապետական վարժանք եւ երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում: Վրաստանի ներկայացուցիչը, կարեւորելով տարածաշրջանում նման միջոցառումների կազմակերպումը, նշել է, որ սեպտեմբերին էլ Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային նոր ծրագրի աշխատանքային հանդիպում: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հովանու ներքո մեկնարկող ծրագրի նպատակն է զարգացնել սեյսմիկ արագ արձագանքման ցանցը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Թբիլիսիում կայանալիք աշխատանքային հանդիպման ժամանակ կբացահայտվեն տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի կարիքները, որից հետո որոշվելու են սեյսմիկ կայանների տեղադրման վայրերը, ինչպես նաեւ բնակչության անվտանգության վաղ ազդարարման համակարգի ներդրումը:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի օրերին աշխարհի ավելի քան 100 երկիր էր շտապել օգնության, իսկ Ադրբեջանով Հայաստան եկող գնացքների վրա տեղի երկոտանի անասունները գրում էին՝ «Կեցցե երկրաշարժը եւ Ղարաբաղն արդեն մերն է…»: Ինչ իմանային այս կենդանիները, որ երբ զարթնում է Հայի Գենը, ապա գայլերի, բորենիների ու շնագայլերի համար մահվան գիրն է դառնում ճակատագիր…

20 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց

1998թ. փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել: ՀՀ 1-ին նախագահի հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների, նախարարների եւ մնացյալ պաշտոնյաների հրաժարականները:

Նախագահի հրաժարականը ներկայացվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման համապատկերում:

Հիշեցնենք, որ դրանից մի քանի ամիսներ առաջ նախագահը ներկայացրել էր իր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, որտեղ ներկայացրել էր կարգավորման հարցում իր հայտնի զիջողական թեզերը, որի հետ ժամանակի քաղաքական վերնախավը համամիտ չէր:

Կասկածելի էր նաեւ Լեւոն Տեր-Պետրսյանի Թուրքիայի հետ տարվող արտաքին քաղաքական ուղին:

«Լուսանցք» թիվ 6 (484), փետրվարի 16-22, 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։