Այսօրվա աշխարհի սեւ հումորը Իսրայելի հանցագործություններին ուղղված մարդու իրավունքների հավակնորդների աջակցությունն է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Մոհամմադ Խազաին Պաղեստինի ժողովրդի հետ համախմբման միջազգային օրվա թեմային նվիրված Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ կրկին ընդգծել է Պաղեստինի ժողովրդի իրավատենչ պայքարի հետ ԻԻՀ ժողովրդի ու կառավարության համախմբումը: Ըստ Խազաիի. «60 տարի է անցնում Պաղեստինի բռնազավթումից՝ այդ երկրամասի անմեղ ու անպաշտպան մարդկանց փախստական դառնալուց եւ նրանց տների ու բնակավայրերի ոչնչացումից, եւ շարունակ պաղեստինցիները ենթարկվում են սիոնիստների բռնություններին ու դաժան հարձակումներին: Շարունակվում են կանանց ու մանուկների սպանդն ու կոտորածը: Բազում պաղեստինցիներ են ծնվել արտաքին ուժերի բռնազավթման տարիներին. ապրել են բռնազավթման շրջանում եւ մահացել բռնազավթման շարունակության շրջանում: Եւ միաժամանակ ականատեսը եղել ցեղասպանությանը, հետապնդմանն ու հալածանքների, զանգվածային պատիժներին ու իրենց օրինական իրավունքներից, մասնավորապես իրենց մայր հողում ապրելու իրավունքից, զրկված լինելուն»: Նա ավելացրեց. «Այդ բռնազավթման արդյունքում եւ Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքների իրականացման հանձնախմբի զեկույցի համապատասխան 7 միլիոն պաղեստինցի այժմ փախստականի կարգավիճակում են եւ այս զանգվածը համարվում է աշխարհում փախստականների ամենատարեց եւ ամենամեծ խումբը: Ավելի քան 11 հազար պաղեստինցի, այդ թվում՝ հարյուրավոր կին եւ երեխա ապրում են Իսրայելի բանտերում կամ կալանավայրերում: Ի դեպ, ցավոք, համաձայն հավաստի աղբյուրների, նույնիսկ երեխաներն են հալածվում եւ ենթարկվում իսրայելցիների ծեծին ու բռնությանը, իրենց կալանավորման ընթացքում»: Խազաին շարունակելով իր խոսքը, ակնկալել է միջազգային հանրության լուրջ ուշադրությունը սույն հանձնախմբի զեկույցի նկատմամբ, որը հստակ ու պարզ փաստաթուղթ է, որը վկայում է մարդկության դեմ սիոնիստական վարչակարգի պատմական հանցագործության մասին: Նա պարզաբանեց. «Համաձայն Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքների իրականացման հանձնախմբի զեկույցի, 2000 թ. ինթիՖազեյի սկիզբ առնելուց ի վեր, շուրջ 700 հազար պաղեստինցի, այլ կերպ ասաց, պաղեստինցիների մեկ հինգերորդը հետապնդման են ենթարկվել, կալանավորվել կամ ժամանակավոր ազատազրկվել եւ առնվազն 5500 պաղեստինցի սպանվել եւ 32 հազար 600 հոգի վիրավորվել են»: ԻԻՀ ներկայացուցիչն ավելացրել է. «Ցավոք սրտի, վերջին տարիների ընթացքում Պաղեստինում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ ավելին է բարդացել եւ շարունակվել է սիոնիստական վարչակարգի միջոցով Պաղեստինի ժողովրդի անհատական եւ հասարակական ամենաակնհայտ իրավունքների ոտնահարումը, իսկ սա այն դեպքում, երբ Իսրայելի բանակը շարունակել է բազմաբնակիչ կենտրոններում ռազմական գործողությունները եւ բազում խաղաղ բնակիչների սպանության ու վիրավորման պատճառ դարձել, այդ թվում՝ 2008 թ. մարտի 1-ին, ընդամենը մեկ օրվա ընթացքում, 59 պաղեստինցու սպանդ»: ԻԻՀ դեսպանն ու ներկայացուցիչը նաեւ անդրադառնալով Գազայի հատվածի բնակիչներին պարտադրված անմարդկային պայմաններին ու շրջափակմանը եւ ընդգծելով ՄԱԿ-ի զեկույցը առ այն, որ այդ շրջանի ավելի քան մեկ ու կես միլիոն բնակիչ խիստ շրջափակման պայմաններում են գտնվում, ընդհատվել է նրանց կապը արտաքին աշխարհի հետ եւ զրկված են ցանկացած տեսակի պարենային մթերքից, կարիքներից, դեղորայքից ու բուժծառայություններից եւ նույնիսկ առողջապահական ու անվտանգության տարրական հնարավորություններից, ավելացրեց. «Ցավոք սրտի, սիոնիստական վարչակարգը, բացահայտ ոտնահարելով միջազգային իրավունքները եւ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձեւեր, եւ ստատուս քվոյի պահպանման ու ամրապնդման քաղաքականության շրջանակներում, շարունակում է անօրինական ավանների ընդլայնումը, ինչպես նաեւ պատվար հանդիսացող ցեղապաշտական պատի կառուցումը եւ անտեսում միջազգային արդարադատության դիվանի վճիռը»: ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանն ու ներկայացուցիչը իր խոսքերի մի այլ հատվածում անդրադարձել է ՄԱԿ-ից, Գլխավոր Ասեմբլիայից եւ Անվտանգության Խորհրդից Պաղեստինի ժողովրդի ակնկալիքներին՝ իրենց խորը վշտի ու տառապանքի նկատմամբ առավել լուրջ ուշադրություն դարձնելու կապակցությամբ եւ ընդգծել. «Պաղեստինի ժողովրդի լուրջ հարցը այն է, թե որտե՞ղ են այն մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են իբրեւ մարդու իրավունքների աջակից»: Նա ավելացրեց. «Սա մի սեւ եւ ցավագին հումոր է, ըստ որի մարդու իրավունքների հավակնորդները ոչ միայն չեն մտահոգվում այս հալածյալ ժողովրդի տառապանքներով, այլեւ նույնիսկ աջակցում են ագրեսոր կողմի ողբերգական հանցագործությունները»: Խազաին կրկին ընդգծելովՊաղեստինի հարցի նկատմամբ ՄԱԿ-ի պատասխանատվությունը, հայտարարեց. «Խնդրի արդարացի, օպտիմալ ու մշտական լուծման ձախողումը համարվելու է ՄԱԿ-ի պատմության մեջ ամենամեծ պարտությունը եւ այդպիսի ձախողումն ու պարտությունը կհանգեցնի Պաղեստինի եւ այլ գրավյալ տարածքների, առանձնապես Ջուլանի բարձունքների եւ Լիբանանի տարածքների բռնազավթումը եւ դրանց նկատմամբ ոտնձգությունը շարունակելու Իսրայելի վարչակարգի դրդապատճառների ուժեղացմանը»: Իրանի դեսպանը ընդգծեց. «Մենք գտնում ենք, որ Պաղեստինի խնդիրը Միջին Արեւելքի ճգնաժամի գլխավոր ու արմատական պատճառն է եւ ակնհայտ է, որ մշտական եւ լիակատար խաղաղությունը միայն արդարության պահպանման, հալածանքի վերացման ու Պաղեստինի ժողովրդի ոտնահարված իրավունքների, մասնավորապես փախստականների վերադարձի իրավունքի, ամբողջական վերականգնման, պաղեստինյան, սիրիական եւ լիբանանյան տարածքների բռնազավթման ավարտի եւ ժողովրդավարական կառույցների (որտեղ Պաղեստինի ողջ ժողովուրդը հնարավորություն կգտնի մասնակցել իր ճակատագրի ու ապագայի որոշմանը) ստեղծման դեպքում է հնարավոր»: Նա ավելացրեց. «Այս նախաձեռնության նպատակն է շահագործել այս նիստը եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել այդ վարչակարգի հանցագործություններից եւ այս հստակ ու պարզ իրողությունից, թե Իսրայելը համարվում է լրջագույն եւ ամենահրատապ սպառնալիքը տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգության համար»:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ՀԱՊԿ երկրների կողմից վաճառված զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ. Փաշինյանի ելույթը
- Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- Անահիտ Ավանեսյանն իր զորակցություն է հայտնել ծեծի ենթարկված բուժաշխատողներին
- Հայհոյող, թքող, վիրավորող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան
- Ոստիկանի հարվածից 3 պատերազմի մասնակից Ժորա պապիկի ոտքը վնասվել է, սակայն նրան ձերբակալել են. փաստաբան
- Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ. Մի անցեք ձեր չափերը, հետո ուշ կլինի. Արսեն Բաբայան
- Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս. Սոս Հակոբյան
- Ոստիկանապետը, քննչականի պետը, հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ. Գեղամ Մանուկյան
- Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրենի հետ
- ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գեւորգ Պապոյան
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Հանրային սննդի օբյեկտներում ծխելու մասին արգելքը չի՛ հանվելու․ ԱՆ-ն հերքում է
- ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
- Վտանգավոր գողություն երկաթգծից .Իջևանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
- Փաշինյանի ամբողջական ելույթը Կրեմլում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը (տեսանյութ)
- Ճամբարային հավաքներ՝ զորամասերից մեկում
- Գողություն երկաթգծից. Իջևանի ոստիկանների բացահայտումը
- Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ
- Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում
- Ավտոմեքենան կողաշրջվել է ու բռնկվել
- Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է