Աստվածահայր Արայի տոնը գարնան առաջին շունչն է բերում արեւապաշտներին – Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում… Հայոց Գերագույն Աստվածն է Արան – Արարչի Աստվածային Արարումն Առաջին՝ Ար-Ա… 

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին  Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, երեկ, մարտի 1-ին, հայ արիներն ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները նշել են Աստվածահայր Արայի տոնը: Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայ Արայի Հրաշագործության օր է նշվում նաեւ, քանզի Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան գալուստը, շունչը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից:

Հայր Արան փառաբանվում է նաեւ՛ այս բնակարգը անխախտ պահելու-պահպանելու համար, քանի որ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Գլխավոր Հայ Աստվածն իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք հավերժական շղթայի մեջ…

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարել են ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով մեր տեսակի Հայր Աստծուն, ով Արարչի Զավակն է ու Արարվել է որպես Զորավոր Աստված, ով Արարչածին եւ Աստվածազարմ Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Ծինի-Գենի բացարձակ մարմնավորողը…  

Ծիսակարգը կատարվել է վաղ առավոտյան, ըստ ավանդության Արարատյան դաշտի սահմանամերձ հատվածում, ինչպես ընդունված է ասել՝ Հայր Մասիսի եւ Մայր Արաքսի սպասող հայացքների ներքո: Հայ արիները փառաբանել են Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին՝ հայերիս, որպես առանձնահատուկ տեսակ՝ ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ արարելու, եւ մեզ Հայ Արայի նման հզոագույն Հայր Աստված պարգեւելու համար… Փառաբանվել են նաեւ բոլոր Հայ Աստվածները:

Հայ Աստվածային Համակարգի առաջնեկն է Աստվածների համակարգային աշխարհում, քանզի Հայր Արան Արարչի Աստվածային Արարումն է Առաջին՝ Ար-Ա…

Հայի աղոթքը, ուղղված խոսքը լավագու՛յն դեպքում անպատասխան է մնում, երբ ուղղված է օտարի Աստծուն, վատագույն դեպքում այն ծառայում է օտարին, քանզի սնում է ու հզորացնում նրա Աստծուն… Եվ ցայսօր հայության մեծ հատվածի աղոթքները միայն սփռվող աղերսներ են Տիեզերքում՝ առանց արձագանքման… Հայի Աստվածները չեն կարող սնվել օտարին ուղղված դրական ազդակներից, որ ուղարկվում են Երկրից:

Պետք է գիտակցել սա, քանզի Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են, եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքը ընթացքի մեջ է… Եվ հայ արիներն ասում են՝ Հայորդի՛, աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն…

- «Հայր մե՛ր Արա»

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային

նոր կյանք տու՛ր,

եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

հաջողությու՛ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։