Խորհրդարանական երկրի նախագահը.- Հայաստանը կունենա իր 4-րդ նախագահը – Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ…

Հայաստանն այսօր կունենա իր 4-րդ նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եկավ փոխարինելու Արմեն Սարգսյանը:

 Իսկ նոր՝ խորհրդարանական Հայաստանում Արմեն Սարգսյանը կլինի 1-ին նախագահը, ով ի պաշտոնե ավելի ցածր կարգավիճակ ունի, քան երկրի վարչապետը, ով պետության առաջին դեմքն է փոփոխված Սահմանադրությամբ:

Երեկ՝ փետրվարի 28-ին՝ ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, եւ ԱԺ նախագահը ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. «2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ ԱԺ-ի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը»:  

Եվ ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը սկսվեց ԱԺ-ի՝ մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին:

Խորհրդարանը քննարկեց ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Թեկնածուին ներկայացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Այսօր պատմական օր է, ՀՀ ԱԺ-ն առաջին անգամ պետք է ընտրի ՀՀ նախագահին։ Ես պատիվ ունեմ ՀՀԿ եւ ՀՅԴ անունից ներկայացնելու Հանրապետության նախագահի 4-րդ թեկնածուին։ Մեկ ամիս շարունակ հանդիպումներ ունենալով քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար ու աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների հետ, Արցախի հանրապետության ղեկավարության եւ սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների ու անհատների հետ, Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին նախագահի հետ հանդիպմանն իր պատրաստակամությունը հայտնեց իր ողջ էությամբ ու եռանդով ներգրավվել այս պատասխանառու գործունեության մեծ շրջանակ Մեծ Բրիտանիայում, նաեւ թագավորական ընտանիքի հետ, ծին»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը եւ գործընկերներին հորդորել, որպեսզի կողմ քվեարկեն իրենց թեկնածուին։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացնելով նախագահի թեկնածուի կենսագրությունը, նշեց, որ նա միշտ եղել է առաջնամարտիկ բոլոր հարցերում. «Սկսելով դպրոցից՝ հաղթահարել է բոլոր մակարդակները»: Արմեն Սարգսյանը, փաստորեն գիտության մարդ է, ունի կոչումներ, բայց նաեւ հաջողակ բիզնեսմեն է, ունի ծանոթությունների մեծ շրջանակ հատկապես Մեծ Բրիտանիայում, նաեւ թագավորական ընտանիքի հետ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով Արմեն Սարգսյանին խոսեց ՀՀ նախագահի թեկնածությանը կից ներկայացված փաստաթղթերի մասին, որոնց մեջ չի տեսել փաստաթղթեր, որտեղ կլինի հաստատում այն չափանիշների, որ վերջերս սահմանեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը. «Բացի այդ, բաց է մնում նրա ՀՀ քաղաքացիության հարցը, թեեւ բանավոր կերպով նա շատ է խոսել այդ մասին, մինչդեռ համապատասխան փաստաթուղթ չկա, որ վերջին 7 տարում մշտապես բնակվում է ՀՀ-ում»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը, հիմնավորված են փաստաթղթերով. «Կարող եք հարցում անել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, նա դիվանագիտական առաքելություն է կատարել, դա արդեն ինքնին խոսում է այդ մասին»:

Սակայն, «Ելք» խմբակցության ղեկավարը կոչ արեց անհապաղ բերել այդ փաստաթղթերը ու ցույց տալ։ Նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, շարունակելով հարցը, նշեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 2014թ. մի տեղեկանք է ներկայացրել, որ իրենց մի ՍՊԸ-ի նախագահ լինելու համար իրենց երկրի քաղաքացի պետք է լինի։ Արմեն Սարգսյանն է եղել այդ ՍՊԸ տնօրենը։ Նաեւ‘նոր Սահմանադրությամբ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը պետք է լինի գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո միայն»:

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ դրա պատասխանը կտան արդեն սահմանադրագետները. «Եթե մի բան ձեզ չի բավարարում, դիմեք Սահմանադրական Դատարան»:

ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա այսօր, ժամը՝ 10.30-ին եւ կշարունակվի մինչեւ 11.30-ը: Քվեարկությունը կանցկացվի մեկ քվեաթերթիկով, որում նշված կլինի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը:

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։