ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը նոյեմբերի 29-ին Կաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցել է Զարգացման ֆինանսավորման միջազգային խորհրդաժողովին, որին ներկա են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ նախագահներ, վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային կառույցների ղեկավարներ: Համաժողովի հանդիսավոր բացումը կատարել են Կաթարի էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Գ. Ղարիբջանյանը Կաթար այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի ԱԳ պետական նախարար Ահմադ բին Աբդալլահ ալ-Մահմուդի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Երկու երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների ստեղծած աշխատանքային հանձնաժողովը շուտով կնախապատրաստի համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝ երկուստեք տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Իսկ Իրանի ռազմա-ծովային ուժերը (գլխավոր հրամանատար Հաբիբուլա Սայարի) օրերս Օմանի ծոցում 50 հզ. քառ. կմ տարածք ունեցող հատվածում ռազմածովային ուժերի շքերթ են անցկացրել, որին մասնակցել են 60 ռազմանավեր, սուզանավեր ու ռմբակոծիչներ: Այս ուժի ցուցադրման շքերթը ԻԻՀ պատասխանն է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին, քանզի Իրանը ռմբահարելու կամ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունները դարձյալ կրկնվել են: Պատճառը հատկապես Իրանի միջուկային ծրագիրն է: Ոմանք համոզված են, որ միջուկային զենք ունեցող Իրանը տարածաշրջանային հնարավոր զարգացումներից ամենավտանգավորն է, իբր անգամ ավելի վտանգավոր, քան՝ կանխարգելիչ ռմբահարումը: Այդ ոմանց անհանգստությունը հասկանալի է, որովհետեւ միջուկային զենք ունեցող Իրանը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի անվտանգության համակարգը եւ, հատկապես, Իսրայելը սա՛ չի կարողանում հանդուրժել: ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեջադն ասել է, որ Իրանը ցանկանում է ունենալ ուրանի հարստացման տեխնոլոգիաներ՝ արդյունաբերական նպատակներով, ինչին կարծես ոչ-ոք չի ընդդիմանում, բայց վախենում են հետագա զարգացումներից: Թեհրանն էլ պնդել է, որ կհարգի իր հանձնառությունները եւ, սպառազինությունների չտարածմանը ձգտող միջազգային համայնքի ջանքերին համահունչ, բաց կպահի իր դռները դիտորդների առջեւ: Իսկ միջազգային հանրությունն էլ պետք է հարգանք դրսեւորի Իրանի ներկայիս արդյունաբերական նպատակների նկատմամբ, եթե կամենում է ստանալ այդ երկրի համագործակցությունը: Իսկ իրանցիների մտահոգությունը առարկայական է, քանզի ականատես են ամերիկյան զորքերի ներկայությանն իրենցից արեւմուտք՝ Իրաքում, եւ արեւելք՝ Աֆղանստանում: Թեհրանը պնդում է, որ Արեւմուտքը չի կարողանում հանդուրժել գաղափարախոսություններին (քաղաքակրթություններին) հենված պետությունների վարքագիծն ու գործունեությունը, ուստի՝ Սիրիան, Իրանը եւ այլ երկրներ, որոնք այդպիսի պետություններ են, որոնք ունեն գերագույն խնդիրներ՝ իսլամը կամ արաբական միասնությունը, կամա, թե ակամա դառնում են հակաարեւմտյան կամ հակասիոնիստական: Բայց, ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, Իրանի հարեւանները նույնպես կարող են Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացներ նախաձեռնել: Եվ դա կարող է նախաձեռնել հենց Հայաստանը: Միայն փոխշահավետ համագործակցությամբ եւ վստահությամբ կկարգավորվեն այսպիսի հակամարտությունները: Ուստի, Արեւմուտքի համար կարեւոր քայլ կարող է լինել Իրանը որպես գազի այլընտրանքային մատակարար դիտարկելը, եւ այդ երկիրը Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազ արտահանելուն ուղղված՝ «Սպիտակ հոսանք» եւ «Նաբուկո» խողովակաշարերի քննարկվող ծրագրերում ներգրավելը: Երեւանի միջնորդությունը նույնպես պետք է հանգեցնի Հայաստանի՝ այս եւ տարածաշրջանային այլ ծրագրերում ներգրավվելուն: Իսկ Իրանի իրական մտադրությունները աշխարհին հասու կլինեն միայն այն ժամանակ, երբ այդ երկրի նկատմամբ կվարվի ներգրավման, այլ ոչ թե վանման՝ անկյուն քշելու քաղաքականություն:
«Լուսանցք» թիվ 44 (83)
Արտակ Հայոցյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian