Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում – 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում… Մարզաշխարհի խաչմերուկներում.- 23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում… Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը… Լեւոն Արոնյանը անմիջապես նոր գերմրցաշարում… Նահանջել է 7 հորիզոնականով… Հենրիխ Մխիթարյան.- լավագույն ֆուտբոլիստն ու գոլը… Եվրոպայի առաջնությունում՝ 6 շախմատիստուհի… Որակազրկված հայը կմարզի Լատվիայի չեմպիոնին… Ֆուտբոլի չեմպիոնի համար պայքարը թեժացավ Հայաստանում… Սարգիսը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը… Նարեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր… Թաեկվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը գրավել է 3-րդ տեղը… ArmFC-18 մրցաշար.- Սարգիսը աղջիկներին գլամուռության առումով տվել անցել է…Երեւանում՝ Եվրոպայի սուսերամարտի առաջնություն… Այլ մարզական լուրեր…

Հայոց դրոշը հաղթանակած ծածանվել է Լիտվայում - 4 հաղթանակ կատարողական արվեստի միջազգային մրցույթում

Լիտվայի Վիլնյուս քաղաքում մարտի 25-30-ը տեղի է ունեցել «Music Talent Leuge» միջազգային 4-րդ մրցույթը, որին մասնակցել  է  շուրջ 20 պետություն: «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիա»-ի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը մեր թղակցի հետ զրույցում հայտնեց, որ այս անգամ ասոցացիան ներկայացրել են 3 երկրի պատվիրակություն. ՀայաստանըԼեհաստանն ու Մոլդովան: Հայաստանը  մրցույթում ներկայացրել է 14 ամյա Էլինա Չոլախյանը, 13-ամյա Մարիաննա Բրսիկյանը, 15-ամյա Սաթենիկ Սահակյանը  եւ 16-ամյա Կարեն Օհանյանը: Մեր երկիրը ներկայանող  մասնակիցները  միջազգային բեմում ծածանել են հայոց եռագույնը եւ վերադարձել հաղթանակներով: Մարիաննան 2 անվանակարգերում՝ էստրադային և մյուզիքլ, զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Էլինա Չոլախյանը  էստրադային ոճում ստացել է 1-ին մրցանակ, Կարեն Օհանյանը էստրադային ոճում ՝ 1-ին մրցանակ, Սաթենիկ Սահակյանը՝ էստրադային և ջազային ոճում՝ երկու 1-ին մրցանակ: Մարիաննա Բրսիկյանը էստրադային ոճում երգել է «Երգ ճանապարհի», իսկ մյուզքլ անվանակարգում՝ « Beauty and the beast »: Սաթենիկ Սահակյանը փոփ ոճում կատարել է «Stone cold», իսկ ջազային ոճում՝ «I put a spell on you »: Էլինա Չոլախյանը էստրադային ոճում ներկայացել է «This world» երգով , իսկ Կարեն Օհանյանը՝ «Rise Like a Phoenix» երգով: Նրանք մասնակցել են նաև գալահամերգին, որը ցուցադրվել է Լիտվայի պետական հեռուստատեսությամբ:

30 անդամից բաղկացած ժյուրի կազմում է եղել Լիա Տոնոյանը, ով ներկայացրել է WAPA-ն: WAPA-ն ներկայացրել է նաեւ Լեհաստանի պատվիրակությունը, որը գլխավորել է Սարիբեկ Սարգսյանը: Նա ներկայացրել է 4 երկիր՝ տարբեր տարիքային խմբերում: Լեհաստանը ունեցել է երկու 2-րդ եւ մեկ 1-ին մրցանակ: Եվ ամենափոքրիկ մասնակիցը, ով Լեհաստանից էր, ստացել է մրցույթի գլխավոր մրցանակներից մեկը՝ փոքր Գրան Պրին: Մոլդովան  ներկայացրել են Իրինա Կրասնեչուկն ու Յուլիա Ալեյնիկովան: Իրինան ֆոլկ ոճում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Յուլիան էստրադային ոճում է զբաղեցրել 2-րդ տեղը: Նրանք միասին դուետով  են հանդես եկել եւ ֆոլկ ոճում ստացել 1-ին մրցանակ: «Հայատանը ներկայացնող  մեր մասնակիցները, որպես ավանդույթ, հաղթանակներով են վերադառնում: Այո, արժանի մրցակիցներ են ունեցել, բայց ես վստահ էի, որ մերոնք հաղթանակներով են վերադառնալու»,- ասաց Արման Ղուկասյանը՝շեշտելով, որ մրույթը բացարձակ արդար է անցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից.-

23-րդ Եվրահայկական խաղերը՝ Վիեննայում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 31-ից ապրիլի 2-ը, հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշող Վիեննայի «Արարատ» հայկական մարզական միության կողմից, կազմակերպվել են Եվրահայկական մարզական 23-րդ խաղերը: Համաեվրահայկական միջոցառումը կայացել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի եւ Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ:

Եվրահայկական խաղերին մասնակցել է 55 պատվիրակություն, հյուրեր, մարզասերներ Եվրոպայի տարբեր երկրներից, իսկ մրցապայքարին մասնակցեց ավելի քան 730 մարզիկ 15 երկրից (թիմերով մասնակցեցին մարզիկներ Լիբանանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հայաշատ 55 քաղաքներից): Ծրագրում ընդգրկված սպորտաձեւերում էին՝ բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի եւ շախմատ: Մասնակցեցին կանանց, տղամարդկանց եւ պատանի մարզիկների թիմերը:

Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկել է Եվրամիության, Ավստրիայի ու Հայաստանի քայլերգերով, հայ հոգեւորականների օրհնությամբ եւ հայկական պարերի ուղեկցությամբ: Խաղերը նպատակ ունեն ամենամյա այս սպորտային միջոցառման շուրջ միավորել հայկական սփյուռքի եվրոպաբնակ հայ մարզիկներին, նրանց համակիրներին եւ հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Եվրոպահայերի մարզական խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում յուրաքանչյուր տարի Զատիկի տոնին: Միջոցառման վայրը փոփոխական է եւ ամեն տարի որոշվում է Եվրահայկական խաղերի հանձնախմբի կողմից: Բացառություն են այն տարիները, երբ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական խաղեր:

«Արարատ» հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը խոսքով՝ «հայերը միասնական պետք է ներկայանան աշխարհին ո՛չ միայն հայրենի հողում, այլեւ երկրագնդի ցանկացած վայրում։ Սա եղել եւ մնում է մեր ուղերձը աշխարհին»։  

Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը եւ դրանց հաջորդած միջոցառումներին մասնակցելու առիթով Վիեննա էր ժամանել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Խաղերի պաշտոնական բացման արարողության ընթացքում՝ ի թիվս մեր նախարարի, Ավստրիայի խորհրդարանի անդամ Գուդրուն Քուգլերի, «Արարատ» մարզական միության պատվավոր նախագահ Սեպուհ Բաղոդյանի, խաղերի մասնակիցներին, կազմակերպիչներին եւ ավստրիահայ համայնքին իր ուղերձը փոխանցեց նաեւ դեսպան Արման Կիրակոսյանը: Համընդհանուր կարեւորվեց այս միջոցառումը՝ հայապահպանման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման առումով:

Հայաստանի դեսպանը ելույթ ունեցավ նաեւ խաղերի փակման պաշտոնական արարողությանը: Նա, մասնավորապես, առանձնացրեց այն հանգամանքը, որ խաղերի ընթացքում ձեռք բերված բարեկամությունը խաղերի կարեւորագույն նվաճումն է, որտեղ հիմնական հաղթողը հենց հայ ժողովուրդն է: Ապա նա Լոնդոնի երիտասարդական կազմակերպության թիմին հանձնեց «Արդար խաղի» համար դեսպանության սահմանած հատուկ մրցանակը: ՀՀ դեսպանության կողմից «Հայաստան» կենտրոնում կազմակերպվեց նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Վիեննայի հայ համայնքի կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կոչ է արել բոյկոտել աշխարհի առաջնությունը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը գերմանական պարբերականներից մեկի հետ զրույցում Ռուսաստանում 2018թ. անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության քաղաքական բոյկոտի կոչ է արել։ «Սովորաբար ես հանդես եմ գալիս նմանատիպ բոյկոտների դեմ, եթե խոսքը խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերի մասին է, քանի որ դրանից տուժողը միայն մարզիկներն են լինում։ Բայց այժմ ես հանդես եմ գալիս որպես մոսկովյան ռեժիմի քաղաքական բոյկոտի կողմնակից, եւ դեմ եմ այն թշնամական գործողություններին, որոնք իրականացնում են ռուսական իշխանությունները»,- ասել է նա։

Հայտնի շախմատիստը նման քայլերի կոչ է արել՝ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված գործընթացի լույսի ներքո։ Մեծ Բրիտանիան, որը կատարվածում հետեւողականորեն մեղադրում էր Ռուսաստանին, նկատելիորեն կրճատել է առաջնությանն իր պատվիրակության կազմը։ Բոյկոտին միացել են աշխարհի տասնյակ երկրներ, որոնք հրաժարվել են մասնակցել Աշխարհի առաջնությանը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշել է չմասնակցել մրցաշարի բացման արարողությանը, Շվեդիայի եւ Դանիայի կառավարությունները եւս քննարկում են Աշխարհի առաջնության բոյկոտի հնարավորությունը։ Եվ այս ձնագունդը մեծանում է: Իսկ աշխարհի 2018թ. առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը։

Անմիջապես նոր գերմրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ձախողվելով աշխարհի չեմպիոնի 8 հավակնորդների մրցաշարում, անմիջապես մասնակցեց մեկ այլ մրցաշարի՝ Grenke Chess Classic, որը մեկնարկել է Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում: 4 խաղից հետո մեր շախմատիստը վաստակել է 2,5 միավոր եւ շարունակում է համաքայլ ընթանալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Նիկիտա Վիտյուգովը, ովքեր ունեն 3-ական միավոր:

Հ.Գ. - Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետԱպրիլ 6,2018.- Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic շախմատային մրցաշարի 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Խաղն անցավ բավական հետաքրքիր պայքարում: Սկզբնախաղն ավելի վստահ անցկացրեց Լեւոն Արոնյանը, ով, ըստ համակարգչի, մինչեւ 30-րդ քայլը դիրքային առավելություն ուներ: Սակայն մեր շախմատիստը չկարողացավ զարգացնել գրոհը, ավելին, զինվոր կորցրեց եւ ստիպված սկսեց պաշտպանվել:

Մագնուս Կարլսենն իրեն բնորոշ ոճով փորձեց մանեւրել եւ թուլացնել մրցակցի զգոնությունը, սակայն սեւերն անսխալ գործեցին մինչեւ վերջ եւ 52-րդ քայլին սպիտակներին պարտադրեցին հաշտություն կնքել: Այդպիսով, 2 գրոսմայստերները վաստակեցին 3,5-ական միավոր եւ հավասարվեցին 3 առաջատարներին: Հաջորդ փուլը կկայանա վաղը, ապրիլի 7-ին: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի առաջատարներից մեկի՝ Նիկիտա Վիտյուգովի հետ:

Հ.Գ. - Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել Նիկիտա ՎիտյուգովինԳերմանիայում շարւոնակվող GRENKE Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Նիկիտա Վիտյուգովի հետ: Մՙեր շախմատիստը չնայած սկզբնախաղում դիրքային առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի եւ ուղիղ 40-րդ քայլին հաշտություն կնքեց մրցակցի հետ (մրցաշարի կանոնակարգով մինչեւ 40-րդ քայլը շախմատիստներն իրավունք չունեն ոչ-ոքիի առաջարկ անել): Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ անգամ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, վաստակեց 4 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատարներին, որոնցից մեկը հենց ռուսաստանցի գրոսմայստերն է: Ինչ վերաբերում է մյուս առաջատարներին, ապա Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց իր անմիջական մրցակից Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Կայանալիք նախավերջին 8-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպելու է հենց Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց առաջատարի Ֆաբիանո Կարուանայի հետ – Լեւոն Արոնյան սեւ խաղաքարերով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի հետ, որից հետ էր մնում 1 միավորով: Սպիտակներով հանդես եկող ամերիկացի գրոսմայստերը զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ խաղաց ոչ-ոքիի վրա: Լեւոն Արոնյանը նույնպես պաշպանողական տակտիկա ընտրեց, իսկ երբ խաղ միջնամասում մրցակիցն ակտիվացավ, նա իր հերթին հակագրոհ ձեռնարկեց: Արդյունքում, 32-րդ քայլում կոմերը 3-րդ անգամ կրկնեցին դիրքը եւ հաշտությունու կնքեցին:

Ֆաբիանո Կարուանան վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց 1-ին տեղը, իսկ Լեւոն Արոնյանը 4,5 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: Վերջին՝ 9-րդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի գերմանացի Մատիաս Բլուբաումի հետ, ով 4 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Նահանջել է 7 հորիզոնականով

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում ապրիլի 1-ի դրությամբ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Անցած ամսվա համեմատ մեր շախմատիստը նահանջել է 7 հորիզոնականով, ինչի վրա իր ազդեցությունը թողեց մեր շախմատիստի անհաջող խաղը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Այժմ նրա ընթացիկ վարկանիշը կազմում է 2767 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (61-րդ տեղ, 2680), Հրանտ Մելքումյանը (75-րդ, 2669) եւ Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667):

Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814) եւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2804):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2410), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդ (2403):

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն վեց շախմատիստուհի

Հայաստանի 6 շախմատիստուհիներ կմասնակցեն Եվրոպայի 2018թ անհատական առաջնությանը, որն այսօր մեկնարկելու է Սլովակիայի Վիսոկե-Տատրի քաղաքում: Նրանք են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետներ Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը:

Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 30 երկրների 144 շախմատիստուհի: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 փուլով:

Լավագույն ֆուտբոլիստն ու գոլը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ: Քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 63%-ը: Ամսվա լավագույն գոլի համար նրա հետ պայքարում էին նաեւ Աարոն Ռեմսին («Միլան»-«Արսենալ») եւ Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը («Արսենալ»-«Ուոթֆորդ»):

Հայ կիսապաշտպանը ճանաչվել է նաեւ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 33-րդ փուլի «Արսենալ»–«Սաութհեմփթոն» հանդիպումից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը: «Նրա մոտ վնասվել է ծնկի միջին կապանը: Նա չի խաղա Մոսկվայում, ինչպես նաեւ «Նյուքասլ»-ի դեմ: Կարծում եմ, կհասցնի խաղալ մրցաշրջանի վերջում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում, որն ավարտվել էր անգլիական թիմի խոշոր հաղթանակով՝ 4:1: Այսօր կայացած խաղում լոնդոնցիները տարան իրենց 6-րդ անընդմեջ հաղթանակը՝ 3:2 հաշվով առավելության հասնելով «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ, չնայած առաջին հաշիվը բացել էր հենց հյուրընկալվող թիմը:

Որակազրկվածը կմարզի Լատվիայի չեմպիոնին

Ֆուտբոլի հայազգի մասնագետ Սամվել Բաբայանը նշանակվել է լատվիական «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ նա, ով մինչ այդ մարզում էր Ուզբեկստանի հավաքականը, անցած տարվա նոյեմբերին ոչ միայն պաշտոնանկ էր արվել, այլեւ անժամկետ որակազրկվել էր Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Սակայն, ինչպես տեղեկացնում է Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան, այս տարվա փետրվարի 1-ին հայ մասնագետի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները եւ նա կրկին կարող է շարունակել մարզչական գործունեությունը:

Հավելենք, որ Յուրմալայի «Սպարտակ»-ը Լատվիայի գործող չեմպիոնն է: Այդ երկրի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 1-ին: Սամվել Բաբայանը նորամուտը կնշի «Ելգավա»-ի հետ խաղում:

Հեռացել է «Ալաշկերտ»-ից

Փոփոխություններ են տեղի ունեցել հայաստանի գործող չեմպիոն եւ առաջնության ներկայիս առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ փուլի «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը:

Ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին, ում գլխավորությամբ ակումբը մեծ հաջողություններ արձանագրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական մրցասպարեզում՝ 2 տարի անընդմեջ հաղթելով Հայաստանի առաջնությունում, դառնալով Հայաստանի Սուպերգավաթակիր եւ 3 տարի անընդմեջ հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման 1-ին փուլը: Ակումբի ղեկավարությունը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին հետագա կարիերայում:

Այս պատասխանատու պահին «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել հայտնի մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով էլ կղեկավարի թիմի մարզումները: Գլխավոր մարզչին կօգնի Կարեն Բարսեղյանը: Վարուժան Սուքիասյանը տարբեր տարիներին գլխավորել է ՀՀ ազգային եւ երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմեն»-ը, նաեւ՝ Երեւանի «Արարատ»-ը, «Բանանց»-ը, «Արաքս»-ը, «Սպարտակ»-ը եւ «Վան»-ը, Աբովյանի «Կոտայք»-ը, վանաձորի «Լոռի»-ն, Արարատի «Ցեմենտ»-ը եւ Դիլիջանի «Իմպուլս»-ը:

Նրա գլխավորությամբ «Արարատ»-ը դարձավ 2008թ. ՀՀ Գավաթակիր եւ առաջնության արծաթե մեդալակիր: «Բանանց»-ի հետ մարզիչը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե ու բրոնզե մեդալները, «Ցեմենտ»-ի հետ 2 անգամ հաղթել է ՀՀ Գավաթի խաղարկությունում, 1-ական անգամ նվաճել է առաջնության ոսկե ու բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:

Կարեն Բարսեղյանը գլխավորել է Երեւանի «Ուլիս»-ը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականը, աշխատել է «Արարատ»-ում, «Ալաշկերտ»-ում, Հայաստանի ազգային հավաքականում: Նրա նախորդ ակումբը «Գանձասար-Կապան»-ն էր, որի գլխավոր մարզչի պաշտոնը լքեց օրեր առաջ:

Չեմպիոնի համար պայքարը թեժացավ

Ապրիլի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ փուլի հանդիպումները։ «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Գանձասար Կապան»-ին, իսկ «Բանանց»-ը 2։0 հաշվով հաղթեց հետնապահ «Արարատ»-ին: «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Կայացան նաեւ 21-րդ փուլի հանդիպումները: Երեւանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս պարտվեց Գումրիի «Շիրակ»-ին, ընդ որում դաշտի տերերը հաղթական միակ գոլը խփեցին խաղի վերջին րոպեին:

Այդպիսով, շիրակիցները վաստակեցին 34 միավոր եւ հավասարվեցին ալաշկերտցիներին: Նույնքան, 34 միավոր ունի նաեւ Կապանի «Գանձասար-Կապան»-ը, որը հաղթեց «Արարատ»-ին՝ 3:1: Չեմպիոնի կոչման համար կպայքարի նաեւ մայրաքաղաքի «Բանանց»-ը, որն այս փուլում 2:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկ»-ի նկատմամբ:

Այս փուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

  1. «Ալաշկերտ» – 34 միավոր
  2. «Գանձասար Կապան» – 34
  3. «Շիրակ» – 34
  4. «Բանանց» – 33
  5. «Փյունիկ» – 24
  6. «Արարատ» – 13

Հ. Գ. –  «Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ»-ին եւ կրկին դարձավ առաջատարՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդփուլի խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին:  «Ալաշկերտ»-ը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ տարավ անդրանիկ հաղթանակը, վաստակեց 37 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ալաշկերտցիներին կարող է հավասարվել միայն «Շիրակ»-ը, որը վաղը սեփական դաշտում պետք է հանդիպի «Բանանց»-ի հետ:

«Փյունիկ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին եւ կրճատեց միավորների տարբերությունըԵրեւանի «Փյունիկ»-ը սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապան»-ին եւ դժվարին հաղթանակ 2:1 հաշվով: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը վաստակեց 27 միավոր եւ 3-ով կրճատեց «Գանձասար-Կապան»-ի հետ եղած միավորների տարբերությունը: Այն այժմ հավասար է 7-ի: Կապանցիները, հակառակը, կարեւոր միավորներ կորցրին չեմպիոնական մրցավազքում:

«Շիրակ»-ը հաղթեց «Բանանց»-ին եւ միավորներով հավասարվեց «Ալաշկերտ»-ին22-րդ փուլի վերջին խաղում Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանց»-ին: Միակ գոլը 39-րդ րոպեին խփեց տանտերերի սերբ պաշտպան Իգոր Ստանոեւիչը: Այս հաղթանակից հետո գյումրեցիները վաստակեցին 37 միավոր եւ հավասարվեցին 1-ին տեղում ընթացող Երեւանի «Ալաշկերտին»: «Բանանց»-ը, որը հաղթանակ էր տարել նախորդ 2 խաղերում եւ ընդհուպ մոտեցել էր առաջատարներին, 2-րդ պարտությունը կրեց առաջնության գարնանային հատվածում եւ նույն 33 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում:

Տեխնիկական պարտությունից մինչեւ 40 հազար տուգանք

Ապրիլ 6-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ըստ  ընդունած որոշումների, Գյումրիի «Շիրակ» ակումբը 30 հազար դրամով տուգանվել է, քանի որ Երեւանի «Փյունիկ»-ի հետ տնային խաղին թիմի դարպասապահի մարզաշապիկի գույնը համընկել է մյուս ֆուտբոլիստների մարզաշապիկների գույնի հետ: Ակումբը ֆեդերացիային պետք է վճարի նաեւ եւս 20 հազար դրամ, քանի որ չի նկարահանել առաջին խմբի «Գանձասար-Կապան-2» -«Շիրակ-2» հանդիպումը:

Կոմիտեի ուշադրության կենտրոնում բոլորից շատ հայտնվել էր 1-ին խմբի «Արարատ-Մոսկվա»-«Լոռի» հանդիպումը: Նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցիչ չլինելու համար «Արարատ-Մոսկվա» ԲԲԸ-ն տուգանվել է 10 հազար դրամով, բացի այդ որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու համար տանտերերի թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ նույն ակումբը տուգանվել է 30 հազար դրամով:

Ի դեպ, չհայտավորված ֆուտբոլիստ է խաղացրել նաեւ «Գյումրի-աղջիկներ-1» թիմը, որի համար նրան տեխնիկական պարտություն է գրանցվել, գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը պայմանական որակազրկվել է մինչեւ մայիսի 30-ը, իսկ «Տրիբունա» ՀԿ-ն տուգանվել է 40 հազար դրամով:

Սարգիսը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը

Հայաստանի ծանրամարտի հավաքականները չմասնակցեցին Բուխարեստում կայացած ծանրամարտի 2018թ Եվրոպայի առաջնությանը, բայց մեդալակիրների թվում մեկ հայազգի մարզիկ այնուամենայնիվ հայտնվեց:

Այդ ծանրամարտիկը Սարգիս Մարտիրոսյանն է, ով հանդես է գալիս Ավստրիայի դրոշի ներքո: 105 կգ քաշայինների մրցումներում մեր հայրենակիցը պոկում վարժությունում 182կգ արդյունքով փոքր ոսկե մեդալի նվաճեց: Հրում վարժությունում նա գրավեց 4-րդ տեղը, իսկ երկամարտի 384 կգ (182+202) արդյունքով ի վերջո զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը եւ արժանացավ բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ Եվրոպայի այս տարվա առաջնությանը չէին մասնակցում հակադոպինգային կանոնները խախտած ու 1 տարով որակազրկված երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի, Մոլդովայի ներկայացուցիչները:

Աշխարհամասի առաջատար հավաքականների բացակության պայմաններում բոլորից հաջող հանդես եկավ Վրաստանի ընտրանին, որը 4 ոսկե մեդալ նվաճեց: Այնուհետեւ հաջորդում են Լեհաստանը (3), Իսպանիան (2), Գերմանիան, Շվեյցարիան, Լատվիան եւ Ալբանիան (1-ական):

Ծանրորդը ձախողել է դոպինգ ստուգումը

Հայաստանի ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ ստուգումներից մեկը դրական արդյունք է տվել: Այդ մասին տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Ըստ նախնական տվյալների, մարզուհու արյան մեջ հայտնաբերվել են պեպտիդ հորմոններ եւ նմանատիպ այլ նյութեր:

Նշվել է, որ Սոնա Պողոսյանը հակադոպինգային կանոնը խախտելու համար անժամկետ հեռացվել է բոլոր մրցումներից, մինչեւ որ վերջնական պարզ կդառնա դոպինգ ստուգման վերջնական արդյունքները:

Միջազգային ֆեդերացիան նաեւ նշել է, որ եթե չհաստատվեն արդյունքները, ապա առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:

Նարեկը՝ բռնցքամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ առաջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը եւ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որոնց, սակայն, չհաջողվեց շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ռումինիա էր մեկնել 7 բռնցքամարտիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

Թաեկվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը գրավել է 3-րդ տեղը

Թունիսի Համամեթ քաղաքում մեկնարկած թաեքվոնդոյի աշխարհի պատանեկան առաջնությունում նախ տեղի են ունեցել օլիմպիական պատանեկան խաղերի որակավորման մրցումները: Այդ ստուգատեսում Հայաստանի պատվիրակներից հաջող է հանդես եկել Անդրանիկ Խաչատրյանը, ով զբաղեցրել է 3-րդ տեղը: Մեր 73 կգ քաշային մարզիկը մեկնարկում տանելով 3 անընդմեջ հաղթանակ, մտել է կիսաեզրափակիչ, որտեղ, ավաղ, միավորներով պարտվել է իրանցի Ալի Էշկեւարիանին:

Իսկ ահա 63 կգ քաշային Ռոման Հայրապետովն առաջին փուլում պարտվել է Տաջիկստանի ներկայացուցչին եւ դուրս մնացել պայքարից: Վաղը կմեկնարկի աշխարհի բուն առաջնությունը, որի ընթացքում մարզիկներն արդեն կպայքարեն գլխավոր մրցանակների համար:

Սարգիսը աղջիկներին գլամուռության առումով տվել անցել է. սկանդալային մենամարտ- ArmFC-18 մրցաշար Ապրիլի 1-ին ժամը 19։00-ին նախկին Միկա մարզահամալիրում  տեղի կունենա ArmFC-18-րդ միջազգային վարկանիշային մեծ մրցաշար՝  նվիրված  «Էրեբունի-Երեւան» 2800 ամյակին: Առաջին անգամ պատմության մեջ ArmFC Չեմպիոնական գոտու մենամարտ. հայազգի Ալբերտ Ղազարյանը կմենամարտի ընդդեմ  ուկրաիանացի Իգոր Գոնչարովի։

Տեղի կունենա  նաև 12 թեժ մենամարտ՝ մեկ երեկոյի ընթացքում։ Մենամարտելու են տարբեր երկրներ ներկայացնող ուժեղագույն մարզիկներ (Հայաստան, Ռուսաստան ,Ուկրաինա, Վրաստան, Իրան, Աֆղանստան ՂազախստանՄրցաշարին մասնակցում է նաև համացանցում իրարանցում ստեղծած Սարգիս  Պետրոսյանը, ում մարտահրավերը ընդունել  է Դավիթ Շահինյանը:

Այս երկու մարզիկների միջև լարվածությունը շարունակվում է, դա պարզ  երեւաց նաեւ երեկ կշռման արարողության ժամանակ, նրանց ՝իրար հասցեին  հնչեցրած արտահայտություններից: Meganews.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս  Պետրոսյանը նշեց, որ  նույն տրամադրվածությունն ունի  և պատրաստվում  է տապալել մրցակցին: Դավիթ Շահինյանը  ի տարբերություն Սարգսի պահվածքի՝ լուռ է, համեստ, սակայն, նույնպես վստահ իր ուժերին: «Ես կապիկությունններ չեմ  սիրում: Սարգիսը փիառ է սիրում: Հայ աղջիկներին գլամուռության առումով տվել, անցել է: Ամեն ինչ նկարում գցում է ֆեյսբուք: Ես չեմ տեսել Սարգիսից ոչ  մի մենամարտ դրա համա չգիտեմ, թե  ինչպես է իրեն պահում ռինգում, միայն գիտեմ, որ մարտական եմ տրամադրված: Ես հաղթանակ չեմ խոտանում հանդիսատեսին աման  ինչ կերևա ռինգում»,-ասաց Դավիթը:

«Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի եւ գրապլինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը Meganews.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի առաջին անգամ մրցաշարին  կմասնակցի Աֆղանստանը: Մենք փորձելու ենք սպորտի միջոցով Հայաստան -Աֆղանստան կամուրջ գցել, փորձելու ենք բարեկամական հարաբերություններ ստեղծել Աֆղանստանի հետ, քանի որ նրանք միշտ մեր  թշնամիների կողմից են հանդես եկել եւ մենք պարտավոր ենք սպորտի ճանապարհով ցույց տալ, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, ու մեր պետությունում կարելի է հանգիստ ապրել եւ վայելել երկիրը: Անդրադառնալով Սարգիս Պետրոսյան-Դավիթ Շահինյան զույգին՝ ֆեդերացիայի նախագահը նշեց, որ չի կարող ասել, թե նրանցից ումը կլինի հաղթանակը , քանի որ նրանց մարտերը չի տեսել, սակայն պատրաստ է  հաղթողին աջակցել ու հնարավորություն տալ ներկայացնել «Արմֆայթինգ»  ֆեդերացիան եւ Հայաստանը:

Երեւանում կկայանա սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 16 մասնակցով:

ապրիլի 15-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 300 մարզիկ 31 երկրից: Առաջնությունը կկայանա Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Հայ սուսերամարտիկները  հանդես կգան խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը.

Խոցասուսեր, աղջիկներ.

  1. Էմմա Պողոսովա
  2. Լիլիթ Էվոյան
  3. Ինեսա Բաբախանովա
  4. Նաիրա Համազասպյան

Խոցասուսեր, տղաներ.

  1. Էդուարդ Օվիկյան
  2. Վահագն Գրիգորյան
  3. Արմեն Գրիգորյան
  4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր, աղջիկներ.

1. Անահիտ Ալոյան

  1. Հասմիկ Աղաբաբյան
  2. Արփինե Աթոյան
  3. Սեդա Գեւորգյան

Ճկասուսեր, տղաներ.

  1. Մայքլ Հովհաննիսյան
  2. Արմեն Դալլաքյան
  3. Պարգեւ Ստեփանյան
  4. Հենրիկ Բալիկյան

Մեր մարզիկները հանդես կգան ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։