Թուրքական արտադրանքը՝ վտանգավոր Ադրբեջանի համար – մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար – իսկ Հայաստանում ծփում են թուրքական ապրանքները՝ լցնելով թշնամի երկրի բյոևջեն – Եթե սա անհասկանալի է Թուրքիայից (երբեմն՝ Ադրբեջանից) ապրանք ներկրողներին, ապա նրանց պիտի հանձնել այն որդեկորույս  մայրերի դատին, ովքեր զինվոր որդիներ են կորցրել մեր սահմանները պաշտպանելիս…

Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը անսպասելի հայտարարություն է արել, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել առ այն, թե Սննդամթերքի անվտանգության գործակալությունն իրականացրել է վերահսկողություն, եւ մոտ 130 թուրքական ապրանքանուն ճանաչվել է մարդու առողջության համար վնասակար:

Նրա խոսքով՝ այդ շարքում են շոկոլադը, բուսական յուղերը, թեյերը, ոչ ալկոհոլային արտադրանքը, խոսքը նաեւ սննդային հավելումների մասին է, որոնք պարունակում են այդ մթերքները, սակայն չկան մակնշումներ:

Սրանք, ըստ պարենային իրավունքի փորձագետի, բավական վտանգավոր են: Նրա խոսքով՝ հետաքրքիր էր նաեւ հաղորդագրության տեքստը, որով խորհուրդ էին տալիս զերծ մնալ այդ ապրանքներից:  

Մի քիչ կասկածում ենք, որ հայսստանյան թուրքասերների եւ «թուրքական ապրանքների համար մեռնողները» սառը ցնցուղ կստանան այս հայտարարությունից կամ կդադարեցնեն թուրքահաճությունը… Սա արդեն նրանց գեների մեջ է՝ կամ պիտի սերունդների մեջ գենն ինքնամաքրվի, կամ պիտի մտածել մեր մեջ ներքին թուրքի հետագա գոյության մասին մեր պատերազմի մեջ գտնվող երկրում…

Եթե այս մարդիկ վտանգներով լեցուն ներկա վիճակում դեռ թուրքական խանութներ են բացում (նաեւ մեկնում են հենց տեղում աշխատելու), մերթ ընդ մերթ էլ ադրբեջանական ապրանքներ են ներմուծում, ապա խստորեն պիտի բացատրել, որ թշնամի երկրների բյուջեն են հարստացնում եւ մեր սահմաններին նոր զինատեսակների ու զինտեխնիկայի շարժին նպաստում, մեր սահմանապահ տղաների կյանքին սպառնում…

Սրանք շատ ավելի վտանգավոր են, քան «հայ» պոռնիկները, որ «աշխատում» են անթալիաներում, ստամբուլներում եւ անկարաներում…

Եթե սա անհասկանալի է մնում Թուրքիայից ապրանքներ ներկրողներին, ապա նրանց պիտի հանձնել այն որդեկորույս  մայրերի, հարազատների դատին, ովքեր զինվոր որդիներ են կորցրել մեր սահմանները պաշտպանելիս…

Իսկ Դավիթ Պիպոյանը շարունակել է. «Սա կարեւոր հայտարարություն է, որին բավական դժվար էր հավատալ՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները: Մենք կարծես չունենք թուրքաֆոբիա, եւ չենք վախենում նաեւ թուրքական սննդամթերքից, թուրքական ծագման նաեւ բուսական ծագման այն մթերքներից, որ տարբեր երկրներում ճանաչվում են վտանգավոր ու ոչ պիտանի: Իսկ մեր երկրում շրջանառվում են, դրանք են կիտրոնները, չրերը, մենք պետք է լինենք զգոն, պետական այրերը եւ մարմինները պետք է պարտադիր անդրադառնան, որ չունենանք նաեւ նախորդ տարվա նախադեպը»:

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։