Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ օրերս Հայաստան էին ժամանել նաեւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը ժամանակին ԽՍՀՄ-ի իշխանական վերնախավում է եղել: 1988թ. երկրաշարժից հետո էլ, հիմա էլ մեր իշխանությունները պարբերաբար, մեծ շուքով պարգեւատրում են այդ մարդկանց, մեդալներ տալիս, հուշարձան կանգնեցնում կամ հերոսի կոչում շնորհում: Իսկ այդ պարգեւատրվողներից ոմանք ԽՍՀՄ-ի գոյության վերջին «քարշ եկող» տարիներին Մոսկվայի բանկերում «սառեցրեցին» (կամ տեղյակ են, թե ինչպես «սառեցվեց») երկրաշարժի հետեւանքների վերացման համար տարբեր երկրներից եկած հսկայական գումարները, իսկ բազմաբնույթ օգնության մի մասն էլ տեղավորեցին ռուսաստանյան հիվանդանոցներում, դպրոցներում, մանկամսուրներում ու այլ հիմնարկներում… Ինչպես այս մասին, այնպես էլ կասկածելի կամ արհեստական երկրաշարժի մասին տարբեր զլմ-ներում անդրադարձեր բազմիցս եղել են: Իսկ այս օրերին, երկրաշարժից զոհվածներին ու տուժածներին հատուկ կարգավիճակ տալու առաջարկով հանդես է եկել «Շուստով եւ Արարատ» ընկերության գլխավոր տնօրեն, «Միասնական Ռուսաստան» կուսակցության Մոսկվայի կազմակերպության տնտեսական խորհրդի անդամ Արտաշես Միքայելյանը: Ըստ նրա, աշխարհում միշտ էլ հետազոտվում են աղետները եւ տուժածներին հատուկ կարգավիճակ են տալիս, բայց, ահա, Հայաստանում նման բան չարվեց. «Խոսքս վերաբերում է տնտեսական օգնությանն ու պետության կողմից ցուցաբերած հոգատարությանը»: 1988թ. երկրաշարժից հետո «ամբողջ մոլորակն է օգնել Հայաստանին ու այս դեպքում ոչ միայն Սպիտակն է դարձել երկրաշարժի էպիկենտրոն, այլեւ՝ Հայաստանը դարձել է համամարդկային ուշադրության էպիկենտրոն», – ասել է Ա. Միքայելյանը՝ ավելացնելով, թե մեր պետության կողմից պետք է ստեղծվի եւ հաստատվի «Ազգային երախտագիտության շքանշան», որպեսզի շնորհվի երկրաշարժի ժամանակ օգնություն ցուցաբերած պետություններին, կազմակերպություններին ու անհատներին: Այս առաջարկի ընդունումը կարող է նպաստել, որ գո՛նե այդուհետ մեր երախտագիտությունը համաշխարհային բնույթ կստանա եւ ոչ թե կմնա միայն նախկին ԽՍՀՄ-ականության սահմաններում: Ա. Միքայելյանի կարծիքով, երկրաշարժից հետո «օգնության կարգով Հայաստան եկած տասնյակ միլիոնների հետքը կորել է», եւ այն գումարը, որը հասցեագրված է եղել տուժածներին՝ «տեղ չի հասել»: Միեւնույն ժամանակ նա խիստ զարմացած է. «Գումարը չի կարող կորել, քանի որ այն պետականորեն է ուղարկված, հասցեագրված ու ստացված է»… Այս խնդիրը պարզաբանելու համար նա նամակի ձեւով հարցադրումն ուղարկվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, որ «օգնության կարգով տրամադրված գումարները հայտարարվեն ու վերադարձվեն այն մարդկանց, ովքեր իրապես դրա տերն են»: Իսկ թե ՀՀ ո՞ր կառավարությունն է պատասխանատու այսպիսի անտարբերության կամ անփութության համար, որ չի լուծվել առկա խնդիրը, Ա. Միքայելյանը հայտնեց, որ «դրա պատասխանը չգիտի», պարզապես այս հարցին շտապ լուծում է անհրաժեշտ: Երբ փառաբանում կամ «աստվածացնում» ենք մարդկանց, ապա պիտի համապարփակ վերլուծենք նրանց գործունեությունը: Ահարկու երկրաշարժից ընդամենը ամիսներ անց լուրեր շրջանառվեցին, որ Մոսկվան յուրացնում է աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանին ուղարկած օգնությունը, շատ երկրներ նույնիսկ հրաժարվեցին օգնությունը Մոսկվայով ուղարկել եւ պարտադրեցին, որ իրենց ինքնաթիռները միանգամից Երեւանում վայրեջք կատարեն: Բայց սա էլ չօգնեց, եւ ըստ դեռ այն ժամանակ ձեւավորված կարծիքների, Հայաստանը ստացել է աշխարհի շուրջ 100 երկրներից եկած օգնությունների մինչեւ 30%-ը (նույնիսկ ավելի քիչ՝ 10 -15% է նշվում): Բոլորս էլ հիշում ենք, որ այն ժամանակներում Հայաստանն ու Արցախը համարվում էին ԽՍՀՄ տարածքի ամենահեղափոխական հատվածը, նույնիսկ մերձբալթյան հանրապետություններն էին Հայաստանին առաջամարտիկ համարում ԽՍՀՄ ազգերի «անկախական» պայքարում, եւ մեր երկիրը (արցախյան շարժումը) համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում էր: Եվ աշխարհի օգնությունը երկրաշարժի օրերին ինչպես բարեգործական էր, այնպես էլ քաղաքական բնույթ ուներ, եւ օգնության քանակն ու աշխարհագրությունն իսկապես մեծ ու բազմազան էր: Հայ Թորգոմյան «Լուսանցք
» թիվ 45 (84)
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian