Ֆաշիզմի թերմացքը՝ Ալիեւի գերգաղափար – չստացված Հիտլերի նացիստական խաղերը… Երեւանն օրերս նշելու է իր 2800-ամյակը, իսկ թե ինչպե՞ս է եղել շուրջ 100 տարվա պատմություն ունեցող «Ադրբեջանի քաղաքներից մեկը» – ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին… Բաքվում էլ Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա ծիսական կրակներ են վառում – հիմա էլ «Արիական առաջնահերթության» սեփականացման հարց են լուծում, որ ԱրարատյանԱշխարն իրենց Բնօրրանը կոչեն… Միայն հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի (հակաարիականության). որովհետեւ արիականության արմատ-ակունքը Հայկական Լեռնաշխարհում է եւ ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի (իմա՝ Արարչի) հետ…

Ադրբեջանական հիմնական ԶԼՄ-ներում այլախոհությունը գրեթե բացակայում է, իսկ քննադատական հայացքներ ունեցողները գտնվում են ազատազրկման վտանգի մեջ: Այդ երկրի բանտերում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հիմնականում այլախոհ լրագրողներ եւ հանրային գործիչներ են:

Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Մասնավորապես BBC լրատվական գործակալությունը վերջերս կրկին անդրադարձել է այս խնդրին: «Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն առաջ են մղում կառավարական գիծը: Դրանցից որոշները պատկանում են նախագահի ազգականներին կամ գործընկերներին»,- նշվել է BBC-ի մի հոդվածում։ Գործակալությունը հիշեցնում է նաեւ «Լրագրողներն առանց Սահմանների» կազմակերպության 2017թ. հայտարարությունը, որ նշում է, թե Իլհամ Ալիեւը անողորմ պատերազմ է սկսել երկրում մնացած քննադատների հանդեպ։

Մեկ այլ հոդվածում էլ նշվել է, որ շատ թերթեր հրապարակվում են քաղաքական կամ անհատական շահերից ելնելով։ Իսկ նրանց տարածումը սահմանափակվում է միայն Բաքվով։ «Ադրբեջանում լրատվությունն օգտագործվում է որպես մի կողմի համար աշխատող «ազատ խոսքի հարթակ»,- ընդգծվել է BBC-ի կողմից։

Բացի այն, ըստ միջազգային որոշ ԶԼՄ-ների, միջազգային հանրության անտարբերությունը շարունակում է ոգեշնչել Իլհամ Ալիեւին: Սա այն է, ինչ միջազգային հանրությանը վաղուց ահազանգում են Երեւանից ու Ստեփանակերտից:

Նաեւ վերջերս, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Նովրուզին ընդառաջ Ադրբեջանի նախագայի ելույթին, նշել է. «Ինչպես սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրել է այն բանին, որ նա ոգեշնչված հանդես է եկել նոր՝ ավելի մեծ տարածքային պահանջներով»:  

Այո, Ադրբեջանի նախագահը արդեն Սեւանա լճով ու Զանգեզուրով չի բավարարվել, նա արդեն Երեւանն է տեսնում «պատմական Ադրբեջանի» կազմում… Այն Երեւանը, որ օրերս նշելու է իր 2800-ամյակը եւ դժվարությամբ է «հիշելու», որ ընդամենը 2018թ. մասոնա-բոլշեւիկյան (ԽՍՀՄ-ական) ծրագրերով արհեստականորեն ստեղծված 100 տարին հազիվ բոլորած Ադրբեջանի մայրաքաղաքն է եղել…

Իմիջիայլոց, Բաքվում Նովրուզի՝ Արիական Նոր Տարվա նշման ժամանակ, վաղուց ծիսական կրակներ են վառում… Ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշում, արիադավան-հեթանոս հայերն են Բնական Ամանորը նշում մարտի 21-ին՝ հին տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը, գարնան վերազարթոնիքին, բնական տարեփոխության ժամանակ, կրակներ վառելով՝ որպես Արեւի խորհրդանիշը երկրում, որպես նոր կյանքի, տարվա գալուստ… Միաժամանակ՝ Վահագն Աստծո եւ Չարի Վիշապի մենսամարտի ընթացքում Վահագնին կրակե զորություն են հաղորդում երկրից… 

Ըստ հայ արիների առաջնորդի, Ադրբեջանում վերջին տարիներին են սկսել մեծ շուքով նշել Արիական Ամանորը, անգամ Իլհամ Ալիեւն է իր կնոջ հետ Բաքվի հրապարակում վառում մեծ կրակը: Այն, որ այս ամենը խեղկատակություն է, ապացուցելու հարց չկա, սեմականներից խաչասերված այս քոչվորները այժմ էլ փորձում են արիադավանության առաջնայնությունը վերցնել տարածաշրջանում, միաժամանակ՝ «ապացուցելով», որ չկա Հայկական Լեռնաշխարհ եւ իրենք են բնիկները՝ հին հավատի հետեւորդները… Մենք բազմիցս զգուշացրել ենք մեր իշխանություններին, որ այս հերթական խարդավանքների դեմը եւս պիտի առնել, սակայն մեր երկրի նախագահները ամեն Նովրուզի օրը շնորհավորում են իրանցիների (պարսիկների), քրդերի եւ այլոց Նովրուզը, բայց հայ արիականների բուն Հայկական Ամանորը չեն հիշում… Իսկ մեր թշնամիները ոչ մի առիթ բաց չեն թողնում մեր հայրենիքին ու արժեհամակարգին «որդեգրվելու» համար…

«Սակայն մի բան հստակ է, ոչ արիածինները «արիական խաղը» չսկսած արդեն տանուլ են տալիս… գենետիկ զգացողություն չկա… եւ արիականությունը ֆաշիզմ-նացիզմի է վերածվում, ինչպես կեսգերմանացի-կեսհրեա ծագմամբ Ադոլֆ Հիտլերի մոտ եղավ: Նույն ֆաշիստա-նացիստական ապագան էլ «ադրբեջանական արիականություն» ասվածին է սպասվում, նույն հիտլերականությունն էլ խառնագեն, թերեւս արդեն անհայտ ծագմամբ՝ այսինքն՝ անծագում Իլհամ Ալիեւին…»:

Այսպես եզրափակեց խոսքը Արմեն Ավետիսյանը՝ շեշտելով, թե ինչու հայ արիականությունը չի վերածվում ֆաշիզմի. որովհետեւ արիականության արմատ-ակունքը ինքնասնուցիչ հատկություն ունի, անմիջական կապ Տիեզերահիմքի հետ (իմա՝ Արարչի)… Եթե Հիտլերը Տիբեթում էր փնտրում արիականության արմատները, որ արիական առաջնային տեսակը գերմանացիներին դարձներ, ապա մենք՝ հայերս, Արարատյան Աշխարհում, որն Աստվածների Օրրան է նաեւ, Արարչակնիք Բնօրրանը Հայերի, Նախահայրենիքը արիների… Իսկ գերմանացիներն էլ իրենց նախնիներին պիտի փնտրեին հենց Հայաստանում, ինչպես յուրաքանչյուր արիածին ազգ: Այսօր Բավարիան գրեթե ամբողջապես պահպանել է իր հին արիական պատմությունը, որ գալիս է Հայկական Լեռնաշխարհից, ինչպես գերմանացին՝ արմենը՝ արմանը՝ հերմանը,  ջերմանը կամ գերմանը…

Արմեն Ավետիսյանը հերթական անգամ դիմոււմ է մեր իշխանություններին, խորհրդարանական Հայաստանի առաջնորդ՝ վարչապետ դարձող Սերժ Սարգսյանին անձամբ, առ այն, որ ազգային գործերում չկան մանրուքներ եւ չի կարելի անտեսել ոչ մի նման բան, այլապես ազգային ամրակուռ շղթան կկտրվի օղակ առ օղակ՝ ինչպես նախկինում է եղել…

Իսկ 100-ամյա արհեստական Ադրբեջան-գոյակցության նախագահն իր ելույթներն այլեւս եզրափակում է, թե «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»: Փաստորեն, ադրբեջանական կարճ պատմության սղագրույունը հավաստում է, որ խախտված է ոչ միայն պատմական իրողությունը, այլ մաթեմատիկական ճշգրտությունը:

Ըստ ադրբեջանցիների՝ թվերը մեծանալով՝ փոքրանում են, եւ 1000 տարին ավելի քիչ ժամանակահատված է պատմության մեջ, քան՝ 100 տարին: Ըստ այդմ՝ 2800-ամյա Երեւանը կարող էր լինել 88-ամյա Ադրբեջանի մայրաքաղաքը, մինչեւ Բաքվի՝ մայրաքաղաք ի հայտ գալը…

Այս հումորը ադրբեջանցիների համար չէ, որ գրում ենք, նրանց համար սա բարդ մաթեմատիկա է: Այն միջազգային հանրության համար են գրում, որ հաճախ այս թվաբանությունն է ընդունում՝ քանի որ լռում է թուրք-ադրբեջանական ստի, կեղծիքի եւ աղավաղումների առջեւ:

Ադրբեջանի նախագահի՝ Երեւանը ադրբեջանական քաղաք դարձնելու մասին հայտարարությունները, նրա կողմից Հայաստանի մայրաքաղաքը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը, իհակե արժանացել է քմծիծաղի ու ծաղրի միջազգային ասպարեզքւմ, սակայն լուրջ սպառնալիք չի քննարկվել, ինչը նաեւ մեր մեղքն է:

Մինչդեռ այսպիսի հայտարարությունները պիտի դառնան միջազգային օրակարգի հրատապ հարցեր, քննարկվեն նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Միայն այն բանի համր, որ Իլհամ Ալիեւը հիվանդ երեւակայություն ունի, լռելը ճիշտ չէ, իսկ գուցե Ադրբեջանի ղեկավարի ուղեղն է այլեւս հիվանդ եւ ամեն պահի կարող է աներեւակայելի վտանգավոր հրամաններ արձակել…

Այս իրավիճակում հայտնված Իլհամ Ալիեւը, ներքին եւ արտաքին ճնշումներին դիմակայելու ձեւը գտավ նախագահական ընտրությունն առաջ բերելով: Հատկապես, որ ներքին հարթակում պարբերաբար շահարկվող «ղարաբաղյան հաջողությունների» թեման եւս բացահայտվում էր, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն իր հայտարարություններում որոշակի հստակեցումներ էր անում՝ Ադրբեջանին որպես նախահարձակի մեղադրանքներ ուղղելով:

Վերլուծաբան Վարդան Ոսկանյանը խոսել է «Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի» ալիեւյան տեսության մասին, նշելով, որ դեռ փորձ է արվում «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին: «Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին իշխանական հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման՝ Ադրբեջանն ու ժողովրդավարությունը միմյանց հակասող հասկացություններ են: Ադրբեջանը, որտեղ իշխում է Ալիեւների կլանը եւ որտեղ մենք ունենք նույնիսկ ոչ թե ավտորիտար, այլ բառացիորեն միջնադարյան միապետական համակարգ, որտեղ ամեն ինչ վճռվում է ներկլանային պայքարի արդյունքում, ժողովրդավարության որեւէ նշույլ անգամ լինել չի կարող: Այս իմաստով ժողովրդավարությունը եւ Ադրբեջանը հակացուցված են միմյանց:

Նման հռետորաբանությամբ ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններով Բաքվի բռնապետը փորձում է, ինչպես ասում են, «թոզ փչել» միջազգային հանրության աչքին, ինչն անհաջող քայլ է:»:

Վերլուծաբանն այս քայլը նույնքան անհաջող է համարում, որքան Երեւանը, իբր, «գրավելու» մասին՝ պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ: «Ծիծաղելի է, երբ այն երկրի նախագահը, որի 100 տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում: Իմաստ չունի նրան որեւէ բան խորհուրդ տալ, սակայն, այնուամենայնիվ, թող կարդա հին պատմաբաններին, օրինակ՝ Ստրաբոնին՝ հայերի եւ Հայաստանի հնագույն ակունքների մասին՝ գիտելիքներ ձեռք բերելու համար»,- նշել է Աժ փոխնախագահը: Նա վերջապես պաշտոնական կոչ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին եւ ամբողջ միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Իլհամ Ալիեւի հայտարարությանը եւ համապատասխան եզրահանգումներ անել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն պատասխանել էր նաեւ դեռ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ փետրվարին տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի նախագահի թեկնածու, կամ ինչպես ինքն էր արտահայտվել՝ 4-րդ հանրապետության 1-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը, չնայած Բաքուն ամեն ինչ անում է (Թուրքիայի հետ միասին), որ փոխվի Մինսկի խմբի ձեւաչափը: Եվ արդեն Հայաստանի նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը անհրաժեշտ չի համարում կարգավորման ձեւաչափի փոփոխությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը Հայաստանի համար խնդրահարույց չէ, եւ ավելին, դատելով եռանախագահների գործունեությունից Ադրբեջանի դժգոհությունից՝ Հայաստանի համար անկողմնական եւ արդյունավետ ձեւաչաձ է:

Սակայն, բուն խնդիրը բովանդակությունն է, որի հարցն առավել սուր կամ հերթական անգամ ընդգծված է դառնում Բաքվի հայտարարությունից հետո: Պե՞տք է բովանդակային փոփոխություն, թե ոչ: Հայաստանը պե՞տք է Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափում հանդես գա նոր ռազմավարությամբ եւ հայեցակարգով, կամ դրա առնվազն նախաձեռնությամբ, թե՞ ոչ:

Մի բան հստակ է՝ Հայաստանը չի կարող ունենալ դերակատարում, որ կարող է դուրս թողնել Արցախի խնդրից: Մի տարբերակում կարող է դա լինել, եթե Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի հետ, ինչը Հայաստանին թույլ կտա համաձայնել Մինսկի խմբի  ձեւաչափի փոփոխությանը՝ բանակցային կողմից դառնալով Մինսկի խմբի անդամ երկրներից մեկը: Բաքուն սրան էլ դեմ է եւ իր հերթական սին տարբերակն է առաջ քաշել, որ Ֆրանսիան, որպես հայամետ երկիր, դուրս մնա եռանախագահների կազմից, որտեղ, ըստ Ադրբեջանի, կարող է լինել միայն Թուրքիան… Այն Թուրքիան, որը երկկողմանի հայ-թուրքական արձանագրությունները վերածեց եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանականի՝ Արցախի խնդիրը ներառելով հայ-թուրքական հարցերում: Փաստորեն, այսօրինակ Թուրքիան ավելի չեզոք է, քան միջազգային ասպարեզում մեծ դերակատարում եւ միջնորդական ոլորտում հեղինակություն ունեցող  Ֆրանսիան…

Եվ հստակ է, թե ինչու է Հայաստանը սատարում Արցախի խնդրով զբաղվող ներկա ձեւաչափին: Այդ տեսանկյունից թերեւս հետաքրքիր է այն փաստը, որ Արմեն Սարգսյանն Արցախ մեկնեց այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցի շրջանակում Ստեփանակերտ էին մեկնել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք հանդիպելու էին Բակո Սահակյանի հետ:

Ինչպես վերը նշեցինք, անչափ կարեւոր է ալիեւյան պատերազմագոչ կոչերի եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հնչեցնել աշխարհի ամենաբարձր ամբիոններից: Որպեսզի հետո, նրանց պատժելու դեպքում, նոր հարցեր չառաջանան, թե ինչու՞ հայերը հասան Բաքու այս անգամ, ինչը իրապես հին անուն ունի՝ Բագարան եւ որի նկատմամբ հայերը հաստատ իրավունքներ ունեն: Իսկ Երեւանի նկատմամբ ադրբեջանական երազանքը պարզապես երազախաբություն է…

Եվ Սերժ Սարգսյանն առիթը բաց չթողեց այդ մասին խոսել Գերմանիայում: Մյունխենի անվտանգության համաժողովում մեր երկրի նախագահի ելույթից մի քանի կարեւոր շեշտադրումներ առանձնացնենք: Նա շատ ընդգծված Մյունխենում տարավ կարճ ժամանակակ առաջ ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի տրամաբանական շարունակությունը:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւս դիտարկել  է դրանք. «Այն մեսիջները, որ նա փոխանցեց, չափազանց կարեւոր էին: Հայաստանն այս դեպքում հանդես չեկավ զուտ որպես անվտանգության սպառող, այլ ընդհակառակը, ցույց տվեց, որ դեր ունի միջազգային անվտանգության համակարգում: Բոլորի համար ակնհայտ է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովող հիմնական գործոնը հայկական բանակն է: Հայաստանը պետություն է, որը կարող է դիմակայել Ադրբեջանին՝ թույլ չտալու, որ վերջինս դիմի ագրեսիվ գործողությունների: Այլ կերպ ասած՝ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության երաշխավորներից մեկն է: Այս ընկալումը կա բոլորի եւ մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտ»,- ասել է նա:

Անդրադառնալով համաժողովում մեր նախագահի ելույթի այն հատվածին, ուր վերջինս շեշտեց Եվրոպայի անտարբերության հետեւանքով Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների մասին, քաղաքագետը նկատել է՝ իրականում սա մեսիջ էր ոչ միայն Եվրոպային, այլեւ ամբողջ միջազգային հանրությանը եւ հենց Ադրբեջանին: «Պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու ասածը սկզբում որակվել է զառանցանք, իսկ հետո բացասական նշանակություն ունեցել: Իլհամ Ալիեւի հայտարարությունները ծիծաղելի են, սակայն դրանց նկատմամբ պետք է ուշադիր լինել: Չի բացառվում, որ զառանցանք հանդիսացող հայտարարությունները կարող են դառնալ հրաման, ինչպես տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի օրերին: Նա կարող է խելակորույս բաներ ասել, իսկ մենք պետք է զգուշավորություն պահպանենք, որովհետեւ Ադրբեջանի նախագահն անկանխատեսելի անձնավորություն է»,- ասել է Սուրեն Սարգսյանը:

Ադրբեջանը խախտում է միջազգային բոլոր նորմերը՝ պատերազմի վերաբերյալ սպառնալիքներ տեղալով: Ավելին, եթե նախկինում սպառնալիքը միայն Արցախին էր ուղղված, ապա այժմ՝ արդեն Հայաստանին, այսինքն՝ միջազգային մի սուբյեկտը սպառնում է միջազգային մյուս սուբյեկտին: Եվ պարտավոր է միջազգային հանրությունը համապատասխան հետեւություն անելու՝ ցույց տալու, թե ինչու չի կարելի խոսել ահաբեկիչների լեզվով…

Այսպես աշխարհին էլ պարզ կլինի, թե ինչ տարբերություն կա իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Ըստ քաղաքագետի, մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը երբեք չի կարող իրեն թույլ տալ միջազգային հարթակներում խոսել ագրեսիայի լեզվով, ինչպես դա անում է Ադրբեջանը: Հենց հավասարակշռվածության համար էլ Հայաստանն ընկալվում է հուսալի գործընկեր: Միաժամանակ ակնհայտ է, որ եթե միջազգային հանրությունն Ադրբեջանի զավթողական հայտարարություններից հետո կոշտ գնահատականներ չի հնչեցնում, այդ երկիրը չի սթափվում եւ կարող է կրկին հանդես գալ նմանատիպ եւ ավելի սադրիչ հայտարարություններով: Ամփոփելով՝ քաղաքագետն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւը շատ լավ հաշվարկել է՝ նախընտրական շրջանում ինչի վրա խաղալ՝ ապահովելով սահուն կերպով Ադրբեջանի նախագահ դառնալու հնարավորությունը:

Իսկ Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթն աչքի ընկավ կառուցողականությամբ ու հավասարակշռվածությամբ, ինչը ժամանակի իրական զգացումը կորցրած Իլհամ Ալիեւին սթափվելու հերթական կոչն էր: Հիշեցնենք, որ մեր նախագահը արդեն մեկ անգամ զգուշացրել է, որ երկրի անվտանգությանը սպառնացող պահին իր խոսքը կլինի վճռական եւ Ադրբեջանը ծանր անդառնալի հարվածներ կստանա ժամանակակից տարբեր զինատեսակներից, որ ունի հայկական զինուժը, ընդհուպ մինչեւ «Իսլանդեր»-ներով հարվածները:

Հայաստանի նախագահը Մյունխենում մեկտեղեց անվտանգության հայկական ու եվրոպական օրակարգերը, սակայն շեշտեց, որ Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որեւէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը:

Հայաստանն ապացուցեց սա Թուրքիայի հետ հարաբերություններում՝ չեղարկելով հայ-թուրքական արձանագրությունները, երբ Անկարան անպատասխանատու շահարկեց Արցախի եւ Հայոց Ցեղասպանության խնդիրները… Նման քայլի կարող է գնալ նաեւ Ադրբեջանի հարցում, քանզի այս արհեստածին պետությունը տարիներ շարունակ շահարկում եւ անտեսում է իր ստանձնած բոլոր միջազգային պայմանավորվածությունները հայկական բոլոր հարցերում:

Չնայած Ռուսաստանը Արեւմուտքից ետ չի մնում երկակի ստանդարտների կիրառումից, այուամենայնիվ այդ երկրում կան մարդիկ, կառույցներ, որ իսկապես հասկանում են հայկական հարցի նրբությունները: Ավելին, գտնում են, որ Ռուսաստանը հայերին դեռ պարտք ունի վերադարձնելու… Այս տարեսկզբին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հասկանալի է, որ խոսվել է տարաբնույթ երկկողմ հարաբերությունների մասին, սակայն մեծ տեղ է հատկացվել այն փաստին, որ լրանում է հայազգի ականավոր զորավար եւ պետական գործիչ, Ռուսական կայսրության մեծ բարեփոխիչ Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը, ինչին սանտկպետերբուրգցիները մեծ շուքով են պատրաստվում: Անգնահատելի է համարվել հայ ժողովրդի զավակների դերը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում, մասնավորապես՝ այդ տարիներին Լենինգրադի պաշտպանության գործում: «Ֆաշիզմի դեմ հաղթանակը մեր ժողովուրդների համընդհանուր հաղթանակն է: Տասնամյակներ անց դրա կարեւորությունը շարունակում ենք գիտակցել, քանի որ այսօր էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է պայքարում իր ազատության եւ անկախության համար: Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը, ում խոսքը արժանացել է ներկաների ծափահարություններին:

Այսօր ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարբեր երկրների կողմից նույնացվում է Ադոլֆ Հիտլերի եւ Բենիտո Մուսոլինիի հետ, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ նացիստական Գերմանիայի…

Վաշինգտոնում, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին նվիրված քննարկում տեղի ունեցավ: Մարտահրավերներից կարեւորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, ինչին համաձայնեցին մասնակից ամերիկյան փորձագետները։ Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչեւ հակամարտության վերջնական կարգավորում Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը. «Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»:

Վերլուծաբանի խոսքով, ինքը հույս ուներ, որ 4-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցել:

Սակայն, ինչպես այս փորձագետը, այնպես էլ մյուսները կարծում են, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անհասկանալի է դարձնում իրավիճակը եւ անառողջ մթնոլորտ է առաջ բերում: Իսկ ապրիլյան պատերազմը ավելի հեռացրեց կողմերին…

Եվ հիմա պաշտոնական Բաքուն ավելի անհասկանալի քայլերի է դիմում՝ հայտարարում է, թե Երեւանը «վերադարձնելու» է: Ամերիկացի փորձագետներն անբացատրելի են համարում սա: Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է. «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որեւէ տարածքներ չվերադարձնել»: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին, նա նշում է, թե չի հավատում, որ Մոսկվան կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար. «Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ հասարակությանը, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որեւէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու: «Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար»,- նշել է հիմնադրամի ներկայացուցիչըը: Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետեւ՝ փորձեցին ավելի ամրապնդել Արեւմուտքի հետ հարաբերությունները.- նշում է վերլուծաբանը: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Մոսկվային ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը,- ավելացրել է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում. «Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, եւ հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, թույլ չտալ պատերազմական գործողությունները»:

Մարտի կեսերին Ադրբեջանը զորավարժություններ էր սկսել ԵԱՀԿ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտմամբ՝ առանց դրանց մասին տեղյակ պահելու ԵԱՀԿ անդամ երկրներին: Այդ լայնածավալ զորավարժություններում ներգրավված են եղել տարբեր տեսակի զորքեր: Այս մասին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ զորավարժություններն Ադրբեջանում անցկացվում են նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կրկին Բաքվին ու Երեւանին կոչ են արել զերծ մնալ սադրիչ գործողություններից: Նրանք Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում փորձել են կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը: Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել նաեւ ԱԳ նախարարների հետ, ապա այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելով տեղի իշխանությունների հետ: Համանախահգահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ այցելել են նաեւ «հատուկ տարածքներ՝ Զանգելանի, Քուբաթլուի, Աղդամի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ»:

Նրանք ընդգծել են 2017թ. հոկտեմբերին Ժնեւում, ինչպես նաեւ ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովում ստանձնած բոլոր հանձնառությունների բարեխիղճ իրագործման անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին շրջանում կորուստների կապակցությամբ, պայմանավորվել են հարգել հրադադարը: ԵԱՀԿ ՄԽ-ն վերահաստատել է իր հավատարմությունը օգնել կողմերին՝ հակամարտությանը գտնելու խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան արձանագրության հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշան վրա:

Սակայն, պետք է վերրստին հիշեցնենք, որ ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստաստանն ամբողջությամբ գրավել ցանկացող Ադրբեջանը, այդ երկրի նախագահը չի կարող վստահելի կողմ համարվել եւ նրա ասած ցանկացած դրական խոսք՝ ամենաքիչը կասկածանքի է արժանի, եթե չասվի՝ բացարձակ կեղծիք է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 13 (491), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։