Մեր փոստից՝ առանց միջամտության.- Միասնաբար՝ Մեծ Հայաստանի համար… Նախաբան – Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել… / Ազգի համար – Հայ ազգը պիտի լինի ինքնիշխան: Պիտի լինի չափազանց պաշտպանված: Պիտի լինի հարձակվող: Պիտի կատարի… / Վերադարձ շրջանցված գետի հունին…

Նախաբան

Ինչու՞ հայ տղամարդուն չի կարելի պարտադրել: Որովհետեւ նա ռելաքսի վիճակում է:

Կար ժամանակ՝ հզոր էինք: Թե տղամարդիկ, թե կանայք ժամանակների համեմատ ավելի ազատ էին: Հետո խեղճացանք:

Փակվեցին կանայք եւ տղամարդիկ՝ կրկին ժամանակի համեմատ: Տղամարդիկ ներքին հասարակության մեջ ստացան ռելաքս: Հիմա նորից պետք է կառուցենք հզոր պետություն: Հետեւաբար հասարակության երկու թեւերին էլ ազատություն պիտի տրվի:

Տղամարդկանց թեւը ազատության խնդիր չունի: Սակայն ռելաքսի պատճառով չունի գործելու մղում: Բացի այդ իր կին տեսակի թերզարգացումը հետ է պահում նրան այն պատկերացումից, որ ինքը եւս քաջ է: Եվ անգործության ազատությունը չկորցնելու համար դժկամ է հասարակության ներքին թեւի մեխանիզմի գործարկմանը: Իսկ դա արդար չէ: Կանայք մեղք չունեն բնության օրհնությունը ստացած լինելու համար, ունենալու համար մայրության եզակի մենաշնորհը, որպեսզի դրա համար՝ որպես ենթագիտակցական վրեժխնդրություն, այդ առավելության համար տղամարդկանց կողմից մեկուսացվեն հասարակության լծակներից:

Բանակում կանանց ծառայության պարտադիր պատասխանատվության բացակայությունը այսպիսի մեկուսացում է:  

Զինվորական ծառայության չպարտավորեցումը այնպիսի մի գործիք է, որ թուրքերը կիրառեցին մեր հանդեպ՝ իրավունք տալով մեզ մշակովի հողակտոր ստանալ՝ զինվորական ծառայությունից հրաժարման դիմաց: Չունենալ պատասխանատվություն՝ նշանակում է չունենալ իրավունք: Այս վիճակում են նաեւ այն կանայք, որոնք զրկված են բնագիտական ուղղվածությամբ ուղղորդումից, քաղաքականության նկատմամբ հետաքրքրության եւ կարծիքի դրսեւորման քաշվածություն ունեն: Սահմանափակել հասարակության ներքին շարժիչ ուժը՝ նշանակում է սահմանափակել նրա արտաքին առաջընթացը: Սիրել ինքնաթիռի մի թեւը՝ մյուսը ապամոնտաժել՝ նշանակում է կասեցնել նրա թռիչքը: Ի՞նչ է նշանակում արգելել հայ աղջիկ քաղաքացուն՝ կառուցել անձնական կյանքը առանց ամուսնության, երբ նա արդեն քսանհինգ տարեկան է: Դա նշանակում է՝ զրկել նրան իր կյանքի առաջընթացից՝ զրկելով նրան իր ներքին հավասարակշռությունից: Ինչու՞ հաշմանդամ դարձնել կինմարդուն: Նա մեր արյունից չէ՞:

Ազգի համար

Պետք չէ փակել գետի հունը: Գետը գաղջ կդառնա, կամ կկոտրի պատնեշները: Բայց ցանկալի չէ, որ նա շրջանցի պատնեշները: Ինչու՞: Որովհետեւ մենք ունենք մեկ հուն, որը գուցե դեռ չենք հստակեցրել, սակայն նրա էսքիզը հետեւյալն է:

Հայ ազգը պիտի լինի ինքնիշխան: Պիտի լինի չափազանց պաշտպանված: Պիտի լինի հարձակվող: Պիտի կատարի իր մշակույթի էքսպանսիա: Պիտի իրենից կառուցի պետական ազգ՝ միմիայն իր շահից բխող հավակնություններով: Այստեղից կարելի է կառուցել միասնության սոսինձ կամ իմաստ: Որպես մասնավոր կարծիք՝ սա պիտի սկսվի սեփական լեզվի, դրոշի, այբուբենի, գրականության, կինոյի գերակայության անկեղծ ընկալումով եւ այդ գերակայության նկատմամբ իրական եւ ուժեղ հավատով: Դրա համար մի փոքր զոհողություն է պետք:

Այն, ինչ սկզբում ասացինք՝ այն, որ հային դժվար է որեւէ բան պարտադրել, դա նրա հոգու անկատարությունից է, եւ ձեռքբերման զոհողության՝ նրա համար անընդունելիությունից:

Որովհետեւ անձնական շահը նրա համար ժամանակավորապես ստացել է մի երես եւ կորցրել է մյուս երեսը:

Առաջին երեսը սա է. «Ես շահում եմ, երբ շահում եմ ես»: Այս դատողության հնարավոր շարունակություն է հետեւյալը. «Եվ ես շահում եմ, երբ շահում է այն խումբը, որին ես պատկանում եմ»: Իսկ ո՞րն է այն խումբը, որին ես պատկանում եմ: Այստեղ գալիս է միջնորդելու քրիստոնեությունը, եւ խառնում ամեն ինչ հայի մտքում՝ «ես շահում եմ, երբ շահում է իմ մերձավորը»: Եվ որպեսզի հայը չդառնա «խոտ», նա պիտի լինի կառուցողական: Նա նախ եւ առաջ պիտի սահմանի իր մերձավորների խումբը (սահմանային խումբը), որի նեղացումը եւ լայնացումը կլինեն հավասարապես հանցավոր, կործանարար եւ անթույլատրելի: Եվ այս խմբի մերձավորները հայի մտքում հենց կլինեն իր ամենից մերձավորները:

Եվ որպեսզի քրիստոնեությունը մեզ՝ հայերիս բերի օրհնություն խորտակման փոխարեն, հայը արժե, որ ունենա մտքի հետեւյալ շղթան. «Ես շահում եմ, երբ շահում է իմ ամենից մերձավորը՝ իմ սահմանային խմբին պատկանողը: Եվ միգուցե նաեւ շահեմ, այն բանից հետո, երբ շահել է իմ ամենից մերձավորը, կշահի նաեւ նրանից հետո եկող մերձավորը»:

Ամենից մերձավորը չափազանց լայն գաղափար է պետական ազգի պատկանող մարդու համար, առայժմ դեռեւս իր պետությունը ամրացնող եւ ոչ թե արդեն համաշխարհայնանալու փուլում գտնվող ազգի պատկանող մարդու համար:

Ամենից մերձավորը հայ պետական ազգի սուվերենության գաղափարի կրողն է (եթե հայ եմ, ապա որպես հայ հավատում եմ իմ պետական ազգի սուվերենությանը, իմ լեզվի առաջնայնությանը եւ պատրաստ եմ կրել իմ լեզվին հավատարմության նյութական զրկանքները, ունեմ համոզմունք, որ իմ զրկանքները հայոց լեզուն կդարձնեն ինտերնացիոնալ):

Ավելի մեղմ եւ հեռանկարային մոտեցման դեպքում ամենից մերձավորը նաեւ՝ հայ պետական ազգի սուվերենության գաղափարի պոտենցիալ կրողն է կամ հայ պետական ազգի սուվերենության գաղափարի կրողների ձեւավորման միջավայրը:

Հայոց լեզուն չափից դուրս հստակ է դրոշմված մեր սրտում ու մտքում՝ նրան առանձին անդրադարձ չկատարելու համար:

Զրկանքները հայոց լեզվի համար հօգուտ մեր ազգի են: Դա տուրք է Հայոց Լեզու աստվածությանը, հավատարմության խոստում: Կարդացեք հայերեն: Մաքրեք այն, միացրեք, հնության ոսկեփոշու մեջ թաթախեք, գրաբարացրեք, որպեսզի այն սկսի շնչել, եւ հայ լեզվի ծառի արմատները կենդանանան գրաբարյան արմատային իմաստավորումից ու կենդանացած բառերը բացեն մեզ համար մեր էության հայտնության ոսկե ուղին: Թարգմանեք ամեն ինչ եւ ամեն ժամանակակից ոլորտ հայերեն: Ժամանակակից դարձրեք հին գրաբարը:

Սա է այն առավելագույնը, որին կարելի է ձգտել:

Ամենից մերձավորը այսպիսի արժեքների կրողն է, եւ այդ արժեքների թվում միասնական Հայաստանի վերականգնման ձգտումն է, արմենոիդ ռասային պատկանելությունը (դարերի փորձը թեթեւ ակնարկում է, որ հայ ազգը ամենամեծ հարվածները հակադիր՝ մոնղոլական ռասայի կողմից է ստացել, քանի որ պատմական ամեն աղբ մոնղոլական ծագում ունի ավաղ, քանակով շատ ու իր բնօրրանում ավելորդ, էությամբ ծածուկ ու անհասկանալի): Ահա ամենից մերձավորը: Նրանից հետո եկող մերձավորը՝ մնացած աշխարհի ներկայացուցիչն է: Եվ ինչպես գիտենք. «Բացարձակապես հաշտելի են հայրենասիրությունն ու մարդասիրությունը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասերը կարող է սիրել նաեւ մարդկությունը (Գարեգին Նժդեհ)»:

Անբնական եւ կեղծ է ցատկել այս շղթայի վրայով՝ սիրել սկզբից հեռու մերձավորին, եւ նրանից հետո՝ ամենից մերձավորին:

Այդպես չի լինում: «Ա»-ից հետո է «Բ»-ն գալիս:

Վերադարձ շրջանցված գետի հունին

Եթե փակենք գետի ճանապարհը, եւ եթե ջուրը պատնեշից դուրս եկավ, ապա կդառնա հոսող ջուր, գործող միավոր՝ հարուստ բոլորովին այլ գաղափարներով՝ չպարտավորված կրելու հայ պետական ազգի սուվերենության գաղափարը:

Կկորցնեք մի հայ, կկերտեք մի հինգերորդ շարասյուն: Իսկ ավելի ուղիղ՝ կունենաք շամիրամներ, որ ունեինք 90-ական թվականների սկզբում:

Խաժականուշ Նավոյան

ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան

«Լուսանցք» թիվ 14 (492), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։