Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

26.04.2018 – Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» – Պատրաստ հեղափոխություն… 

Օրիգինալը՝ նաեւ նկարներով… – ttp://revolutionreport.info/archives/251

https://youtu.be/1ZtC1xXk71A   

https://www.youtube.com/watch?v=1ZtC1xXk71A&feature=youtu.be

Տեսանյութում ներկայացվում է Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը, որը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվել է տարբեր երկրներում: Տեսանյութը (Революция под ключ/Պատրաստ հեղափոխություն)  հանգամանորեն բացատրում է այսօրվա իրադարձությունների տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը և թե ինչի համար է այս ամենը կազմակերպել Նիկոլ Փաշինյանը՝ երկիրը տանելով դեպի իրական հաջողության կամ գուցե կործանման:

Փորձենք տեսանյութից առանձնացնել հիմնական թեզերը և համեմատական տանելով ապացուցել Նիկոլի արտաքին աշխարհից ուղղորդված լինելը և գեոպոլիտիկ (կործանարար) նկատառումները:

Ինչպես է սկսվում շարժումը և ինչ օրակարգ պետք է այն ունենա․

  1. Յուրաքանչյուր նման հեղափոխության հիմքում ընկած է հստակ տեխնոլոգիա։
  2. Նախ բոլոր նման հեղափոխությունները սկսվում են փոքր խմբով մարդկանցով հավաքներից սրճարաններում, որը սկզիզբ է առել ֆրանսիական հեղափոխական տրադիցիաներից։
  3. Հեղափոխական գաղափարի հիմքում անհրաժեշտ է սկզբում ցույց տալ խաղաղությունը, որի վառ սիմվոլ է հանդիսանում ձեռք բռնելը և ձեռքերը վերև բարձրացնելը (кулак- отпор – resistance – սա ֆլեշմոբի տեսակ է, որը առաջացնում է телегеничный выплеск эмоций): Սա ՋԻմ Շարպի կլասիկ մոդելն է, որը լայնորեն կիրառվել է մերձբալթյան երկրներում (հիմնականում ուղղորդված լինելով հետևյալ սիմվոլներով՝ кулак, роза, оранжевый шарф):

4․ Ամեն ինչ պետք է լինի ժամանակակից և ոճային՝ ներգրավելով երիտասարդությանը։

5․ Պետք է հստակ լինեն հեղափոխության սիմվոլները (զինվորական համազգեստը – ազգային հերոսի՝ Նիկոլի պարագայում Մոնթեի կերպարը, բռունցք կամ ձեռքերը վեր, վիրակապված ձեռք, որի հիմքում ընկած գաղափարը ներկայացված է ստորև)։

 Հիմնական թեզեր Ջիմ Շարպի կողմից՝  

Ոչ բռնի մեթոդներ և խաղաղություն, որը կարող է հաղթել զենքին և հոգեբանական, սոցիալական, տնտնեսական կամ քաղաքական ցանկացած ուժի – Նիկոլի կոչերը՝ազատություն, խաղաղություն, որի կարգախոսներն ու լոգոտիպերը վառ երևում են իրականումանհնազանդության դրսևորումների տեսքով (մեքենաներից, սափորներից և շերեփներից հնչեցրած ազդակների միջոցով)։

Կարևոր է ցույց տալ բարիություն, լավ կերպարի ապահովումը, կարեկցանքի ցուցաբերումը և բարեգործի կերպարը՝ հաց բաժանելով, կոչեր անելով հրապարակներում և քայլերթներում մարդկանց հետ ակտիվ շփվելով (նույն Ուկրաինայի օրինակով) – նույնն անում է Նիկոլը։

Կարևոր է նախապես ունենալ հստակ գործողությունների ծրագիր, թե ինչպես անել, ինչ ճանապարհներով երթ կազմակերպել, քանի կիլոմետր քայլել և մաքսիմալ այդ մասինտարածել, թե երկրի ներսում և թե երկրից դուրս՝ ներսում կատարվող իրադարձությունների մասին – այս հարցում Նիկոլը ևս հաջողել է։

Կարևոր է հասարակական կարծիքի մանիպուլյացիան՝ նույնականացնելով հասարակության թույլ կետերը, ինչպիսին են օրինակ հասարակության աջակցության պակասը և ներկա իշխանության լեգիտիմությունը՝ ժողովրդի էմոցիաների վրա խաղալով և ուղղորդելով մեկ գաղափարի շուրջ՝ հիմքում շեշտադրումը դնելով էմոցիոնալ հիշողության և էմոցիոնալ ինտելեկտի վրա (օրինակ Լիտվայում շեշտը դրվել է պարտիզանական պատերազմի վրա, որը գալիս էր դեռևս 40-ականներից) և սա այն պահն է, երբ շատ արագ փոխվում է մարդկանց աշխարհընկալումը (мир ощущения – когда латыши за год были готовы поцарапать русским глаза, в то время, когда год ранее они были кровными друзьями): – Նիկոլը հասարակության թույլ կետերը ևս գտել է և շատ լավ խաղում է դրա վրա՝ հասարակության աջակցության պակասը ևներկա իշխանության լեգիտիմությունը՝ ինչու չէ նաև հիմքում շեշտադրումը դնելով էմոցիոնալ հիշողության վրա, որը գալիս է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից:

Այս ամենին հասնելը հեշտ չէ, սակայն կարևոր է հասնել էմոցիոնալ մեծ էֆեկտի՝ պատկեր ստեղծելով, որ այդ ամենն ինքնաբուխ է իրականանում՝ շեշտադրելով ինչպես Լատվիայի օրինակով փոքր ազգի համախմբածությունը և վախի բացակայությունը, որի համար պետք է քարոզել կարգապահություն և գիտակցություն, թե իբր գիտենք, թե ինչ ենք անում՝ ցուցաբերելով խիզախություն անկախ ամեն ինչից: Մոսկվայում նույն օրինակը փորձել են կատարել 2012թ-ին, մեծ սպիտակ շրջանակ կազմելով։ Նիկոլը ևս կարողացել է ստեղծել (նույն իր հարյուրավոր հայտարարություններում, որ դա ինքնաբուխ հավաք է և պետք է բոլոր դեպքերում ցուցաբերել համախմբածություն և երիտասարդության կողմից վախի կամ որևէ բան կորցնելու բացակայություն)։

Վերջին կարևոր քայլը այս ամեն ինչում հայտարարություններն են՝ Ձեր կառավարությունը ավարտված է, փախնում են երկրից իշխանավորները, ժամանակն է մեզ հետ սեղան նստել և հաշտության գալ: – Դե Նիկոլը և իր թիմը վերջին օրերին ակտիվ սկսել են անել դա:

Բոլշևիկների ժամանակ զգայականի վրա հիմված կարգախոսները հիմնական հաջողությունն են բերել՝ խաղաղություն, հաց և իշխանություն: Հստակ է, որ գաղափարի մարկետինգը ավելի կարևոր է, քան հենց ինքը գաղափարը, ինչպես նաև Սերբիայում «բուլդոզերներով հեղափոխությունը» – Նիկոլի օրինակում դրանք բեռնատարերն են։

Իսկ փշալարերի վրա վնասվելը մեթոդներից մեկն է, որով փորձում են ցույց տալ դիմացինի ագրեսիան, միաժամանակ կոչ անելով խաղաղությունը, և ինչ-որ կերպ այդ պատկերը ամբողջ հեղափոխության ժամանակ թողներ մարդկանց ենթագիտակցությունում, որը Նիկոլի պարագայում ձեռքի վիրակապն է անդադար հիշեցնող փշալարերը, որը պետք է կապած պահել մաքսիմալ երկար:

Ստացվում է, հասարակական կարծիքի մանիպուլյացիայի միջոցով կարևոր է հասնել էմոցիոնալ մեծ էֆեկտի՝ պատկեր ստեղծելով, որ այդ ամենն ինքնաբուխ է կազմակերպված, մինչդեռ արտաքին աշխարհից նրան ուղղորդումը կամ հիմքում ընկած իրական նկատառումները կարող է հանգեցնել նույն Սերբիայի օրինակին, որի դեպքում այս ամենը ավարտվեց Նատոյի կողմից հարվածներով, բայց չմոռանալով մեղադրել այս ամեն ինչում նախկին գործող իշխանություններին – մեր պարագայում դա կլինի Արցախի զիջումը:

Նիկոլը լավ գիտի, որ այս մեթոդների հաջողելու դեպքում նա՝ որպես հասարակ մարդ, վերածվելու է մի դիկտատորի (ինչպես եղել է շատ երկրների օրինակով) քան մենք երբևէ տեսել ենք, սակայն այդ դիկտատուրան նա կկարողանա միայն կիրառել երկրի ներսում, իսկդիկտատոր չդառնալու դեպքում լավագույն սցենարում նա երկիրը կարող է վերածել քաոսի, ինչպես արդեն արել է:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։