Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան – Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը… / Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է… / Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր…

Վանատուրը պաշտպանն է Հայոց Տան

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին Հայոց ամանորը եւ Արեգ ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 8-ին Զատիկը նշելուց հետո մայիսին հայ արիները տոնում են Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը:

Վանատուրի տոնն այս անգամ կնշվի մայիսի 15-ին:

Վանատուրի տոնը հարյուրամյակներ անց վերականգնված տոներից է:

Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրըն-կալությունն ու հյուրասիրությունը: Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի ու ամ-ռան սպասման մեջ է, հայարիները հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի:

Մայիսյան տոնը կսկսվի վաղ առավոտյան՝ Սեւանի ափին՝ Վանատուր աստծուն նվիրված ծիսակարգով: Ծեսը կվարեն Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Նրանք ձոն կհղեն առ Վանատուր Աստված:

Ձոնի ընթացքում ներկաները չրերով առատ, հալվայով ու մածնով գաթաներով լցված սկուտեղները վեր կբռնեն:  

Հայ օջախների պահապան Վանատուր Աստծու տոնը հայ արիները երեկոյան նշում են դռնբաց՝ փայտից, թղթից, խմորից կամ ցանկացած այլ նյութից պատրաստված կայծակի նշանը դռնից կախած: Սա նշանակում է՝ հյուրի առաջ հայ օջախի դռները միշտ բաց են, բայց նա պետք է հարգի օջախն ու նրա հացը, այլապես դաժանորեն կպատժվի:

Հայարիները ամբողջ օրվա ընթացքում կայցելեն միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն – Հայրենիքը:

Երեւի զուգադիպություն է, որ Հայոց օջախների Աստծո տոնի օրերին, մայիսի 15-ին էլ ՄԱԿ-ն է նշում Ընտանիքի օ-րը:

Հայ արիները հույս են հայտնում, որ աշխարհն ի վերջո կվերադառնա ազգային ու ընտանեկան ավանդական-բնա-կան կեցակարգին ու նաեւ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

* * *

Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 15-ը ճանաչվել է Ընտանիքի օր, որը միջազգային տոն է:

Հայ Արիական Միաբանությունը ընդհանրապես մաղթում է, որ ոչ մի հայ անընտանիք եւ անօթեւան չմնա, աշխարհի որ անկյունում էլ գտնվի: Հայ արիները մաղթում են նաեւ, որ հայերն իրենց ընտանիքներով վերջնական հանգրվան գտնեն հայրենիքում եւ միւասնաբար լծվեն Միացյալ Հայաստանի վերակերտմանը:

Հայ ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, ինչը իր նիստուկացով եւ գործունեությամբ պետության մանրակերտն է հիշեցնում, ինչն էլ թույլ է տալիս հայ ընտանիքը համարել հայկական պետության մանրակերտը:…

Չնայած արտաքին ազդեցություններին, մենք շարունակում ենք մնալ հայ ընտանիքի կաղապարի մեջ, ինչը թույլ է տալիս ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը ճշմարիտ դրսեւորել, նույնը դրսեւորել նաեւ հարեւանների, այլ ընտանիքների նկատմամբ:

Այս ամենը բնական է ու անկեղծ, որովհետեւ գենետիկորեն մենք մնացել ենք հայի բարոյա-հեգեբանական կեցակարգում: Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները խաղաղություն, բարեկեցություն եւ հա-մերաշխություն են մաղթում բոլոր հայ ընտանիքիներին, որը կամրապնդի նաեւ հայի ազգային բնութագիրը:

Մի հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր:

Մեր երիտասարդներին հղվում են այն մաղթանքները, ինչն անհրաժեշտ է մեր գալիք սերնդին՝ իր առօրյան, ապագան եւ բոլոր նախասիրություններն ու նպատակները հաջողելու եւ կյանքում առաջադիմելու համար:

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։