Հայաստանի Առաջին Հանրապետություն. Լույսն ու ստվերը…- Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված – խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է… / Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը…

Հայի տեսակը առաջնածին է եւ երկնաշնորհ, ով հստակ կատարում է աստվածային իր վսեմ առաքելությունը: Այժմ առաջադեմ գիտությունն ընդունում է, որ պետությունը տիեզերական ուժերի տված արտոնությունն է: Դա վերաբերում է Հայաստանին՝ Հայա Աստծո սերնդի տանը, Եգիպտոսին, Սումերին (Շումեր) եւ այլն: Դեռ ավելին. արմենոիդ տեսակի ներկայացուցիչներն ամենուրեք, աշխարհագրական տարբեր լայնություններում, արարել են պե-տություններ եւ հաստատել քրմական հայեցակարգային իշխանություն:

Այնպես որ, մենք հզոր ենք եղել եւ մեր կամքը թելադրել մնացյալ աշխարհին՝ լինելով առաջնորդ եւ մտքի աշխարհակալ:  Այս օրինաչափությունը գործել է պատմության քառուղիներում եւ տարբեր ժամանակներում: Շատ դեպքերում մյուս ազգերը մեզ օգնության են կանչել, եւ մենք սրբորեն կատարել ենք աստվածային օրենքները պահպանելու մեր գործառույթը, քանի որ տիեզերական ուժերի հովանավորյալն ենք:

Պետք է արձանագրել, որ կյանքը սրընթաց առաջ է ընթանում, շատ բաներ են փոխվում, բայց պատմագիտության մեջ քիչ բան է փոխվում. կենսունակ են մնում նույն կաղապարները եւ կարծրատիպերը: Այդպես է նաեւ պետականության աստվածային ծագման տեսադրույթի խնդիրը, որը ժամանակակից պատմագիտությունը չի ընդունում եւ դրանով իսկ իրեն դատապարտում ամլության: Հենց այս առումով էլ այժմ չի ընդունվում Հայկազունիների արքայատոհմի իրական լինելը, մի հարստություն, որը աստվածային ծագում ունի: Չմոռանանք, որ այդ մասին վկայում է քերթողահայր Մովսես Խորենացին: Գուցե այս հարցում դեր է խաղում  պլեբեյական իշխանության եւ սպասարկու գիտական համակարգի կպչուն հանգամանքը:  

Ընդունված է նաեւ հետեւյալ սին եւ հիմնազուրկ տեսադրույթը, թե Կիլիկյան պետության կործանումից հետո (1375թ.) մենք պետություն չենք ունեցել մինչեւ Հայաստանի առաջին հանրապետությունը: Մինչդեռ հայոց պատմության լրջմիտ եւ խորաքնին զննությունը ցույց է տալիս, որ հայերս պետականություն միշտ ունեցել ենք, թեկուզեւ իրավաբանորեն եւ միջազգայնորեն չճանաչված: Խոսքը Զեյթունի, Համշենի, Սասունի, Արցախի, Սամցխեի եւ այլ իշխանությունների կամ իշխանապետությունների մասին է, որոնք գոյություն են ունեցել դաժանագույն եւ անագորույն պայմաններում (վայրենաբարո օսմաններ, սելջուկներ, մոնղոլներ եւ այլն), բայց եղել են կենսունակ: Դրանք ղեկավարել են թագավորական եւ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, ունեցել են իշխանության հայտանիշներ ( կառավարման համակարգ, դատական գործառույթ, բանակ, դրամահատում եւ այլն): Խնդիրն այն է, որ պետական այդ կազմավորումները միջազգային իրավունքի առումով ընդունված եւ ճանաչված չեն եղել, քանի որ օտար եւ թշնամի երկրները խոչընդոտ են եղել այդ երեւույթին:

Անկախության գաղափարը կենսական անհրաժեշտություն է  եւ տրված է Աստծուց: Իսկ հայերս միշտ բարձր ենք  գնահատել դրա արժեքը եւ հարատեւ պայքարել ենք ազատության իրավունքի համար: Հիշենք թեկուզեւ մեր փա-ռահեղ նախնուն՝ Հայկ Նահապետին, որը պայքարեց ազատության համար եւ մեզ պատգամեց պահպանել աստվածային այդ շնորհը: Մեզ բնորոշ է անկախության բացարձակ զգացումը եւ խորթ՝ ստրկամտության հակումը:

Հայոց պետականաստեղծ միտքն ու ձիրքը մշտապես գործել են, քանի որ բխել են արարչական մեր էությունից եւ պաշտպանել հայի ազգային ինքնությունն ու դիմագիծը: Վիճակը բարդ էր այն տեսակետից, որ մեր թշնամիները նենգությամբ եւ խորամանկությամբ տապալել էին Հայոց ազգային համակարգը եւ մեզ դարձրել խոցելի ու թիրախային: Թերեւս, դեր է կատարել մեր միամտությունը եւ անպաշտպան ազնվությունը:

Իսկ ինչպե՞ս ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Դա, հարկավ, պատմական մեծ նշանակություն ունեցող եւ դրական երեւույթ էր: Կարծում եմ՝ մեծ դժվարությամբ եւ ծանր երկունքով: Պատճառները բազմաթիվ եւ բազմազան էին: Այդ ժամանակաշրջանում մենք չունեինք ազգային ռազմավարություն եւ ընտրանի, հանրային պետական մտածողությունը ցածր մակարդակի էր, հայությունը երկփեղկված էր (արեւմտահայ-արեւելահայ), երկրի զարգացման համար արգելակիչ դեր էին կատարում թշնամի բազմաթիվ տարրեր, հիմնականում ադրբեջանցի, թուրք եւ այլն, տականքը ծավալել էր բացասական  գործունեություն՝ գործակցելով թշնամիների հետ եւ այլն:

Քաղաքական մեր վերնախավը այդպես էլ օրինաչափ ձեւով չդարձավ ազգային ընտրանի: Քաղաքական մեր միտքը ծանր պարտություն կրեց, որովհետեւ քաղաքական մեր գործիչները չկարողացան առաջնորդվել իրական քաղաքականությամբ, կռահել մեր թշնամիների ծրագրերն ու մտադրությունները, հասկանալ ռազմավարական ճիշտ ուղղությունները, համախմբել ժողովրդին արհավիրքների դեմ, դրսեւորել ուժեղ կամք, գործել աստվածային ճշգրիտ տեխնոլոգիաներով, մշակել անկախության համապարփակ ծրագիր եւ այլն:

Կարեւոր է նաեւ մեկ պարագա եւս: Արեւմտյան Հայաստանի կործանման պատճառներից մեկն այն է, որ մենք պատրաստ չէինք կտրուկ փոփոխությունների եւ անկախության կարգավիճակի: Քաղաքական վերնախավը հասուն չէր եւ պատրաստ չէր ճիշտ որոշումներ կայացնել՝ բավարարվելով սոսկ Կովկասյան ծրագրի իրագործմամբ:

Այսպես, այդ ժամանակների արխիվային վավերագրերը խոսուն ներկայացնում են բուն իրակա-նությունը: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որդեգրել էր բավականին պարզունակ եւ միամիտ պահվածք. անտեսում էր բոլշեւիկյան շարժման իրական եւ առարկայական գործոնը, որը լուրջ սխալ էր: Նա դիվանագիտական սերտ եւ համակողմանի կապեր էր հաստատում Վրանգելի, Կոլչակի, Յուդենիչի, Կրասնովի եւ այլոց հետ, որոնք այդպես էլ չհաղթեցին եւ չունեին պատմական հեռանկար:

Մեկ ցավալի երեւույթի մասին:

Ցավոք, Առաջին հանրապետության ստեղծման նախօրեին եւ ընթացքում մենք չունեինք ազգային միասնական գիտակցություն եւ ծրագրեր: Արեւմտահայերն այդպես էլ չընդունեցին արեւելահայերի պետականությունը եւ փաստորեն, չաջակցեցին այդ իշխանությանը: Իսկ հանրապետության ղեկավարներն էլ լրջորեն չէին զբաղվում արեւմտահայերի հիմնախնդիրներով: Արեւմտահայ գաղթականները լավ չընդունվեցին Արեւելյան Հայաստանում եւ մնացին մեկուսի վիճակում: Իսկ միջազգային հարթակում մեր երկու հատվածը ներկայանում էր առանձին-առանձին, որը բացասաբար ազդեց Հայկական հարցի լուծման վրա: Ինչպես գիտենք, կար երկու պատվիրակություն՝ Պողոս Նուբար փաշայի եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները, որոնք Փարիզի համաժողովում լավ չընդունվեցին:

Իրական քաղաքականությունն այն էր, որ անհրաժեշտ էին ռազմավարական ամուր կապեր քաղաքական հաջողություններ ունեցող բոլշեւիկների հետ եւ դրանք հմտորեն օգտագործել ազգային ու պետական մեր շահերի համար: Այդ ժամանակ մենք կկարողանայինք ճեղքել թուրք-ադրբեջանական-ռուսական բլոկը եւ տեղ զբաղեցնել այդ շղթայում: Իսկ մեր բոլշիկները միամիտ ու ռոմանտիկ պահվածք ունեին եւ իսպառ մոռացել էին Հայաստանի ու հայության խնդիրները: Այս կացությունը մեզ վրա շատ թանկ նստեց: Մենք կորցրինք հայրենիքի եւ բնակչության մեծ մասը եւ կանգնեցինք կոտրած տաշտակի առջեւ

Այդուհանդերձ, մենք համախմբվեցինք եւ հակադարձեցինք ոխերիմ թշնամուն: Ճշտենք նաեւ մի անտեսված հարց: Այդ ժամանակվա դիմադրության ճակատը շատ մեծ ընդգրկում ուներ. Ախալքալաք, Սաթխա, Տամալա, Ախալցխա, Սառնաղբյուր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա եւ այլն:

Մենք քանիցս անհաջող փորձ արեցինք վերականգնել պետականությունը Վանում (1915թ. մայիս-հունիս եւ 1917թ. ապրիլ-1918թ. մարտ) եւ Կիլիկյան Հայաստանում (1920թ.օգոստոս-1921թ.սկիզբ), բայց արդյունքի չհասանք: Բացակայում էին քաղաքական իրական հաշվարկները, ռազմավարությունը, դիվանագիտական ճկունությունը, ոգեղենությունը, ներդաշնակությունը եւ այլն: Դրանից օգտվեցին ռուսները, ֆրանսիացիները եւ թուրքերը:

Բայց տեղի ունեցավ հրաշքը. 1918թ. մայիսի 30-ին հաջողվեց հանրապետության ստեղծումը Արեւելյան Հայաստանի տարածքների վրա, որը պատմական Հայաստանի սոսկ մի մասն էր: Այս առումով (մայիսի 28) հայեցա-կարգային լուրջ սխալ է գործվել: Անկախության հռչակագիր չի եղել, այլ Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հայտարարել է, որ ինքը ստանձնում է հայկական նահանգների իշխանությունը: Սա է պատմական ճշմարտությունը: Եվ դա կատարվել է որպես հետեւանք, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը արդեն հռչակել էին իրենց անկախությունը:

Այս հարցում զգալի դեր խաղաց Հայ առաքելական, ուղղափառ  եւ գերագահ եկեղեցին՝ կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի (Տփղիսեցի,1847-1930թթ.) գլխավորությամբ: Նա հրաժարվում է տեղափոխվել Սեւանի վանք եւ որոշում է մնալ եւ պաշտպանել Մայր աթոռը:

Ավելին, նրա կարգադրությամբ Արարատյան դաշտավայրի եկեղեցիները երեք օր շարունակ տագնապի եւ մարտակոչի զանգեր էին հնչեցնում եւ մարդկանց զորակոչում մարտադաշտ: Բացի այդ, Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են նաեւ հոգեւորականները, ինչպես հայագետ Գարեգին Հովսեփյանը եւ այլք: Մասնակիցների մեջ էին նաեւ գրող Ակսել Բակունցը, զորավար Հովհաննես Բաղրամյանը եւ այլք: Դա իրականացավ բացառիկ շնորհներով օժտված քաղաքական ու պետական գործիչ Արամ Մանուկյանի հսկայական ջանքերի եւ կազմակերպչական մեծ ունակությունների շնորհիվ: Վերոնշյալ ճակատամարտերը, որոնք մեր հաղթական էության հավաստումն են, իրական ազդակ դարձան այդ պետության կերտման համար: Այսինքն՝ այդ դարավոր իղձն իրականացավ մեր ժողովրդի եւ քաղաքական գործիչների մեծ զոհողությունների եւ դաժան տվայտանքների շնորհիվ: Եվ սա հայոց պատմության աստեղային ժամերից մեկն է:

Արամ Մանուկյանը խելամիտ ու վճռական քայլերով կարողացավ հաղթահարել հուսահատության, անելանելիության եւ դատապարտվածության տրամադրությունները՝ ժողովրդին հանելով հաղ-թամարտի

Ճակատամարտերի հարցում բացակայում էին փոխկապակցվածությունը, համակարգումը եւ ներդաշնակությունը, որոնք կարող էին լավ արդյունք տալ եւ գոնե միավորել Արեւելյան Հայաստանի անջատ-անջատ հատվածները՝ Կարսը, Սուրմառուն, Ջավախքը, Թռեղքը, Սամցխեն եւ այլն:

Հետաքրքիր է, որ գեներալ Մովսես Սիլիկյանն իրավացիորեն առաջարկում էր զարգացնել Սարդարապատի հաջողությունը եւ անցնել Արաքսը, բայց նրան զարմանալիորեն թույլ չտվեցին: Սա ռազմավարական լրջագույն սխալ էր, որը ծանր հետեւանքներ ունեցավ: Պատմական պահը բաց էր թողնված:

Մեկ ուրիշ սխալ էր նաեւ Հայաստանի առաջին հանրապետությունն ստեղծել գավառական եւ պետականության ավանդույթներ չունեցող Երեւան կենտրոնով, որը հենց մեր թշնամիների դիվային ծրագիրն էր:  Մինչդեռ հայկական Տփղիսը (Թիֆլիս) շատ հարմար էր մայրաքաղաք դարձնելու համար: Եվ ահա թե ինչու: Հայկական քրմական դասի կենտրոն այս պատմական քաղաքը եղել է նաեւ հայ ազնվականության եւ հոգեւորականության միջավայրը, որտեղ դարեր շարունակ մշակվել են ազգային եւ պետական հարուստ ավանդույթներ: Բացի այդ այստեղ կար մեծաթիվ հայություն, որը սատար կլիներ պետությանը: Բայց հուդայական ուժերը (մենշեւիկների մասոնական ժողովարան) կարողացան նենգությամբ եւ  խորամանկությամբ կամազուրկ մեր գործիչներին  դուրս  մղել Կովկասի եւ Արեւելյան Հայաստանի կենտրոն Թիֆլիսից: Ռազմավարական այս խնդրի լուծմանը չծառայեց 1918թ. հայ-վրացական հաղթական պատերազմը, երբ Դրաստամատ Կանայանը զիջեց նախաձեռնությունը եւ հեռացավ Թիֆլիսի մատույցներից: Ընդամենը մեկ քայլ էր մնում Հայաստանի հզորացման բնական ճանապարհից, բայց դա չարվեց: Բացասական ազդեցություն ունեցան անգլիական մասոնները, ինչպես նաեւ հայ մասոնները, որոնք իրենց համախոհներին զիջեցին հայկական հինավուրց քաղաքը:

20-րդ դարի 10-ական թվականներին Անդրկովկասում եւ Հայաստանում սրընթաց դեպքեր էին տեղի ունենում, որոնք վճռորոշ դեր կատարեցին հայության պատմական ճակատագրում: Խնդիրն այն է, որ 1918-1920թթ. այս տարածաշրջանում մեկ միասնական հայկական պետության փոխարեն ձեւավորվեց երեք իշխանություն՝ Բաքվի բոլ-շեւիկյան կոմունան (1917թ. նոյեմբերի 2-1918թ. հուլիսի 31), Հայաստանի Հանրապետությունը (1918թ. մայիսի 28-1920թ. դեկտեմբերի 2) եւ Լեռնահայաստանը (1920թ. դեկտեմբերի 25-1921թ. հուլիս): Սա քաղաքական եւ ազգային միասնական մտածողության  բացակայության հետեւանք էր: Ընդ որում, բոլշեւիկ Ս. Շահումյանի անխոհեմ եւ անհեռատես քաղաքական վարքագծի՝ Աստրախան փախուստի հետեւանքով թուրքական զորքը կարողացավ գրավել Բաքուն եւ կոտորել քաղաքի իրական տերերին՝ հայերին:

Մեր ձախողումների պատճառն այն էր, որոշ քաղաքական ուժեր անտեսում էին ազգային մեր շահերը եւ ծառայում հուդայական ծրագրերի իրականացմանը: Խոսքը համաշխարհային հեղափոխության սատանայական ծրագրի մասին է: Դրանով է բացատրվում մարդկային, տարածքային, նյութական եւ բարոյահոգեբանական վիթխարի կորուստները: Մենք հաղթանակներ  չկերտեցինք զուտ մեր ապաշնորհ եւ ապիկար վերնախավի հանցավոր ու թափթփված վարքագծի պատճառով:

Այս ամենի հետեւանքով մենք այժմ ունենք բարդ հիմնախնդիրների խրթին մի թնջուկ, որի լուծումներից մեկը հայ զորականի Արցախյան հաղթամարտն էր: Եվ դարձյալ չկա քաղաքական մարտնչող եւ խելամիտ թիմը: Ցավոք, տխուր պատմությունը օրինաչափորեն կրկնվում է: Մենք հռչակեցինք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միավորումը, բայց դա չիրագործեցինք: Այժմ եւս մենք չունենք մեկ միասնական պետություն, որը քաղաքական եւ ռազմավարական այլասերված մտածողության պտուղն է: Իսկ քաղաքական մեր գործիչները այս վիճակը համարում են դիվանագիտական հաղթանակ եւ անհասկանալի հրճվանքի մեջ են: Մի՞թե մենք լուծել ենք թշնամու անվերապահ անձնատուր լինելու եւ դեպի ջրավազան (Կասպից ծով) ելք ունենալու ռազմավարական խնդիրները: Իսկ հայ բարձրաստիճան զինվորականության երեւելի ներկայացուցիչները համոզված պնդում են, որ մենք Արցախյան պատերազմում ի վիճակի էինք գրավել Բաքուն (նախկին՝ Բագավան): Ահա այսպես մենք թեթեւամտորեն եւ անխոհեմ  կորցրինք պատմական պատեհության պահը: Սա արդեն դարձել է արատավոր սովորույթ, որից պետք է շուտափույթ ազատվել:

Միով բանիվ, մենք ներկայումս քաղաքական եւ մտավոր նոր ուժերի ու գաղափարների կարիքն ունենք: Անհրաժեշտ են խաղի նոր կանոններ: Պետք չէ տարվել պատրանքներով եւ ինքնախաբեությամբ:

Հայեցակարգային լուրջ սխալ էր նաեւ խորհրդարանական մոդելի ընդունումը, որն զգալիորեն կթուլացնի մեր պետությունը

Մենք պետք է վերականգնենք նախագահական ուժեղ մոդելը՝ հետագայում այն վերածելով ազգային միապետության: Այս առաքելությունը կարող է կատարել միայն ազգային ընտրանին, որը հասու է ձեւավորել ազգային գաղափարների կրող ուսուցիչների խումբը: Մենք այժմ ունենք օտար հայեցա-կարգային իշխանություն, որը որոշում է ամեն ինչ՝ ի վնաս մեզ: Սերունդներն սպասում են մեր ողջամիտ եւ խոհեմ որոշումներին:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։