Եռատոն. Մայիսյան հաղթական տոներ.- Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները՝ Եռաբլուրում… Մայիսյան տոները տարաբնույթ են, որպես ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակներ՝ Շուշի, Սարդարապատ, Ավարայր… Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ…

Հայ մարդը պետք է ապրի իր ընտանիքում, որ միջուկն է ոչ միայն սեփական գերդաստանի, տոհմի, այլեւ ամբողջ ազգի…

Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս՝ Եռատոնի (2-րդ աշխարհամարտի կամ ինչպես ասել ենք՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների, Շուշիի փառապանծ ազատագրման եւ Երկրապահի) օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ

Սա նշում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման, նոր աշխարհակարգի ձեւավորման ալիքներն ավելի նկատելի են դառնումԵվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի մեր նպատակները, Հայոց Գերնպատակը

Համաշխարհային 2-րդ պատերազմում հայությունը (սփյուռքը եւս ձեռք մեկնեց) մարտնչելով Խորհրդային Միության ռազմական ուժերում՝ ընդդիմացան ո՛չ միայն կեղծ արիական տեսության տարածմանը, այլեւ իրապես համամարդկային վտանգ դարձած նացիստա-ֆաշիստական տեսությունների ներդրմանը: Շուրջ 1,5 միլիոնանոց Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայորդիներ, ինչը եւս նպաստեց ջախջախելու գերմանական զավթարար բանակին՝ այսպիսով կասեցնելով հայկական սահմանների մոտ մինչեւ ատամները զինված եւ կազմ ու պատրաստ կանգնած նացիստական գերմանիայի դաշնակից Թուրքիայի զինուժի առաջխաղացումը՝ դեպի Հայաստան եւ Կովկաս…  

Հայաստանում մնացած, թիկունքի աշխատանքները կատարող ծերերը, հիվանդներն ու անչափահասները չէին կարող դիմակայելու փորձ անգամ անել, ինչը թուրքական յաթաղանին նոր հնարավորություն կտար իր ցեղասպան գործը շարունակելուորին վստահաբար կմիանային նաեւ մեր «եղբայր հանրապետության»՝ Ադրբեջանի հայակեր հրոսակներն ու լամուկները:

Եվ այստեղ հիշարժան է այն փաստը, որ Գարեգին Նժդեհը, Դրոն եւ այլ փառապանծ հայորդիներ հիմնվելով արիական-հնդեվրոպական տեսության գաղափարաբանության հայկական արմատներին, փորձեցին հայերին ազատել սեմիտական-հրեական ծագման սինաբանությունից, ինչպեսեւ ռազմագերի հայ զինվորականներից ստեղծած «լեգեոնները» հասցնել Հայաստան, քանզի վստահ էին, որ Ստալինգրադի անկումից անմիջապես հետո թուրքերը ներխուժելու էին Հայաստան, իրենց աջակցությունը հայտնելով նացիստական Գերմանիային, որը մինչ այդ հետաձգում էին հայտարարել եւ հարձակվել ԽՍՀՄ-ի վրա

Հայության հաղթանակների շարունակականության համար բեկումնային էր նաեւ Շուշիի ազատագրումը, այն բեկումնային էր նաեւ ռազմական առումով՝ քանզի Արցախյան պատերազմում ամրագրեց մեր սերնդի հաղթական ուժը եւ ազատագրության կամքի վեհ զգացումը: Ի վերջո այդքան սպասված հայոց պահանջատիրության կանչը, որից հետո միայն միս ու արյուն կստանար Միացյալ Հայաստանի տեսլականը…

Շուշիի արագ ազատագրումը Արցախի անկախությանը, դրանով էլ՝ մեր Բնատուր Հայրենիքի վերատիրմանը նոր լիցք հաղորդեցԻսկ ամենակարեւորը՝ այս հաղթանակը ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու բնախոսական իրավունքը ներկայիս աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ամեն տարի կրկնվելով, ասում ենք գրեթե նույն խոսքերը, սակայն դրանք էական են իրենց ազդեցությամբ, որը կրում ու կրելու ենք սերնդե սերունդ՝ մեր մեջ ամուր պահելով հայրենասիրության ոգին ու հայրենատիրության կանչը

Եվ ուրեմն միշտ պետք է խոսել մայիսյան կարեւոր հաղթանակներից, որոնք բազմաբնույթ են, սակայն պետականակերտ եւ գալիքի հաղթանակներին միտված.

- Ավարայրը բնույթով որոշակիորեն կրոնական ճակատամարտ էր, բայց իրականում հանուն քաղաքական անկախության, պետականության պահպանման մղված վճռական մարտ էր, անչափ կարեւոր՝ տվյալ ժամանակի համար…

- Սարդարապատը վճռական մի մարտ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Այն հերոսամարտ էր, որ Լոռվա տարածաշրջանից Բաշ Ապարանով հասնում էր Սարդարապատ, որտեղ էլ եռա-մարտ հաղթանակ արձանագրվեց՝ հաստատելով հայի ուժը հայոց պետականության վերակերտման ճանապարհին…

- Շուշիի ճակատամարտը վաղուց սպասված մի հաղթանակ էր, որն ազատագրության ու հայրենատիրության շունչը բացեց հայի մեջ եւ վստահություն բերեց՝ գալիք ազատագրական ժամանակաշրջանին, հաղթական ապա-գային ուղղված…

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2016-ին, մինչմայիսյան հաղթանակների նշումը, հայոց զինուժը մի նոր սխ-րանք գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց… Այստեղ հերոսաբար գործեցին արդեն հայկական կայացած բանակի 18-20-ամյա զինվորները եւ նրանց՝ տարիքով փոքր ինչ ավագ հրամանատարները: Այստեղ եւս եղան սխ-րանքներ, որոնք նույնպես ոսկե տառերով գրվեցին ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային ռազմական պատմության մեջ…

Սա վկայեց, որ հայոց հաղթանակած զինուժը իրավամբ է համարվում տարածաշրջանի ամե-նապատրաստված ու մարտունակ բանակը: Եվ սա ասում են ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատասխանատուները:

Հայ արիականները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը Եռաբլուրում այս տարի էլ նշեցին քրմական հաղթության ծեսով:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորել են նաեւ՝

– Մեր երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը, որը տոնն է բոլոր կամավորականների, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ներկայանում հանրությանը՝ ֆիդայի, ազատամարտիկ, երկրապահ, ուղղակի կամավորական, թե մեկ այլ կերպ…

– Մեր հայրերին ու պապերին, որ մարդկության մի մեծ հատվածի հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք աշխարհակուլ եւ իրականում հակաարիական ուժերի դեմ կռվեցին իրապես արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, տասնյակ բարձրաստիճան սպաներ ու մարտական գեներալներ, ինչպես նաեւ՝ 4 մարշալներ…

Հայությունը փրկվեց նաեւ նոր թուրքական սպանդից, եւ կարող ենք հստակ ասել՝ ո՛չ միայն հայությունը:

– Փա՛ռք բոլոր հայ նահատակներին՝ Ավարայրից մինչ Սարդարապատ, Բեռլին հասած եւ Շուշին ազատագրած հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի բոլոր քաջարի հայորդիներին, ինչպես կամավորական, այնպես էլ հայ-կական բանակի զինվորներին…

– Փա՛ռք Հայքին ու Հային, փա՛ռք Հայ Աստվածներին, որ Վահագնյա ուժը ներդնեն հայոց ռազմուժի երակներում, որ հայն աստվածային զորությամբ ու լիարժեք արժանանա այն համաշխարհային վաստակին, որին հասել է մաքառելով… Սպարապետ Նժդեհը այսօր էլ կասեր՝ հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ

Նշենք, որ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները մայիսը սկսել են շնորհավորանքներով եւ տո-նակատարությամբ, քանի որ մայիսի 1-ին աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում (անկախ տոնի նախնական բնույթից), նշվում է Աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ամեն տարի ասել եւ ասում են՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում:

Բնական ու ներքին կյանքի աղետները, հատկապես երկրաշարժի եւ պատերազմի դաժան տարիները, ինչպես նաեւ տասնամյակներ շարունակ պետության պատասխանատուների ու կառավարիչների ապազգային կամ ապաշնորհ գործունեությունը՝ հետեւողականորեն նոսրացել են աշխատավոր մարդկանց շարքերը (էլ չասենք՝ արտագաղթի մասին), ինչը շարունակում է լուրջ վտանգ ներկայացնել ինչպես հայ մարդու, հայ ընտանիքների, այնպես էլ հայոց պետականության կայացման ու զարգացման համար: Էլ չասենք՝ ամբողջական Հայաստանի վերակերտմանը հասնելու համար…

Ի վերջո պիտի դրվի պետականության այն քարը, որը սկիզբ կդնի արտագաղթի կանխմանը եւ ներգաղթի վերսկսմանըԵվ փա՛ռք այդօրվան տանող իշխանությանն ու հայրենակերտության անխոնջ նորարարներին

Նախորդ տարիների պես Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը աշխատավոր-ների տոնի առթիվ շնորհավորել են բանվորներին ու գյուղացիներին, ծառայողներին, գիտության մարդուն եւ մշա-կին, զինվորականին եւ հոգեւոր ոլորտի նվիրյալին, հայ բոլոր աշխատավորներին, ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող: Հայը մի՛շտ պիտի աշխատի, քանզի բնականորեն արարող է եւ ոչ՝ ավերող

Որպես համազգային մաղթանք, մայիսյան այս հաղթական օրերին վերստին նշում են, Հայաստանում չպե՛տք է լինեն մանկատներ ու ծերանոցներ, մուրացկաններ եւ անտուններ

Հայ մարդը պետք է ապրի իր ընտանիքում, որ միջուկն է ոչ միայն սեփական գերդաստանի, տոհմի, այլեւ ամբողջ ազգի:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

09.05.2018թ.

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:  

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։