Երբ բոլոր կողմերից սկսեցին խոսել Կովկասի կայունությունից ու անվտանգությունից, շատերն էին սպասում, որ վրաց-օսական բախումից հետո, մի «անկանոն» բան էլ շուտով արցախյան ճակատում կլինի եւ ի չիք կանի գործադրվող համընդհանուր ջանքերը: Մենք վստահ էինք, որ այդ «անկանոն» բանը կարվի բացառապես ադրբեջանական կողմից: Եվ ահա, նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատը ԼՂՀ ԶՈւ դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը՝ դրանով իսկ խախտելով կրակի դադարեցման ռեժիմի պահանջները: Ըստ ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով կենդանի ուժի կորուստներ (ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր դիրքի մոտակայքում թողնելով 1 սպանվածի դիակ): Նոյեմբերի 16-ի առավոտյան, ԼՂՀ ԱԳՆ-ն տվյալ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ միաժամանակ առաջարկելով անհապաղ ճգնաժամ-դիտարկում անցկացնել Արցախ-ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի այդ հատվածում: ԼՂՀ ԱԳՆ-ն ընդգծել է այն փաստը, որ ադրբեջանական կողմը ճեղքման տվյալ փորձը կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ ԼՂՀ այցի օրերին, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մայնդորֆյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով, արցախյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը: Սա Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբերի առաջին սադրանքը չէ ԼՂՀ ԶՈւ առաջավոր դիրքերի վը- րա, եւ Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ իրենք բազմիցս միջնորդների ուշադրությունը հրավիրել են հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղության անշրջելիության ապահովման համար միջազգային հանրության կողմից անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության ուղղությամբ: Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական քայլերը, որոնք, դժբախտաբար միջազգային միջնորդների կողմից պատշաճ քաղաքական գնահատական չեն ստանում, ԼՂՀ ԱԳՆ-ն շփման գծում լարվածության հնարավոր ուժգնացման պատասխանատվությունն ամբողջությամբ դնում է Ադրբեջանի ղեկավարության վրա: Տվյալ հարցի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտահայտող համապատասխան նոտա է ուղարկվել եւ ԵԱՀԿ գործող նախագահին, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Չնայած Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման հանգամանքին, համանախագահները Երեւանում կրկին կարեւորել են նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ քաղաքում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքված հռչակագիրը, ինչն այս պարագայում, մեր կարծիքով, այլեւս լուրջ տպավորություն չի թողնում: Իրենց մտահոգությունը հայտնելով Ֆիզուլիում տեղի ունեցած ռազմական գորոծողությունների առումով՝ համանախագահներն այդ վայրում մոնիտորինգ անցկացնելու թույլտվություն են հայցել: Ինչ մնում է Արցախ կատարած այցի արդյունքներին, համանախագահները չեն պարզել, թե կողմերն այսօր որքանո՞վ են պատրաստ փոխզիջումների: Նաեւ չեն պարզել, թե ինչպե՞ս է ԼՂՀ-ն վերաբերում հայկական զորքերը ազատագրված տարածքներից հանելու խնդրին: Եվ փաստորեն, առանց Արցախ-ԼՂՀ-ի բնակչության կարծիքն իմանալու, բանակցային գործընթացում քննարկվում է ԼՂՀ բնակչության անվտանգ ապրելու հնարավորությունը: Երեք համանախագահները կարծում են, որ ներկայումս Արցախ-ԼՂՀ-ի բնակչության անվտանգության խնդիրը կախված է միայն ԼՂՀ-ից եւ ՀՀ-ից: Բայց իրենց ցանկությունն է, որ ապագայում հայկական 2-րդ հանրապետության բնակչության անվտանգությունն ապահովվի համալիր միջոցառումներով եւ միջազգային երաշխիքներով, ինչպես նաեւ այդ միջոցների վերաբերյալ լինի Ադրբեջանի համաձայնությունը: Նրանք համակարծիք էին ՀՀ նախագահի այն տեսակետին, թե՝ «առանց խնդրի կարգավորումը հստակեցնելու, հենց այնպես տարածքներ չեն վերադարձվի, առանց համաձայնության գալու ԼՂՀ բնակչության անվտանգության շուրջ»: Համանախագահները փորձեցին վստահեցնել, որ թեեւ ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ընդգրկված չէ այդ գործընթացներում, բայց այնտեղ տեղյակ են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին եւ, երբ իրենք այցելելում են ԼՂՀ, դրանով արդեն տեղի իշխանություններին կապում են բանակցային գործընթացներին: Այո՜, արեւմտյան տրամաբանության կամ ավելի ճիշտ՝ մտավարժանքի վրա, այլեւս զարմանալու հարկ չկա, առավել եւս՝ բացատրելու կարիք, որ մասնակցել, նշանակում է անմիջական մասնակիցը լինել: Այլապես, թող Հա- յաստանի ու Ադրբեջանի նախագահներն էլ չհանդիպեն միմյանց, եւ թող համանախագահներն իրենք կապեն այդ երկու երկրների նախագահներին՝ Երեւան ու Բաքու (նաեւ՝ Ստեփանակերտ) գնալ-գալով… Գուցե հետագայում հակամարտության կարգավորման համար նույնիսկ բավարարվեն միայն Մոսկվա, Փարիզ ու Վաշինգտոն այցելելո՞վ… Երեւանում համանախագահները ստիպված էին պարզաբանել նաեւ, թե ինչպես է պատահում, որ ամեն անգամ իրենք ստիպված են լինում հերքել Ադրբեջանում հնչեցրած իրենց տեսակետները: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշեց, որ ադրբեջանցի լրագրողներն ու քաղաքագետները միշտ էլ կարող են համանախագահների հայտարարությունները մեկնաբանել՝ ելնելով իրենց շահերից: Իսկ ինչ մնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե «Մոսկովյան հռչակագիրը վերջ է դնում հայկական կողմի հավակնություններին, այդ թվում՝ ազգային ինքնորոշման սկզբունքին», ապա, ըստ Մերզլյակովի՝ «Մամեդովը փորձել է յուրովի մեկնաբանել մեր հայտարարությունները: Մենք հիմք ենք ընդունում այն, ինչ լսում ենք Ադրբեջանի նախագահից… իսկ Բաքվում Ալիեւն իրենց ասել է, թե Մոսկովյան հռչակագրում յուրաքանչյուր կողմ իր շահն է տեսնում»: Նա կարծում է, որ այլ կերպ հնարավոր չէր, որ այդ հռչակագիրը ստորագրվեր, ուստի, դժվար է ակնկալել, թե այդ փաստաթուղթը Հայաստանում, Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում նույն կերպ կնկալվի: Այս հարցում ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական զարմանալի հայտարարությունն արեց, թե՝ «Երեւանում այդպիսի բան չի լինում: Բաքվում ինչի մասին էլ որ խոսենք, մեկնաբանությունները միակողմանի են լինում»: Այս ամերիկացին պարբերաբար «ալիքներ» է խառնում կամ Երեւանում կամ Բաքվում եւ անլուրջ, անվստահելի գործչի տպավորություն է այլեւս թողնում: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն դիվանագիտորեն նկատեց՝ «Մենք միջնորդներ ենք ոչ թե հայ եւ ադրբեջանցի լրագրողների, այլ այդ երկրների նախագահների միջեւ»: Իսկ եթե նախագահների ստանձնած պարտավորությունները չեն կատարվում, ապա կամ բանակցություններն են անիմաստ դարձել, կամ Ադրբեջանի նախագահը պիտի պաշտոնանկ անի իր երկրի պաշտպանության նախարարին: Կամ էլ ամեն բան պիտի մնա նույնը: Իսկ այս դեպքում, Երեւանը կամ պիտի ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը կամ պիտի վերահաստատի ՀՀ-ին ԼՂՀ վերամիավորման որոշումը: Ամեն դեպքում, է՛լ չկա վերադարձ դեպի Ադրբեջան, քանզի ազատ արցախցի հայն այլեւս չի հաշտվի այդ մտքի հետ: Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 42 (81)
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian