1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է եւ Հայոց Պետականության վերականգնման տոնը…

Այս հիշարժան օրը Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: Եվ 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով եւ արյամբ, նվիրյալների փառահեղ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերը այսօր այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Կազմվեցին երկու առանձին խմբեր, որոնք այսօր այցելեցին Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի տեղավայրեր:

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության եւ պետականության վերականգնման ընթացքըԿրկին ուրվագծեց Միացյալ Հայաստանի Տեսլականը…

Հայոց ցեղասպանությունից եւ հայրենազրկումից հետո, հայրենիքի մի փոքր հատվածի վրա պետության կառուցումը հայությանը շնչելու եւ գալիքը վերաիմաստավորելու հնարավորություն տվեց: 1-ին Հանրապետության ավելի քան 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությանը ձեռքը հասավ նաեւ Հայաստան…  

Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց սիոնա-համաթուրքական  ուժերի հետ համագործակցող մասոնա-բոլշեւիկյան կառավարությանը (Լենին-Աթաթուրք եղբայրական դաշինք), բայց 1915թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին…

Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ (նա միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ) Սյունիք-Զանգեզուրը չմնար արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:

Հայ Արիական Միաբանությունը, կառույցի ազատամարտիկներն ու թիկունքի կազմակերպման մասնակիցները շնորհավորում են հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների, այդ թվում Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրվա առթիվ, որը այսօրվա Հայաստանի Հանրապետության նախահիմքը դարձավ մեր պետականության մի նոր վերակերտման ճանապարհին: Պետականության, որից զրկվեածէինք դարեր շարունակ:այ Ազգայնականների Համախմբման 

Փա՛ռք հանուն պետականաշինության, հայրենատիրության ու ազգային նպատակների համար նահատակված ու մարտնչած բոլոր քաջերին:

Հավերժ փա՛ռք նաեւ ազգի մերօրյա նահատակներին, նաեւ զորացու՛մ ու բարի՛ք ապրող մարտիկներին:

Հայ Արիական Միաբանություն

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

Հայ Ազգայնականների Համախմբում

28-05.2018թ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։